Լևոն Արոնյան. արխիվային լուսանկար

Լևոն Արոնյանը հայտնել է, որ դուրս է գալիս ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթի մրցաշարից

135
(Թարմացված է 14:18 16.07.2021)
Արոնյանը շնորհակալություն է հայտնել ՖԻԴԵ–ի նախագահին և խոստացել շուտ առողջանալ ու վերադառնալ «64 դաշտերի կախարդական աշխարհ»:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ որոշել է կիսատ թողնել Սոչիում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը։

Արոնյանը մրցաշարից դուրս գալու իր որոշումը պատճառաբանել է առողջական վիճակով։

«Մեծ ափսոսանքով ստիպված եմ տեղեկացնել ձեզ ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթի 2021թ–ի մրցաշարից դուրս գալու մասին։ Չնայած խաղալու մեծ ցանկությանը, ունենալով բարձր ջերմություն և տոնզիլիտ, պետք է լինեմ ռացիոնալ և հոգամ իմ և այլ խաղացողների առողջության մասին»,– գրել է նա։

Լևոն Արոնյանը շնորհակալություն է հայտնել Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչին`իրեն բլոր հարցերում օգնելու ու հնարավոր ամեն ինչ անելու համար։

«Խնդրում ենք հոգ տանել ձեր մասին, և հուսով եմ, որ մրցաշարը կշարունակվի առանց դժբախտությունների»,– նշել է Արոնյանը` միաժամանակ խոստանալով շուտ առողջանալ ու վերադառնալ «64 դաշտերի կախարդական աշխարհ»:

Հիշեցնենք մինչ այդ ՖԻԴԵ–ն հայտարարել էր, որ տենդի ախտանշանների պատճառով հայ գրոսմայստերը բաց կթողնի միայն առաջնության երկրորդ փուլի առաջին պարտիան:

«Հայաստանի և Արցախի հայերով նշում ենք». Արոնյանը հաղթելուց հետո լուսանկարներ է հրապարակել

135
թեգերը:
հիվանդություն, շախմատիստ, շախմատ, Շախմատի միջազգային ֆեդերացիա (ՖԻԴԵ), Լևոն Արոնյան
Ըստ թեմայի
Շախմատի աշխարհի գավաթ․ Հայաստանն Արոնյանի հետ առաջ է շարժվում առանց կորուստների
«Հայաստանի և Արցախի հայերով նշում ենք». Արոնյանը հաղթելուց հետո լուսանկարներ է հրապարակել
Արոնյանի և Սարգսյանի հիմնած շախմատի դպրոցը վերաբացվել է. ովքեր և ինչպես կարող են ընդունվել
«Արարատ» -«Շլենսկ» հանդիպում

«Արարատ» -«Շլենսկն» ավարտվեց ոչ ոքի, բայց հայկական թիմը դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից

31
(Թարմացված է 00:07 30.07.2021)
ՈւԵՖԱ-ի հովանու ներքո առաջին անգամ անցկացվող Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում հայկական ակումբներն ավարտեցին իրենց ելույթները։ Վերջին հույսը «Արարատն» էր, որն էլ պայքարը թողեց որակավորման երկրորդ փուլից հետո։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատը» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փուլի պատասխան խաղում ոչ ոքի` 3։3-ով ավարտեց հանդիպումը լեհական «Շլենսկի» հետ։ Բայց Գյումրիում տարած հաղթանակից հետո երկու խաղերի արդյունքում հաղթեցին լեհերը։

Առաջին խաղը, որը կայացավ թիմերի միջև մեկ շաբաթ առաջ Գյումրիում, ավարտվեց լեհական ակումբի հաղթանակով՝ 4։2 հաշվով։ Բայց այնպես չէ, որ «Արարատը» զիջել էր մրցակցին խաղով։ Կարելի է ասել, որ Գյումրիում գրանցված հաշիվը ինչ-որ տեղ չէր արտացոլում խաղադաշտում տեղի ունեցածը։ Հետևաբար` պատասխան խաղում հավանականությունը մեծ էր, որ «Արարատը» կարող է և անակնկալ մատուցել մրցակցին։ Բայց խաղը Վրոցլավի «Մեյսկի» ստադիոնում անհաջող սկսվեց մեր թիմի համար։ Արդեն երկրորդ րոպեին դաշտի տերերը բացեցին հաշիվը, աչքի ընկավ Ռոբերտ Պիխը։

Իհարկե նույնիսկ նվազագույն առավելությունն էր ապահովում էր «Շլենսկին» հաջորդ փուլի ուղեգիրը։ Բայց մինչև ընդմիջում, օգտագործելով մրցակցի կոնցենտրացիայի կորուստը, մերոնք երկու րոպեի ընթացքում նոր հույս պարգևեցին հայ երկրպագուներին։ Մորի Կոնեն, դառնալով դուբլի հեղինակ, դիմակայությունում ընդհանուր հաշիվը հավասարեցնելու շատ լավ հնարավորություն տվեց «Արարատին»։ Բայց ընդմիջումից հետո Շիմոն Լևկոտը, ապա Ռոբերտ Պիխը նորից նվազագույն առավելություն ապահովեցին լեհական թիմին։ Ճիշտ է, հույսը մեռնում է վերջում, բայց արդեն հասկանալի էր, որ նույնիսկ դիմակայությունում հաշիվը հավասարեցնելու շանսեր այլևս չկային։ «Արարատը» մինչև խաղավերջ պետք է խփեր երեք գնդակ։

Բայց նման հրաշք տեղի չունեցավ։ Ճիշտ է, Դինիմանի Սիլում «Արարատի» կազմում խփեց պատասխան երրորդ գնդակը, սակայն դա բավական չէր երկու խաղերի արդյունքների հանրագումարում հաղթելու համար։ «Արարատը» պարտվեց դիմակայությունում, սակայն, եթե Գյումրիում մերոնք օգտագործեին իրենց ստեղծած գոլային պահերը, հաստատ այլ արդյունք կարող էր լինել դիմակայությունում։

Տհաճ միջադեպ Պեպեի և Մխիթարյանի միջև. խաղը քիչ էր մնում` վերածվեր ծեծկռտուքի

Այսպիսով «Արարատը», «Նոան» և «Ուրարտուն» չկարողացան աչքի ընկնել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում։ Միայն «Արարատը» կարողացավ հաղթահարել որակավորման առաջին փուլը, իսկ մյուս երկու թիմերն առաջին իսկ փուլում պարտվեցին իրենց մրցակիցներին։ Հիմա Եվրոգավաթների խաղարկություններում մնացել է հայկական մեկ թիմ՝ «Ալաշկերտը», որը Չեմպիոնների լիգայում պարտվելուց հետո արդեն կխաղա Եվրոպայի լիգայում։ Այս մրցաշարում «Ալաշկերտն» իր առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 5-ին։ Այդ օրը մեր չեմպիոնն արտագնա խաղում կմրցի Կամո Հովհաննիսյանի «Կայրաթի» դեմ։

31
թեգերը:
ՈւԵՖԱ, հաղթանակ, գոլ, «Արարատ» ՖԱ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Գոլառատ ֆուտբոլ Գյումրիում. «Արարատը» զիջեց «Շլյոնսկին»
«Նոր էջ ենք բացել»․ Մխիթարյանը՝ Ժոզե Մոուրինյոյի և «Ռոմայում» իր մնալու մասին
«Ալաշկերտը» չկարողացավ հաղթահարել ՈւԵՖԱ–ի Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլը
Վարազդատ Հարոյան

«Թարգմանիչ ունեմ»․ Հարոյանը՝ իսպանական նոր թիմի, մարզչի և ֆուտբոլիստների մասին

51
(Թարմացված է 16:57 29.07.2021)
Հարոյանը նշել է, որ Իսպանիայում բոլորովին այլ հարաբերություններ են ֆուտբոլիստների ու մարզիչների, ինչպես նաև ֆուտբոլիստների ու ակումբի նախագահի միջև։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը վստահ է, որ յուրաքանչյուր հայ ֆուտբոլիստի համար երազանք է խաղադաշտ դուրս գալ այնպիսի ֆուտբոլիստների դեմ, ինչպիսիք են Մեսսին ու Սուարեսը: Հարոյանը դա ասել է «Մատչ ՏՎ»-ին տված հարցազրույցում։

«Երբ Ղազախստանում էի խաղում, Հայաստանի հավաքականի մարզիչը (Խոակին Կապառոսը – խմբ.) ասաց, որ Լա Լիգայում հայտնվելու տարբերակ կա։ Շատ ուրախ եմ, որ միացել եմ թիմին, ինձ լավ ընդունեցին», - ասել է նա։

Նրա խոսքով՝ Իսպանիայում բոլորովին այլ հարաբերություններ են ֆուտբոլիստների ու մարզիչների, ինչպես նաև ֆուտբոլիստների ու ակումբի նախագահի միջև։

«Նույնիսկ չեմ կարող նկարագրել, թե որքան լավ ու պարզ հարաբերություններ են, բոլորն իրար համար հարազատ մարդիկ են։ Իմ նախորդ ակումբներում այդպես չի եղել», - խոստովանել է հայ պաշտպանը։

Խոսելով Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսի մասին՝ Վարազդատ Հարոյանը նրան անվանել է «շատ լավ մարդ՝ հարուստ կենսագրությամբ ու մարզչական մեծ կարիերայով»:

«Լավ է հասկանում երիտասարդ խաղացողներին ու նրանց հնարավորություն է տալիս։ Վերջին երեք հանդիպումներն ապացուցեցին, որ մենք ուժեղ երիտասարդ տղաներ ունենք» - ասել է նա

Հարոյանը խոսել է նաև այն մասին, թե ինչ լեզվով է շփվում թիմակիցների հետ։

«Սկզբում դժվարություններ կային, բայց ես Իսպանիայում ապրող հայ թարգմանիչ ունեմ։ Թիմի որոշ ֆուտբոլիստներ լավ են անգլերեն խոսում, այդ պատճառով այժմ խնդիրներ չկան։ Կամաց-կամաց սովորում եմ իսպաներեն։ Այն ամենը, ինչ պահանջվում է հասկանալ մարզման ժամանակ, արդեն հասկանում եմ», - ասել է ֆուտբոլիստը։

Հարոյանն արդեն ժամանել է Իսպանիա. իսպանական ակումբը «Բարի գալուստ» է մաղթել նրան

Հիշեցնենք, որ Հարոյանը Երևանի «Փյունիկի» խաղացող էր, որից հետո հանդես էր գալիս Իրանի ու Ռուսաստանի առաջնություններում: 2021 թվականի սկզբից ղազախական «Աստանայի» կազմում մասնակցել է կես մրցաշրջանի։ Հուսալի խաղը, ինչպես նաև Հայաստանի հավաքականի հաջող ելույթները ստիպել են իսպանական ակումբի սելեկցիոներին նրա վրա ուշադրություն դարձնել:

51
թեգերը:
ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Իսպանիա, Վարազդատ Հարոյան
Ըստ թեմայի
Վարազդատ Հարոյանը տեղափոխվել է իսպանական «Կադիս»
«Առաջին հայը Լա Լիգայում». Կապառոսը շնորհավորել է Հարոյանին
Հարոյանի մասնակցությունը հարցականի տակ է. Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել
Ձյուն

Բրազիլիայում և Արգենտինայում ձյուն է տեղացել

0
(Թարմացված է 00:08 30.07.2021)
Շատ տարածաշրջաններում այս ամռաննը անոմալ շոգ է եղել, իսկ շոգ երկրներում ցածր ջերմաստիճաններ են գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Բրազիլիայի հարավում ձյուն է տեղացել։ Տեղումները գրանցվել են Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի 13 քաղաքներում, հաղորդում են բրազիլական լրատվականները։

Նահանգի որոշ շրջաններում նաև կարկուտ է տեղացել։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ հուլիսի 30-ին Բրազիլիայում կարող են սահմանվել 2021 թվականի նվազագույն ջերմաստիճանների ռեկորդներ: Այսպես, Պորտու Ալեգրիում, Ֆլորիանոպոլիսում, Կուրիտիբում, Սան Պաուլոյում և Կամպու Գրանդիում կանխատեսվում է 5 աստիճանից ցածր եղանակ։

Ձյուն է տեղացել նաև Արգենտինայի որոշ շրջաններում, այդ թվում՝ Կորդովա քաղաքում, որում 14 տարվա ընթացքում առաջին անգամ է ձյուն եկել։ Ջերմաստիճանի բացասական արժեքները գրանցվել են 18 բնակավայրերում, որոնցից մի քանիսում ջերմաչափերի սյուները իջել են 2-3 աստիճանից:

0
թեգերը:
ձյուն, Արգենտինա, Բրազիլիա