Sputnik Արմենիայի թղթակիցները «Համով Հայաստան» նախագծի այս թողարկման մեջ ներկայացում են՝ ինչպես պատրաստել «Էրեբունի-Երևան» ուտեստը։
«Բաղադրատոմսի մեջ առավելագույն ներառել ենք այն, ինչն աճում էր հին մայրաքաղաքում, ավելացրել ենք Երևանի համար բնորոշ մրգերն ու ձավարեղենը։ Ինչպես գիտենք, Կարմիր բլուրի պեղումների ժամանակ կուժերում ոսպի, սալորի ու սիսեռի մնացորդներ են հայտնաբերվել», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սեդրակ Մամուլյանը։
Ուտեստը պատրաստելու համար անհրաժեշտ է՝ ոսպ, մածուն, ջուր, ալյուր, ձու։ Ավելացնում ենք դրան գառան միս, նուռ, ծիրանի չիր ու հոնի սոուս։
«Էրեբունի-Երևանի» հիմքում հին հայկական «Քյակագյոշի» բաղադրատոմսն է», —պարզաբանեց Մամուլյանը։
Թե ինչ ստացվեց վերջում, դիտեք տեսանյութում։
Այս հայտնի ֆրանսիական ճաշատեսակը պատրաստելու համար անհրաժեշտ է «Այսբերգ» աղցան, հազար, ռուկոլա, չերի լոլիկ, ձիթապտուղ, կարտոֆիլ, լորի ձու, աղ, սև պղպեղ (հատիկ), կարմիր պղպեղ (հատիկ), կիտրոնի հյութ, ձիթապտղի ձեթ, թյունոս։
«Մենք օգտագործել ենք թյունոս, բայց կարելի է նաև այն փոխարինել իշխանով», - ասաց մայրաքաղաքի ռեստորաններից մեկի շեֆ խոհարար Գոռ Հակոբյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Որոշ համադամասերների կարծիքով՝ Հայաստանում այդ աղցանը նույնքան լավ են պատրաստում, որքան Ֆրանսիայում։
Սկզբից մանրացնում ենք կանաչին (պարտադիր ձեռքերով)։ Ինչպես նշեց շեֆ խոհարարը, այդպես այն ավելի լավ է պահպանում միկրոէլեմենտները։
Այնուհետև խորանարդներով կտրատում ենք թյունոսը, մանրացնում սև ու կարմիր պղպեղները։ Ձկան վրա ցանում ենք աղ, պղպեղ, ավելացնում կիտրոնի հյութը և ձիթապտղի ձեթը։
Առանձին համեմում ենք մանրացված կանաչին։ Ավելացնում ենք խաշած կարտոֆիլը, ձիթապտուղները, լոլիկները, կիտրոնի հյութը և ձիթապտղի ձեթը։
Ձկան փափկամիսը շարում ենք փայտիկների վրա և պատրաստում հատուկ սարքի մեջ։ Հավաքում ենք ճաշատեսակը, մատուցում։
Բարի ախորժակ։
Լցոնած լոլիկը հիանալի տարբերակ է տնային տնտեսուհիների համար հատկապես տարվա շոգ եղանակին։
«Ճաշատեսակն հեշտ է մարսվում, արագ պատրաստվում։ Խորհուրդ ենք տալիս անպայման պատրաստել այս բաղադրատոմսը», - ասում է Մաթևոսյանը։
Պատրաստման համար անհրաժեշտ է մեծ լոլիկ, բաստուրմա, քամած մածուն, ծիրանաչիր, ջուր։
Լոլիկը 4-5 րոպե դնում ենք ջեռոցը` 200 աստիճանի ջերմաստիճանի տակ։ Այնուհետև հանում ենք և կճպում այն։ Հետո` կտրատում ենք բաստուրման, չրերը և խառնում քամած մածունի հետ։ Խառնուրդը լցոնում ենք լոլիկի մեջ և պատրաստում հատուկ սոուսը։
Ախթալայում արդեն տարածվել է խորովածի բույրը. փառատոնի մեկնարկը տրված է
Քամած մածունին ավելացնում ենք ջուր, կարմիր պղպեղ և մեղր։ Լոլիկի վրա լցնում ենք սոուսը և մատուցում։
Բարի ախորժակ։
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը շարունակում է քաղաքացիների ընդունելությունը: Ստեղծվել է «թեժ գիծ»՝ Արցախում հակամարտության մասնակիցների, անհայտ կորածների մասին տեղեկություններ հավաքելու համար: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Նրանց որոնումն իրականացվում է ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական ու հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։ Ընդհանուր առմամբ, օգնության համար քաղաքացիների ընդունելության կետ է դիմել շուրջ 2,5 հազար մարդ, այդ թվում 600 – ը՝ «թեժ գծի» հեռախոսով», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Քանի՞ ջոկատ է մասնակցում աճյունների որոնման աշխատանքներին
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են