Հենրիխ Մխիթարյանն ու Ժոզե Մոուրինյոն

Ճակատագրի հեգնանք. Մխիթարյանը վերադարձավ «Օլդ Թրաֆֆորդ», իսկ Մոուրինյոն կգլխավորի «Ռոման»

282

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի 21-րդ դարի մեծագույն ֆուտբոլիստն է։ 2017թ․-ին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նա Եվրոպայի լիգայի հաղթող դարձավ, իսկ չորս տարի անց «Օլդ Թրաֆֆորդ» վերադարձավ «Ռոմայի» համազգեստով և տեսավ իր կարիերայի ընթացքում խոշորագույն պարտությունը։ Շուտով իտալական ակումբ կգա Միկկիին նեղացնողներից ևս մեկը՝ Ժոզե Մոուրինյոն։ Sputnik-ը հիշում է Հենրիխի դժվարին տարին պորտուգալացի մարզչի ժամանակների MU-ում։

Ժոզեի զանգը

Եթե Մխիթարյանի որևէ խաղաշրջան կարելի է փրայմային անվանել, ապա դա 2015/16-ն է, որը Հենրիխն անցկացրեց Դորտմունդի «Բորուսիայի» կազմում։ Թոմաս Թուխելի արագաշարժ, ներդաշնակ և հարձակման ուղղությամբ մասնագիտացած թիմում հայ խաղարկողը ժամանակի միջինում 61 տոկոսում ղեկավարում էր գնդակը՝ գոլերի սցենարներ ստեղծելով։ Հետագայում դորտմունդցիները Գերմանիայի փոխչեմպիոններ դարձան, իսկ Հենրիխը՝ 13 գոլով և 20 գոլային փոխանցումով ճանաչվեց ամբողջ մրցաշարի MVP-ն, ինչպես նաև հայտնվեց «Ոսկե գնդակի» թեկնածուների ցուցակում։

Միջսեզոնային արձակուրդային մի օր Միկին հանդիպեց իր գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Համատեղ ճաշի ընթացքում Մինոն անսպասելիորեն զանգ ստացավ Ժոզե Մոուրինյոյից, որը Լուի վան Գաաալից հետո նոր էր տեղավորվել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Պորտուգալացին, առիթից օգտվելով, Ռայոլային խնդրել խոսափողը Մխիթարյանին փոխանցել և ասաց․«Միկի, դու ինձ պետք ես»։ Հենրիխը երկար չմտածեց։ MU-ն կիսապաշտպանի համար 42 միլիոն եվրո վճարեց։

Հարմարվելու հարց է

Հայերն ամբողջ աշխարհի ժողովուրդ են։ Մխիթարյանն էլ բացառություն չէ, ուստի Գերմանիայից Անգլիա տեղափոխվելիս սոցիալական ադապտացիայի խնդիրներ չառաջացան։ Մխիթարյանն արագ մտերմացավ MU-ի գլխավոր խարիզմատիկների՝ Զլատան Իբրահիմովիչի և Պոլ Պոգբայի հետ։ Շվեդին Միկին անգամ իր սիրելի հայկական ռեստորանն էր տարել, Զլատանին դուր էր եկել խորովածը, իսկ մի քանի օր անց նա հեթ-տրիկ՝ եռագոլ խփեց MU-ի համար։ Իսկ Պոլի հետ Մխիթարյանը պարբերաբար պարում էր հայկական երաժշտության տակ՝ թիմի հանդերձարանում։

Հարմարվելու խնդիրներ առաջացան արդեն խաղադաշտում։ Ժոզե Մոուրինյոյի ընտրությունն ավելի հաճախ կանգ էր առնում Ջեսսի Լինգարդի կամ Խուան Մատայի վրա, իսկ Հենրիխը ստիպված էր լինում բավարարվել փոխարինողի դերով։ Էականորեն փոխվեց նաև Մխիթարյանի դերը։ Եթե Դորտմունդում նրան հավասարապես օգտագործում էին յուրաքանչյուր հարձակողական դիրքում, իսկ հավաքականում՝ որպես հարձակվող, ապա Մանչեսթրում նրան հանձնեցին աջ եզրը։

Փոխվեց նաև գործառութը։ Նախկինում Հենրիխը գործում էր որպես «ազատ արվեստագետ», կրեատիվի տարածք էր փնտրում։ Մինչդես MU-ում նրան վիճակված էր խաղի մեծ մասի ընթացքում պաշտպանվել, հաճախ պրեսսինգի գնալ, իսկ իր ուժերը ցույց տալ կարող էր միայն հակահարձակումների ժամանակ։

Մոուրինյոն` Մխիթարյանի հետքերով. ՄՅՈւ–ի նախկին մարզիչը տեղափոխվելու է «Ռոմա»

Անգլիայի Պրեմիեր-լիգայում անցկացրած երեք տարում Մխիթարյանն ընդամենը 14 գոլային փոխանցում է կատարել։ Ընդ որում՝ դրանցից 5-ը 2017/18 խաղաշրջանի սկզբում՝ առաջին երեք խաղում։ Այն ժամանակ Մոուրինյոն մի բացառիկ անգամ հայ կիսապաշտպանին թույլ տվեց հարձակմանն ավելի մոտիկ գործել։ Բայց արդյունավետությունն արագ ավարտվեց, երբ Պոլ Պոգբան վնասվածք ստացավ, իսկ Հենրիխը ստիպված եղավ խորքում խաղալ։

Եվրոպայի Լիգայի հերոսը

Միկին հասկանում էր, որ հայտնվել է ոչ իր ակումբում և ոչ իր մարզչի մոտ, բայց, պրոֆեսիոնալ լինելով, երբեք իրեն թույլ չտվեց որևէ վատ բան ասել հարցազրույցում կամ կոնֆլիկտի մեջ մտնել Ժոզե Մոուրինյոի հետ։ Ավելի շուտ հակառակն էր։ Ժոզեին, օրինակ, հունից հանում էր, որ Մխիթարյանը մյուս բոլոր խաղացողներից շուտ է գալիս ակումբի բազա։ Երբեմն էլ անգամ գլխավոր մարզչից շուտ։ Մի անգամ Մոուրինյոն զանգեց իրենց ընդհանուր գործակալ Մինո Ռայոլային․ «Մինո, ինչո՞ւ է նա բոլորից շուտ գալիս, ի՞նչ է ուզում ինձ ապացուցել»։ Լրագրողներն էլ ծաղրում էին Ժոզեին այդ առիթով։

2016/17 խաղաշրջանում Միկիին ազատ շնչելու հնարավորություն տվեց Եվրոպայի լիգան։ Այստեղ Մոուրինյոն իրեն թույլ էր տալիս ավելի հաճախ փոփոխել կազմը, բայց հայ կիսապաշտպանը հաստատուն կերպով խաղային միավորներ էր հավաքում։ Մրցաշարի կարևորությունն անհամեմատելի էր Չեմպիոնների լիգայի և նույնիսկ ԱՊԼ-ի ցանկացած խաղի հետ, բայց երբ «Մանչեսթեր Յունայթեդը» վճռական փուլ հասավ, Ժոզե Մոուրինյոն տրամադրվեց հաղթանակի:

«Այաքսի» դեմ եզրափակիչ խաղում Հենրիխը խփեց երկու գոլերից մեկը, իսկ առհասարակ այդ տարվա Եվրոպայի լիգայի խաղերում աչքի ընկավ վեց անգամ։ Մրցաշարում հաղթանակը կարևոր էր նաև այն պատճառով, որ ապահովում էր մասնակցությունը Չեմպիոնների լիգային։ Սա իսկական փրկություն դարձավ, քանի որ Անգլիայի պրեմիեր լիգայում «Էմ-Յու»-ն ընդամենը վեցերորդը դարձավ։

Անգլիական փուլի ավարտը

«Օլդ Թրաֆֆորդում» հաջորդ կես տարվա պատմությունը հոսանքին հակառակ լողալու պատմություն է։ Մխիթարյանի և Մոուրինյոյի միջև հարաբերությունները օրեցօր ավելի ու ավելի էին լարվում։ «Ես ջանասիրաբար աշխատում էի ամեն օր։ Ես աշխատում էի և սպասում իմ շանսին։ Ես կարող էի մի խաղ խաղալ, երկրորդին փոխարինման դուրս գալ, իսկ հաջորդն առհասարակ անցկացնել նստարանին»,-պատմում էր Միկին ակումբում իր կարգավիճակի մասին։

Մարզչի և ֆուտբոլիստի միջև կոնֆլիկտն իր գագաթնակետին հասավ «Բրայթոնի» հետ խաղից հետո, որում «Էմ-Յու»-ն հաղթեց 1։0 հաշվով։ Հայ կիսապաշտպանը դաշտում անցկացրեց մոտ 20 րոպե։ Հետխաղային վերլուծության ընթացքում Ժոզե Մոուրինյոն «շան լափ լցրեց» իր ֆուտբոլիստի գլխին՝ թույլ պրեսսինգի և պաշտպանական փուլում անվստահ գործողությունների համար։ Մխիթարյանին խիստ և հրապարակավ կշտամբեցին, ինչից հետո թե՛ մարզչին, թե՛ ֆուտբոլիստին պարզ դարձավ, որ ավարտելու ժամանակն է։

Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված տեսահոլովակում

Միկին օպերատիվ կերպով պայմանավորվեց Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելու մասին։ Նրան անձամբ Արսեն Վենգերն էր կանչում այնտեղ։ Լոնդոնում որոշ դրվագներում Մխիթարյանը հիշեցնում էր ինքն իրեն՝ Բունդեսլիգայի ժամանակներում, բայց հիմնականում ընդամենը այդ ժամանակների ստվերն էր։ Հայ կիսապաշտպանը դժվարությամբ էր դիմանում օրացույցի անգլիական խտությանը, չէր հասցնում բուժել մշտական փոքրիկ հիվանդությունները, իսկ շուտով ակումբից հեռացավ նաև Արսեն Վենգերը։ Հասկանալով, որ Ունայ Էմերիին ինքը պետք չէ, Միկին նորից տրանսֆեր խնդրեց։

Երջանկություն «Ռոմայի» համար

Կարիերայի իսկական վերակենդանացումը տեղի ունեցավ Հռոմում։ «Ռոմայի» խաղացող դառնալուց հետո Հենրիխը 9 գոլ խփեց դեբյուտային խաղաշրջանում (ավելի շատ միայն Էդին Ջեկոն է խփել՝ 16 գոլ)։ Նրան որոշակի խաղային դիրք չտվեցին, փոխարենը վերածեցին ստարտի երկաթ-բետոնե խաղացողի, որին թույլատրված է ազատ տեղաշարժվել՝ գոլային լուծումներ փնտրելով։ Մխիթարյանը սկսեց մեծ դեր խաղալ նաև ակումբի հանդերձարանում։ Եվ այստեղ մեծ է գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի ներդրումը։

«Իտալացիները բնույթով շատ նման են հայերին, ես շատ արագ ինձ յուրային զգացի այս երկրում»,-պատմում էր Մխիթարյանը։

Հայ կիսապաշտպանի պայմանագիրն ամռանն ավարտվում է, բացի այդ՝ առարկայական հետաքրքրություն կա «Յուվենտուսի» կողմից, բայց կա նաև զգացողություն, որ Միկիին «Ռոմայում» ամեն ինչ դուր է գալիս, և հարաբերությունների վերակնքումն ընդամենը ձևականություն է։

Իտալիայում Մխիթարյանն իրեն կրկին կարևոր զգաց։ Եվ ի պատասխան ուզում էր Հռոմ բերել ՈւԵՖԱ-ի գավաթը՝ Եվրոպայի լիգայում հաղթանակի համար։ Մրցանակը հռոմեացիների համար առաջինը կդառնար 2008 թ․ից հետո։

Վերադարձ Մանչեսթեր

Չորս տարի առաջ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի հերոսն էր «Մանչեսթեր Յունայթեդի» համար, իսկ հիմա վիճակահանությունը Միկիին իր նախկին թիմի դեմ հանեց՝ եզրափակչի համար պայքարում։ Վերադարձը «Օլդ Թրաֆֆորդ» առաջին խաղակեսից խիստ աշխույժ սկսվեց, որում «Ռոման» 2։1 հաշվով առաջ անցավ նաև Հենրիխի արժանի խաղի շնորհիվ։

Երկրորդ խաղակեսի դուրս գալուց առաջ հեռուստապատկերը սրտառուչ տեսարան ֆիքսեց․ Մխիթարյանը տեսավ «Էմ-Յու»-ի պաշտպան Էրիկ Բայիին և եղբայրական ջերմությամբ գրկախառնվեց նրա հետ։ Նրանք անգլիական ակումբում հանդիպել էին չորս տարի առաջ։

Ճիշտ է, այդ պահին գոհ Հենրիխիը դեռ չգիտեր, որ Ուլե-Գուննար Սուլշերն արդեն որոշել էր, թե ինչպես է ոչնչացնելու «Ռոմային»։ Հաջորդ 45 րոպեն ֆլեշբեք էր 2007թ․-ից, երբ «Էմ-Յու»-ն ծվեն-ծվեն արեց «Ռոմային» 7։1 հաշվով։ Ճիշտ է, այս անգամ սահմանափակվեցին հռոմեացիների դարպասին խփած հինգ գոլով։

«Նա գիտակցեց, որ պատրաստ չէր». Մոուրինյոն` Մխիթարյանի մասին

«Ռոման» Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալու նվազագույն շանսեր ունի, բացի այդ՝ ակումբը գրեթե հնարավորություն չունի կառչել հաջորդ խաղաշրջաններում եվրոգավաթներին մասնակցությունից։ Հռոմեացիները վաղուց են բաց թողել Ա սերիայի առաջատար վեցնյակը։ Երրորդ դասի, բայց պրեմիերային Կոնֆերենցիաների Լիգա դուրս գալը թույլ մխիթարանք է։

Իսկ հիմա պատկերացրեք Հենրիխ Մխիթարյանի տրամադրությունը, երբ մայիսի 4-ին իմացավ, որ մինչև հաջորդ խաղաշրջան ակումբը գլխավորելու է Ժոզե Մոուրինյոն։ Ահավոր հեգնանք է։ Բայց դեռ վաղ է պնդել, որ պորտուգալացի շոումենը կշարունակի ինքնահաստատվել հայ կիսապաշտպանի աշխատասիրության հաշվին։ Նմանատիպ օրինակ կա Ժոզեի և Խուան Մատայի մասնակցությամբ․ վերջինիս հետ մարզչի հարաբերությունները «Չելսիում» աշխատելու ընթացքում չստացվեցին, փոխարենը «Մանչեսթեր Յունայթեդում» իսպանացին դարձավ Մոուրինյոյի ցուցակի կարևորագույն օղակներից մեկը։

282
թեգերը:
«Ռոմա» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, Հենրիխ Մխիթարյան, Ժոզե Մոուրինյո
Ըստ թեմայի
«Թիմի կատարած ֆանտաստիկ աշխատանք». Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել ցնծացող մարզադաշտից
«Ռոման» պարտվեց․ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ, բայց չօգնեց «գայլերին»
«Ռոման» խոշոր հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին». Մխիթարյանը նույնպես խաղադաշտում էր
Բռնցքամարտ

Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթեց ադրբեջանցուն

96
(Թարմացված է 10:35 20.06.2021)
ժորժիկ Մարությանի հարվածներից մեկի ժամանակ ադրբեջանցին ունքի պատռվածք ստացավ, և 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Իտալիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության 3-րդ մրցումային օրը կաշվե ձեռնոցի հայ պատվիրակների հաղթարշավը շարունակվում է: Երեկ մրցահերթում ռինգ դուրս եկած մեր բոլոր բռնցքամարտիկները հաղթել են իրենց մրցակիցներին: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

56 կգ քաշային Արթուր Բազեյանը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել բելառուս Մաքսիմ Պանկաուի նկատմամբ:

60 կգ քաշային ժորժիկ Մարությանն իր առաջին մենամարտում հաղթանակ է տոնել ադրբեջանցի Ջալալ Գառբանովի նկատմամբ:

«Առաջին երկու ռաունդներում մեր բռնցքամարտիկը ուներ հսկայական առավելություն ու նրա հարվածաշարերից մեկի ժամանակ մրցակիցը ունքի պատռվածք ստացավ, և 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Այնուհետև բժիշկները թույլ չեն տվել շարունակել մենամարտը, և քանի որ Մարությանը նաև միավորներով է մեծ առավելություն ունեցել, հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին: Գեղեցիկ հաղթանակ է տոնել նաև Արմեն Մաշակարյանը, որի համար սա երկրորդն էր այս առաջնությունում: Այս անգամ Մաշակարյանը պարտության է մատնել մոլդովացի Նիկոլա Բուկսային:

