Խորվաթիա-Հայաստան՝ ոչ-ոքի

Հայաստանի հավաքականը չպարտվեց նաև աշխարհի փոխչեմպիոնին. Խորվաթիա-Հայաստան՝ ոչ-ոքի

355
(Թարմացված է 22:28 01.06.2021)
Խորվաթիայի ու Հայաստանի հավաքականները մինչև օրս չէին մրցել միմյանց հետ։ Այսօր թիմերը մրցեցին առաջին անգամ ընկերական խաղում։ Մրցակիցը աշխարհի փոխչեմպիոնի կարգավիճակով էր դուրս եկել խաղադաշտ։ Մեր հավաքականը երկար ժամանակ չէր մրցել նման ուժեղ մրցակցի հետ։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik, Խաչիկ Չախոյան. Խորվաթիա-Հայաստան խաղում խաղի ընկերական բնույթը արտահայտվեց վերջնական հաշվի միջոցով։ Կողմերը մեկական գնդակ փոխանակեցին ու բավարարվեցին ոչ-ոքի՝ 1։1 արդյունքով։

Չեմ կարծում, որ այս հանդիպումը արդարացրեց շատերի սպասելիքները։ Նրանք, ովքեր սպասում էին տեսնել արագ ֆուտբոլ, պայքար գնդակի և դիրք զբաղեցնելու համար խաղադաշտի յուրաքանչյուր հատվածում, շատ շուտ հասկացան, որ խաղը իրոք ընկերական է։  Խաղի հենց սկզբից չկար տեմպ, և դաշտի տերերը անհամեմատ շատ տիրելով գնդակին՝ չէին էլ ցանկանում արագություն հաղորդել խաղին։ Իսկ մերոնք խաղում էին երևի թե այնքան, ինչքան որ կարող էին։ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում իրենց դեբյուտը նշեցին Էդուարդ Սպերցյանն ու Դավիթ Տերտերյանը։ Իրոք, մեր շատ ֆուտբոլիստների համար նման կարգի մրցակցի հետ խաղալը շատ դժվար էր։

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը 45 րոպե տրամադրեց իր թիմի առջատար ու առանցքային ֆուտբոլիստներից շատերին խաղն անցկացնելու համար։ Մինչև ընդմիջում խորվաթները մեկ անգամ հասան իրենց նպատակին Իվան Պերիշիչի հարվածից հետո։ Նույն Պերիշիչը կարող էր ևս մեկ անգամ հասնել հաջողության, բայց վրիպեց մոտ տարածությունից։

Մեր թիմի մասին խոսելով՝ հիշարժան է միայն Էդգար Բաբայանի հարվածը, որը դիպուկ չստացվեց։ Խաղի վիճակագրությունն էլ խոսում էր այն մասին, որ խորվաթներն ունեին տարածքային ահռելի առավելություն։ Եղավ մի պահ, երբ դաշտի տերերը գնդակին տիրել էին 80 տոկոս։ Այսինքն մեր թիմին խորվաթները զրկել էին գնդակով խաղալու հնարավորությունից, ու Հայաստանի հավաքականը հիմնականում ստիպված էր պաշտպանվել։

Ինչ պետք է անել ուժեղ մրցակիցների հետ խաղից առաջ. Մինասյանը`սպասվող հանդիպումների մասին

Ինչպես և սպասվում էր, ընդմիջմանը երկու կողմերի մարզիչներն էլ շատ փոփոխություններ կատարեցին, բայց վստահ կարելի է ասել, որ Խորվաթիայի հավաքականն այս խաղում եթե ինչ-որ բան փորձարկում էր, ապա դա արեց իր ոչ հիմնական կազմի ֆուտբոլիստների համար։ Որովհետև Մոդրիչը, Վրսալկոն, Վլաշիչը և Վիդան խաղացին մեկ խաղակես։ Իսկ Պերիշիչը խաղաց մեկ ժամ։ Սակայն մյուս կողմից էլ այնպես չէ, որ խորվաթների մյուս ֆուտբոլիստները  բարձր խաղամակարդակ չունեին։ Բայց, ինչպես ասում են, դա խորվաթների խնդիրն է, որոնք կարգով, մեղմ ասած, գերազանցում էին մեր թիմին, և իրենք էլ շատ շուտ գիտակցեցին դա։ Բայց նաև պատժվեցին մեր թիմին թերագնահատելու համար։

