«Արարատ»– «Ֆեհերվար» հանդիպում

Պոբուլիչը պարտությունից փրկեց «Արարատին». տեսանյութ

121
(Թարմացված է 14:04 09.07.2021)
Չնայած նրան, որ ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում դեռևս չի մեկնարկել, այդուհանդերձ նախորդ առաջնության հաջողակ թիմերը եվրագավաթներում իրենց պաշտոնական խաղերում բացեցին 2021/22 մրցաշրջանը հայկական թիմերի համար։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Երևանի «Արարատը» Կոնֆերացիաների լիգայում իր առաջին հանդիպումը անցկացրեց Հունգարիայում` հյուրընկալվելով «Ֆեհերվար» թիմին։ Հաշվի մեջ հայտնվելով հետապնդողի դերում «Արարատը» խուսափեց պարտությունից Դմիտրիե Պոբուլիչի դիպուկ հեռահար հարվածից հետո, և խաղն ավարտվեց 1։1 հաշվով։

Հունգարական «Ֆեհերվարի» հետ արտագնա խաղի առաջին կեսում «Արարատը» հիմնականում չէր զիջում մրցակցին։ Պարզ է, որ դաշտի տերերը ամեն կերպ փորձում էին տիրել նախաձեռնությանը, բայց երբ զգացին, որ «Արարատը» կարող է հակագրոհը օգտագործել որպես արդյունավետ գրոհի միջոց, սկսեցին ավելի զգույշ գործել։ Մինչև ընդմիջում կողմերը համարյա հավասար հնարավորություն ունեին, նաև հաշիվը բացելու համար։ Մեկական անգամ գնդակը հետ մղվեց դարպասաձողից մրցող կողմերի ֆուտբոլիստների հարվածներից հետո, սակայն արդարության համար նշենք, որ Վսևոլոդ Երմակովը ավելի շատ մտավ խաղի մեջ` փրկելով արարատցիներին։ Ի վերջո թիմերը ընդմիջման գնացին հաշվի հավասար պայմաններում՝ 0։0։

Բոլոր մրցավարները դժոխք են գնում, կամ ֆուտբոլային զավեշտալի պատմություններ

Երկրորդ կեսում խաղի պատկերը հիմնականում չփոխվեց, չնայած հունգարական թիմն անընդհատ փորձում էր սպառնալիքներ ստեղծել «Արարատի» դարպասին, բայց մերոնք էլ հնարավորության դեպքում արագ հակագրոհների միջոցով լարվածության մեջ էին պահում մրցակցին։ Այնուամենայնիվ խաղի վերջնամասում «Ֆեհերվարը» խաղային որոշակի առավելություն ուներ, ու «Արարատի» դարպասապահ Վսևոլոդ Երմակովն ու պաշտպանության ֆուտբոլիստները գործում էին բավականին մեծ ծանրաբեռնվածությամբ։ Ու ճնշումը մերոնց դարպասին ի վերջո արդյունք ապահովեց հունգարական թիմին։ Մարսելո Հեյստերի հեռվից հասցրած հարվածը անկասելի էր։ Երևի «Ֆեհերվարը» մտածեց, որ հաղթանակն ապահովված է։ Իսկ «Արարատը»` հաստատ ոչ։ Մրցավարի ավելացրած ժամանակի երրորդ րոպեին Դմիտրիե Պոբուլիչը, շատ գեղեցիկ գոլի հեղինակ դառնալով, խփեց պատասխան գնդակը։

Այսպիսով հայկական երեք ակումբները՝ «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայում, «Նոան» և «Արարատը» Կոնֆերենցիաների լիգայում, չպարտվեցին։ «Նոան» հաղթեց, իսկ «Ալաշկերտն» ու «Արարատը» ոչ–ոքի խաղացին։ Մեր բոլոր թիմերն էլ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն ունեն։ Առջևում պատասխան խաղերն են մեկ շաբաթ անց։

Ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանն ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից

121
թեգերը:
ֆուտբոլ, «Արարատ» ֆուտբոլային ակումբ, Հայաստան
Ըստ թեմայի
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկը նոկաուտով հաղթել է թուրքին. տեսանյութ
Արոնյանի և Սարգսյանի հիմնած շախմատի դպրոցը վերաբացվել է. ովքեր և ինչպես կարող են ընդունվել
Հայ մարզիկների ծանրաձողերը շուտով կհասնեն. Փաշինյանը զայրացել էր
Հայկ Մարտիրոսյան

Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից

41
(Թարմացված է 18:51 27.07.2021)
Հայաստանի ներկայացուցիչները ավարտեցին իրենց ելույթները Սոչիի աշխարհի գավաթի խաղարկությունում:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ: Հայ շախմատիստը 1/8 եզրափակչի լրացուցիչ երկու պարտիաներում պարտվեց իրանցի Ամին Տաբատաբային:

Առաջին պարտիայում չկարողանալով հաղթել սպիտակներով, իսկ Հայկը շահեկան դիրքում էր, Մարտիրոսյանը սև քարերով ևս պարտվեց երկրորդ պարտիայում:

Նախորդ ռաունդում հայ շախմատիստն ուժեղ էր գտնվել խորվաթ Անտե Բրկիչից: Աշխարհի գավաթի 1/32-րդ խաղարկությունում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Շաքրիյար Մամեդյարովին:

Մինչ այդ հայ գրոսմայստերը պայքարից դուրս էր թողել զամբիացի շախմատիստ Չիտումբո Մվալիին և թուրք գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազին:

Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչները ավարտեցին իրենց ելույթները Սոչիի աշխարհի գավաթի խաղարկությունում: Գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Շանթ Սարգսյանը ավելի վաղ փուլում դուրս մնացին հետագա պայքարից, իսկ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պայքարից դուրս մնաց առողջական վիճակի պատճառով:

«Արդեն լավ եմ». Լևոն Արոնյանը խոսել է առաջիկա ծրագրերի մասին

Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին: Աշխարհի գավաթի եզրափակչի մասնակիցները իրավունք կստանան մասնակցել համաշխարհային թագի հավակնորդների մրցաշարին:

41
թեգերը:
Հայկ Մարտիրոսյան, շախմատիստ, շախմատ
Ըստ թեմայի
Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանի առաջատար շախմատիստ Շահրիյար Մամեդյարովին
Շախմատի աշխարհի գավաթ. Մարտիրոսյան–Մամեդյարով մրցապայքարի հաղթողը կորոշվի թայ–բրեքով
Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստին ու անցավ հաջորդ փուլ
Իզաբելլա Յայլյան

Տոկիո 2020. Իզաբելլա Յայլյանը ծանրամարտի մրցումներում 7-րդն է

70
(Թարմացված է 12:44 27.07.2021)
Տոկիոյում ընթացող ամառային օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցումներում Հայաստանը ներկայացնելու են երկու ծանրորդներ՝ Իզաբելլա Յայլյանը, և Սիմոն Մարտիրոսյանը։ Սիմոն Մարտիրոսյանի ելույթը օգոստոսի 3-ին է։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Իզաբելլա Յայլյանը երկամարտի 205 կգ արդյունքով օլիմպիական մրցաշարում զբաղեցրեց 7-րդ տեղը։

Կանանց 59 կգ քաշային կարգում օլիմպիական ոսկե մեդալի հիմնական հավակնորդ էր համարվում չինական Թայպեյի մարզուհի Կու Հսինգ Չունը, որն աշխարհի ռեկորդակիր է հրում վարժությունում։ Արդեն պոկում վարժությունում Չունը գլխավերևում պահելով 103կգ քաշը, սահմանեց օլիմպիական նոր ռեկորդ և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում երեք մոտեցումներից իրացրեց երկուսը և առաջին վարժությունից հետո 95կգ արդյունքով չորրորդ տեղում էր։ Համեմատության համար նշենք, որ հայ մարզուհին ավելի ուժեղ է հենց պոկում վարժությունում։

