Շախմատ

Հայ շախմատիստն անցել է Աշխարհի գավաթի երկրորդ փուլ, որտեղ կհանդիպի ադրբեջանցու հետ

71
(Թարմացված է 22:49 13.07.2021)
Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին։  Հաղթողները իրավունք կստանան խաղալու շախմատի համաշխարհային թագի հավակնորդների մրցաշարում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը Սոչիում հաղթահարել է Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը։

Հայաստանի ներկայացուցիչը հաղթանակ է տարել երկու պարտիաներում Վենեսուելայի ներկայացուցիչ Պեդրո Ռեյեսի նկատմամբ։

Մրցաշարի երկրորդ փուլում Շանթ Սարգսյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Նիջաթ Աբասովը։

Հայ մյուս երկու շախմատիստները` Հովհաննես Գաբուզյանն ու Հայկ Մարտիրոսյանը, երկրորդ պարտիաներում պարտվել են Բիլալ Բելահսենին (Ալժիր) և Չիտումբո Մվալիին (Մալի)  նկատմամբ։ Նրանք թայ–բրեյք կխաղան։

Գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Հայաստանի դրոշի ներքո դեռ հանդես եկող Լևոն Արոնյանը պայքարի  մեջ կմտնեն երկրորդ փուլում։

Արոնյանի և Սարգսյանի հիմնած շախմատի դպրոցը վերաբացվել է. ովքեր և ինչպես կարող են ընդունվել

Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին։  Հաղթողները իրավունք կստանան խաղալու հավակնորդների մրցաշարում։

71
թեգերը:
Հայաստան, շախմատ
Ըստ թեմայի
Արոնյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը «Grand Chess Tour»-ում
Անհաղթահարելի Արոնյանը. հայ գրոսմայստերը՝ Goldmoney Asian Rapid մրցաշարի հաղթող
«Հայաստանի և Արցախի հայերով նշում ենք». Արոնյանը հաղթելուց հետո լուսանկարներ է հրապարակել
Հայկ Մարտիրոսյան

Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ

62
(Թարմացված է 19:45 23.07.2021)
1/8 եզրափակիչում հայ շախմատիստը կմրցի Մամին Տաբատաբաեի – Պենտալա Հարիկրիշնա զույգի հաղթողի հետ:

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Նա մրցեց խորվաթ Անտե Բրկիչի հետ և երկու դասական պարտիայի արդյունքում առավելության հասավ 1,5։0,5 հաշվով։

Երկրորդ դասական պարտիան ոչ–ոքի ավարտվեց 42–րդ քայլում։

Առաջին պարտիայում Մարտիրոսյանը հաղթել էր սպիտակներով։

1/8 եզրափակիչում հայ շախմատիստը կմրցի Մամին Տաբատաբաեի (Իրան) – Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ։

Հիշեցնենք` հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է մասնակցել գավաթի խաղարկությանը առողջական խնդիրների պատճառով։ Պայքարից դուրս են մնացել նաև Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը:

Սոչիում ընթացող մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին։ Աշխարհի գավաթի եզրափակիչի մասնակիցները իրավունք կստանան խաղալու հավակնորդների մրցաշարում։

Մեծ կորուստ է. ՌԴ շախմատի ֆեդերացիայի նախագահը մեկնաբանել է Արոնյանի հեռանալը

62
թեգերը:
Հայկ Մարտիրոսյան, շախմատ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի թիմը 3 մեդալ է նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը եվրոպական ակումբ է տեղափոխվում
Միշա Ալոյանը նոր հաղթանակ է տարել պրոֆեսիոնալ ռինգում
Եռագույնն ու հայ մարզիկները օլիմպիական խաղերի բացմանը

Եռագույնն ու հայ մարզիկները օլիմպիական խաղերի բացմանը. օրվա կադր

163
(Թարմացված է 16:21 23.07.2021)
Հայաստանը ներկայացնող մարզիկները մասնակցել են Տոկիոյում ընթացող ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Տրիբունայում է եղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Տոկիոյում մեկնարկեց ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը, որին մասնակցեց նաև Հայաստանի օլիմպիական հավաքականը: Տոկիոյի մարզադաշտի տրիբունայում է նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որն աշխատանքային այցով է գտնվում Ճապոնիայում։

Армянские спортсмены на открытии Олимпийских игр в Токио
© AFP 2020 / MARTIN BUREAU
Հայաստանի օլիմպիական հավաքականը

Հայաստանի դրոշակակիրներն են հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Ներքին խոհանոց. ինչո՞վ են սնվում օլիմպիական մարզիկներն ու լրագրողները Տոկիոյում

Հայաստանն օլիմպիական խաղերում ներկայացնելու ուղեգիր են նվաճել 17 մարզիկ` հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման  Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը  (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:

Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին: 

163
թեգերը:
Լուսանկար, Օլիմպիական խաղեր, Հայաստան
Ըստ թեմայի
Հայտնի է Հայաստանի օլիմպիական հավաքականի ժամանակացույցը
Նոր սկանդալ Տոկիոյում. խաղերի բացման ռեժիսորին հեռացրել են հրեաների մասին կատակի պատճառով
Հերթը հաղթանակներինն է. Ծառուկյանն ուղերձ է հղել օլիմպիադային մասնակցող հայ մարզիկներին
Միշա Ալոյանը նոր հաղթանակ է տարել պրոֆեսիոնալ ռինգում
(1:05 / 6.13Mb / просмотров видео: 967)

Դրոնների խաղը` 32-րդ ամառային օլիմպիական խաղերում. շլացնող տեսանյութ

0
(Թարմացված է 00:20 24.07.2021)
Թիմերի շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրներն են եղել հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Տոկիոյի Ազգային մարզադաշտում հուլիսի 23–ին վառվեց 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի օլիմպիական հավաքականը։

Կրակը վառեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, ճապոնացի Նաոմի Օսական։

Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցում էին 205 երկրների մարզիկներ, ինչպես նաև փախստականների օլիմպիական թիմը:

Թիմերի շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրներն էին հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Նշենք, որ օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում

Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ն անցկացվող 2021 Օլիմպիական խաղերին մասնակցելու համար Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո են ժամանել մոտ 200 երկրների 11 հազար մարզիկներ: Նրանք պայքարելու են մեդալների 339 հավաքածուների համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Sputnik Արմենիայի տեսանյութում կարող եք տեսնել 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը վառելու ժամանակ դրոններով կազմած տեսարանը։ 

Ներքին խոհանոց. ինչո՞վ են սնվում օլիմպիական մարզիկներն ու լրագրողները Տոկիոյում

0
թեգերը:
Տոկիո, տեսանյութ, Օլիմպիական խաղեր
Ըստ թեմայի
Եռագույնն ու հայ մարզիկները օլիմպիական խաղերի բացմանը. օրվա կադր
Տոկիոյում վառվել է օլիմպիական կրակը. ամենավառ կադրերը՝ Sputnik-ի աչքերով
Առանց աղմուկի ու հանդիսատեսի. մեկնարկում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը