Հայ Առաքելական Եկեղեցի

Կենտրոնը՝ ՀՀ Վաղարշապատ քաղաքի Ս. Էջմիածնի վանք (Մայր աթոռ Ս. Էջմիածին): Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջական միություն է, որի գլուխը, եպիսկոպոսապետն ու բարձրագույն հոգևոր պետը կաթողիկոսն է (Ծայրագույն պատրիարք և կաթողիկոս Ամենայն հայոց): Եկեղեցու հոգևոր և նվիրապետական գերագույն իշխանությունը Ամենայն հայոց կաթողիկոսությունն է: