Արխիվային լուսանկար

Հայտնի են Օլիմպիական խաղերի բացման ժամանակ Հայաստանի դրոշակակիրները

118
(Թարմացված է 15:02 20.07.2021)
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: 

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Հուլիսի 23–ին Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում տեղի կունենա ամառային 32–րդ օլիմպիական խաղերի բացման արարողությունը:

ՄՕԿ–ի և կազմկոմիտեի համատեղ որոշմամբ՝ պատվիրակությունները կունենան մեկական մարզիկ և մարզուհի դրոշակակիր:

Հայաստանի դրոշակակիրներն են հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, տեղեկացնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից։

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը պահպանել են իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: 

Հայաստանն Օլիմպիական խաղերում ներկայացնելու ուղեգիր են նվաճել 17 մարզիկ` հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման  Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը  (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:

Հետհաշվարկը տրված է. Երևանում վառեցին օլիմպիական ժամացույցի լույսերը. տեսանյութ

118
թեգերը:
Հայաստան, Օլիմպիական խաղեր
Ըստ թեմայի
2 պատերազմ և համավարակ. 3 անգամ օլիմպիական խաղերը հետաձգվել կամ չեն կայացել
4 օր արձակուրդ, 5 օր վատ եղանակ. Փաշինյանին զայրացրեց օլիմպիականներին գույք չգնելու թեման
Օլիմպիական պարգևավճարները կվերանայվեն․ Փաշինյանը հյուրընկալել է խաղերի մասնակիցներին
Արթուր Դավթյան

Արթուր Դավթյանը փայլուն հանդես եկավ Տոկիոյում, նրան հետևում է ՀՀ նախագահը. լուսանկարներ

168
(Թարմացված է 10:31 24.07.2021)
Հայ մարմնամարզիկի անթերի ցատկը ըստ արժանվույն գնահատվեց, և նա հիմա առաջատար է։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Տոկիոյում մեկնարկած օլիմպիական խաղերում հենացատկի որակավորման փուլում փայլուն հանդես եկավ՝ երկու ցատկի հանրագումարով արժանանալով 14,866 գնահատականի: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Տոկիոյից։

Выступление легкоатлета Артура Давтяна на Олимпийских играх в Токио
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Դավթյան

Նրա ելույթին տրիբունայից հետևում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Президент Армен Саркисян на выступлении Артура Давтяна на Олимпийских играх в Токио
© Sputnik / Asatur Yesayants
Արմեն Սարգսյանն ու Կարեն Գիլոյանը

Որակավորման փուլը հաղթահարելու դեպքում Դավթյանը օգոստոսի 1-ին՝ ժամը 13:44-ին, կմասնակցի նժույգթափերի, իսկ օգոստոսի 2-ին՝ 13:54-ին, հենացատկի եզրափակիչին:

  • Արթուր Դավթյան
    Արթուր Դավթյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արթուր Դավթյան
    Արթուր Դավթյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արթուր Դավթյան
    Արթուր Դավթյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արմեն Սարգսյանն ու Կարեն Գիլոյանը
    Արմեն Սարգսյանն ու Կարեն Գիլոյանը
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 4
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Դավթյան

Հիշեցնենք` ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի ունեցավ երեկ։

Տոկիոյում վառվել է օլիմպիական կրակը. ամենավառ կադրերը՝ Sputnik-ի աչքերով

Հայաստանն օլիմպիական խաղերում ներկայացնում են 17 մարզիկ` հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման  Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը  (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:

Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին: 

Դրոնների խաղը` 32-րդ ամառային օլիմպիական խաղերում. շլացնող տեսանյութ

168
թեգերը:
Արթուր Դավթյան, Օլիմպիական խաղեր, Հայաստան
Ըստ թեմայի
Հայտնի է Հայաստանի օլիմպիական հավաքականի ժամանակացույցը
Միշա Ալոյանը նոր հաղթանակ է տարել պրոֆեսիոնալ ռինգում
Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ
Հայկ Մարտիրոսյան

Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ

70
(Թարմացված է 19:45 23.07.2021)
1/8 եզրափակիչում հայ շախմատիստը կմրցի Մամին Տաբատաբաեի – Պենտալա Հարիկրիշնա զույգի հաղթողի հետ:

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Նա մրցեց խորվաթ Անտե Բրկիչի հետ և երկու դասական պարտիայի արդյունքում առավելության հասավ 1,5։0,5 հաշվով։

Երկրորդ դասական պարտիան ոչ–ոքի ավարտվեց 42–րդ քայլում։

Առաջին պարտիայում Մարտիրոսյանը հաղթել էր սպիտակներով։

1/8 եզրափակիչում հայ շախմատիստը կմրցի Մամին Տաբատաբաեի (Իրան) – Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ։

Հիշեցնենք` հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է մասնակցել գավաթի խաղարկությանը առողջական խնդիրների պատճառով։ Պայքարից դուրս են մնացել նաև Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը:

Սոչիում ընթացող մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին։ Աշխարհի գավաթի եզրափակիչի մասնակիցները իրավունք կստանան խաղալու հավակնորդների մրցաշարում։

Մեծ կորուստ է. ՌԴ շախմատի ֆեդերացիայի նախագահը մեկնաբանել է Արոնյանի հեռանալը

70
թեգերը:
Հայկ Մարտիրոսյան, շախմատ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի թիմը 3 մեդալ է նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը եվրոպական ակումբ է տեղափոխվում
Միշա Ալոյանը նոր հաղթանակ է տարել պրոֆեսիոնալ ռինգում
Российские миротворцы провели гуманитарно-медицинскую акцию в селе Ванк (13 июля 2021). Карабах

Արցախում գտնվող ռուս խաղաղապահները սնունդ են հասցրել խուլերի միությանը

0
(Թարմացված է 11:17 24.07.2021)
Խաղաղապահները Ստեփանակերտում խուլերի միությանը մոտ 400 կգ սննդամթերքի փաթեթներ են փոխանցել։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում խուլերի միությանը սննդամթերք են հասցրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուս խաղաղապահները ԼՂ–ում առաջին անգամ մարդասիրական օգնություն են ցուցաբերել սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց», – նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

0