Խոակին Կապառոսն էլ իր հերթին փորձարկումներ էր կատարում ու գտավ որ երկրորդ կեսում պետք է կազմը փոխել, չնայած այնպես չէ, որ մեր ընտրանին խաղում էր մարտական կազմով։ Թե ինչ հետևություններ արեց Կապառոսը Հյուսիսային Մակեդոնիայի հետ պաշտոնական խաղից առաջ՝ գիտի միայն մարզիչը։ Ուղղակի չմոռանանք, որ այդ խաղին որակազրկման պատճառով բացակայելու են Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը և Խորեն Բայրամյանը։ Բացի Հարոյանից, որ վնասվածքի պատճառով չխաղաց, Բարսեղյանն ու Բայրամյանը խաղադաշտում էին։ Այստեղ էլ տեղին է ասել՝ պատճառը գիտի միայն մարզիչը։ Միգուցե այս ֆուտբոլիստները խաղադաշտում էին, որ իրենց երիտասարդ խաղընկերներին օրինակ ծառայեին ու ոգևորեին։ Համենայնդեպս երբ խորվաթներին թվաց, որ իրենք շատ հանգիստ հաղթելու են, հետևեց Վբեյմարի կրակոցն ու մեր ընտրանու դիպուկ առաջին հարվածը գոլային էր։

Ինչպես և պաշտոնական վերջին խաղերում, մեր ընտրանին անհամեմատ լավ խաղաց երկրորդ կեսում, և դա կարծես թե դառնում է մեր թիմի համար սովորական։ Չնայած խորվաթները խաղի ընթացքում սխալվեցին՝ կարծելով, որ «մեկ ոտքով» հաղթելու են։ Իրոք մրցակիցը գոլային շատ պահեր ունեցավ, բայց դժվար թե Զլատկո Դալիչը գոհ մնաց իր թիմի և խաղից, և խաղի արդյունքից։

Անկախ արդյունքից, սա մեր թիմի լավագույն խաղը չէր և երևի չէր էլ կարող լինել, որովհետև մեր թիմի մարտական կազմը չէր։ Մյուս կողմից էլ նման կարգի թիմերի հետ խաղում դրական հետևություններ էլ անպայման կլինեն, մասնավորապես, թե ինչու էին մրցակցի ֆուտբոլիստները հանգիստ տնօրինում «երկրորդ հարկում» ստանդարտների ժամանակ։ Եվ նորից՝ դա գիտի բոլորից լավ մարզիչը։

Հունիսի 5-ին մեր հավաքականը մրցակցի հարկի տակ ընկերական ևս մեկ հանդիպում է անցկացնելու։ Ստոկհոլմում մենք հյուրընկալվելու ենք Շվեդիայի հավաքականին։

355
թեգերը:
Խորվաթիա, Հայաստան, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Քրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին հայտնել է, որ ֆուտբոլիստը մնալու է «Յուվենտուսում»
ՀՖՖ-ն Եղեգնաձորում եվրոպական չափանիշներին համապատասխան մարզադաշտ կկառուցի
«Ռոման» առաջարկել է Մխիթարյանին 4.5 մլն եվրո. ֆուտբոլիստը կպատասխանի 48 ժամվա ընթացքում
Ֆուտբոլիստներ

Մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են «Փյունիկ-2»–ից. ակումբը հրապարակել է նրանց անունները

36
(Թարմացված է 16:04 11.06.2021)
Ֆուտբոլիստների հետ կնքված պայմանագրերի ժամկետներն ավարտվել են, նրանք մեկնում են պարտադիր զինվորական ծառայության։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. «Փյունիկ-2»-ում հանդես եկող Էմին Սնջոյանը, Աշոտ Բաղդասարյանը, Միքայել Ասլանյանը, Վահե Բեգոյանը, Էդգար Կարապետյանը, Դանիել Աղբալյանը, Վլադիմիր Ալլահվերդյանը, Էդգար Հայրապետյանը, Արթուր Պատատյանը և Էրիկ Ավետիսյանը հեռացել են «Փյունիկից»։ Տեղեկությունը հայտնում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։

«Ավարտվել է ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ժամկետները»,– նշված է հաղորդագրության մեջ։

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։ Ակումբը պարտադիր զինվորական ծառայության գնացող սաներին խաղաղ ծառայություն է մաղթում։

Նոբել Առուստամյանի դեպքում ՈւԵՖԱ–ն բացառություն արեց. Ադրբեջանի պլանները ձախողվեցին

36
թեգերը:
ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ ըմբիշները 7 մեդալ են նվաճել Ուկրաինայում
Նարեկ Աբգարյանը կմենամարտի օգոստոսին
Նոբել Առուստամյան

Նոբել Առուստամյանի դեպքում ՈւԵՖԱ–ն բացառություն արեց. Ադրբեջանի պլանները ձախողվեցին

102
(Թարմացված է 14:39 10.06.2021)
Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի հերթական անգամ դրսևորեն իրենց ատելությունը հայ ազգի նկատմամբ։ Տվյալ դեպքում նրանց թիրախում հայտնվեց Ռուսաստանի հայազգի հայտնի մեկնաբան Նոբել Առուստամյանը։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի- Sputnik, Խաչիկ Չախոյան. Матч ТВ հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը Եվրո-2020-ը կլուսաբանի Եվրոպայի առաջնության բոլոր քաղաքներից, բացի Ադրբեջանի մայրաքաղաքից։ Հայազգի մեկնաբանի համար բացառություն է արվել, և նա ստացել է Եվրո-2020-ի հավատարմագիրը։

Արդեն երկու օր է, ինչ համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել Ռուսաստանի Матч ТВ սպորտային հեռուստաալիքի հայազգի մեկնաբան Նոբել Առուստամյանին Եվրո-2020-ի հավատարմագիր չտրամադրելու հարցը։ Ըստ կանոնակարգի` Եվրոպայի առաջնությունն ընդունող բոլոր քաղաքները պետք է տան իրենց համաձայնությունը յուրաքանչյուր լրագրողի հավատարմագրման համար։ Եթե այդ քաղաքներից մեկը հավաստագիր չի տրամադրում, լրագրողը զրկվում է մրցաշարը լուսաբանելուց։

Նոբել Առուստամյանի պարագայում ՈւԵՖԱ–ն, ընդառաջելով ՌԴ ԱԳՆ-ն խնդրանքին, այս անգամ բացառություն արեց և, անտեսելով Բաքվի հավաստագիր չտալը, Առուստամյանին հավատարմագրեց մնացած 10 քաղաքներում ընթացող խաղերը լուսաբանելու համար։

Ադրբեջանի իշխանություններին այս անգամ չհաջողվեց քաղաքականությունը սպորտ մտցնել։ Հայազգի մեկնաբանը Telegram-ի իր էջում, խոսելով իր հավատագրման հետ կապված խնդիրների մասին, գրել է, որ ամեն ինչ արդեն հարթվել է, և ինքը հավատարմագրվել է Եվրո-2020-ը լուսաբանելու համար։

Նոբել Առուստամյանը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը լուսաբանելու է մրցաշարը անցկացնող 11 քաղաքներից 10-ից։ Այսինքն` Առուստամյանը չի մեկնելու միայն Բաքու։ Telegram-ի իր էջում հայազգի մեկնաբանը գրել է, որ հասկանալի պատճառներով չի էլ պլանավորել Բաքու մեկնել, չնայած ինքը ծնվել է այդ քաղաքում։

Մարիա Զախարովան մեկնաբանել է Նոբել Առուստամյանի շուրջ ստեղծված իրավիճակը

Սպասելի էր Բաքվի պահվածքը։ Իսկ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ասոցիացիայի փոխնախագահ Էլհան Մամեդովն էլ հայտարարել էր, որ Եվրո-2020-ում Նոբել Առուստամյանի հավատարմագրումը մերժելը կապված է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հետ»:

Նոբել Առուստամյանը շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը պետք է կայանար անցյալ ամռանը, սակայն կորոնավիրուսի պատճառով մրցաշարը տեղափոխեցին 2021–ին: Հին աշխարհամասի առաջնությունը մեկնարկում է վաղը՝ հունիսի 11-ին, իսկ Եվրոպայի չեմպիոնը հայտնի կդառնա ուղիղ մեկ ամիս անց՝ հուլիսի 11-ին։

102
թեգերը:
Ադրբեջան, Ռուսաստան, ՈւԵՖԱ, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Նոբել Առուստամյան
Ըստ թեմայի
«Փյունիկը» գիտի` ինչ է պետք անել, որ Ադրբեջանը վերանայի Առուստամյանի վերաբերյալ որոշումը
Եթե «Սպուտնիկով» ես պատվաստվել, Եվրոպայում ֆուտբոլ դիտելու իրավունք չունես. ի՞նչ անել
Առուստամյանը Եվրո-2020-ի՝ Բաքվում կայանալիք խաղերի համար հավատարմագրում չի ստացել
Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանը ձգտում է ռազմագերիների խնդրի փակմանը «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով. դեսպան

0
(Թարմացված է 14:44 12.06.2021)
Հայ գերիներին Բաքվից հայրենիք վերադարձնելու աշխատանքները չեն դադարում։ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների թիվն աճել է ևս 6-ով։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Ռուսական կողմը ձգտում է հասնել ռազմագերիների խնդրի վերջնական փակմանը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ռուսական կողմը (ներառյալ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունն ու համապատասխան գերատեսչությունները՝ ԱԳՆ-ն ու ՊՆ-ն) առաջնային ուշադրություն են դարձրել ու շարունակում են դարձնել այդ հարցին:

«Այդ շփումների ու հարցի լուծման գործում շատ մեծ դերակատարություն ունի խաղաղապահ զորակազմն ու անձամբ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Իհարկե, գործընթացը մեր ուզածի պես արագ չի ստացվում։ Ի սկզբանե Ռուսաստանի մոտեցումն էր «բոլորը բոլորի դիմաց»։ Ռուսական կողմը ձգտում է հասնել ռազմագերիների խնդրի վերջնական փակմանն այդ բանաձևով», - ասաց դիվանագետը։

Նրա տվյալներով՝ Մուրադովի անմիջական մասնակցությամբ կողմերը 82 մարդու են փոխանակել, որոնցից 66-ը ՀՀ քաղաքացիներ են։ Սակայն աշխատանքն այդ ուղղությամբ չի դադարում։

Այս համատեքստում դիվանագետը նշել է, որ հունիսի 8-ին հայ զինվորական էր մոլորվել ու շնորհիվ Մուրադովի օպերատիվ գործողությունների, որը շփման մեջ էր ադրբեջանական ու հայկական կողմերի հետ, հաջողվել է լուծել խնդիրը:

«Զինծառայողն արդեն հաջորդ օրը վերադարձվել է հայկական կողմին։ Սա կոնկրետ օրինակ է», - եզրափակեց նա։

Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։ Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

Չէի ասի, թե ռուս գործարարները վախենում են Հայաստանում ներդրում անելուց. Կոպիրկին

0
թեգերը:
Դեսպան, Հայաստան, Սերգեյ Կոպիրկին, ռազմագերի, Ռուսաստան
Ըստ թեմայի
ՀՀ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Չոբանյանն ընդունել է Կոպիրկինին
Հարությունյանը և Կոպիրկինը մասնակցել են ռուսաց լեզվի ուսուցման լսարանի բացմանը
Գերիների վերադարձի ուղղությամբ զբաղվելու է անձամբ Ռուստամ Մուրադովը. Կոպիրկին
«Ռուս և հայ ժողովուրդները միասնական ապագա ունեն». Կոպիրկինը հանդիպել է Ծառուկյանի հետ
Էդմոն Մարուքյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ռազմագերիների վերադարձի հարցը