Լևոն Արոնյան

Լևոն Արոնյանը «Grand Chess Tour» մրցաշարում հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո

65
(Թարմացված է 19:57 05.06.2021)
Առաջին տուրում Արոնյանը սևերով ոչ–ոքի խաղաց ռումինացի գրոսմայստեր Կոնստանտին Լուպուլեսկուի հետ: Մրցաշարը կտևի մինչև հունիսի 15-ը:

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայկական շախմատի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը մասնակցում է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած «Grand Chess Tour» շարքի նոր մրցաշարին:

Առաջին տուրում Արոնյանը սևերով ոչ–ոքի խաղաց ռումինացի գրոսմայստեր Կոնստանտին Լուպուլեսկուի հետ:

Մրցաշարը մեկնարկել է այսօր և կտևի մինչև հունիսի 15-ը: Արոնյանը հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։

Բացի Արոնյանից, մրցաշարի առաջին տուրում հանդես կգան շախմատի աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Անիշ Գիրին (Հոլանդիա), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Շահրիար Մամեդյարովը, Թեյմուր Ռաջաբովը (երկուսն էլ՝ Ադրբեջան), Մաքսիմ Վաշյե–Լագրավը (Ֆրանսիա), Բոգդան-Դանիել Դյակը և Կոնստանտին Լուպուլեսկուն (երկուսն էլ ՝ Ռումինիա):

Արոնյանը 2005 և 2017 թվականների աշխարհի գավաթակիր է, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թվականի աշխարհի և 1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող (2007, 2008, 2012 և 2014), 2009 և 2013 թվականների Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող, արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002 թվականի Հայաստանի չեմպիոն։

Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի չեմպիոնին

 

65
թեգերը:
Հայաստան, մրցաշար, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները (124)
Ըստ թեմայի
Ծանրամարտիկ Կարեն Մարգարյանը դարձել է աշխարհի փոխչեմպիոն
«Առաջին հայը Լա Լիգայում». Կապառոսը շնորհավորել է Հարոյանին
Նարեկ Աբգարյանը կմենամարտի օգոստոսին
Ֆուտբոլիստներ

Մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են «Փյունիկ-2»–ից. ակումբը հրապարակել է նրանց անունները

36
(Թարմացված է 16:04 11.06.2021)
Ֆուտբոլիստների հետ կնքված պայմանագրերի ժամկետներն ավարտվել են, նրանք մեկնում են պարտադիր զինվորական ծառայության։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. «Փյունիկ-2»-ում հանդես եկող Էմին Սնջոյանը, Աշոտ Բաղդասարյանը, Միքայել Ասլանյանը, Վահե Բեգոյանը, Էդգար Կարապետյանը, Դանիել Աղբալյանը, Վլադիմիր Ալլահվերդյանը, Էդգար Հայրապետյանը, Արթուր Պատատյանը և Էրիկ Ավետիսյանը հեռացել են «Փյունիկից»։ Տեղեկությունը հայտնում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։

«Ավարտվել է ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ժամկետները»,– նշված է հաղորդագրության մեջ։

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։ Ակումբը պարտադիր զինվորական ծառայության գնացող սաներին խաղաղ ծառայություն է մաղթում։

Նոբել Առուստամյանի դեպքում ՈւԵՖԱ–ն բացառություն արեց. Ադրբեջանի պլանները ձախողվեցին

36
թեգերը:
ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ ըմբիշները 7 մեդալ են նվաճել Ուկրաինայում
Նարեկ Աբգարյանը կմենամարտի օգոստոսին
Նոբել Առուստամյան

Նոբել Առուստամյանի դեպքում ՈւԵՖԱ–ն բացառություն արեց. Ադրբեջանի պլանները ձախողվեցին

102
(Թարմացված է 14:39 10.06.2021)
Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի հերթական անգամ դրսևորեն իրենց ատելությունը հայ ազգի նկատմամբ։ Տվյալ դեպքում նրանց թիրախում հայտնվեց Ռուսաստանի հայազգի հայտնի մեկնաբան Նոբել Առուստամյանը։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի- Sputnik, Խաչիկ Չախոյան. Матч ТВ հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը Եվրո-2020-ը կլուսաբանի Եվրոպայի առաջնության բոլոր քաղաքներից, բացի Ադրբեջանի մայրաքաղաքից։ Հայազգի մեկնաբանի համար բացառություն է արվել, և նա ստացել է Եվրո-2020-ի հավատարմագիրը։

Արդեն երկու օր է, ինչ համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել Ռուսաստանի Матч ТВ սպորտային հեռուստաալիքի հայազգի մեկնաբան Նոբել Առուստամյանին Եվրո-2020-ի հավատարմագիր չտրամադրելու հարցը։ Ըստ կանոնակարգի` Եվրոպայի առաջնությունն ընդունող բոլոր քաղաքները պետք է տան իրենց համաձայնությունը յուրաքանչյուր լրագրողի հավատարմագրման համար։ Եթե այդ քաղաքներից մեկը հավաստագիր չի տրամադրում, լրագրողը զրկվում է մրցաշարը լուսաբանելուց։

Նոբել Առուստամյանի պարագայում ՈւԵՖԱ–ն, ընդառաջելով ՌԴ ԱԳՆ-ն խնդրանքին, այս անգամ բացառություն արեց և, անտեսելով Բաքվի հավաստագիր չտալը, Առուստամյանին հավատարմագրեց մնացած 10 քաղաքներում ընթացող խաղերը լուսաբանելու համար։

Ադրբեջանի իշխանություններին այս անգամ չհաջողվեց քաղաքականությունը սպորտ մտցնել։ Հայազգի մեկնաբանը Telegram-ի իր էջում, խոսելով իր հավատագրման հետ կապված խնդիրների մասին, գրել է, որ ամեն ինչ արդեն հարթվել է, և ինքը հավատարմագրվել է Եվրո-2020-ը լուսաբանելու համար։

Նոբել Առուստամյանը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը լուսաբանելու է մրցաշարը անցկացնող 11 քաղաքներից 10-ից։ Այսինքն` Առուստամյանը չի մեկնելու միայն Բաքու։ Telegram-ի իր էջում հայազգի մեկնաբանը գրել է, որ հասկանալի պատճառներով չի էլ պլանավորել Բաքու մեկնել, չնայած ինքը ծնվել է այդ քաղաքում։

Մարիա Զախարովան մեկնաբանել է Նոբել Առուստամյանի շուրջ ստեղծված իրավիճակը

Սպասելի էր Բաքվի պահվածքը։ Իսկ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ասոցիացիայի փոխնախագահ Էլհան Մամեդովն էլ հայտարարել էր, որ Եվրո-2020-ում Նոբել Առուստամյանի հավատարմագրումը մերժելը կապված է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հետ»:

Նոբել Առուստամյանը շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը պետք է կայանար անցյալ ամռանը, սակայն կորոնավիրուսի պատճառով մրցաշարը տեղափոխեցին 2021–ին: Հին աշխարհամասի առաջնությունը մեկնարկում է վաղը՝ հունիսի 11-ին, իսկ Եվրոպայի չեմպիոնը հայտնի կդառնա ուղիղ մեկ ամիս անց՝ հուլիսի 11-ին։

102
թեգերը:
Ադրբեջան, Ռուսաստան, ՈւԵՖԱ, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Նոբել Առուստամյան
Ըստ թեմայի
«Փյունիկը» գիտի` ինչ է պետք անել, որ Ադրբեջանը վերանայի Առուստամյանի վերաբերյալ որոշումը
Եթե «Սպուտնիկով» ես պատվաստվել, Եվրոպայում ֆուտբոլ դիտելու իրավունք չունես. ի՞նչ անել
Առուստամյանը Եվրո-2020-ի՝ Բաքվում կայանալիք խաղերի համար հավատարմագրում չի ստացել
Սիրանուշ Սահակյան

Հայ գերիների դատավարության արդյունքները միջազգայնորեն չեն կարող ընդունվել. իրավապաշտպան

0
ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է 26 հայ ռազմագերիների հետ կապված հարցին, որոնց գործերն արդեն ուղարկվել են վարույթ և քննվելու են Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում:

Սիրանուշ Սահակյանի դիտարկմամբ` ադրբեջանական կողմի հարուցած դատավարությունները շինծու բնույթ են կրում։ Դրանց ընթացքում խախտվել են մեր քաղաքացիների հիմնաքարային իրավունքները, հետևաբար այդ դատավարությունների արդյունքները միջազգայնորեն չեն կարող լինել ընդունելի։

Ըստ նրա` հայ ռազմագերիներից որևէ մեկը ներկայացված չէ իր կողմից ընտրված պաշտպանի միջոցով, իսկ պաշտպանության իրավունքը առանցքն է. եթե անձին պաշտպանվելու իրավունք և հնարավորություններ չեն տրվում, ապա դատապարտման օրինականությունն արդեն իսկ կասկածի տակ է առնվում։

«Որևէ մեկը միամտորեն չի հավատում, որ ադրբեջանական իշխանությունների կողմից ֆինանսավորվող և նշանակված հանրային պաշտպանները հայատյացության այս մթնոլորտում կարող են ապահովել պաշտպանության իրավունքի իրացումը։ Սա ընդամենը մի ասպեկտն է։ Մենք գործ ունենք նաև խոշտանգումների արդյունքում ձեռք բերված ապացույցների օգտագործման հետ, ինչը ևս անթույլատրելի է, էլ չեմ խոսում առհասարակ այս գործը քննող դատավորների անաչառության և անկախության մասին, որովհետև քաղաքական պատվերով գործեր քննելը հիմնախնդիրներից մյուսն է»,– նշեց իրավապաշտպանը։

Այդուհանդերձ, Սահակյանը լավատեսորեն է տրամադրված, որովհետև բոլոր հայ ռազմագերիների գործերը գտնվում են ՄԻԵԴ–ում, որն իր հերթին վերահսկողություն է իրականացնում նաև ներպետական դատարանների կողմից իրականացված արդարադատության նկատմամբ և կարող է գնահատական տալ, թե արդյո՞ք անձի դատապարտումը չի խախտում կոնվենցիայի արդար դատաքննության իրավունքը։

Սահակյանի կարծի​քով` կարճ ժամանակ անց բոլոր գանգատների առարկաները փոխվելու են և մենք ունենալու ենք վեճ միջազգային դատական ատյանում, որը պահանջելու է ադրբեջանական քրեական գործի և դատավարության նյութերը, ուստի այս փուլում ադրբեջանական իշխանությունների ողջ դեմքը պարզվելու է միջազգային հանրության առջև, հենց միջազգային հարթակներում մերկացվելու է ադրբեջանական կողմի զեղծարարությունը, ինչը բնորոշ է բազում այլ գործերին։

Իրավապաշտպանի պնդմամբ` ՀՀ իշխանությունների ռեսուրսները պետք է ուղղվեն Ադրբեջանի պաշտոնատար անձանց առնչությամբ պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմների գործարկմանը, և միջազգային հանրությունն իսկապես կարող է իրավիճակը փոխել, շտկել, առավել ևս, որ Ադրբեջանը միջազգային ճնշումներին դիմակայելու բավարար ռեսուրս չունի։

Չմոռանանք Բաքվի քայլերը. Արման Աբովյանը` գերիների հարցի և «գլխատված» ԱԳՆ–ի մասին

Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

Ռուսաստանը ձգտում է ռազմագերիների խնդրի փակմանը «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով. դեսպան

0
թեգերը:
Հայաստան, հայ, Ադրբեջան, գերի
Ըստ թեմայի
Գերիների վերադարձը կարող է 1-2 տարի տևել. Սահակյանը ներկայացրեց գործընթացի մանրամասները
Աժ-ում փակ դռների հետևում քննարկել են գերիների վերադարձի հարցը
Արտակ Զեյնալյանը հավանական գերիների վերաբերյալ տեսանյութ է հրապարակել. 16+