Արխիվային լուսանկար

Սկանդալ սամբոյի Եվրոպայի առաջնությունում․ Ադրբեջանի հավաքականը հեռացվել է մրցաշարից

212
(Թարմացված է 16:38 29.05.2021)
Ադրբեջանցի մարզիկը մրցումների ժամանակ վեճի է բռնկվել, ինչի արդյունքում ստիպված են եղել մրցաշարը 40 րոպեով կանգնեցնել:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Ադրբեջանի հավաքականին արգելել են մասնակցել սամբոյի Եվրոպայի առաջնությանը ոչ մարզական վարքի համար, իսկ արդյունքները չեղարկել են: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Լիմասոլում (Կիպրոս) ընթացող մրցաշարում Ադրբեջանի ներկայացուցիչ Էմիլ Հասանովը (մինչև 71 կգ քաշային կարգ) եզրափակիչում չի համաձայնել մրցավարների հետ, որոնք հաղթանակը շնորհել են Մահոմեդ Հաջիևին (նա ելույթ էր ունենում Ռուսաստանի կազմում):

Ի նշան բողոքի Հասանովը հրաժարվել է լքել գորգը։ Նրան աջակցել են Ադրբեջանի հավաքականի պատվիրակության մյուս անդամները։

Կազմակերպիչները ստիպված են եղել 40 րոպեով դադարեցնել մրցաշարը։ Իսկ մրցավարները չեն փոխել իրենց որոշումն ու ոսկե մեդալը բաժին է հասել ռուս մարզիկին։

Թիմի հետագա ճակատագիրը կորոշեն Եվրոպայի ֆեդերացիան և սամբոյի միջազգային ֆեդերացիան։

Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիան մտադիր է վիճարկել այդ որոշումը։ Մասնավորապես՝ ֆեդերացիան բողոք կներկայացնի սամբոյի միջազգային ֆեդերացիա։

Մալխաս Ամոյանը 7:0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի մարզիկին. տեսանյութ

212
թեգերը:
Եվրոպա, Ադրբեջան, սամբո, Սկանդալ
Ըստ թեմայի
Առաջին հանդիպումը սկանդալային հարցազրույցից հետո. արքայազն Հարրին շփվել է եղբոր և հոր հետ
Սկանդալ վրացական ռեստորանում. ադրբեջանցի պատգամավորը ոստիկանություն է դիմել
Սկանդալ, որ պտտվում է «Լոռիի» շուրջ. ինչո՞ւ ակումբը լքեց առաջնությունը
Ֆուտբոլ

Հայաստանը ներկայացնող 2 լրագրող հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար

96
(Թարմացված է 00:05 16.06.2021)
Ըստ Կարեն Ռաֆայելյանի` ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հայաստանը ներկայացնող 2 լրագրողներ հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար: Լրագրող Կարեն Ռաֆայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հայտնելով, որ իր գործընկեր Դավիթ Եղիազարյանը նույնպես ստացել է նոր հավատարմագիր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2 մարզական լրագրողները մերժում են ստացել Եվրո-2020-ի հավատարմագրման համար։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Կարեն Ռաֆայելյանը նոր հավատարմագիր է ստացել։

«Ադրբեջանի կապիկությունները` կապված Եվրո-2020-ում հայ լրագրողներիս հավատարմագրումից զրկելու հետ, 2 օր էլ չտևեցին: Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային արագ և ազդեցիկ արձագանքի համար: Բացի մեր անձնական նամակներից, հենց ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար»,–ֆեյսբուքի իր էջում գրել է Ռաֆայելյանը:

Հիշեցնենք, որ լրագրողները դեռևս 2020 թվականի հունվարին էին հայտ ներկայացրել և համաձայնեցրել ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայության հետ այն քաղաքներն ու խաղերը, որոնք կցանկանային այցելել։ Այդ ցանկում, բնականաբար, Բաքուն չի եղել։

«Դուք տղամարդ չեք». մարզական մեկնաբանի հարցը հունից հանել է Օլգա Բուզովային

Հավատարմագրումը ստացվել է մայիսին, բայց մեկ վերապահումով, որ այն կարող են չեղարկել, եթե մասնակից երկրներից որևէ մեկի իրավապահ մարմինները որոշեն, որ լրագրողներն առնչություն ունեն հանցագործության հետ։

Բնականաբար, հասկանալի է, թե որ երկիրը և ինչո՞ւ էր մերժել լրագրողներին։

96
թեգերը:
ֆուտբոլ, Ադրբեջան, Լրագրող, հայ, Հայաստան
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի վիճակահանություն

Հայտնի են հայկական ակումբների մրցակիցները Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում

37
(Թարմացված է 18:30 15.06.2021)
Այսօր տեղի է ունեցել նաև Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության առաջին փուլի վիճակահանությունը:

Ըստ այդմ՝ Երևանի «Նոայի» մրցակիցն է ֆիննական ԿՈՒՊՍ-ը, իսկ «Ուրարտուինը»՝ սլովենական «Մարիբորը»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաջին փուլում Երևանի «Արարատին» բաժին է հասել հունգարական «Ֆեհերվարը»։

Հանդիպումները կկայանան հուլիսի 8-ին և 15-ին։

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» կմրցի Ուելսի «Կոնաս Կի Նոմադս» ակումբի հետ:

37
թեգերը:
Ուրարտու, «Արարատ» ՖԱ, «Նոա» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Ֆուտբոլիստը` տրիբունայում. ի՞նչ է պատմում Արմեն Շահգելդյանը Ռուսաստան- Բելգիա խաղից
Ֆուտբոլային մեկնաբան Կարեն Ռաֆայելյանի՝ Եվրո-2020–ի հավատարմագրումը հաստատվել է
«Հանցագո՞րծ եմ, թե՞ հանցակից». հայաստանցի ֆուտբոլային լրագրողները հեգնում են «Բաքվի վետոն»
Նիկոլ Փաշինյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

«Չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու». Փաշինյանը կրկին սպառնացել է Զանգեզուրի կոմբինատին

77
(Թարմացված է 16:55 16.06.2021)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե «թավշյա հեղափոխությունը» սկսվել էր Շիրակի մարզից, ապա չագուճի հեղափոխության էպիկենտրոնը Սյունիքի մարզն է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Վայոց Ձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրենի հայտարարությանը։

«Մենք Սյունիքից էսօր դուրս ենք եկել, ընդեղ հետցնցումներ են սկսվել, հայտարարություններ են անում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է հայտարարություն արել։ Ես իրենց զգուշացրել էի մի քանի անգամ, որ չփորձեք աշխատողների նկատմամբ քաղաքական ներգործություն անել։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինա՛տ, դուք կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու։ Հայտարարեք– չհայտարարեք` ձեր հարցը լուծված է։ Ժամանակի հարց է, դուք հանգիստ սպասեք ձեր դատավճռին», – ասաց Փաշինյանը։

Նա նաև հայտարարեց, որ իրենք ունեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բոլոր այն պաշտոնյաների ցուցակը, որոնք առավել ակտիվ են։ Փաշինյանը խոստացավ նրանց առնվազն հեռացնել աշխատանքից։

«Այսօր արդեն նախաձեռնող խմբեր են ձևավորվել` կոմբինատի աշխատողների։ Մեզ ասում են` պե՞տք է գործադուլ անենք։ Մենք ասում ենք` չէ, պետք չի, թեև գործադուլն էլ պայքարի ձև է»,– ասաց նա` հավելելով, որ եթե «թավշյա հեղափոխությունը» սկսվել էր Շիրակի մարզից, չագուճի հեղափոխության էպիկենտրոնը Սյունիքի մարզն է լինելու։

Հիշեցնենք` երեկ` հունիսի 15-ին, Փաշինյանը Կապանում իր քարոզարշավի ժամանակ նշել էր, թե տեղական այն օլիգարխները, որոնք «փայ ունեն» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, առաջիկայում զրկվելու են դրանից։ Նա ասել էր, թե լսել է, որ պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը զգուշացրել է, թե ով գնա Փաշինյանի հետ հանդիպումների, աշխատանքից ազատվելու է։

Կոմբինատի գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատն այսօր պատասխանել էր Փաշինյանի հայտարարությանը` նշելով, որ դրա վերաբերյալ համապատասխան դիմում է ներկայացնելու իրավասու մարմիններին։

«Ջահե՛լ, քո ձեռքերի և ոտքերի դողը շուտով վերադառնալու է». Նիկոլ Փաշինյանը` Վահե Հակոբյանին

77
թեգերը:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան