Ալեքսանդր Կարապետյան

Ալեքսանդր Կարապետյանը խոստանում է մորուքը ներկել ՀՀ-ի դրոշի գույներով, բայց մի պայմանով

109
(Թարմացված է 17:03 03.05.2021)
Ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանը պատմել է ազգային հավաքական իր հրավերի, Գերմանիայում սկսած ֆուտբոլային կարիերայի և իր պատրաստած շիլայի համի մասին։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik․ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խոստանում է իր մորուքը ներկել մեր դրոշի գույներով, եթե Հայաստանի հավաքականը դուրս գա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Այս մասին նա ասել է Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում։

Կարապետյանի խոսքով` մեր ընտրանու արդյունքները հավաքականի ֆուտբոլիստների, մարզչական կազմի, երկրպագուների և ԶԼՄ-ների ընդհանուր աշխատանքի հանրագումարն է։

«Սա ընդհանուր աշխատանքի պտուղն է։ Յուրաքանչյուրն իր լուման ունի այս գործի մեջ։ Դրա համար էլ մենք հիմա աղյուսակում այնտեղ ենք, որտեղ որ գտնվում ենք» - ասել է ազգային թիմի հարձակվողը։

ՀՖՖ կայքում հրապարակված տեսաֆիլմի մեջ Կարապետյանը նաև իր մասին կենցաղային մանրամասներ է բացահայտել։ Տեսանյութում նա շիլա է պատրաստում ու ասում. «Իմ շիլան լավագույնն է Եվրոպայում, իսկ աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը»։Հարձակվողի կարծիքով` յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է կարողանա շիլա պատրաստել։

Հայտնի ֆուտբոլիստը հիշել ու պատմել է նաև, թե ինչպես էր սպասում Հայաստանի հավաքականի հրավերին։ «Երբ Վարդան Մինասյանը հեռացավ, հավաքականը պետք է գլխավորեր իտալացի մարզիչ։ Ինձ ասեցին, որ նորից հրավեր ունեմ հավաքական։ Ես շատ ուրախացա։ 4-5 տարի սպասել էի այդ պահին։ Կնոջս ասեցի, որ ինքն էլ հետս է մեկնելու Երևան։ Ասեցի, որ իմ հայրենիքը կտեսնես։ Իսկ հետո զանգում են ֆեդերացիայից, ու ասում, որ նոր մարզիչը հայ է՝ Արմեն Գյուլբուդաղյանցը, և նա դեռ քեզ չի հրավիրում հավաքական։ Ես զարմացա։ Ասեցի, որ հինգ րոպեից արդեն մեկնում եմ Հայաստան։ Աշխարհը կարծես փուլ եկավ գլխիս»,–պատմում է նա։

Հաջորդ ամիս նորից հրավիրված ֆուտբոլիստների ցանկում Կարապետյանի անունը չկար։ Մտածել է, որ վերջ` այլևս իրեն հավաքական չեն կանչի։ «Մեկնեցի Գերմանիա, հանդիպեցի եղբորս։ Մի քիչ ցրվեցի։ Օրը կիրակի էր, ու ես հայկական հեռախոսահամարից զանգ ստացա։ Հավաքականի մենեջեր Հրաչն էր։ Ասեց, որ ինձ հավաքական են հրավիրում։ Ասեցին, որ մեկնեմ Իսպանիա, այնտեղից էլ Ջիբրալթար։ Ջիբրալթարի հետ խաղի 85-րդ րոպեին դուրս եկա փոխարինման։ Խաղադաշտի կենտրոնում էի, արագություն հավաքեցի, գնացի դեպի ձախ։ Հենոն փոխանցում կատարեց, ու ես տեսա, որ աջից էլ Գևորգն է միանում գրոհին։ Որոշեցի խփեմ, ու գնդակը հայտնվեց դարպասում»։

87 համարի ֆուտբոլիստը, կամ Ալեքսանդր Կարապետյանն արդեն «տանն» է

Ֆիլմի մեջ Կարապետյանը հիշել է նաև, թե երբ է առաջին անգամ ֆուտբոլ խաղացել։ Նա ծնվել է Թբիլիսիում։ 11 տարեկան է եղել, երբ տեղափոխվել են Գերմանիա։ Այնտեղ էլ առաջին անգամ նա ֆուտբոլ է խաղացել ու դարձել երկու գոլի հեղինակ։ «Այդ խաղից հետո հասկացա, որ ֆուտբոլն ինձ համար է» - հիշել է հարձակվողը։

Ներկայումս Ալեքսանդր Կարապետյանը հանդես է գալիս Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» կազմում։ «Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել Հայաստանում ինձ նման ձևով ընդունելու համար։ Տղամարդիկ, կանայք, մեծերն ու փոքրերը` մարդկանց 65 տոկոսը ինձ փողոցում կանգնեցնում ու շնորհակալություն է հայտնում։ Որոշել էի, որ Հայաստանում պետք է խաղամ։ Այստեղ ես ինձ շատ լավ եմ զգում»,- ասել է ֆուտբոլիստը։

Նշենք, որ Ալեքսանդր Կարապետյանն իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում նշել է 2014 թվականի հոկտեմբերի 11-ին` փոխարինման դուրս գալով Սերբիայի ընտրանու հետ խաղում։ Առաջին մարզիչը, որը վստահեց Կարապետյանին  հավաքականում Արթուր Պետրոսյանն էր։

Հիշեցնենք, որ Աշխարհի 2022թ.-ի առաջնության եվրոպական ընտրական J խմբում Հայաստանի հավաքականը երեք անընդմեջ հաղթանակներից հետո, 9 միավորով գխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը։

Իսկ հաջորդ խաղերը մեր ընտրանին անցկացնելու է աշնանը։ Սեպտեմբերի 2-ին մրցակցի հարկի տակ Հյուսիսային Մակեդոնիայի, իսկ սեպտեմբերի 5-ին Գերմանիայի հետ։ Սեպտեմբերի 8-ին մեր թիմը հյուրընկալելու է Լիխտենշտեյնի ընտրանուն։

109
թեգերը:
Հայաստանի ազգային հավաքական, Գերմանիա, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Ալեքսանդր Կարապետյան, Հայաստան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Ըստ թեմայի
ՀՖՖ-ն գործում է ոչ թե հանուն, այլ ընդդեմ հայկական ֆուտբոլի
Հայաստանի հավաքականի ֆանտաստիկ արդյունքը՝ երեք խաղ, երեք հաղթանակ ընտրական խմբում
Իսլանդիան ցնցված է, Հայաստանը ցնծում է. փայլուն հաղթանակ
Վարազդատ Հարոյան. արխիվային լուսանկար

Վարազդատ Հարոյանը հեռանում է «Աստանայից». հայտնի է նրա նոր ակումբի անունը

141
(Թարմացված է 16:02 12.05.2021)
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Աստանա» էր տեղափոխվել այս տարվա սկզբին։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա իսպանական Լա լիգայում: Տեղեկությունը հայտնում են ղազախական լրատվամիջոցները:

Ավելի վաղ լրագրող Արարատ Մամբրեյանը իր  տելեգրամ ալիքում հայտնել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Աստանայից» կտեղափոխվի եվրոպական ակումբ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` հայ ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը «Կադիսի» հետ:

Նշենք, որ Հարոյանը «Աստանա» էր տեղափոխվել այս տարվա սկզբին։

Մեր հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանն այս մրցաշրջանում «Աստանայի» կազմում անցկացրել է 8 հանդիպում։ «Աստանան» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հարոյանը` «Աստանա» գնալու, «Տամբովի» պարտքի ու իր նախասիրությունների մասին. բացառիկ զրույց

141
թեգերը:
Վարազդատ Հարոյան
Ըստ թեմայի
Վարազդատ Հարոյանը նոր ակումբ է տեղափոխվել
Կասպարով. Իրանական ակումբի` Հարոյանից հրաժարվելը քաղաքական որոշում է
Օրվա կադրը. ռումինացի դարպասապահը նեղսրտությունից «գրավեց» սեփական դարպասը
Շախմատային միջազգային առցանց մրցաշար դատապարտյալների համար

«Գողական ճշտից» անդին. Հայաստանի դատապարտյալները մասնակցում են միջազգային առցանց մրցաշարի

100
(Թարմացված է 08:40 12.05.2021)
Նման մրցաշարերն առաջին անգամ չեն անցկացվում, ու դրանց նպատակն է բանտարկյալներին իրենց այլ մարդ զգալու հնարավորություն տալ, նրանց մեջ նորմալ կյանքով ապրելու ցանկություն սերմանել:

ԵՐԵՎԱՆ, մայիսի 11-Sputnik, Արամ Գարեգինյան. Ճակատամարտը պետք է միայն խաղատախտակի վրա լինի. այս խոսքերը կարող են դառնալ ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող բանտարկյալների միջազգային առցանց մրցաշարի կարգախոսը:

Открытие международного онлайн-турнира по шахматам для заключенных
© Sputnik / Asatur Yesayants
Շախմատային միջազգային առցանց մրցաշար դատապարտյալների համար

Երկու տարի առաջ շախմատի մրցաշարն անցկացվել է Արմավիրի բանտում։ Նույն՝ 2019-ին շախմատիստ բանտարկյալներից կազմվեց հավաքական, որը միջազգային մրցաշարում (կրկին առցանց) 4-րդ տեղը զբաղեցրեց։ Այս անգամ Հայաստանի հավաքականը կխաղա 2018 թվականի մրցաշարի հաղթողներ Իսպանիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի թիմերի հետ:

Участник международного шахматного онлайн-турнира для заключенных
© Sputnik / Asatur Yesayants
Շախմատային միջազգային առցանց մրցաշար դատապարտյալների համար

Խաղի կազմակերպման մեջ ամեն ինչ այնպես է, ինչպես սովորական շախմատային մրցաշարերում՝ հինգ խաղացող, չորս խաղատախտակ։ Մարզիչը որոշում է՝ ում որ խաղատախտակի առաջ նստեցնի։ Շախմատիստների հետ աշխատում է գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը, նա սովորեցրել է խաղի ընդհանուր ռազմավարությունն ու ցույց է տվել դեբյուտային նախապատրաստության հիմունքները։ Յուրաքանչյուր հանդիպում տևում է 10 րոպե։

Участники международного шахматного онлайн-турнира для заключенных
© Sputnik / Asatur Yesayants
Շախմատային միջազգային առցանց մրցաշար դատապարտյալների համար

Այս հոդվածը գրելու պահին հայ շախմատիստները ոչ-ոքի ավարտեցին իսպանացիների հետ հանդիպումը (2:2):

Հաճախ կրկնվող «կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը» արտահայտությունն այստեղ շատ տեղին է։ Որքան ավելի քիչ «գողական» զբաղմունք լինի, այնքան ավելի շատ բանտարկյալն իրեն ոչ թե «գող», այլ մարդ կզգա։ Համենայնդեպս, հենց դա է մրցաշարի կազմակերպիչների նպատակը։

Пожилые люди играют в шахматы на одной из улиц Еревана
© Sputnik / Aram Gareginyan
Տարեց մարդիկ շախմատ են խաղում Երևանի փողոցներից մեկում։

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը, որը տարիներ առաջ դարձել էր նման մրցաշարերի առաջին կազմակերպիչներից մեկը, իր հարցազրույցում նշել է. «Շախմատը ևս մեկ թել է, որը կապում է մարդուն աշխարհի հետ: Մարդը ժամկետը նստել է, տուն է վերադարձել, աշխատանք չկա, իսկ ծանոթների ու ընկերների շրջանակը նույն «գողականներն» են։ Մինչև կրկնահանցանքը մեկ քայլ է, եթե ոչ կես քայլ: Իսկ շախմատային ակումբն օգնում է իրեն ինչ-որ բանով զբաղվել, ծանոթանալ այլ մարդկանց հետ և իրեն այլ մարդ զգալ»։

Միջազգային գրոսմայստեր և Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը լրագրողների հետ զրույցում նշում է՝ ճիշտ է, այս ամենն աշխատում է, եթե տարածքում կամ քաղաքում նման ակումբ կա, ցավոք, ԽՍՀՄ փլուզումից հետո նման տեղեր գրեթե չեն մնացել:

Международный гроссмейстер Смбат Лпутян
© Sputnik / Asatur Yesayants
Սմբատ Լպուտյան

«Երևանում շախմատի խմբակներ կան, բայց երեխաների համար։ Մեծահասակ սիրողական խաղացողների համար նման ակումբների գրեթե չունենք։ Երևանում մեկն է, իսկ մարզերում՝ Մարտունիում կար, այժմ կա Գյումրիում և Վանաձորում», - նշեց Լպուտյանը։

Ճիշտ է, տարերային «ակումբները» քիչ չեն բակերում ու տաղավարներում (ինչը ժամանակին զարմացրել էր ՖԻԴԵ-ի այն ժամանակվա նախագահ Կիրսան Իլյումժինովին)։

ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր

«Ամեն դեպքում հիմա սիրողական խաղացողների համար ակումբներ չկան, և հնարավորության սահմանում պետք է ստեղծել դրանք»,- նշեց Լպուտյանը:

Շախմատի կարգապահական ազդեցությունն այնքան մեծ է, որ նույնիսկ բանտախցերում թույլատրում են այն` որպես բանտարկյալների անձնական իր (ի տարբերություն մոլախաղերի)։

Первый замначальника УИС минюста Армении Артак Арутюнян
© Sputnik / Asatur Yesayants
Արտակ Հարությունյան

«Մարդուն նախապատրաստել հասարակությունում նորմալ կյանքի՝ երկար ու բարդ գործընթաց է, դա մի ծրագրի ու մեկ օրվա գործ չէ։ Երբ մարդու մոտ նման զբաղմունքներ, նման արժեքներ են ի հայտ գալիս, նա այլ կերպ է նայում հանցավոր աշխարհին և այլ կերպ՝ հասարակական և ազգային արժեքներին։ Բանտարկյալների հետ զրույցներում մենք դա առանձին դեպքերում տեսնում ենք։ Բայց, կրկնում եմ, մեկ օրում ոչինչ չի փոխվի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը։

  • Շախմատային միջազգային առցանց մրցաշար դատապարտյալների համար
    Շախմատային միջազգային առցանց մրցաշար դատապարտյալների համար
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շախմատային միջազգային առցանց մրցաշար դատապարտյալների համար
    Շախմատային միջազգային առցանց մրցաշար դատապարտյալների համար
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շախմատային միջազգային առցանց մրցաշար դատապարտյալների համար
    Շախմատային միջազգային առցանց մրցաշար դատապարտյալների համար
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շախմատային միջազգային առցանց մրցաշար դատապարտյալների համար
    Շախմատային միջազգային առցանց մրցաշար դատապարտյալների համար
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շախմատային միջազգային առցանց մրցաշար դատապարտյալների համար
    Շախմատային միջազգային առցանց մրցաշար դատապարտյալների համար
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շախմատային միջազգային առցանց մրցաշար դատապարտյալների համար
    Շախմատային միջազգային առցանց մրցաշար դատապարտյալների համար
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շախմատային միջազգային առցանց մրցաշար դատապարտյալների համար
    Շախմատային միջազգային առցանց մրցաշար դատապարտյալների համար
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շախմատային միջազգային առցանց մրցաշար դատապարտյալների համար
    Շախմատային միջազգային առցանց մրցաշար դատապարտյալների համար
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 8
© Sputnik / Asatur Yesayants
Շախմատային միջազգային առցանց մրցաշար դատապարտյալների համար

«Ինչու խաղարկել այն, ինչ վաղ թե ուշ անխուսափելիորեն տեղի կունենա, չէ՞ որ մեր երկրում մահացությունը դեռ հարյուր տոկոսանոց է»,- մի անգամ ասել է շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալը:

Մի սպանեք ինքներդ ձեզ ու սիրելիներին. ահա թե որն է այս շախմատային մրցաշարի իմաստը:

100
թեգերը:
մրցաշար, Բանտ, շախմատ
Ըստ թեմայի
Արոնյանի նախկին մարզիչը ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է լավագույն առաջին մարզիչ
Հայտնի է` Լևոն Արոնյանը երբ կտեղափոխվի ԱՄՆ
Հայ շախմատիստուհին 2-րդ տեղն է գրավել Բելառուսում անցկացված տղամարդկանց առաջնությունում
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Սա դիվերսիոն անցում է. Փաշինյանը` Սյունիքի դեպքերի մասին

