Խոակին Կապառոս

Նորեկներին կտեսնենք ուժեղ թիմերի դեմ խաղերում. Կապառոսը բոլորին հնարավորություն կտա

70
(Թարմացված է 23:19 04.06.2021)
Մեկնաբանելով մամուլում արդեն տարածված լուսանկարները, որտեղ երևում է, որ Հայաստանի հավաքականի ճամբար են ժամանել նախկին ֆուտբոլիստներ Լևոն Պաչաջյանն ու Յուրա Մովսիսյանը, Կապարոսն ասել է, որ իրենք են հրավիրել նրանց, քանի որ նրանք կարող են օգտակար լինել տղաներին:

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վաղը արտագնա ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի հավաքականի հետ: Խաղից առաջ հավաքականի գլխավոր մարզիչ Խուակին Կապառոսն այսօր հանդիպել է լրագրողներին։

Նա հայտնել է, որ թիմը վերականգնվել է և առաջիկա խաղին դաշտ դուրս կգան նաև այն տղաները, որոնք Խորվաթիայի դեմ չեն խաղացել:

«Մեր նպատակն ի սկզբանե այն էր, որ նոր ֆուտբոլիստների տեսնենք ուժեղ թիմերի դեմ խաղերում: Կան տղաներ, որոնք գտնվում էին արձակուրդում և 10-15 օր չեն մարզվել, բայց այնքան են սիրում հավաքականը, այնքան հայրենասեր են, որ եկել են և պատրաստ են դաշտ դուրս գալ, այնպես որ մենք ցանկանում ենք բոլորին խաղալու հնարավորություն տալ»,– ասել է իսպանացի մասնագետը։

Իսկ ահա կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը վնասվածքի պատճառով չէր մասնակցել նախորդ` Խորվաթիայի հետ խաղին, ըստ մարզչի, հնարավոր է` բաց թողնի նաև Շվեդիայի հետ հանդիպումը։ «Այժմ նա ավելի լավ վիճակում է, քան այն օրերին, երբ միացավ թիմին: Բայց մենք չենք շտապելու, վաղը դեռ կտեսնենք` արդյոք նա կկարողա դաշտ դուրս գալ, բայց, ի սկզբանե, նա դժվար թե կարողանա մասնակցել այս խաղին»,– ասել է Կապառոսը:

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի «պարային» նախավարժանքը. տեսանյութ

Մեկնաբանելով մամուլում արդեն տարածված լուսանկարները, որտեղ երևում է, որ Հայաստանի հավաքականի ճամբար են ժամանել հավաքականի նախկին առաջատար ֆուտբոլիստներ Լևոն Պաչաջյանն ու Յուրա Մովսիսյանը` Կապառոսն ասել է, որ իրենք են հրավիրել նրանց, քանի որ նրանք կարող են օգտակար լինել տղաներին` նրանց կողքին լինելով:

«Ռոման» առաջարկել է Մխիթարյանին 4.5 մլն եվրո. ֆուտբոլիստը կպատասխանի 48 ժամվա ընթացքում

Հիշեցնենք` հունիսի 1-ին Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու դեմ: Վբեյմար Անգուլոյի շքեղ գոլի շնորհիվ մեր թիմը խաղն ավարտեց 1-1 հաշվով: Հայաստանի հավաքականը մինչև այս երբեք չէր խաղացել Խորվաթիայի ընտրանու դեմ, և հետաքրքրական է, որ առաջիկա մրցակցի՝ Շվեդիայի հավաքականի հետ նույնպես մեր ազգային թիմի ճանապարհները երբևէ չեն հատվել:

70
թեգերը:
Շվեդիա, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքական
Ըստ թեմայի
Ինչ պետք է անել ուժեղ մրցակիցների հետ խաղից առաջ. Մինասյանը`սպասվող հանդիպումների մասին
Ավելի լավ է Մխիթարյանը խաղար․ Խորվաթիայում թերահավատությամբ են վերաբերվում մեր հավաքականին
Հայաստանի հավաքականը չպարտվեց նաև աշխարհի փոխչեմպիոնին. Խորվաթիա-Հայաստան՝ ոչ-ոքի
Բռնցքամարտ

Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթեց ադրբեջանցուն

74
(Թարմացված է 10:35 20.06.2021)
ժորժիկ Մարությանի հարվածներից մեկի ժամանակ ադրբեջանցին ունքի պատռվածք ստացավ, և 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Իտալիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության 3-րդ մրցումային օրը կաշվե ձեռնոցի հայ պատվիրակների հաղթարշավը շարունակվում է: Երեկ մրցահերթում ռինգ դուրս եկած մեր բոլոր բռնցքամարտիկները հաղթել են իրենց մրցակիցներին: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

56 կգ քաշային Արթուր Բազեյանը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել բելառուս Մաքսիմ Պանկաուի նկատմամբ:

60 կգ քաշային ժորժիկ Մարությանն իր առաջին մենամարտում հաղթանակ է տոնել ադրբեջանցի Ջալալ Գառբանովի նկատմամբ:

«Առաջին երկու ռաունդներում մեր բռնցքամարտիկը ուներ հսկայական առավելություն ու նրա հարվածաշարերից մեկի ժամանակ մրցակիցը ունքի պատռվածք ստացավ, և 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Այնուհետև բժիշկները թույլ չեն տվել շարունակել մենամարտը, և քանի որ Մարությանը նաև միավորներով է մեծ առավելություն ունեցել, հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին: Գեղեցիկ հաղթանակ է տոնել նաև Արմեն Մաշակարյանը, որի համար սա երկրորդն էր այս առաջնությունում: Այս անգամ Մաշակարյանը պարտության է մատնել մոլդովացի Նիկոլա Բուկսային:

Պատանեկան ԵԱ․ Անդրանիկ Ավետիսյանը ջախջախեց ադրբեջանցուն

 

74
թեգերը:
հաղթանակ, ադրբեջանցի, հայ, բռնցքամարտ
Լևոն Արոնյան

Արոնյանը Grand ChessTour շախմատային սերիայի երկրորդ փուլի առաջատարների թվում է

51
(Թարմացված է 22:47 18.06.2021)
Երեք փուլերից հետո Արոնյանը 4 միավորով ռուսաստանցի Նեպոմնյաշչիի, Սվիդերի և ամերիկացի Սոյի հետ կիսում է 1-4-րդ տեղերը։ Grand ChessTour սերիայի երկրորդ փուլում շախմատիստները ռապիդ և բլից կխաղան։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Առաջատար հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Փարիզում անցկացվող Grand ChessTour սերիայի երկրորդ փուլի առաջատարների խմբում է։

Հայ գրոսմայստերը մրցաշարը սկսեց ոչ ոքիով. նա խաղում էր ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ։ Երկրորդ փուլում նա կիսեց միավորները շախմատի համաշխարհային թագին վերջերս հավակնող ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ երրորդում` հաղթանակ տարավ ֆրանսիացի Էթյեն Բաքրոյի նկատմամբ։

Երեք փուլերից հետո Արոնյանը 4 միավորով ռուսաստանցի Նեպոմնյաշչիի, Սվիդերի և ամերիկացի Սոյի հետ կիսում է 1-4-րդ տեղերը։

Արոնյանից բացի, մրցաշարին մասնակցում են նաև Մաքսիմ Վաշյե–Լագրավը (Ֆրանսիա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Ռիխարդ Ռապորտը (Հունգարիա), Ալիռեզա Ֆիրուջա (FIDЕ), Էթյեն Բաքրոն (Ֆրանսիա)։

Grand ChessTour սերիայի երկրորդ փուլում շախմատիստները ռապիդ և բլից կխաղան։

Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Grand Chess Tour մրցաշարում

Մրցանակային ֆոնդը 150 հազար դոլար է, հաղթողը 37 500 դոլար է ստանում։ Ռապիդում հաղթանակի համար 2 միավոր է գրանցվում, ոչ ոքիի համար` 1, բլիզում հաղթանակի դեպքում` 1, ոչ ոքիի դեպքում` 0.5 միավոր։

51
թեգերը:
հաղթանակ, շախմատիստ, շախմատ, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Ըստ թեմայի
Արոնյանը Grand Chess Tour մրցաշարին կմասնակցի Հայաստանի դրոշի տակ
Grand Chess Tour. Արոնյանը կհանդիպի շախմատի համաշխարհային թագի նախկին հավակնորդի հետ
Լևոն Արոնյանը հերթական ոչ-ոքին խաղաց Բուխարեստի մրցաշարում
Լևոն Տեր–Պետրոսյանը քվեարկեց

«Լռության օր է». Լևոն Տեր-Պետրոսյանը լուռ քվեարկեց ու հեռացավ. տեսանյութ

32
(Թարմացված է 14:13 20.06.2021)
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրատեղմաս էր գնացել մենակ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրեսի» վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը` քվեարկեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Первый президент Армении Левон Тер-Петросян во время внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Լևոն Տեր-Պետրոսյանը լուռ քվեարկեց ու հեռացավ

Տեր-Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` ասելով, որ «լռության օր է»։ Առաջին նախագահը նստեց մեքենան և հեռացավ։

Նշենք, որ Տեր-Պետրոսյանն ընտրատեղամաս էր գնացել մենակ։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

© Sputnik
Լեւոն Տեր–Պետրոսյանը մասնակցեց ընտրությանը

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

32
թեգերը:
Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ), Ազգային ժողովի ընտրություններ, Լևոն Տեր–Պետրոսյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Արզաքանցյանն ահազանգում է, որ ընտրատեղամասերից մեկում բացակայում են ՀԴԿ ընտրաթերթիկները
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Հայկ Սարգսյանի հրապարակած լուսանկարի փաստով
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը