Արման Դարչինյան

Արման Դարչինյանը Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց. տեսանյութ

141
(Թարմացված է 19:42 06.06.2021)
Փարիզում օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն ունի նաև Անի Հովսեփյանը: Նա այսօր կմենամարտի A ռինգում ժամը 20:00-ին:

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Արման Դարչինյանը նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր, տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Փարիզում ընթացող վարկանիշային մրցաշարի 1/4 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը առավելության հասավ վրացի Գեորգի Կխարաբաձեի նկատմամբ:

Առաջին ռաունդում 5 մրցավարներից 4-ը նախապատվությունը տվեցին վրացի մարզիկին, սակայն 2-րդ ռաունդում Դարչինյանը հավաքվեց ու կարողացավ հաղթանակի նժարը թեքել իր կողմը: Վանաձորցի բռնցքամարտիկը նախ տիրեց կենտրոնին, ապա սկսեց ավելի շատ ու դիպուկ հարվածներ հասցնել: Արդյունքում 2-րդ ռաունդում բոլոր 5 մրցավարները միաձայն՝ 10:9 հաշվով հաղթանակը շնորհեցին մեր բռնցքամարտիկին: Դարչինյանը շատ գրագետ աշխատեց նաև 3-րդ ռաունդում և ի վերջո հաղթեց 3:2 հաշվով ու նվաճեց բաղձալի ուղեգիրը:

Սա բռնցքամարտում Հայաստանի 2-րդ օլիմպիական ուղեգիրն էր: Փարիզում օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն ունի նաև Անի Հովսեփյանը: Նա այսօր կմենամարտի A ռինգում ժամը 20:00-ին:

Արմեն Մելիքյանն ու Կարեն Ասլանյանը օլիմպիական ուղեգիր վաստակեցին

141
թեգերը:
Օլիմպիական խաղեր, Հայաստան, բռնցքամարտ
Ըստ թեմայի
Սլավիկ Գալստյանը հաղթեց ադրբեջանցուն. օլիմպիական ուղեգրի համար նրան մեկ քայլ է մնում
Ճապոնիայում մեկնարկել է օլիմպիական կրակի փոխանցումավազքը. լուսանկարներ
Ինչով են նման ՀՀ–ն ու Ճապոնիան, կամ չնայած բնակչության 70 %–ը դեմ է` Օլիմպիադան կկայանա
Դրվագ Դանիա-Ֆինլանդիա խաղից

ՈւԵՖԱ–ն նորություն է հայտնել խաղադաշտում գիտակցությունը կորցրած Էրիքսենի առողջական վիճակից

260
(Թարմացված է 22:15 12.06.2021)
Մինչ ֆուտբոլիստին հիվանդանոց էին տեղափոխում, սոցցանցերում մի լուսանկար տարածվեց, որտեղ երևում էր` նա գիտակցության է եկել։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբի Դանիա-Ֆինլանդիա խաղն այսօր ընդհատվեց. խաղի առաջին կեսի ժամանակ դանիացի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիքսենը կորցրել էր գիտակցությունը:

Բժիշկներն արագ նրան օգնություն ցուցաբերեցին և հոսպիտալացրին։
Սակայն քիչ առաջ ՈւԵՖԱ-ն Twitter-ի էջում տեղեկություն տարածեց, որ Էրիքսենն արդեն հիվանդանոցում է, նրա վիճակը կայուն է։

Բացի այդ, մինչ նրան հիվանդանոց էին տեղափոխում, սոցցանցերում մի լուսանկար տարածվեց, որտեղ երևում էր` ֆուտբոլիստի աչքերը բաց են, նա գիտակցության է եկել։

Եթե «Սպուտնիկով» ես պատվաստվել, Եվրոպայում ֆուտբոլ դիտելու իրավունք չունես. ի՞նչ անել

260
թեգերը:
ՈւԵՖԱ, Եվրոպա, ֆուտբոլիստ
Ըստ թեմայի
Ինչպիսի՞ ֆուտբոլ է սպասվում. Շվեդիայում խաղացած հայ ֆուտբոլիստների կանխատեսումները
ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի «պարային» նախավարժանքը. տեսանյութ
«Ռոման» առաջարկել է Մխիթարյանին 4.5 մլն եվրո. ֆուտբոլիստը կպատասխանի 48 ժամվա ընթացքում
Եվրո-2020–ը մեկնարկեց

Եվրո-2020–ը մեկնարկեց. կկարողանա՞ն ֆրանսիացիները հաղթահարել «մահվան խումբը»

92
(Թարմացված է 21:18 12.06.2021)
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկնարկեց ոչ թե ավանդական քառամյա, այլ հինգ տարվա ընդմիջումից հետո։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում աշխարհը կկենտրոնանա ֆուտբոլային փառատոնի վրա:

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Հունիսի 11-ին Իտալիա-Թուրքիա խաղով մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը: Իտալիայի հավաքականը խոշորՙ  3:0 հաշվով հաղթանակի հասավ մրցաշարի անդրանիկ խաղում:

Եվրոպայի առաջնության մեկ տարով հետաձգումը անկասկած մեծ հարված էր ֆուտբոլին:  2020 թվականին` հետաձգման պահին, ոչ ոք չէր էլ կարող ասել, որ մեկ տարի անց մրցաշարը կանցկացվի, որովհետև կորոնավիրուսի համաճարակը ուղղակի հնարավորություն չէր տալիս ապագայի մասին լավատեսորեն մտածել: 2021 թվականին համաճարակի հերթական ալիքը նորից վտանգի տակ դրեց Եվրոպայի առաջնության մեկնարկը: Փոխվեցին առաջնությունն ընդունող մի քանի քաղաքներ, բայց ՈւԵՖԱ-ն ի վերջո որոշեց  անցկացնել Եվրոպայի առաջնությունը Եվրոպական 11 քաղաքներում:

Բացման խաղը Ռոբերտո Մանչինի թիմը խաղաց սեփական հարկի տակ, որովհետև Եվրո-2020-ին մեկնարկային հանդիպումը որոշված էր անցկացնել Հռոմի Օլիմպիկո մարզադաշտում:

Ինչպիսի՞ ֆուտբոլ է սպասվում. Շվեդիայում խաղացած հայ ֆուտբոլիստների կանխատեսումները

Իտալացիները ամբողջ խաղի ընթացքում ունեին տարածքային ու խաղային առավելություն, և երկրորդ խաղակեսում  երեք անպատասխան գնդակ ուղարկելով Թուրքիայի հավաքականի դարպասը, հաստատեցին խմբում ֆավորիտի իրենց կարգավիճակը:

Նույն խմբում Ուելսի և Շվեյցարիայի հավաքականները մեկական գնդակ փոխանակեցին ու մեկական միավոր վաստակեցին: Հետևաբար, պայքարն այս խմբում երկրորդ ուղեգրի համար դեռևս առջևում է:

Խմբային փուլի հանդիպումները կայանալու են ամեն օր` մինչև հունիսի 23-ը: Յուրաքանչյուր խմբում վերջին տուրի հանդիպումները կայանալու են միաժամանակ: Իսկ հետո 1/8 եզրափակիչի ուղեգիր են ստանալու խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած, ինչպես նաև համեմատաբար լավ արդյունք ցույց տված վեց խմբերից չորսում երրորդ տեղ զբաղեցրած հավաքականները:

«Չելսին» պաշտոնապես հայտարարել է եվրոպական ֆուտբոլային Սուպերլիգայից դուրս գալու մասին

Շատերը Եվրո-2020-ի ֆավորիտ համարում են ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին: Բայց ֆրանսիացիները պետք է նախ հաղթահարեն «մահվան խումբը», որտեղ մրցելու են Գերմանիայի, Պորտուգալիայի և Հունգարիայի հավաքականների հետ:

Մի խոսքով` Եվրո-2020-ը մեկնարկեց, Եվրոպայի առաջնությունը  մեկ ամիս ֆուտբոլային գեղեցիկ ու լարված, հետաքրքիր ու դրամատիկ ֆուտբոլային ներկայացումներ է պարգևելու ֆուտբոլասերներին: Բարի երթ, Եվրո-2020:

Խոակին Կապառոս. «Ֆուտբոլը թիմային խաղ է, անհատները լավ խաղում են, բայց հաղթում է թիմը»

92
թեգերը:
Եվրոպա, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Ֆուտբոլի ապագա աստղերի կրեատիվ սանրվածքները. Եվրոպայի Մ19 առաջնության եզրափակիչ
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը մեկ տարով հետաձգվեց
Ֆուտբոլի 2021թ. Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը չեղյալ է հայտարարվել
Մանիժա

Երգչուհի Մանիժան «գաղտնի» այցելել է Երևան

0
(Թարմացված է 20:27 13.06.2021)
Հայտնի ռուս երգչուհի Մանիժան հանգստյան օրերը Հայաստանում է  անցկացնում։ Դատելով ամեն ինչից` նա լավ ժամանակ է անցկացնում։ Սակայն մեկնաբանություններ այդ առիթով ստանալ չհաջողվեց։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. «Եվրատեսի-2021» երգի միջազգային մրցույթում Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Մանիժան մի քանի ժամ առաջ իր «սթորիում» երկու լուսանկար է հրապարակել կոլորիտային ռիթեյլ–խանութից։ Sputnik Արմենիայի թղթակիցը ճանաչել է երևանցիներին ծանոթ տեղանքը։

Instagram story Манижи
Մանիժայի «սթորին»

Լուսանկարներից մեկում աղջիկը «ավտոտնակ–խանութի» հայելու մեջ սելֆի է անում, որպես դեկոր է այստեղ ծառայում ծառը։ Մյուսում` հավանաբար խանութի տիրոջ երեխան է։

Instagram story Манижи
Մանիժայի «սթորին»

Խանութի ներկայացուցիչները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում չմեկնաբանեցին երգչուհու այցն իրենց խանութ, սակայն նաև չհերքեցին։

Հայտնի է «Եվրատեսիլ-2021»-ի հաղթողը

Աղջիկը նաև ռեստորանում արված լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում կարելի է նկատել մենյուի մի հատվածը, որտեղ գները նշված են դրամով։ Պարզել` թե դա որ ռեստորանն է չհաջողվեց, սակայն ակնհայտ է, որ ավանդական հայկական խոհանոց է ներկայացված։  Մենյուի երևացող հատվածում կարելի է խաշլամայի տեսականի տեսնել։

Մանիժայի այցի նպատակը հայտնի չէ։ Ամենայն հավանականությամբ, երգչուհին որոշել է պարզապես հանգստանալ։ Հուսանք, որ դա նրան հաջողվել է։

0
թեգերը:
Եվրատեսիլ, Երևան, ռուս, երգչուհի