Հրում վարժությունում Յայլյանը առաջին մոտեցման համար պատվիրել էր 110կգ, և դժվարությամբ, բայց կարողացավ ֆիքսել քաշը գլխավերևում։ Սակայն պարզ էր, որ մեր մարզուհին շատ քիչ շանսեր ունի մեդալի համար պայքարելու, քանի որ մրցակիցներն ավելի ծանր քաշեր էին պատվիրել։ Յայլյանը փորձեց միանալ արծաթե կամ բրոնզե մեդալների համար պայքարին, բայց 115կգ կշռող ծանրաձողը գլխավերևում պահել չհաջողվեց հաջորդ երկու մոտեցումների ժամանակ, և երկամարտի 205 կգ արդյունքով հայ մարզուհին զբաղեցրեց 7-րդ տեղը։

  • Իզաբելլա Յայլյան
    Իզաբելլա Յայլյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Իզաբելլա Յայլյան
    Իզաբելլա Յայլյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Իզաբելլա Յայլյան
    Իզաբելլա Յայլյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Իզաբելլա Յայլյան
    Իզաբելլա Յայլյան
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 4
© Sputnik / Asatur Yesayants
Իզաբելլա Յայլյան

Կորյուն Սողոմոնյանը լքում է բռնցքամարտի օլիմպիական մրցաշարը

Իսկ օլիմպիական չեմպիոնի կոչումը օլիմպիական ռեկորդներով դարձավ Կու Հսինգ Չունը։

Մրցումային հերթական օրվա ընթացքում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնի նաև լողորդ Արթուր Բարսեղյանը, որը կմասնակցի ազատ լողաոճի 100 մետր մրցատարածության մրցումներին։

Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։ Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Հովհաննես Բաչկովը հաղթանակով սկսեց Տոկիոյի օլիմպիական խաղերը. լուսանկարներ

70
թեգերը:
ծանրամարտ, Տոկիո, Օլիմպիական խաղեր, օլիմպիադա
Ըստ թեմայի
ՀՀ նախագահը Տոկիոյում անձամբ է շնորհավորել Հովհաննես Բաչկովին. լուսանկարներ
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Տոկիո 2020-ում գրավել է 18-րդ տեղը
Կարեն Խաչանովը Տոկիոյի օլիմպիական մրցաշարի երրորդ փուլ է դուրս եկել
Спасатели и полицейские с собакой ищут жертв наводнения в Троозе в Бельгии

Բելգիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 41-ի

0
Երկրին հարյուրավոր միլիոնների վնաս է պատճառվել, տուժած շրջանների վերականգնման համար տարիներ կպահանջվեն:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Բելգիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ զոհերի թիվը հասել է 41-ի։ Հուլիսի 14, 15-ին տեղի ունեցած աղետից հետո մինչ այսօր երկու անձ անհետ կորած են համարվում։

«Վալոնիայի 262 մունիցիպալիտետներից 202-ը օգնություն կստանան որպես տարերային աղետից տուժած շրջաններ։ Դա ցույց է տալիս այս աղետի մասշտաբները»,- նշել է Վալոնիա նահանգի ղեկավար Էլիո դի Ռուպոն։

Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին 37 զոհի մասին։

Խորտակված մեքենաներ, ջրասույզ եղած տներ և փողոցներ. Չինաստանի ջրհեղեղը` լուսանկարներով

Հուլիսի 14-15-ը տեղատարափ անձրևները պատուհասեցին Բելգիայի հարավային նահանգները, ինչի հետևանքով աննախադեպ մասշտաբի ջրհեղեղ սկսվեց։ Իշխանությունները տարերքի պատճառած վնասը գնահատում են հարյուրավոր միլիոն եվրո, տուժած շրջանների վերականգնման համար տարիներ կպահանջվեն:

Բաթումի փողոցները հեղեղված են անձրևաջրերով. տեսանյութ

0
թեգերը:
ջրհեղեղ, Բելգիա