«Ալաշկերտի» ֆուտբոլիստները, արխիվային լուսանկար

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտը» հաղթեց ու դուրս եկավ 2-րդ փուլ. տեսանյութ

127
(Թարմացված է 22:58 14.07.2021)
113-րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ 28-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանը։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0 հաշվով ավարտեց Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսի» հետ պատասխան հանդիպման հիմնական ժամանակը, բայց լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ կարողացավ դուրս գալ հաջորդ փուլ:

Մխիթարյանը շնորհավորել է Իտալիայի հավաքականին Եվրո-2020-ում հաղթելու առթիվ

Լրացուցիչ ժամանակում գոլի հեղինակ դարձավ 28-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Վենսան Բեզեկուրը։

Հայաստանի թիմը 3 մեդալ է նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Գնդակը դարպասում հայտնվեց 113-րդ րոպեին:

Շախմատի աշխարհի գավաթ․ Հայաստանն Արոնյանի հետ առաջ է շարժվում առանց կորուստների

127
Հայկ Մարտիրոսյան

Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ

63
(Թարմացված է 19:45 23.07.2021)
1/8 եզրափակիչում հայ շախմատիստը կմրցի Մամին Տաբատաբաեի – Պենտալա Հարիկրիշնա զույգի հաղթողի հետ:

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Նա մրցեց խորվաթ Անտե Բրկիչի հետ և երկու դասական պարտիայի արդյունքում առավելության հասավ 1,5։0,5 հաշվով։

Երկրորդ դասական պարտիան ոչ–ոքի ավարտվեց 42–րդ քայլում։

Առաջին պարտիայում Մարտիրոսյանը հաղթել էր սպիտակներով։

1/8 եզրափակիչում հայ շախմատիստը կմրցի Մամին Տաբատաբաեի (Իրան) – Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ։

Հիշեցնենք` հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է մասնակցել գավաթի խաղարկությանը առողջական խնդիրների պատճառով։ Պայքարից դուրս են մնացել նաև Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը:

Սոչիում ընթացող մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին։ Աշխարհի գավաթի եզրափակիչի մասնակիցները իրավունք կստանան խաղալու հավակնորդների մրցաշարում։

Մեծ կորուստ է. ՌԴ շախմատի ֆեդերացիայի նախագահը մեկնաբանել է Արոնյանի հեռանալը

63
թեգերը:
Հայկ Մարտիրոսյան, շախմատ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի թիմը 3 մեդալ է նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը եվրոպական ակումբ է տեղափոխվում
Միշա Ալոյանը նոր հաղթանակ է տարել պրոֆեսիոնալ ռինգում
Եռագույնն ու հայ մարզիկները օլիմպիական խաղերի բացմանը

Եռագույնն ու հայ մարզիկները օլիմպիական խաղերի բացմանը. օրվա կադր

164
(Թարմացված է 16:21 23.07.2021)
Հայաստանը ներկայացնող մարզիկները մասնակցել են Տոկիոյում ընթացող ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Տրիբունայում է եղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Տոկիոյում մեկնարկեց ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը, որին մասնակցեց նաև Հայաստանի օլիմպիական հավաքականը: Տոկիոյի մարզադաշտի տրիբունայում է նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որն աշխատանքային այցով է գտնվում Ճապոնիայում։

Армянские спортсмены на открытии Олимпийских игр в Токио
© AFP 2020 / MARTIN BUREAU
Հայաստանի օլիմպիական հավաքականը

Հայաստանի դրոշակակիրներն են հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Ներքին խոհանոց. ինչո՞վ են սնվում օլիմպիական մարզիկներն ու լրագրողները Տոկիոյում

Հայաստանն օլիմպիական խաղերում ներկայացնելու ուղեգիր են նվաճել 17 մարզիկ` հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման  Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը  (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:

Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին: 

164
թեգերը:
Լուսանկար, Օլիմպիական խաղեր, Հայաստան
Ըստ թեմայի
Հայտնի է Հայաստանի օլիմպիական հավաքականի ժամանակացույցը
Նոր սկանդալ Տոկիոյում. խաղերի բացման ռեժիսորին հեռացրել են հրեաների մասին կատակի պատճառով
Հերթը հաղթանակներինն է. Ծառուկյանն ուղերձ է հղել օլիմպիադային մասնակցող հայ մարզիկներին
Միշա Ալոյանը նոր հաղթանակ է տարել պրոֆեսիոնալ ռինգում
Knoxlabs–ի մշակումներից

Մտքի ուժ և տիեզերք. հայազգի ինժեները նոր սերնդի կառավարման սարքի նախատիպ է պատրաստել

0
(Թարմացված է 15:41 22.07.2021)
Նոր թևնոցները պետք է ընդունեն ու կարդան շարժումների ազդակները, որոնք գլխուղեղը տալիս է ձեռքերին, և ի կատար ածեն դրանք վիրտուալ, իսկ հետո նաև իրական տիրույթում։

Նոր սերնդի սարքերը կկառավարվեն ոչ միայն ձեռքերով, այլև ուղեղի ազդակներով, այսինքն` մտքի ուժով։ Արդեն մի քանի տարի է, ինչ այս խնդրի վրա հսկայական միջոցներ են ծախսում Facebook–ն ու այլ խոշոր ընկերությունները։ Նման մի սարք է նախագծել նաև ամերիկյան «Knoxlabs» ընկերությունը, որի հիմնադիրը հայազգի ճարտարագետ Տարոն Խաչատրյանն է։

Тарон Хачатрян о разработках лаборатории виртуальной реальности Knoxlabs
© Photo : provided by Taron Khachatryan
Տարոն Խաչատրյան

Տարոնը տասը տարեկան էր, երբ նրա ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ: Այստեղ նա ստացել է միկրոէլեկտրոնիկայի ինժեների և ծրագրավորողի կրթություն։ Ուսումն ավարտելուց հետո հիմնադրել է իր առցանց լաբորատորիան՝ «Knoxlabs»-ը, որը դարձավ միասնական հարթակ՝ մեկ տեղում ներկայացնելով վիրտուալ աշխարհի տարբեր գործիքներն ու նորությունները։

«Knoxlabs» ընկերությունն առաջիններից էր, որ սկսել էր զանգվածաբար արտադրել «VR Cardboard»–ներ՝ վիրտուալ իրականության մատչելի ակնոցներ։ Քիչ ավելի ուշ այդ շուկան գրավել էր «Google»-ը, բայց տեսնելով, որ «Knoxlabs»-ն արդեն իսկ արտադրության փորձ ունի, նրան մեծ պատվեր էր տվել։ Տարոնի ընկերությունն ընդհանուր առմամբ արտադրել է աշխարհում թողարկված ամեն երրորդ «VR Cardboard-»ը` մոտ 3 միլիոն հատ։ «Knoxlabs»-ը համագործակցում է համակարգչային ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների հետ, տարբեր վիրտուալ սարքերի բացառիկ ներկայացուցիչն է Միացյալ Նահանգներում, այդ թվում նաև Facebook-ին պատկանող «Oculus»-ի պաշտոնական ներկայացուցիչն է։

Разработки лаборатории виртуальной реальности Knoxlabs
© Photo : provided by Taron Khachatryan
Տարոն Խաչատրյան

Այժմ ընկերությունն աշխատում է նոր սարքի վրա՝ հատուկ թևնոցների, որոնք պետք է ընթերցեն ուղեղից դեպի ձեռքերի մկանները գնացող ազդակները, մշակեն դրանք և ավելի արագ տեղ հասցնեն մարդու մտքից եկող տեղեկությունները։

Թևնոցների միջոցով ազդակները որսալու համար Տարոնի թիմը ստեղծել է ինքնաուսուցվող ցանց (GAN), որը սովորում է կետերի եռաչափ բազմությունից (point cloud) տարբերել, դուրս բերել իրական պատկերներ։ Հետագայում մարդը, այդ թևնոցները հագնելով` կկարողանա ավելի արագ մշակել ուղեղից ստացած ինֆորմացիան և ձեռքի շարժումներով համակարգի օգնությամբ վիրտուալ տիրույթում միանգամից ստանալ համապատասխան առարկան։

Տարոնի հետ աշխատում են այլ ինժեներներ, ծրագրավորողներ և ֆիզիկոսներ, բայց ավելի խորն ուսումնասիրության համար անհրաժեշտ են նաև բժիշկներ և ֆիզիոլոգներ։ Պետք է անել հազարավոր տոմոգրաֆիական սկանավորումներ` հասկանալու, թե ուղեղի որ հատվածներն են ակտիվանում, երբ այնտեղից հրաման է գալիս, օրինակ, ծալելու արմունկը կամ թեքելու ձեռքը, իսկ հետո` ճիշտ ընթերցել այդ ազդակները և փոխանցել դեպի վիրտուալ իրականություն։ Պետք է նաև ուսումնասիրել, թե արդյոք այդպիսի մտավոր կառավարումը բացասաբար չի՞ ազդում գլխուղեղի ակտիվության և մարդու հոգեբանական վիճակի վրա։

Разработки лаборатории виртуальной реальности Knoxlabs
© Photo : provided by Taron Khachatryan
«Knoxlabs»–ի մշակումներից

«Ես կարող էի ստեղծել օնլայն խանութ կամ հյուրանոցային համակարգ, որոնք արագ փող կբերեին։ Բայց դա հետաքրքիր չէր լինի։ Մի լավ խոսք կա` մենք այն ենք, ինչ մենք ստեղծում ենք։ Ծնողներիս շնորհները միավորվել են մեջս. մայրիկս բժիշկ է` ավելի տրամաբանական մտածելակերպի տեր մարդ, իսկ հայրիկս` ավելի զգայական ու հոգևոր։ Դրա համար ես միշտ ցանկացել եմ ոչ միայն լավ մասնագետ դառնալ, այլ նաև նոր իմաստ հաղորդել իմ գործին», – ասում է Տարոնը։

Նա վստահ է` այս ամենը կիրառելի կլինի ոչ միայն խաղերում։ Հեռակառավարման այս թևնոցները կարող են օգտակար լինել մեր պետության համար հույժ կարևոր ոլորտներում։

Անցյալ տարի Facebook-ը կես միլիարդ դոլարով ձեռք է բերել նեյրոնային ցանցերի հետազոտական լաբորատորիա։ Այլ ընկերություններ ևս այս գործի վրա խոշոր գումարներ են ծախսում, բայց վերջնական արդյունք դեռ չեն ստացել։ «Այս ուղղությամբ Հայաստանը կարող է առաջիններից մեկը դառնալ»,– վստահ է Տարոնը։ Այս տեխնոլոգիան կյանքի կոչելու դրամաշնորհ ստանալու համար «Knoxlabs»-ը դիմել է ամերիկյան վենչուրային ֆոնդերից մեկին և ընտրության առաջին փուլն արդեն հաղթահարել է։

Разработки лаборатории виртуальной реальности Knoxlabs
© Photo : provided by Taron Khachatryan
«Knoxlabs»–ի մշակումներից

Տարոնը հեռահար նպատակ է համարում Հայաստանի ազգային տիեզերական ծրագիրը։ Բայց սա պիտի լինի ոչ թե վերացական երազանք, այլ նպատակ, որին կծառայի մեծ հետազոտական աշխատանք, ընդգծում է նա։ Ընդ որում` տիեզերական ծրագիրն այդքան անիրագործելի չէ, որքան 50 կամ նույնիսկ 20 տարի առաջ։ Հիմա կարելի է արտադրել փոքր արբանյակներ (cubesats), որոնց քաշը կարող է լինել 10 կիլոգրամ և պակաս։ Վերջին մի քանի տարվա ընթացքում Երկիր մոլորակի ուղեծիր է հանվել մի քանի հարյուր այդպիսի արբանյակ, ընդ որում` ոչ միայն գերհզոր երկրների կողմից։ Այդպիսի փորձ ունեցել են, օրինակ, Էստոնիան և Քենիան։

Տիեզերքի մասին Տարոնն ուզում է գիտելիք քաղել նաև սեփական փորձով և չի հրաժարվում տիեզերական ճամփորդության գեթ մեկ հնարավորությունից։ Վերջերս ամերիկյան «SpaceX» ընկերությունը հայտարարել էր 2021 թվականի աշնանը կայանալիք առաջին քաղաքացիական տիեզերական ճամփորդության մասին, իսկ մասնավոր վճարահաշվարկային ընկերություններից մեկը գնել էր տիեզերական օդանավի չորս տոմս․մեկը՝ ընկերության տնօրենի համար, երկրորդը փոխանցել է մի մանկական հիվանդանոցի, երրորդը` այդ հիվանդանոցի խոշոր նվիրատուներից մեկին, իսկ ահա չորրորդի համար խաղարկություն էր հայտարարել։ Տարոնը` որպես տիեզերքի ամենահավատարիմ սիրահար, դիմել էր խաղարկությանը։ Ցավոք, մրցույթում չհաղթեց, բայց նրա նկարը խաղարկության մյուս բոլոր մասնակիցների նկարների հետ կմեկնի տիեզերք, իսկ թռիչքին Տարոնը կհետևի մեկնարկի վայրից։

«Երբ ես փոքր էի, ամռանը մենք միշտ Բյուրականի աստղադիտարան էինք գնում, այդ ժամանակվանից ինձ մոտ ձևավորվել է անհագ հետաքրքրությունն ու սերը տիեզերքի հանդեպ։ 1996-ին հայրս ինձ նույնիսկ տարել էր Վիկտոր Համբարձումյանի թաղմանը։ Համբարձումյանն իմ մանկական հերոսներից մեկն է, և ես հպարտ եմ, որ մենք այդպիսի անուն և աստղադիտարան ենք ունեցել։ Հիմա պետք է այդ ժառանգությունը նորից կյանքի կոչենք», – ասում է նա։

Նշենք` Տարոնը մասնակցում է նաև «Գիտուժ» նախաձեռնությանը, որի նպատակն է ավելացնել գիտության ֆինանսավորումը Հայաստանում։

Հայ ֆիզիկոսներն ալգորիթմներ են մշակում նոր սերնդի համակարգիչների համար

0
թեգերը:
Սարք, ինժեներ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայկական «խելացի» բիզնեսը․ էներգաարդյունավետության մասնագետները ոչ մեկին պետք չեն
Ինչ են ուզում հայ մաթեմատիկոսները «սովորեցնել» համակարգչին. նոր և կարևոր մշակումներ
Հայ կենսաբանները նոր մաշկ են ստեղծում մարդու համար. բարդագույն խնդիրը լուծում են ոչնչից
Ոչ միայն կենացով. սփյուռքահայ տնտեսագետն ուզում է Հայաստանում կառավարման նոր մոդել ներդնել