Վարազդատ Հարոյան

«Ուզում եմ, որ դա կրկնվի». Հարոյանը պաշտոնապես ներկայացվել է որպես «Կադիսի» ֆուտբոլիստ

56
(Թարմացված է 18:05 19.07.2021)
Վարազդատ Հարոյանը խոստովանել է, որ «Կադիսի» մասին իրեն պատմել է Խոակին Կապառոսը։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պաշտոնապես ներկայացվել է որպես իսպանական «Կադիսի» ֆուտբոլիստ։ Կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հարոյանը պատմել է, թե ինչ տպավորություններ է ստացել ակումբից, խոսել է նաև նպատակների մասին։ Տեղեկությունը հայտնում է armsport.am-ը։

«Անցած տարի «Կադիսը» հաղթեց «Ռեալին» և «Բարսելոնային», ու ես ցանկանում եմ անել ամեն բան, որ դա կրկնվի։ Ինձ հիանալի են ընդունել «Կադիսում» այստեղ գալուս առաջին իսկ րոպեից։ Խոակին Կապառոսն ինձ պատմեց «Կադիսի» մասին։ Հայաստանի հավաքականի խաղից հետո նա ինձ ասաց «Կադիս» տեղափոխվելու տարբերակի մասին, ու ես համաձայնեցի։ Նա ինձ պատմեց Անդալուզիայի մարդկանց մասին, որոնք ինձ հիանալի ընդունեցին։ Բոլորը շատ ընկերական են իմ հանդեպ»,- ասել է Հարոյանը։

Նա նշել է, որ իրենք բարձրակարգ խաղացողներ ունեն թիմում ու լավ նախապատրաստական շրջան են անցկացնում․

«Ես ինձ շատ լավ եմ զգում այստեղ»,- ասել է նա։

Հիշեցնենք` ՀՖՖ–ն մայիսի 27-ին հայտնեց, որ Հարոյանը տեղափոխվել է «Կադիս»: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։

56
թեգերը:
ֆուտբոլ, Վարազդատ Հարոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պոբուլիչը պարտությունից փրկեց «Արարատին». տեսանյութ
Մեծ կորուստ է. ՌԴ շախմատի ֆեդերացիայի նախագահը մեկնաբանել է Արոնյանի հեռանալը
Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտը» հաղթեց ու դուրս եկավ 2-րդ փուլ. տեսանյութ
Տոկիո

Տոկիոյում Օլիմպիադայի ֆոնին կորոնավիրուսով հիվանդացության ռեկորդ է սահմանվել

43
(Թարմացված է 16:05 31.07.2021)
COVID-19-ի ռեկորդային մակարդակը գրանցվել է ոչ միայն Տոկիոյում, որտեղ անցկացվում է Օլիմպիադան, այլև ամբողջ երկրում:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Տոկիոյում գրանցվել է օրական կորոնավիրուսով վարակման առավելագույն թիվը։ Տեղեկությունը հայտնել է NHK հեռուստաալիքը՝ հիմք ընդունելով առողջապահության նախարարության վիճակագրական տվյալները։

Համաճարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ Ճապոնիայի մայրաքաղաքում գրանցվել է ավելի քան 4 հազար նոր դեպք: Հիվանդներից 95-ը ծանր վիճակում են։

Ճապոնիայում օլիմպիական խաղերի ֆոնին կորոնավիրուսով վարակման կտրուկ աճ է նկատվում։ Օրինակ՝ ուրբաթ օրը երկրում հակառեկորդ է սահմանվել՝ 10,7 հազար դեպք։ Մի շարք շրջաններում արտակարգ դրության ռեժիմ է մտցվել։

Հիշեցնենք, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23-ին ու կտրեն մինչև օգոստոսի 8-ը: Դրանց մասնակցում է մոտ 19 հազար մարզիկ ու 41 հազար ուղեկցող։

Նոր սկանդալ Տոկիոյում. խաղերի բացման ռեժիսորին հեռացրել են հրեաների մասին կատակի պատճառով

Օլիմպիադան հիմնականում անցկացվում է առանց երկրպագուների։ Որոշվել է հրաժարվել նաև մրցումները մեծ էկրաններին դիտելուց։

Սակայն հասարակությունը, քաղաքական գործիչներն ու նույնիսկ ճապոնական ապրանքանիշների ներկայացուցիչներն ասել են, որ խաղերը հաստատ կարագացնեն երկրում կորոնավիրուսի տարածման աճը ու իրավացի դուրս եկան:

Ներքին խոհանոց. ինչո՞վ են սնվում օլիմպիական մարզիկներն ու լրագրողները Տոկիոյում

43
թեգերը:
Տոկիո, օլիմպիադա, Օլիմպիական խաղեր, կորոնավիրուս, հիվանդ
Ըստ թեմայի
Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ում փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ
Ինչպես Արման Դարչինյանը Տոկիոյում հաղթեց եվրոպական խաղերի փոխչեմպիոնին. լուսանկարներ
Վարսենիկ Մանուչարյանն ավարտեց ելույթը Տոկիո-2020–ում

Ինչպես է Բաչկովը «շանսատակ» անում ադրբեջանցուն. տպավորիչ լուսանկարներ Տոկիոյից

673
(Թարմացված է 13:10 31.07.2021)
  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի հետ մենամարտից առաջ
  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի
  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի
  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի
  • Реакция членов олимпийской делегации Армении на удачный удар Ованнеса Бачкова в поединке 1/8 финала (63кг) против азербайджанца Джавида Чалабиева на XXXII летних Олимпийских играх (31 июля 2021). Токио
  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի
  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի
  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովի հերթական հարվածը ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևին

  • ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի արձագանքը Հովհաննես Բաչկովի հաղթանակին
  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը մարզիչների հետ` ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի դեմ տարած հաղթանակից հետո
  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամները տոնում են Հովհաննես Բաչկովի հաղթանակն ընդդեմ Ջավիդ Չալաբիևի
  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի դեմ տարած հաղթանակից հետո
Քառորդ եզրափակիչում Հովհաննես Բաչկովը կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրալինովի հետ։

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, Եվրոպական խաղերի չեմպիոն, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակիչում այսօր 4-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևին և դուրս եկավ Օլիմպիադայի բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Այստեղ արդեն Բաչկովը կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրալինովի հետ։ Քառորդ եզրափակիչի մենամարտը կկայանա օգոստոսի 3-ին։

Ջավիդ Չալաբիևը 2013 թվականի աշխարհի չեմպիոն է: Նա նախկինում հանդես է եկել 56 կգ քաշային կարգում և 2016 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Սամսունում հաղթել է Արամ Ավագյանին։

Հիշեցնենք՝ Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում։

Հայ բռնցքամարտիկը հսկայական առավելությամբ պարտության մատնեց Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնին։

Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։

«Վաղը նավթ չենք վաճառելու, այլ...». ՀՀ նախագահը պատմել է` ում հետ ինչ է խոսել Տոկիոյում

Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում

673
  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի հետ մենամարտից առաջ
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի հետ մենամարտից առաջ

  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի

  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի

  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի

  • Реакция членов олимпийской делегации Армении на удачный удар Ованнеса Бачкова в поединке 1/8 финала (63кг) против азербайджанца Джавида Чалабиева на XXXII летних Олимпийских играх (31 июля 2021). Токио
    © Sputnik / Asatur Yesayants

    Реакция членов олимпийской делегации Армении на удачный удар Ованнеса Бачкова в поединке 1/8 финала (63кг) против азербайджанца Джавида Чалабиева на XXXII летних Олимпийских играх в Токио.

  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի

  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի

  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովի հերթական հարվածը ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևին
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովի հերթական հարվածը ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևին

  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի

  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի

  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի

  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի

  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի

  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի

  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի

  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն ընդդեմ ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի

  • ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի արձագանքը Հովհաննես Բաչկովի հաղթանակին
    © Sputnik / Asatur Yesayants

    ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի արձագանքը Հովհաննես Բաչկովի հաղթանակին

  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը մարզիչների հետ` ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի դեմ տարած հաղթանակից հետո
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը մարզիչների հետ` ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի դեմ տարած հաղթանակից հետո

  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամները տոնում են Հովհաննես Բաչկովի հաղթանակն ընդդեմ Ջավիդ Չալաբիևի
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամները տոնում են Հովհաննես Բաչկովի հաղթանակն ընդդեմ Ջավիդ Չալաբիևի

  • Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի դեմ տարած հաղթանակից հետո
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի դեմ տարած հաղթանակից հետո

թեգերը:
Հովհաննես Բաչկով, ադրբեջանցի, հաղթանակ, Օլիմպիական խաղեր, Տոկիո
Ըստ թեմայի
Արման Դարչինյանը հաղթեց Տոկիոյում ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Վարսենիկ Մանուչարյանն ավարտեց ելույթը Տոկիո-2020–ում
Ինչպես Արման Դարչինյանը Տոկիոյում հաղթեց եվրոպական խաղերի փոխչեմպիոնին. լուսանկարներ
Գեղարքունիք

Ի՞նչ քարտեզներ են փոխանցվել Երևանին և Բաքվին, կամ սահմանի լարումը սահմանազատման համար է

31
(Թարմացված է 22:15 31.07.2021)
Մոսկվացի քաղաքագետ և Կովկասագետների գիտական ընկերության կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը Sputnik Արմենիային տված հարցազրույցում վերլուծել է հայ-ադրբեջանական սահմանին և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևը կարծում է, որ սահմանին իրավիճակը սրելով` Ադրբեջանը փորձում է հայկական կողմի վրա առավելագույն ճնշում գործադրել և առավելություն ստանալ մարտական գործողությունների գոտում` հետագայում բանակցություններին սակարկության ժամանակ շահեկան օգտագործելու համար:

«Միանգամայն ակնհայտ է, որ այդպիսի սակարկություն է ընթանում։ Այդ մասին կարելի է դատել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի Մոսկվա կատարած այցերի արդյունքներից։ Հայաստանի ղեկավարի այցից հետո խոսվել է բարդ փոխզիջումների ու որոշումների մասին, իսկ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել այն փոխզիջումային լուծումների համար, որոնք քննարկվել են ու հնարավոր է շարադրվեն թղթի վրա», - ասում է Արեշևը:

Քաղաքագետի խոսքով՝ ակնհայտ է, որ Մոսկվայում բանակցությունները վերաբերում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքմանը՝ առանց Թուրքիայի մասնակցության։ Այս համատեքստում, անշուշտ, քննարկվում են սահմանագծման և սահմանազատման հարցերը։ Չի բացառվում, որ այդ գործընթացի հիմքը դառնան Ռուսաստանի գլխավոր շտաբի քարտեզները, որոնք, որոշ տվյալների համաձայն, արդեն փոխանցվել են Բաքվին և Երևանին։

«Փաշինյանը երբեք չի թաքցրել հարևան երկրների հետ խաղաղության հասնելու իր ծրագրերն ու այդ մասին ասել է հերթական անգամ՝ վերջերս ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում: Ճիշտ է, նա նշել է, որ Բաքուն ապակառուցողական դիրքորոշում է ցուցաբերում։ Դրանով հաստատվում է, որ Ադրբեջանը բանակցում է ուժի դիրքերից՝ ավելացնելով իր ռազմական ներկայությունը սահմանին։ Դժվար թե ադրբեջանական ստորաբաժանումները հենց այնպես հեռանան Գեղարքունիքից և Սյունիքից, որ ռուս սահմանապահները կանգնեն հակամարտող կողմերի միջև։ Ամենայն հավանականությամբ, Բաքվում պնդում են, որ զորքերի հայելային հեռացման հիմք ընդունվի հակամարտության ներկայիս գիծը», - ասաց նա։

Андрей Арешев на заседании армяно-российского Лазаревского клуба (13 декабря 20119). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Անդրեյ Արեշևը

Արեշևը կարծում է, որ Ղարաբաղում ռազմական պարտությունն ու բանակցային գործընթացում հայկական իշխանության ներկայիս խոցելի վիճակը Հայաստանի թուլացման արդյունքն են, չնայած որ երկիրն ուժեղացել էր վերջին 10-15 տարում:

Սահմանային գոտում հրադադարը պետք է վերականգնել. Գավանը ԵԽԽՎ–ում զեկույցով հանդես կգա

«Ժամանակին փորձագետները խոսում էին հայ հասարակության «ղարաբաղականացման» մասին, իսկ հիմա մենք գործ ունենք «քարդաշյանացման» հետևանքների հետ։ Ես չեմ հորինել այդ տերմինը, բայց այն ընդհանուր առմամբ արտացոլում է բնակչության շրջանում տիրող տրամադրություններն ու գաղափարական-արժեքային նոր վեկտորը», - ասում է Արեշևը։

Նման տրամադրությունները 2018-ի գարնան անարյուն իշխանափոխության արդյունքն են, իսկ դրան հաջորդած իրադարձությունները, մասնավորապես, ռազմաքաղաքական դաշինքի գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի քրեական հետապնդումը, անվստահություն առաջացրեցին ՀԱՊԿ-ի դաշնակիցների մոտ։ Ուստի, քաղաքագետի կարծիքով, պետք չէ բացառել այն գործոնը, որ Հայաստանի ներկայիս իշխանությունն անգիտակցաբար սպասարկել է ոչ բարեկամական երկրների և դրանց հատուկ ծառայությունների շահերը, և հիմա նման անմտությունը թանկ է նստում թուլացած հայկական պետության վրա։

«Ռուս վերլուծաբանները շատ հաճախ ընդգծում են Թուրքիայի կապերը բրիտանական հետախուզության և նրանց անդրազգային կորպորացիաների հետ։ Հիշեցնեմ, որ ժամանակին «ֆուտբոլային դիվանագիտությունը»  նախաձեռնվել էր այն ուժերի կողմից, որոնք շահագրգռված էին Հայաստանին Արևելք – Արեւմուտք առանցքին միացնելու հարցում, որ Երևանը ռուսական վեկտորից ուղղվի թուրքականին», - ընդգծեց Արեշևը։

Նրա խոսքով՝ Հայաստանի արևմտամետ ուժերը չեն կարող հստակ ասել, թե առանց Անկարայի մասնակցության հավաքական Արևմուտքն ինչպիսի քաղաքական նախագիծ կարող է առաջարկել ՀՀ-ին: Նույնիսկ ՆԱՏՕ-ում Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները ղեկավարվում են թուրք սպաները։ Արեշևը նշում է, որ եվրոպացի ու ամերիկացի ներկայացուցիչների այցերից կարելի է դատել, որ նրանք չեն տարանջատում տարածաշրջանի երկրները՝ հետևողականորեն այցելելով Թբիլիսի, Երևան ու Բաքու:

«Արևմուտքն առանձին նախասիրություններ չունի Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրի հանդեպ և չի առանձնացնում Հայաստանը։ Նրանց համար դա ընդհանուր տարածաշրջան է, որը լավ կլիներ ամբողջովին արևմտամետ դարձնել, բայց նրանք գիտակցում են, որ Թուրքիան Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ունի իր արտաքին քաղաքական նպատակները, որոնք իրականացնում է, ու չարժե նրան այդ հարցում խանգարել», - ասաց Արեշևը։

Պուտինը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել Է ՌԴ ԱԽ անդամների հետ

Այսպիսով, քաղաքագետը կարծում է, որ Հայաստանում ռուսական ներկայության այլընտրանքը թուրքական ներկայությունն է։ Իսկ դա կհանգեցնի տնտեսական, մշակութային և գաղափարական էքսպանսիայի։ Արեշևը նշում է, որ հայկական լրատվական դաշտում արդեն տարածվում են թուրքական քարոզչության թեմաներ, որ հայերն ու թուրքերը հիանալի խաղաղ ապրել են, մինչև «չար Ռուսաստանը» և ռուսական բանակի հայ գեներալներն եկան ու սկսեցին գրավել Կարսը, Արդահանը, Էրզրումը և այլն։

Այդպիսի մտքերը արտահայտում են նույնիսկ իշխող խմբակցության կողմնակիցները։Այնուամենայնիվ, քաղաքագետը գտնում է, որ Մոսկվան կկարողանա զսպել Հայաստանի նկատմամբ թուրքական ոտնձգությունները` նաև հաշվի առնելով Անկարայի կողմից Արցախյան պատերազմում սիրիացի վարձկանների կիրառումը:

31
թեգերը:
քարտեզ, Հայաստան, Սահման, Դեմարկացիա, սահմանապահ, Դելիմիտացիա, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Սահմանին տեսալուսանկարահանում անելու համար 100 հազար դրամ տուգանք կսահմանվի
ՌԴ ԱԳՆ-ն Երևանին և Բաքվին կոչ է արել ձեռնպահ մնալ սահմանին իրավիճակի սրմանը տանող քայլերից
Արմեն Գրիգորյանը Կարմիր խաչի ղեկավարի հետ քննարկել է սահմանային խնդիրն ու գերիների հարցը