(3:58 / 25.53Mb / просмотров видео: 53)

«Համով Հայաստան». Բացահայտում ենք «Նաիրիի» գաղտնիքը

154
Sputnik Արմենիայի թղթակիցները շարունակում են փնտրել, գտնել ու ներկայացնել ազգային ավանդական խոհանոցի յուրահատուկ բաղադրատոմսեր: Գաղտնիք չէ, որ Հայաստանում դեռ կան խոհարարներ, որոնք հազարամյակների պատմություն ունեցող ազգային խոհանոցի պահապաններն են:

Այս անգամ, «Համով Հայաստանի» շրջանակներում, մայրաքաղաքի ռեստորաններից մեկում կպատրաստենք հայկական «Նաիրի» ուտեստը: Այն շատ պարզ բաղադրիչներից է կազմված՝սմբուկից, լոլիկից, պանրից: Բայց նրա պատրաստումը բավականին բարդ գործընթաց է: Մանրանասները՝ տեսանյութում:

154
թեմա:
Հայկական խոհանոցի բաղադրատոմսեր (64)

Համով Հայաստան. ֆրանսիական «Նիսուազ» աղցանը` հայկական մատուցմամբ

1896
(Թարմացված է 14:00 25.08.2019)
Ֆրանսիական խոհանոցի ավանդական կերակրատեսակներից մեկը՝ «Նիսուազ» աղցանը, այսօր տարածված է նաև Հայաստանում։ Sputnik Արմենիայի թղթակիցներն իմացան, թե ինչպես է պետք ճիշտ պատրաստել այն։

Այս հայտնի ֆրանսիական ճաշատեսակը պատրաստելու համար անհրաժեշտ է «Այսբերգ» աղցան, հազար, ռուկոլա, չերի լոլիկ, ձիթապտուղ, կարտոֆիլ, լորի ձու, աղ, սև պղպեղ (հատիկ), կարմիր պղպեղ (հատիկ), կիտրոնի հյութ, ձիթապտղի ձեթ, թյունոս։

«Մենք օգտագործել ենք թյունոս, բայց կարելի է նաև այն փոխարինել իշխանով», - ասաց մայրաքաղաքի ռեստորաններից մեկի շեֆ խոհարար Գոռ Հակոբյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Որոշ համադամասերների կարծիքով՝ Հայաստանում այդ աղցանը նույնքան լավ են պատրաստում, որքան Ֆրանսիայում։

Սկզբից մանրացնում ենք կանաչին (պարտադիր ձեռքերով)։ Ինչպես նշեց շեֆ խոհարարը, այդպես այն ավելի լավ է պահպանում միկրոէլեմենտները։

Այնուհետև խորանարդներով կտրատում ենք թյունոսը, մանրացնում սև ու կարմիր պղպեղները։ Ձկան վրա ցանում ենք աղ, պղպեղ, ավելացնում կիտրոնի հյութը և ձիթապտղի ձեթը։

Առանձին համեմում ենք մանրացված կանաչին։ Ավելացնում ենք խաշած կարտոֆիլը, ձիթապտուղները, լոլիկները, կիտրոնի հյութը և ձիթապտղի ձեթը։

Ձկան փափկամիսը շարում ենք փայտիկների վրա և պատրաստում հատուկ սարքի մեջ։ Հավաքում ենք ճաշատեսակը, մատուցում։

Բարի ախորժակ։

 

1896
թեգերը:
խոհանոց, խոհարար, Հայաստան
թեմա:
Աշխարհի խոհանոցները. Հայաստան
Ըստ թեմայի
Համով Հայաստան․ Վարդավառի աղանդերը նվաճել է Եվրոպան
Համով Հայաստան․ հայկական սթեյքն` ընդդեմ ամերիկյանի. ԱՄՆ-ից եկած հյուրերը հիացած են
Համով Հայաստան. ուտելի «ռումբ», որի համար օտարերկրացիները խենթանում են

Համով Հայաստան․ ինչպես է մեկ լոլիկը մի ամբողջ գունդ կերակրում

2191
(Թարմացված է 16:02 18.08.2019)
Sputnik Արմենիայի թղթակիցը «Համով Հայաստան» խորագրի շրջանակում այցելել է Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիայի խոհարար Աննա Մաթևոսյանին։ Այս անգամ ներկայացնում ենք «լցոնած լոլիկ» հայկական ճաշատեսակը։

Լցոնած լոլիկը հիանալի տարբերակ է տնային տնտեսուհիների համար հատկապես տարվա շոգ եղանակին։

«Ճաշատեսակն հեշտ է մարսվում, արագ պատրաստվում։ Խորհուրդ ենք տալիս անպայման պատրաստել  այս բաղադրատոմսը», - ասում է Մաթևոսյանը։

Պատրաստման համար անհրաժեշտ է մեծ լոլիկ, բաստուրմա, քամած մածուն, ծիրանաչիր, ջուր։

Լոլիկը 4-5 րոպե դնում ենք ջեռոցը` 200 աստիճանի ջերմաստիճանի տակ։ Այնուհետև հանում ենք և կճպում այն։ Հետո` կտրատում ենք բաստուրման, չրերը և խառնում քամած մածունի հետ։ Խառնուրդը լցոնում ենք լոլիկի մեջ և պատրաստում հատուկ սոուսը։

Ախթալայում արդեն տարածվել է խորովածի բույրը. փառատոնի մեկնարկը տրված է

Քամած մածունին ավելացնում ենք ջուր, կարմիր պղպեղ և մեղր։ Լոլիկի վրա լցնում ենք սոուսը և մատուցում։

Բարի ախորժակ։

 

2191
թեգերը:
հայեր, հայ, Համով Հայաստան, խոհանոց, խոհարար, ճաշատեսակ, Հայաստան
Ըստ թեմայի
«Խմում ես, հետո էլի ես խմում». Միշա Գալուստյանը Սևանում լողալու իր մեթոդն ունի
Խուրջին և ոչ միայն. հայերը Պորտուգալիայում ազգային նոր ուտեստներ են ստեղծել
Ինչ անակնկալներ է խոստանում Ախթալայում սպասվող Խորովածի փառատոնը
Հայ խոհարարը ձեռնոց է նետել «պեստոյին». «Հայկական թավիշը» կհայտնվի վաճառասեղանին
Համով Հայաստան․ հայկական սթեյքն` ընդդեմ ամերիկյանի. ԱՄՆ-ից եկած հյուրերը հիացած են
Երևան

Մի քիչ կտաքանա. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 14:44 02.03.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի

Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։

0
թեգերը:
Երևան, Արցախ, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում