Արսեն Զախարյան

Արսեն Զախարյանը մեծ ապագա ունի. Երվանդ Սուքիասյան

93
(Թարմացված է 21:51 02.06.2021)
Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը հայտարարել է հավաքականի վերջնական կազմը, որը հանդես կգա Եվրո-2020-ում։ Արսեն Զախարյանը Եվրոպայի առաջնության մասնակիցների թվում չէ։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի-Sputnik. Ռուսաստանի հավաքականի լայն ցուցակում Արսեն Զախարյանը անունը նշվում էր, բայց հայազգի 17-ամյա ֆուտբոլիստը, որը հիվանդության պատճառով չմասնակցեց թիմի ուսումնամարզական վերջին հավաքին, չի մասնակցի նաև հին աշխարհամասի հերթական առաջնությանը։ Անկախ ամեն ինչից Հայաստանի հավաքականի նախկին ավագ Երվանդ Սուքիասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Արսեն Զախարյանը դեռևս իր մասին խոսել կտա բոլորին։

-Երվանդ, դու Արսեն Զախարյանի խաղերին հետևե՞լ ես, ծանո՞թ ես նրա խաղային որակներին։

-Չեմ ասի, որ միշտ հետևել եմ, բայց շատ հանդիպումներ նրա մասնակցությամբ դիտել եմ։ Արսենը իր տարիքին ոչ բնորոշ (Զախարյանը 17 տարեկան է) հասուն ֆուտբոլ է ցուցադրում։ Արագությունն ու դրիբլինգը նրա այցեքարտն եմ համարում։ Բացի այդ, Զախարյանը շատ համարձակ ֆուտբոլիստ է և երբեք չի վախենում պայքարի մեջ մտնելուց։ Ֆուտբոլային լեզվով ասած՝ ոտքը չի քաշի գնդակից, եթե կոնտակտի վտանգ կա։ Իզուր չէ, որ հայ ֆուտբոլիստին ընտրել են որպես Մոսկվայի «Դինամոյի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

- Դու շատ մտերիմ հարաբերությունների մեջ ես Չերչեսովի հետ։ Մինչև հունիսի 1-ին կայացած Լեհաստան-Ռուսաստան ընկերական խաղը Չերչեսովը իր հավաքականի հետ Ավստրիայում ուսումնամարզական հավաք անցկացրեց։ Իսկ դու բնակվում ես Ավստրիայում։ Հանդիպե՞լ եք։

- Այո, ես մտերիմ հարաբերությունների մեջ եմ Ստանիսլավ Չերչեսովի հետ, և նա իմ կողմից շատ հարգված անձնավորություն է։ Դե իհարկե հանդիպել ենք։ Չերչեսովը հիմա իր ամբողջ գիտելիքներն ու ուժը ուղղել է Ռուսաստանի հավաքականի նախապատրաստական վերջին փուլին։ Նա ամեն ինչ անում է, որպեսզի հավաքականը լավ արդյունքների հասնի։ Զրույցներից մեկի ժամանակ խոսել ենք Զախարյանի մասին։ Դե եթե Ռուսաստանի հավաքականի մարզիչը հրավիրել է ֆուտբոլիստին, ուրեմն որոշակի հույսեր է կապում նրա հետ։ Չերչեսովը երբեք հաշվի չի առնում ֆուտբոլիստի տարիքը։ Նրա համար կարևորը ֆուտբոլիստի գործողություններն են խաղադաշտում՝ լինի նա 17, թե 35 տարեկան, կապ չունի։ Եթե համապատասխանում է պահանջներին, ուրեմն հավաքականում նրան անպայման սպասում են։

«Ալաշկերտը»` չեմպիոն. թիմը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի ֆուտբոլի մրցաշրջանի հաղթող

- Արսեն Զախարյանը, փաստորեն դեռևս չի խաղացել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։ Ի՞նչ ես կարծում, հնարավորություն կա՞, որ Զախարյանը մտափոխվի ու հանդես գա Հայաստանի ազգային հավաքականում։

-Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ինքն է ընտրում, թե որ հավաքականում խաղա, իհարկե, եթե հրավեր ունի։ Զախարյանը հայ է, բայց ֆուտբոլ խաղալը սովորել է Ռուսաստանում, ու նրան արդեն այնտեղ գնահատել են։ Դժվար է պատկերացնել, որ Զախարյանն այս պահին կմտափոխվի։ Բացի այդ, Ռուսաստանի ազգային հավաքականը կարող է այլ ապագա ապահովել Զախարյանի համար։ Միանշանակ պատասխանել չեմ կարող, բայց կարծում եմ՝ եթե Զախարյանը ուզեր, արդեն Հայաստանի ազգային հավաքականում կխաղար, քանի որ, եթե չեմ սխալվում, արդեն հրավեր եղել է։ Ինչևէ, Զախարյանին ես առողջություն ու արագ վերադարձ եմ ցանկանում խաղադաշտ։ Ես էլ կուզենայի, որ նրա նման ֆուտբոլիստը խաղար Հայաստանի հավաքականում։ Բայց դա Զախարյանի գործն է, և ոչ ոք չի կարող նրա որոշումը սխալ համարել։

93
թեգերը:
Ռուսաստան, ֆուտբոլ, Արսեն Զախարյան
Ըստ թեմայի
Ինչ պետք է անել ուժեղ մրցակիցների հետ խաղից առաջ. Մինասյանը`սպասվող հանդիպումների մասին
Հայաստանի հավաքականը չպարտվեց նաև աշխարհի փոխչեմպիոնին. Խորվաթիա-Հայաստան՝ ոչ-ոքի
«Եվս մեկ մրցաշրջան, Ռոմանսիտա». Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել
Լևոն Արոնյան

Արոնյանը Grand ChessTour շախմատային սերիայի երկրորդ փուլի առաջատարների թվում է

50
(Թարմացված է 22:47 18.06.2021)
Երեք փուլերից հետո Արոնյանը 4 միավորով ռուսաստանցի Նեպոմնյաշչիի, Սվիդերի և ամերիկացի Սոյի հետ կիսում է 1-4-րդ տեղերը։ Grand ChessTour սերիայի երկրորդ փուլում շախմատիստները ռապիդ և բլից կխաղան։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Առաջատար հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Փարիզում անցկացվող Grand ChessTour սերիայի երկրորդ փուլի առաջատարների խմբում է։

Հայ գրոսմայստերը մրցաշարը սկսեց ոչ ոքիով. նա խաղում էր ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ։ Երկրորդ փուլում նա կիսեց միավորները շախմատի համաշխարհային թագին վերջերս հավակնող ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ երրորդում` հաղթանակ տարավ ֆրանսիացի Էթյեն Բաքրոյի նկատմամբ։

Երեք փուլերից հետո Արոնյանը 4 միավորով ռուսաստանցի Նեպոմնյաշչիի, Սվիդերի և ամերիկացի Սոյի հետ կիսում է 1-4-րդ տեղերը։

Արոնյանից բացի, մրցաշարին մասնակցում են նաև Մաքսիմ Վաշյե–Լագրավը (Ֆրանսիա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Ռիխարդ Ռապորտը (Հունգարիա), Ալիռեզա Ֆիրուջա (FIDЕ), Էթյեն Բաքրոն (Ֆրանսիա)։

Grand ChessTour սերիայի երկրորդ փուլում շախմատիստները ռապիդ և բլից կխաղան։

Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Grand Chess Tour մրցաշարում

Մրցանակային ֆոնդը 150 հազար դոլար է, հաղթողը 37 500 դոլար է ստանում։ Ռապիդում հաղթանակի համար 2 միավոր է գրանցվում, ոչ ոքիի համար` 1, բլիզում հաղթանակի դեպքում` 1, ոչ ոքիի դեպքում` 0.5 միավոր։

50
թեգերը:
հաղթանակ, շախմատիստ, շախմատ, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Ըստ թեմայի
Արոնյանը Grand Chess Tour մրցաշարին կմասնակցի Հայաստանի դրոշի տակ
Grand Chess Tour. Արոնյանը կհանդիպի շախմատի համաշխարհային թագի նախկին հավակնորդի հետ
Լևոն Արոնյանը հերթական ոչ-ոքին խաղաց Բուխարեստի մրցաշարում
Քրիստիան Էրիկսեն

Դանիայի հավաքականի առաջատարի մարմնում դեֆիբրիլյատոր կտեղադրեն

121
(Թարմացված է 16:41 17.06.2021)
Քրիստիան Էրիկսենը Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրի Դանիա-Ֆինլանդիա հանդիպման ժամանակ կորցրել էր գիտակցությունը:

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենի մարմնում սրտամկանի դեֆիբրիլյատոր կտեղադրեն: Տեղեկությունը հայտնում է Դանիական ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։

Մասնագետների հետ խորհրդակցելուց հետո Էրիկսենը համաձայնել է վիրահատությանը։

Սրտի դեֆիբրիլյատորը թույլ է տալիս կանխել սրտի աշխատանքի հանկարծակի դադարեցումը:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրում Դանիայի ու Ֆինլանդիայի հավաքականների հանդիպման ժամանակ Քրիստիան Էրիքսենը կորցրել էր գիտակցությունը։ Խաղն ընդհատվել էր։ Ֆուտբոլիստը հիվանդանոց էր տեղափոխվել, ավելի ուշ նրա վիճակը կայունացել էր։

Մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են «Փյունիկ-2»–ից. ակումբը հրապարակել է նրանց անունները

121
թեգերը:
հիվանդանոց, ֆուտբոլիստ, Դանիա
Արմեն Չարչյան․ արխիվային լուսանկար

Արմեն Չարչյանին կազատեն․ փաստաբան

20
(Թարմացված է 08:17 20.06.2021)
Տեղեկացվում է, որ դատավորը Շահվերդյանը բավարարել է փաստաբանների բողոքը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին ազատ կարձակեն։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։ Նա հայտնել է, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շահվերդյանը բավարարել է իր և  Էրիկ Ալեքսանյանի բողոքը:

«Պրոֆեսոր Չարչյանը րոպեներ անց կլինի ազատության մեջ»,-գրել է Վարդևանյանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջհամացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

20
թեգերը:
Արամ Վարդևանյան, կալանք, Ընտրություններ, Արմեն Չարչյան, Հայաստան