182
(Թարմացված է 00:35 13.05.2021)
ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային, բայց կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Սյունիքում կատարվածն իր բնույթով դիվերսիոն անցում է։ Այսպես է գնահատել ադրբեջանական ԶՈւ գործողությունները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակի և հետագա քայլերի մասին հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հիշեցրել է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր` ըստ էության, փորձ անելով պարփակել Սև լիճը:

«Իհարկե այս գործողություններն անհանդուրժելի են Հայաստանի Հանրապետության համար, որովհետև դա ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և իհարկե առանձին քննարկման առարկա է, թե ինչու և ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը, բայց պետք է արձանագրել, որ սա իր բնույթով, ըստ էության, դիվերսիոն անցում է»,–ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նա նշել է, որ ՀՀ զինված ուժերը վաղ առավոտից արձագանքել են տեղի ունեցող իրադարձություններին, իրականացվել են անհրաժեշտ մարտավարական տեղաշարժեր և այլ գործողություններ: Ադրբեջանական զինված ուժերի գործողությունները չեն զուգորդվել հրաձգային կամ որևէ այլ զենքի կիրառմամբ, և նրանք փորձում են հիմնավորել իրենց գործողություններն ինչ-որ քարտեզներով, որոնք մեր առաջին իսկ դիտարկմամբ մտացածին և կեղծ են, որովհետև մեր տրամադրության տակ է դեռևս Խորհրդային Միության ժամանակներում Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի միջև հաստատված, նաև Կենտրոնական իշխանության կողմից հաստատված քարտեզ, որտեղ հստակ երևում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծն ինչպես է անցնում:

«Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակն անընդունելի է, Հայաստանի Հանրապետությունը չի կարող ուղղակի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, բայց նաև հաշվի առնելով իրադրությունը՝ մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է: Բայց սա տարբերակներից մեկն է»,–ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ ՀՀ–ն որևէ կերպ չի կարող հանդուրժել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, և Անվտանգության խորհրդի նիստում պետք է քննարկվի այս պահին առկա իրավիճակն ու հետագա անելիքները, հնարավոր սցենարները և այդ սցենարների միջև առկա ներքին փոխկապակցվածությունները:

Ադրբեջանը սադրիչ քայլերով փորձում է ճնշում գործադրել ՀՀ-ի վրա և պարտադրել իր պահանջները

«Հարկ եմ համարում ընդգծել, որ ինչպես և կարելի էր, ցավոք սպասել, իրավիճակը նաև ներքաղաքական շահարկումների առիթ է դառնում և դարձել: Ես ուզում եմ կրկին կոչ անել, որ արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակները փորձ չարվի օգտագործել ներքաղաքական նպատակների համար, որովհետև սա ազգային անվտանգության հարց է, և տվյալ իրավիճակում մեզ պետք է կենտրոնանալ խնդրի ու նրա լուծման վրա»,–ասել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն արձանագրել է, որ կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ, մյուս կողմից, սակայն, պետք է արձանագրել, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային: «Ամեն դեպքում այս իրավիճակում մեզ անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն, մյուս կողմից անհրաժեշտ է լինել հետևողական մեր պետական և ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, և մենք նաև այսօր պետք է որոշումներ կայացնենք անելիքների ու հետագա գործիքակազմի վերաբերյալ»,–ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

«Հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի արել». Թագուհի Թովմասյան

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

182
թեգերը:
Անվտանգության խորհուրդ, Իշխանասար, Սյունիք, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ռուսաստանի ներկայացուցիչը Սյունիքում է, բանակցություններ են ընթանում. Անդրանիկ Քոչարյան
Դըմփ-դըմփ-հու, Շուռնուխի օրինակը պետք է դաս լինի. Արշակյանը` Սյունիքի դեպքերի մասին
Սև լիճն անցել են, մտել մեր գոտի. Առուշանյանը`Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացման մասին