Հենրիխ Մխիթարյան

Մխիթարյանը շնորհավորել է Իտալիայի հավաքականին Եվրո-2020-ում հաղթելու առթիվ

86
(Թարմացված է 14:03 12.07.2021)
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչում Իտալիայի հավաքականը հաղթեց Անգլիայի հավաքականին։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը instagram-ում տեսանյութ է հրապարակել և շնորհավորել է Իտալիայի հավաքականին՝ Եվրո-2020-ը հաղթելու կապակցությամբ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Henrikh Mkhitaryan (@micki_taryan)

«Շնորհավորո՜ւմ եմ, Իտալիա»,- մակագրել է տեսանյութը Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչում Իտալիայի հավաքականը հաղթեց Անգլիայի հավաքականին։

Հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով։ Խաղի ելքը վճռվեց 11 մետրանոցներով։ Իտալացիները հաղթեցին 3-2 հաշվով։

86
թեգերը:
Իտալիա, ֆուտբոլ, Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
Ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանն ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից
Բոլոր մրցավարները դժոխք են գնում, կամ ֆուտբոլային զավեշտալի պատմություններ
Viva Italia. ինչպես են երկրպագուները տոնում Եվրոպայի ֆուտբոլային ոսկին. տեսանյութ
Հենրիխ Մխիտարյանն ու Ժոզե Մուրինյոն. արխիվային լուսանկար

«Նոր էջ ենք բացել»․ Մխիթարյանը՝ Ժոզե Մոուրինյոյի և «Ռոմայում» իր մնալու մասին

18
(Թարմացված է 10:42 25.07.2021)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է պորտուգալացի սկանդալային մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ իր հարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Իտալական «Ռոմա ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ կապված խնդիրները լուծված են։ Այս մասին Romapress պարբերականին այս մասին հայտնել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Մոուրինյոն շատ հավակնոտ է։ Նա միշտ ցանկանում է հաղթել, նրան յուրաքանչյուր խաղում պետք է երեք միավոր։ Կարծում եմ ՝ նրա հետ կնվաճենք տիտղոսներ։ Նրա հետ կոնֆլիկտի մասին չեմ ուզում խոսել։ Մենք նրա հետ խոսեցինք, նոր էջ բացեցինք, հիմա առաջ ենք գնում», - ասել է հայ ֆուտբոլիստը։

Մխիթարյանի խոսքով՝ սա միակ պատճառը չէ, որ ինքը որոշել է մնալ ակումբում։

«Ես առաջին օրվանից հավատացել եմ այս նախագծին, ինձ այստեղ դուր է գալիս, և ես հավատում եմ, որ կարող եմ տիտղոս նվաճել «Ռոմայի» հետ»,-ասել է նա:

«Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնում Ժոզե Մոուրինյոյի նշանակումից հետո թվում էր՝ Մխիթարյանը կտեղափոխվի այլ ակումբ: 32-ամյա հայ ֆուտբոլիստով հետաքրքրվում էին «Յուվենտուսն» ու «Միլանը։

Ավելի վաղ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» էր տեղափոխվել «Արսենալ»՝ Ժոզե Մոուրինյոյի հետ լարված հարաբերությունների պատճառով, որը պահեստայինների նստարանին էր պահում հայ ավագին:

Հիշեցնենք, որ 2020/2021 մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում դարձել է A Սերիայի լավագույն ռմբարկուն:

Հենրիխ Մխիթարյանն ուզում է խոսել Ժոզե Մոուրինյոյի հետ մինչև որոշում կայացնելը

18
թեգերը:
«Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Ժոզե Մոուրինյո, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
Մխիթարյանը շնորհավորել է Իտալիայի հավաքականին Եվրո-2020-ում հաղթելու առթիվ
«Ռոման» առաջարկել է Մխիթարյանին 4.5 մլն եվրո. ֆուտբոլիստը կպատասխանի 48 ժամվա ընթացքում
«Եվս մեկ մրցաշրջան, Ռոմանսիտա». Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել
Ավելի լավ է Մխիթարյանը խաղար․ Խորվաթիայում թերահավատությամբ են վերաբերվում մեր հավաքականին
Հովհաննես Բաչկովի մենամարտը Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանի հետ

Հովհաննես Բաչկովը հաղթանակով սկսեց Տոկիոյի օլիմպիական խաղերը. լուսանկարներ

55
(Թարմացված է 10:07 25.07.2021)
Առաջին և երկրորդ ռաունդներում հայ բռնցքամարտիկի հարվածներից հետո մեկական անգամ մրցավարը Ալսթոն Ռայանի համար բացեց նոկդաունի հաշվարկ, սակայն նա կարողացավ շարունակել պայքարը։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաղթանակով սկսեց Տոկիոյի օլիմպիական խաղերը։

Поединок армянского боксера Ованнеса Бачкова (63 кг) на Олимпийских игр в Токио
© Sputnik / Asatur Yesayants
Հովհաննես Բաչկովի մենամարտը Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանի հետ

Բռնցքամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում նա մենամարտեց Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանի հետ և հաղթանակ տարավ 5։0 հաշվով։ Խաղը տևեց երեք ռաունդ, մրցավարների որոշումը միաձայն էր։ 

Արթուր Դալալոյանը պատմել է` ինչու է արտասվել օլիմպիական խաղերի որակավորման փուլում

Поединок армянского боксера Ованнеса Бачкова (63 кг) на Олимпийских игр в Токио
© Sputnik / Asatur Yesayants
Հովհաննես Բաչկովի մենամարտը Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանի հետ

Առաջին և երկրորդ ռաունդներում հայ բռնցքամարտիկի հարվածներից հետո մեկական անգամ մրցավարը Ալսթոն Ռայանի համար բացեց նոկդաունի հաշվարկ, սակայն նա կարողացավ շարունակել պայքարը։

Поединок армянского боксера Ованнеса Бачкова (63 кг) на Олимпийских игр в Токио
© Sputnik / Asatur Yesayants
Հովհաննես Բաչկովի մենամարտը Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանի հետ

1/8 եզրափակիչի մենամարտերը 63 կգ քաշային կարգում տեղի կունենան հուլիսի 31-ին։

«Երկրորդ ցատկով բերեցի, սաղ դզեցի». Արթուր Դավթյանը` իր օլիմպիական ելույթի մասին

55
թեգերը:
հաղթանակ, Օլիմպիական խաղեր, օլիմպիադա, Տոկիո, Հովհաննես Բաչկով
Ըստ թեմայի
«Վաղը նավթ չենք վաճառելու, այլ...». ՀՀ նախագահը պատմել է` ում հետ ինչ է խոսել Տոկիոյում
Նոր սկանդալ Տոկիոյում. խաղերի բացման ռեժիսորին հեռացրել են հրեաների մասին կատակի պատճառով
Արթուր Դավթյանը փայլուն հանդես եկավ Տոկիոյում, նրան հետևում է ՀՀ նախագահը. լուսանկարներ
Տոկիոյում վառվել է օլիմպիական կրակը. ամենավառ կադրերը՝ Sputnik-ի աչքերով
Արխիվային լուսանկար

166 նոր դեպք, 3 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

0
(Թարմացված է 11:04 25.07.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 166–ով և դարձել 228798: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Տվյալները թարմացվում են...

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4034 մարդ (+166), կատարվել է 1299559 թեստավորում (+6527), առողջացել են վարակվածներից 218958–ը (+162): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու 4 դեպք է գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4584 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ում և դարձել 1115։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէ հուլիսի 1-ից։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Հուլիսի 9–ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.–ի դեկտեմբերի 20–ը։

Օտարերկրացիները ՀՀ-ում կպատվաստվեն, եթե... մանրամասնում է նախարարությունը

0
թեգերը:
Հայաստան, Մահ, համավարակ, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Բոլոր պատվաստանյութերն էլ չպատվաստվելուց լավ են. Նուբար Աֆեյան
Նուբար Աֆեյանը կարող է Հայաստանին Moderna պատվաստանյութեր նվիրել
Պետք է պատվաստվել մինչև համավարակի նոր ալիքի ուժգնացումը. կորոնավիրուսի թվերն աճում են