00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր հավաքականում մի բան կա, որ չկա ոչ մի այլ տեղ. Բայրամյանը` ֆուտբոլի և ընտանիքի մասին

© Sputnik / Александр Гальперин / Անցնել մեդիապահոցХорен Байрамян
Хорен Байрамян - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2021
Բաժանորդագրվել
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու Ռոստովի համանուն թիմի կիսապաշտպան Խորեն Բայրամյանն իր նորամուտը Հայաստանի հավաքականում նշեց 2020 թվականի սեպտեմբերին Ազգերի լիգայի մրցաշարում։ Հիմա Բայրամյանը մեր հավաքականի հաջողությունները կերտողներից մեկն է։

Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանին տված հարցազրույցում կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է ազգային թիմի, Ռոստովում իր կյանքի, ընտանիքի ու իր անվան հետ կապված գաղտնիքների մասին։

- Խորեն, ըստ քեզ, ո՞րն  է ընտրական մրցաշարի մեկնարկին Հայաստանի հավաքականի 3 հաղթանակների գաղտնիքը: Չէ՞ որ մենք նման արդյունք անցյալում չունեինք։

- Ինձ թվում է`մի քանի գործոնների հանրագումարում է ամեն ինչ ստացվել։ Առաջին հերթին պետք է նշել գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի աշխատանքը։ Նա իր գործի գիտակն է. ինչ խաղ, որ Կապառոսն ուզում է տեսնել թիմի գործողություններում, դա էլ փաստացի նա ստանում է։ Ես, կարել է ասել, որ նորեկ եմ հավաքականում։ Մեր հավաքականում մի երևույթ կա, որ նման բան չեմ տեսել ոչ մի տեղ։

Вратарь сборной Румынии Флорин Ницэ защищает свои ворота от удара нападающего сборной Армении Александра Карапетяна в матче отборочного турнира ЧМ по футболу между сборными Армении и Румынии (31 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2021
Հայաստանի հավաքականի ֆանտաստիկ արդյունքը՝ երեք խաղ, երեք հաղթանակ ընտրական խմբում

Բոլոր ֆուտբոլիստները խաղադաշտում ուղղակի «կռվում» են իրենց երկրի համար, անմնացորդ նվիրվում խաղին։ Բոլոր ֆուտբոլիստները, առանց բացառության, արժանի են գովասանքի։ Եվ ի վերջո հենց այս մոտեցմամբ` մարզչի, ֆուտբոլիստների, մենք արժանի էինք այն հաջողությանը, որը ունեցանք ընտրական փուլի առաջին երեք խաղերում։

-Դու ծնվել ու ապրում ես Ռոստովում։ Այդտեղ մեծ թվով հայեր են ապրում։ Հայաստանի հավաքական հրավեր ստանալուց ու խաղալուց հետո քո նկատմամբ մարդկանց վերաբերմունքը փոխվե՞լ է:

-Հավաքական հրավեր ստանալուց հետո Ռոստովում բոլոր հայերն ինձ մոտենում ու շնորհավորում էին։ Այնտեղ ապրում եմ իմ ամբողջ կյանքն, ու, անկեղծ ասած, երկրպագուները ինձ միշտ էլ սիրել են, ինչի համար ես շատ շնորհակալ եմ։ Դե գաղտնիք չէ, որ հավաքականում խաղալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար մեծ պատիվ է։ Իսկ ահա մեր ընտրանու երեք հաղթանակներից հետո, կարող եմ ասել, որ որոշակի փոփոխություններ զգացի։

Երբեմն ավտոմեքենանները ինձ տեսնելով ազդանշանով շնորհավորում էին, ոմանք արգելակում էին մեքենան, իջնում ու  շնորհավորում։ Իմ մեքենան էին կանգնեցում, փաթաթվում, շնորհավորում։ Ես զգացի, որ մեր հաղթանակներով մենք մեր ազգին մեծ ուրախություն ենք պարգևել։

-Երևանը ինչպիսի՞ն էր այս անգամ քեզ համար։

- Ես շատ կուզեի մի քիչ ման գալ Երևանի փողոցներով, տեսնել Հայաստանի մայրաքաղաքի իրական գեղեցկությունը ։ Բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով մեզ արգելված էր դուրս գալ փողոց։ Չնայած, կարծում եմ` մոտ ապագայում նման հնարավորություն կլինի։ Ես անցյալ տարվա նոյեմբերին արդեն հասցրել եմ մի փոքր զբոսնել քաղաքով։ Ու այդ ժամանակ մարդիկ փողոցում ճանաչում էին, ջերմորեն շնորհավորում ու հաջողություններ էին ցանկանում, այնպես որ տպավորությունները շատ դրականն էին։

© Sputnik / Asatur YesayantsԽորեն Բայրամյանը` հավաքականի խաղում
Մեր հավաքականում մի բան կա, որ չկա ոչ մի այլ տեղ. Բայրամյանը` ֆուտբոլի և ընտանիքի մասին - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2021
Խորեն Բայրամյանը` հավաքականի խաղում

-Խաղադաշտում քո գործողություններով աշխույժ, արագ ֆուտբոլիստ ես։ Իսկ կյանքում ինչպիսի՞ն ես։

-Դե երևի Յուրչենկոյին է պետք հարցնել, թե ես ինչպիսին եմ կյանքում (ծիծաղում է)։ Կյանքում էլ եմ ատիվ ու աշխույժ, երբեք հանգիստ չեմ լինում, երբեմն նույնիսկ նյարդային եմ։ Ընտանիքումս էլ են հաճախ դա ասում (ծիծաղում է)։ Բայց իմ մասին ես շատ չխոսեմ, քանի որ կարծում եմ` իմ խաղընկերներն ու մտերիմներն ավելի լավ ինձ կնկարագրեն։

-Դու երկու դուստր ունես՝ Եվան և Նինան, իսկ որդու՝ ապագա ֆուտբոլիստի մասին չե՞ս մտածում։

-Ինչպես և բոլոր հայ տղամարդիկ, ես սկզբում որդի էի ուզում ունենալ։ Հիմա ես անչափ երջանիկ եմ, որ երկու դուստր ունեմ ու շատ շնորհակալ եմ իմ կնոջը նրանց լույս աշխարհ բերելու համար։ Իմ հրաշք բալիկներն ինձ համար ուղղորդող ուժ են։ Իհարկե, հիմա էլ եմ մտածում եմ որդի ունենալու մասին, բայց չեմ ուզում ապագան գուշակել։ Աստված երբ կամենա, այն ժամանակ էլ կունենանք։

Խորեն Բայրամյանը ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ

-Կինդ ինչպե՞ս է վերաբերվում քո հաճախակի  բացակայություններին, հավաքներին մասնակցելուն։

-Դե իհարկե կարոտում է։ Ու ոչ միայն կինս, այլ ամբողջ ընտանիքս։ Կարծում եմ` նրանք ուղղակի ապրում են իմ ու իմ եղբոր՝ Լյովայի կյանքով, նա էլ է ֆուտբոլիստ։ Պարզապես այլ տարբերակ էլ չունեն։ Ապրում են ֆուտբոլով, իսկ հաճախակի հավաքները ֆուտբոլի անբաժանելի մասն են, այնպես որ այս դեպքում ոչինչ անել հնարավոր չէ։

-Ասեցիր, որ եղբայրդ` Լյովան էլ է ֆուտբոլիստ։ Որտե՞ղ է խաղում։

-Այո, իմ կրտսեր եղբայրը՝ Լյովան նույնպես ֆուտբոլիստ է, և հանդես է գալիս մեր հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի հետ միևնույն թիմում՝ «Կրասնոդար-2»-ում։  Վնասվածքների պատճառով նա երկար ժամանակ բաց թողեց, հիմա դեռևս չի հաստատվել հիմնական կազմում, բայց ամեն ինչ առջևում է, ու ես հավատում եմ, որ Լյովան էլ մի օր իր մասին խոսելու առիթ կտա։ Նա էլ է երազում Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին։ Ավելացնեմ, որ եղբայրս հենակետային կիսապաշտպանի դիրքում է խաղում։

-Խորեն, իսկ դու ի՞նչ հոբբի ունես։

-Ֆուտբոլն իմ կյանքի 90 տոկոսն է կազմում։ Դժվար է նման պայմաններում այլ բանով զբաղվել։ Երբ ազատ ժամանակ է լինում, ուզում եմ ընտանիքիս հետ անցկացնել։ Բայց կինս ինձ արդեն սովորեցրել է մի բան, որը հաճույք է պատճառում ինձ։ Ես սիրում եմ նրա հետ թատրոն գնալ։ Սկզբում մտածում էի, որ ժամանակի վատնում է, բայց հիմա շատ եմ սիրում թատրոնը։ Վերջերս մենք Մոսկվայում այցելեցինք Մեծ Թատրոն։ Դիտեցինք «Շելկունչիկը»։ Շատ տպավորված էի։ Իսկ ընդհանուր առմամբ սիրում եմ կինո, հանդիպումներ, հայկական սեղանների շուրջ նստել (ժպտում է)։

© Sputnik / Asatur YesayantsԽորեն Բայրամյանը
Մեր հավաքականում մի բան կա, որ չկա ոչ մի այլ տեղ. Բայրամյանը` ֆուտբոլի և ընտանիքի մասին - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2021
Խորեն Բայրամյանը

-Խորեն, իսկ ի՞նչ կասես քո անվան մասին։

-Ինձ թվում է, որ ոմանք գիտեն իմ անունի պատմությունը։ Բայց նորից ուրախ եմ դրա մասին խոսել։ Հայրս խորհրդային տարիներին, ինչպես և ֆուտբոլի բոլոր հայ երկրպագուները,  հիացած էր Խորեն Հովհաննիսյանի խաղով։ Ֆուտբոլ սիրելով ու գնահատելով լեգենդար Խորեն Հովհաննիսյանին` հայրս ինձ անվանել է Խորեն` հայ հանրահայտ ֆուտբոլիստի պատվին։ Ես հուսով եմ, որ մի օր Երևանում կծանոթանամ ու կզրուցեմ Խորեն Հովհաննիսյանի հետ, ինձ համար դա շատ մեծ պատիվ կլինի։

Эдгар Севикян выходит на замену в матче испанской Премьер между командами Леванте - Хетафе (5 декабря 2020). Валенсия - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2020
Հայազգի 19-ամյա ֆուտբոլիստը նորամուտն է նշել Լա Լիգայում

Իսլանդիայի հետ խաղի ժամանակ եղավ մի պահ, երբ ես տրիբունայում տեսա Խորեն Հովհաննիսյանին։ Պահեստայինների նստարանին էի, ոտքի կանգնեցի, ձեռքս բարձրացրի ու ողջունեցի։ Բայց Հովհաննիսյանն այլ ուղղությամբ էր հայացքն ուղղել ու չտեսավ։

-Խորեն, իսկ ո՞վ է քո կուռքը ֆուտբոլում։

-Իմ կուռքն իր ատլետիկ կառուցվածքով լրիվ տարբերվում է ինձանից՝ մեծատամ մականունով Ռոնալդոն։ Երբ ես պատանի էի, Ռոնալդոյի պատճառով երկրպագում էի Բրազիլիայի հավաքականին և այն թիմերին, որտեղ խաղում էր հանրահայտ ու տաղանդավոր բրազիլացի Ռոնալդոն։ Համոզված եմ, որ նա ոչ միայն իմ կուռք է, այլ շատերի։

-Խորեն, արտաքինով դու շատ նման ես լեգենդար Կառլես Պույոլին։ Երբևիցե ասե՞լ են քեզ այդ մասին։

- Այո ինձ շատերն են ասել։ Ոմանք նույնիսկ համեմատել են մեր խաղային որակները։ Դե, սանրվածքով իրոք նման ենք։ Իմ կարիերայի ընթացքում եղավ պահ, երբ ես Կուրբան Բերդիևի թիմում խաղացի ձախ պաշտպանի դիրքում։ Այդ ժամանակ էլ Մարսելոյին էին ինձ նմանեցնում։ Դե դրանք սանրվածքի հետ  կապված կատակների էին։ Ամեն դեպքում իրենք պաշտպաններ են, ես ավելի հարձակողական ոճի ֆուտբոլիստ եմ։

-Հավաքականի երեք հաղթանակներից հետո մեզ դեռևս սպասվում են խաղեր, չե՞ս կարծում, որ մրցակիցները հիմա լրիվ այլ կերպ են մեր թիմին «նայելու»։

-Ես համոզված եմ դրանում։ Եթե կար ինչ- որ մեկը, որ մեզ «մեկ աչքով» էր նայում, ապա հիմա բոլորն էլ փոխել են իրենց կարծիքը Հայաստանի հավաքականի մասին։ Մենք բավականին լուրջ թիմերի ենք պարտության մատնել։ Հիմա մեր թիմին, մարզիչներին ավելի հավաքվել ու համախմբվել է հարկավոր, որովհետև առջևում դժվար է լինելու։ Բայց ամեն ինչ հնարավոր է, ես հավատում եմ մեր հաջողությանը։

-Քո ծնողները Հայաստանի Կոթի գյուղից են, շփում կա՞ համագյուղացիների հետ։

- Իհարկե։ Ռոստովում բնակվում են Կոթի գյուղից մոտ 20 ընտանիք, և մենք միշտ կապի մեջ ենք իրար հետ։ Բոլորն էլ գնում գալիս են Հայաստան, ինֆորմացիայի պակաս չկա։ Ես  ֆուտբոլի պատճառով չեմ կարողանում հաճախակի Հայաստան գալ։ Մինչ օրս էլ Կոթիում ազգականներ ունենք, կապն էլ անխափան է։

Լրահոս
0