Պատանեկան ԵԱ․ Անդրանիկ Ավետիսյանը ջախջախեց ադրբեջանցուն

 

96
թեգերը:
հաղթանակ, ադրբեջանցի, հայ, բռնցքամարտ
Լևոն Արոնյան

Արոնյանը Grand ChessTour շախմատային սերիայի երկրորդ փուլի առաջատարների թվում է

51
(Թարմացված է 22:47 18.06.2021)
Երեք փուլերից հետո Արոնյանը 4 միավորով ռուսաստանցի Նեպոմնյաշչիի, Սվիդերի և ամերիկացի Սոյի հետ կիսում է 1-4-րդ տեղերը։ Grand ChessTour սերիայի երկրորդ փուլում շախմատիստները ռապիդ և բլից կխաղան։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Առաջատար հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Փարիզում անցկացվող Grand ChessTour սերիայի երկրորդ փուլի առաջատարների խմբում է։

Հայ գրոսմայստերը մրցաշարը սկսեց ոչ ոքիով. նա խաղում էր ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ։ Երկրորդ փուլում նա կիսեց միավորները շախմատի համաշխարհային թագին վերջերս հավակնող ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ երրորդում` հաղթանակ տարավ ֆրանսիացի Էթյեն Բաքրոյի նկատմամբ։

Երեք փուլերից հետո Արոնյանը 4 միավորով ռուսաստանցի Նեպոմնյաշչիի, Սվիդերի և ամերիկացի Սոյի հետ կիսում է 1-4-րդ տեղերը։

Արոնյանից բացի, մրցաշարին մասնակցում են նաև Մաքսիմ Վաշյե–Լագրավը (Ֆրանսիա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Ռիխարդ Ռապորտը (Հունգարիա), Ալիռեզա Ֆիրուջա (FIDЕ), Էթյեն Բաքրոն (Ֆրանսիա)։

Grand ChessTour սերիայի երկրորդ փուլում շախմատիստները ռապիդ և բլից կխաղան։

Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Grand Chess Tour մրցաշարում

Մրցանակային ֆոնդը 150 հազար դոլար է, հաղթողը 37 500 դոլար է ստանում։ Ռապիդում հաղթանակի համար 2 միավոր է գրանցվում, ոչ ոքիի համար` 1, բլիզում հաղթանակի դեպքում` 1, ոչ ոքիի դեպքում` 0.5 միավոր։

51
թեգերը:
հաղթանակ, շախմատիստ, շախմատ, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Ըստ թեմայի
Արոնյանը Grand Chess Tour մրցաշարին կմասնակցի Հայաստանի դրոշի տակ
Grand Chess Tour. Արոնյանը կհանդիպի շախմատի համաշխարհային թագի նախկին հավակնորդի հետ
Լևոն Արոնյանը հերթական ոչ-ոքին խաղաց Բուխարեստի մրցաշարում
ՔՊ–ի կենտրոնական շտաբ

«Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 58, «Հայաստան» դաշինքը` 18.79%․ նոր տվյալներ

86
(Թարմացված է 03:41 21.06.2021)
Նշենք, որ ընտրությունների՝ մինչ այս պահը հայտնի արդյունքներով խորհրդարան են անցնում երկու ուժ, «Պատիվ ունեմը», ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը դեռևս չեն հաղթահարել անցողիկ շեմը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է թարմացված տվյալներ քվեարկության արդյունքների վերաբերյալ։ Արդեն հայտնի են 1037 ընտրատեղամասերից ստացված քվեարկության նախնական արդյունքները։

ԿԸՀ–ն հրապարակել է կուսակցությունների ու դաշինքների հավաքած քվեների թիվը։

Առաջին տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է` 58%, երկրորդում «Հայաստան» դաշինքը` 18.79%։

«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 5․35%-ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս պահին ունի 4․61%: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի այս պահին ընդամենը 1․08% ձայն, իսկ «Հայ ազգային կոնգրեսը»` 1․18%:

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

86
թեգերը:
Ընտրություններ, ԱԺ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Ըստ թեմայի
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. Տիգրան Մուկուչյանն ամփոփեց տվյալները
Արցախի նախագահը ՔՊ–ի գրասենյակում է
Ինչպես է ընթանում քվեաթերթիկների հաշվարկը Երևանում․ տեսանյութ