Հենրիխ Մխիթարյանն ու Ժոզե Մոուրինյոն

Ժոզե Մոուրինյոն ցանկանում է աշխատել Հենրիխ Մխիթարյանի հետ

136
(Թարմացված է 19:10 29.05.2021)
Հենրիխ Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է  ակումբում պահել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին գրում է Sky Sport-ը։

Նշվում է, որ Մոուրինյոն և Մխիթարյանը կոնֆլիկտ ունեն, սակայն մարզիչը լավ է հասկանում ֆուտբոլիստի կարողությունները և ցանկանում է նրա հետ շարունակել պայմանագիրը։ Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը:

Նշենք, որ Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա»։

«Ռոմայի» կազմում նա Իտալիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 34 խաղի և դարձել 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում», Դոնեցկի «Շախտյորում», Դորտմունդի «Բորուսիայում» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Ռոման» չի ուզում բաց թողնել Մխիթարյանին և բանակցություններ է վարում Մոուրինյոյի հետ. ԶԼՄ

136
թեգերը:
մարզիչ, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, Ժոզե Մոուրինյո, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (361)
Ըստ թեմայի
«Պաշտոնական պատճառներն ինձ չեն համոզում». Մխիթարյանը` հավաքական չհրավիրվելու մասին
Հենրիխ Մխիթարյանի գոլը եվրագավաթային ուղեգիր պարգևեց «Ռոմային». տեսանյութ
Մխիթարյանը «համոզել է» Մոուրինյոյին
Ձախից՝ Լևոն Աղասյանը

Լևոն Աղասյանը հաղթել է եռացատկի Եվրոպայի առաջնությունում

25
(Թարմացված է 12:38 21.06.2021)
Հայ մարզիկը ցույց է տվել 16մ 77սմ արդյունք ու ամենաբարձր միավորները վաստակել թիմի համար:

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Եռացատկորդ Լևոն Աղասյանը հաղթող է ճանաչվել Կիպրոսում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Հայ մարզիկը ցույց է տվել 16մ 77սմ արդյունք ու ամենաբարձր միավորները վաստակել Հայաստանի թիմի համար:

Մալխաս Ամոյանը 7:0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի մարզիկին. տեսանյութ

Աղասյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր ցատկի տեսանյութը՝ կից գրելով.

«Ինձ լավ եմ զգում և պատրաստ ավելի քրտնաջան աշխատելու: Վերադառնում ենք ավելի ուժեղ»,- գրել է Աղասյանը:

 

25
թեգերը:
Եվրոպա, Հայաստան, եռացատկորդ
Ըստ թեմայի
Արման Դարչինյանը Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց. տեսանյութ
Արման Ծառուկյանը մարզվել է Կասկադում. տեսանյութ
Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթեց ադրբեջանցուն
Բռնցքամարտ

Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթեց ադրբեջանցուն

99
(Թարմացված է 10:35 20.06.2021)
ժորժիկ Մարությանի հարվածներից մեկի ժամանակ ադրբեջանցին ունքի պատռվածք ստացավ, և 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Իտալիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության 3-րդ մրցումային օրը կաշվե ձեռնոցի հայ պատվիրակների հաղթարշավը շարունակվում է: Երեկ մրցահերթում ռինգ դուրս եկած մեր բոլոր բռնցքամարտիկները հաղթել են իրենց մրցակիցներին: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

56 կգ քաշային Արթուր Բազեյանը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել բելառուս Մաքսիմ Պանկաուի նկատմամբ:

60 կգ քաշային ժորժիկ Մարությանն իր առաջին մենամարտում հաղթանակ է տոնել ադրբեջանցի Ջալալ Գառբանովի նկատմամբ:

«Առաջին երկու ռաունդներում մեր բռնցքամարտիկը ուներ հսկայական առավելություն ու նրա հարվածաշարերից մեկի ժամանակ մրցակիցը ունքի պատռվածք ստացավ, և 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Այնուհետև բժիշկները թույլ չեն տվել շարունակել մենամարտը, և քանի որ Մարությանը նաև միավորներով է մեծ առավելություն ունեցել, հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին: Գեղեցիկ հաղթանակ է տոնել նաև Արմեն Մաշակարյանը, որի համար սա երկրորդն էր այս առաջնությունում: Այս անգամ Մաշակարյանը պարտության է մատնել մոլդովացի Նիկոլա Բուկսային:

Պատանեկան ԵԱ․ Անդրանիկ Ավետիսյանը ջախջախեց ադրբեջանցուն

 

99
թեգերը:
հաղթանակ, ադրբեջանցի, հայ, բռնցքամարտ
Сотрудник госслужбы по чрезвычайным ситуациям МВД Карабаха во время поисков тел погибших военнослужащих

Փրկարարները զինծառայողների աճյուններ են փնտրում Վարանդայի շրջանում

0
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1580 աճյուն։

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը` նշելով, որ աշխատանքներն իրականացվում են փրկարարական մեկ ջոկատով։

«Արդյունքների մասին կտրամադրի հավելյալ տեղեկություն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ծառայությունը հիշեցնում է, որ ռազմական գործողություններից անմիջապես հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել և տարհանվել է 1580 աճյուն:
Ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերը կատարել են դիերի փոխանակում:

0