Լևոն Արոնյան, շախմատ, levon aronyan, shaxmat
Լևոն Արոնյան

Արոնյանը Grand Chess Tour մրցաշարին կմասնակցի Հայաստանի դրոշի տակ

45
(Թարմացված է 15:59 28.05.2021)
Մրցաշարը մեկնարկում է հունիսի 3-ին՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, կավարտվի հունիսի 15-ին։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի հունիսի սկզբին մեկնարկող Grand Chess Tour դասական շախմատի մրցաշարին։

Այն մեկնարկում է հունիսի 3-ին՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, կավարտվի հունիսի 15-ին։ Արոնյանը հանդես կգա Հայաստանի դրոշի տակ։

Մեկնարկային փուլում հանդես կգան նաև շախմատային թագի նախկին հավակնորդ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովն ու Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ռիխարդ Ռապորտը (Հունգարիա) և Կոնստանտին Լուպուլեսկուն (Ռումինիա)։

Արոնյանը 2005 և 2017 թվականների աշխարհի գավաթակիր է, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թվականի աշխարհի և 1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող (2007, 2008, 2012 և 2014), 2009 և 2013 թվականների Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող, արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002 թվականի Հայաստանի չեմպիոն։

«Գողական ճշտից» անդին. Հայաստանի դատապարտյալները մասնակցում են միջազգային առցանց մրցաշարի

45
թեգերը:
շախմատ, Լևոն Արոնյան
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանն ընդունել է ՖԻԴԵ-ի նախագահին. տեսանյութ
Արոնյանի նախկին մարզիչը ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է լավագույն առաջին մարզիչ
Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի չեմպիոնին
Արթուր Բազեյան

Արթուր Բազեյանը հաղթեց նոկաուտով ու Եվրոպայի չեմպիոն հռչակվեց

69
(Թարմացված է 09:41 25.06.2021)
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Իտալիայի Ռոզետո–դելի–Աբրուցի քաղաքում կայացած Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունից կվերադառնա մեկական ոսկե և արծաթե մեդալով:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հայաստանը չեմպիոնական տիտղոս է նվաճել Իտալիայի Ռոզետո–դելի–Աբրուցի քաղաքում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ 56 կգ քաշային, Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան Արթուր Բազեյանը հաղթել է իր բոլոր մրցակիցներին ու կանգնել պատվո հարթակի ամենավերին աստիճանին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

«Նա եզրափակիչում նոկաուտով հաղթեց իռլանդացի Ադամ Բրաիան Հեսսիոնին։ 2-րդ ռաունդում հայ մարզիկի ուժգին հարվածներից հետո մրցավարը երկու անգամ դադարեցրեց մենամարտն ու հաշիվ բացեց, ու եթե առաջին դեպքում իռլանդացի մրցակիցը կարողացավ շարունակել պայքարը, ապա երկրորդ դեպքում մրցավարը դադարեցրեց մենամարտը։ Սա այս մրցաշրջանում հայկական բռնցքամարտի առաջին չեմպիոնական տիտղոսն էր հեղինակավոր մրցաշարերում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի հավաքականը առաջնությունից կվերադառնա մեկական ոսկե և արծաթե մեդալով: Հայ մարզիկներից Համբարձում Հակոբյանն էլ եզրափակիչում հավասար պայքարում զիջել է ռուս մրցակցին ու արժանացել արծաթե պարգևի:

Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթեց ադրբեջանցուն

69
թեգերը:
չեմպիոն, բռնցքամարտ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի փառահեղ հաջողությունը. Արեն Իսրայելյանը ևս ոսկե մեդալակիր դարձավ ԵԱ–ում
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմայի»՝ մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ. տեսանյութ
Միայն լավ բաներ եմ լսել Հայաստանի մասին. «Փյունիկը» նոր կիսապաշտպան ունի Բրազիլիայից
Ֆուտբոլի խաղադաշտում

Միայն լավ բաներ եմ լսել Հայաստանի մասին. «Փյունիկը» նոր կիսապաշտպան ունի Բրազիլիայից

41
(Թարմացված է 20:36 24.06.2021)
Ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական «Իտաբայանա» և «Պարանա» ակումբներում՝ մասնակցելով բրազիլական Ա և Բ սերիայի խաղերի, ինչպես նաև Բրազիլիայի գավաթի խաղարկությանը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 25-ամյա բրազիլացի եզրային կիսապաշտպան Կառլոս Ժամիսոն Տելես դոս Սանթոս Ջունիորը՝ Ժունինիոն։

Ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական «Իտաբայանա» և «Պարանա» ակումբներում՝ մասնակցելով բրազիլական Ա և Բ սերիայի խաղերի, ինչպես նաև Բրազիլիայի գավաթի խաղարկությանը։

«Ուրախ եմ «Փյունիկ» տեղափոխության համար։ Այստեղ է հանդես գալիս իմ հայրենակից Իգոր Լեյտեն, և նրանից միայն լավ բաներ եմ լսել Հայաստանի և «Փյունիկի» մասին։ Հուսով եմ՝ կկարողանամ իմ խաղով օգնել թիմին հաղթանակներ տանել։ Արդեն հասցրել եմ մարզումներ անցկացնել թիմի հետ և կարող եմ ասել, որ շատ մարտունակ թիմ է։ Անհամբերությամբ սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին։ Մեր երկրպագուները կարող են վստահ լինել, որ ամեն ինչ անելու ենք նրանց ուրախացնելու համար։ Առաջ, «Փյունիկ»»,–ասել է Ժունինիոն։

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»՝ 5-րդը, «Վանը»՝ 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»:

Ֆուտբոլիստը` տրիբունայում. ի՞նչ է պատմում Արմեն Շահգելդյանը Ռուսաստան- Բելգիա խաղից

41
թեգերը:
Փյունիկ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Դանիայի հավաքականի առաջատարի մարմնում դեֆիբրիլյատոր կտեղադրեն
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմայի»՝ մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ. տեսանյութ
Նիդեռլանդների խորհրդարանը հակաադրբեջանական բանաձև է ընդունել. բոյկոտել այցը Բաքու

Մոսկվայում աշխատողների 30 տոկոսին ուղարկում են հեռավար աշխատանքի

0
(Թարմացված է 16:33 25.06.2021)
Մոսկվայի քաղաքապետի պահանջները խախտողները վարչական պատասխանատվության կենթարկվեն։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Մոսկվայի գործատուները հունիսի 28-ից պարտավոր են լինելու հեռավար աշխատանքի տեղափոխել աշխատողների մի մասին: Այդ մասին ասված է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանագրում, որը հրապարակվել է Մոսկվայի քաղաքապետի կայքում։

«2021 թվականի հունիսի 28-ից գործատուները պարտավոր են աշխատանքի հեռավար ռեժիմի տեղափոխել աշխատողների առնվազն 30 տոկոսին», - ասված է փաստաթղթում:

Ինչպես կարելի է մուտք գործել Ռուսաստան ԱՊՀ երկրներից. նոր կանոններ

Այս պահանջը խախտած գործատուները կենթարկվեն վարչական պատասխանատվության։

Մյասնիկովը պատմել է կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի մասին

 

0
թեգերը:
գործատու, Մոսկվա, Ռուսաստան