Ազատ ոճային ըմբիշ Լյովա Գևորգյանը տոնում է հաղթանակը ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում (հունիսի 30, 2021): Դորտմունդ

Լյովա Գևորգյանը 11։0 հաշվով ջախջախել է ադրբեջանցուն ու նվաճել երիտասարդական ԵԱ ոսկե մեդալը

508
(Թարմացված է 07:33 01.07.2021)
Ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ հայ մարզիկը զինվոր է։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր ազատ ոճային 125 կգ Լյովա Գևորգյանը փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկի հետ պայքարում։ Այս մասին տեղեկանում ենք ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։

Լյովա Գևորգյանն Այդին Ահմադովի հետ պայքարում ջախջախել է վերջինիս 11:0 հաշվով։ Հայ մարզիկն այսպիսով ոսկե մեդալ է նվաճել։
«Ի դեպ, մեր Լյովան զինվոր է»,–նշված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Ֆեդերացիան խոստանում է առաջիկայում նաև տեսանյութ հրապարակել։

Հիշեցնենք, որ առաջնությունը մեկնարկել է հունիսի 28-ին։

Գերմանիա են մեկնել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 61 կգ՝ Լևիկ Միքայելյանը, 65 կգ՝ Տիգրան Ղազարյանը, 70 կգ՝ Նարեկ
Հարությունյանը, 74 կգ՝ Մուշեղ Մկրտչյանը, 79 կգ՝ Կնյազ Իբոյանը, 92 կգ՝ Սերգեյ Սարգսյանը և 125 կգ՝ Լյովա Գևորգյանը:

Եվրոպայի առաջնությունը կավարտվի հուլիսի 4-ին:

Ըմբշամարտիկները վերադարձան. «Զվարթնոցում» նրանց դիմավորեցին չեմպիոններին վայել ձևով

508
թեգերը:
Եվրոպա, հաղթանակ, ադրբեջանցի, ըմբիշ
Ըստ թեմայի
Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի արծաթե մեդալակիր
Անփոխարինելի մարզիչը, կամ զգացողություն, որը հայ ըմբշամարտիկից «խլեց» օլիմպիական ոսկին
Ըմբշամարտն ու պատերազմը. Արայիկ Բաղդադյանը` սպորտի հաղթանակների և կռվի դառնության մասին
Հայկ Մարտիրոսյան

Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ

62
(Թարմացված է 19:45 23.07.2021)
1/8 եզրափակիչում հայ շախմատիստը կմրցի Մամին Տաբատաբաեի – Պենտալա Հարիկրիշնա զույգի հաղթողի հետ:

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Նա մրցեց խորվաթ Անտե Բրկիչի հետ և երկու դասական պարտիայի արդյունքում առավելության հասավ 1,5։0,5 հաշվով։

Երկրորդ դասական պարտիան ոչ–ոքի ավարտվեց 42–րդ քայլում։

Առաջին պարտիայում Մարտիրոսյանը հաղթել էր սպիտակներով։

1/8 եզրափակիչում հայ շախմատիստը կմրցի Մամին Տաբատաբաեի (Իրան) – Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ։

Հիշեցնենք` հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է մասնակցել գավաթի խաղարկությանը առողջական խնդիրների պատճառով։ Պայքարից դուրս են մնացել նաև Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը:

Սոչիում ընթացող մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին։ Աշխարհի գավաթի եզրափակիչի մասնակիցները իրավունք կստանան խաղալու հավակնորդների մրցաշարում։

Մեծ կորուստ է. ՌԴ շախմատի ֆեդերացիայի նախագահը մեկնաբանել է Արոնյանի հեռանալը

62
թեգերը:
Հայկ Մարտիրոսյան, շախմատ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի թիմը 3 մեդալ է նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը եվրոպական ակումբ է տեղափոխվում
Միշա Ալոյանը նոր հաղթանակ է տարել պրոֆեսիոնալ ռինգում
Եռագույնն ու հայ մարզիկները օլիմպիական խաղերի բացմանը

Եռագույնն ու հայ մարզիկները օլիմպիական խաղերի բացմանը. օրվա կադր

163
(Թարմացված է 16:21 23.07.2021)
Հայաստանը ներկայացնող մարզիկները մասնակցել են Տոկիոյում ընթացող ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Տրիբունայում է եղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Տոկիոյում մեկնարկեց ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը, որին մասնակցեց նաև Հայաստանի օլիմպիական հավաքականը: Տոկիոյի մարզադաշտի տրիբունայում է նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որն աշխատանքային այցով է գտնվում Ճապոնիայում։

Армянские спортсмены на открытии Олимпийских игр в Токио
© AFP 2020 / MARTIN BUREAU
Հայաստանի օլիմպիական հավաքականը

Հայաստանի դրոշակակիրներն են հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Ներքին խոհանոց. ինչո՞վ են սնվում օլիմպիական մարզիկներն ու լրագրողները Տոկիոյում

Հայաստանն օլիմպիական խաղերում ներկայացնելու ուղեգիր են նվաճել 17 մարզիկ` հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման  Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը  (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:

Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին: 

163
թեգերը:
Լուսանկար, Օլիմպիական խաղեր, Հայաստան
Ըստ թեմայի
Հայտնի է Հայաստանի օլիմպիական հավաքականի ժամանակացույցը
Նոր սկանդալ Տոկիոյում. խաղերի բացման ռեժիսորին հեռացրել են հրեաների մասին կատակի պատճառով
Հերթը հաղթանակներինն է. Ծառուկյանն ուղերձ է հղել օլիմպիադային մասնակցող հայ մարզիկներին
Միշա Ալոյանը նոր հաղթանակ է տարել պրոֆեսիոնալ ռինգում
(1:05 / 6.13Mb / просмотров видео: 899)

Դրոնների խաղը` 32-րդ ամառային օլիմպիական խաղերում. շլացնող տեսանյութ

0
(Թարմացված է 00:20 24.07.2021)
Թիմերի շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրներն են եղել հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Տոկիոյի Ազգային մարզադաշտում հուլիսի 23–ին վառվեց 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի օլիմպիական հավաքականը։

Կրակը վառեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, ճապոնացի Նաոմի Օսական։

Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցում էին 205 երկրների մարզիկներ, ինչպես նաև փախստականների օլիմպիական թիմը:

Թիմերի շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրներն էին հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Նշենք, որ օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում

Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ն անցկացվող 2021 Օլիմպիական խաղերին մասնակցելու համար Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո են ժամանել մոտ 200 երկրների 11 հազար մարզիկներ: Նրանք պայքարելու են մեդալների 339 հավաքածուների համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Sputnik Արմենիայի տեսանյութում կարող եք տեսնել 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը վառելու ժամանակ դրոններով կազմած տեսարանը։ 

Ներքին խոհանոց. ինչո՞վ են սնվում օլիմպիական մարզիկներն ու լրագրողները Տոկիոյում

0
թեգերը:
Տոկիո, տեսանյութ, Օլիմպիական խաղեր
Ըստ թեմայի
Եռագույնն ու հայ մարզիկները օլիմպիական խաղերի բացմանը. օրվա կադր
Տոկիոյում վառվել է օլիմպիական կրակը. ամենավառ կադրերը՝ Sputnik-ի աչքերով
Առանց աղմուկի ու հանդիսատեսի. մեկնարկում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը