Հայ բռնցքամարտիկները Ռիոյում

Նարեկ Աբգարյանը կմենամարտի օգոստոսին

35
(Թարմացված է 22:13 04.06.2021)
Նախնական պայմանավորվածությամբ` Նարեկ Աբգարյանի մենամարտը կկայանա Դուբայում։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Թեթևագույն քաշային կարգում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանն իր հերթական մենամարտը կանցկացնի օգոստոսին: Տեղեկությունը հայտնում է Punch Boxing Armenia–ն Facebook-ի իր էջում։

Տեղեկացվում է, որ նախնական պայմանավորվածությամբ` Աբգարյանի մենամարտը կկայանա Դուբայում, մրցակիցը կլինի անգլիացի Ջո Հեմը:

Ֆեդերացիայից խոստանում են, որ կայանալիք մենամարտի մասին շուտով մանրամասներ կհաղորդեն:

Նշենք, որ Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում հանդես է գալիս 2016 թվականից: Մարզիկը գրանցել է 13 անընդմեջ հաղթանակ, այդ թվում՝ WBC վարկածով թեթևագույն քաշային կարգում նվաճել արծաթե միջազգային չեմպիոնի թափուր տիտղոսը:

35
թեգերը:
Հայաստան, բռնցքամարտիկ, Նարեկ Աբգարյան, բռնցքամարտ
Բռնցքամարտ

Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթեց ադրբեջանցուն

73
(Թարմացված է 10:35 20.06.2021)
ժորժիկ Մարությանի հարվածներից մեկի ժամանակ ադրբեջանցին ունքի պատռվածք ստացավ, և 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Իտալիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության 3-րդ մրցումային օրը կաշվե ձեռնոցի հայ պատվիրակների հաղթարշավը շարունակվում է: Երեկ մրցահերթում ռինգ դուրս եկած մեր բոլոր բռնցքամարտիկները հաղթել են իրենց մրցակիցներին: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

56 կգ քաշային Արթուր Բազեյանը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել բելառուս Մաքսիմ Պանկաուի նկատմամբ:

60 կգ քաշային ժորժիկ Մարությանն իր առաջին մենամարտում հաղթանակ է տոնել ադրբեջանցի Ջալալ Գառբանովի նկատմամբ:

«Առաջին երկու ռաունդներում մեր բռնցքամարտիկը ուներ հսկայական առավելություն ու նրա հարվածաշարերից մեկի ժամանակ մրցակիցը ունքի պատռվածք ստացավ, և 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Այնուհետև բժիշկները թույլ չեն տվել շարունակել մենամարտը, և քանի որ Մարությանը նաև միավորներով է մեծ առավելություն ունեցել, հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին: Գեղեցիկ հաղթանակ է տոնել նաև Արմեն Մաշակարյանը, որի համար սա երկրորդն էր այս առաջնությունում: Այս անգամ Մաշակարյանը պարտության է մատնել մոլդովացի Նիկոլա Բուկսային:

Պատանեկան ԵԱ․ Անդրանիկ Ավետիսյանը ջախջախեց ադրբեջանցուն

 

73
թեգերը:
հաղթանակ, ադրբեջանցի, հայ, բռնցքամարտ
Լևոն Արոնյան

Արոնյանը Grand ChessTour շախմատային սերիայի երկրորդ փուլի առաջատարների թվում է

51
(Թարմացված է 22:47 18.06.2021)
Երեք փուլերից հետո Արոնյանը 4 միավորով ռուսաստանցի Նեպոմնյաշչիի, Սվիդերի և ամերիկացի Սոյի հետ կիսում է 1-4-րդ տեղերը։ Grand ChessTour սերիայի երկրորդ փուլում շախմատիստները ռապիդ և բլից կխաղան։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Առաջատար հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Փարիզում անցկացվող Grand ChessTour սերիայի երկրորդ փուլի առաջատարների խմբում է։

Հայ գրոսմայստերը մրցաշարը սկսեց ոչ ոքիով. նա խաղում էր ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ։ Երկրորդ փուլում նա կիսեց միավորները շախմատի համաշխարհային թագին վերջերս հավակնող ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ երրորդում` հաղթանակ տարավ ֆրանսիացի Էթյեն Բաքրոյի նկատմամբ։

Երեք փուլերից հետո Արոնյանը 4 միավորով ռուսաստանցի Նեպոմնյաշչիի, Սվիդերի և ամերիկացի Սոյի հետ կիսում է 1-4-րդ տեղերը։

Արոնյանից բացի, մրցաշարին մասնակցում են նաև Մաքսիմ Վաշյե–Լագրավը (Ֆրանսիա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Ռիխարդ Ռապորտը (Հունգարիա), Ալիռեզա Ֆիրուջա (FIDЕ), Էթյեն Բաքրոն (Ֆրանսիա)։

Grand ChessTour սերիայի երկրորդ փուլում շախմատիստները ռապիդ և բլից կխաղան։

Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Grand Chess Tour մրցաշարում

Մրցանակային ֆոնդը 150 հազար դոլար է, հաղթողը 37 500 դոլար է ստանում։ Ռապիդում հաղթանակի համար 2 միավոր է գրանցվում, ոչ ոքիի համար` 1, բլիզում հաղթանակի դեպքում` 1, ոչ ոքիի դեպքում` 0.5 միավոր։

51
թեգերը:
հաղթանակ, շախմատիստ, շախմատ, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Ըստ թեմայի
Արոնյանը Grand Chess Tour մրցաշարին կմասնակցի Հայաստանի դրոշի տակ
Grand Chess Tour. Արոնյանը կհանդիպի շախմատի համաշխարհային թագի նախկին հավակնորդի հետ
Լևոն Արոնյանը հերթական ոչ-ոքին խաղաց Բուխարեստի մրցաշարում
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը

Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը

0
Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելել է Վաղարշապատի թիվ 14/11 ընտրական տեղամաս։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Հունիսի 20-ին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Վաղարշապատի թիվ 14/11 ընտրական տեղամաս։

Католикос Гарегин второй на внеочередных парламентских выборах Армении (20 июня 2021). Эчмиадзин
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը

Քվեարկությունից հետո Ամենայն Հայոց Հայրապետը մաղթել է, որ «Աստված բարի օրերն առատացնի մեր ժողովրդի կյանքում, և ամենքը սիրով ու միաբան լծվեն մեր երազների հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին»։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները 2008 ընտրատեղամասերում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

0