Ֆուտբոլային հանդիպում, արխիվային լուսանկար

Շնորհակալություն, պետք չէ. հայկական ակումբն արձագանքել է Սուպերլիգայում խաղալու հրավերին

119
(Թարմացված է 15:44 19.04.2021)
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) դատապարտել է եվրոպական Սուպերլիգայի ստեղծումը:

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը շնորհակալ է Սուպերլիգայում հանդես գալու հրավերի համար: Ակումբի հումորային գրառումը հրապարակվել է Facebook-ում։

««Նոա» ՖԱ-ն ցանկանում է շնորհակալություն հայտնել Սուպերլիգային միանալու հրավերի համար, բայց մենք արդեն հանդես ենք գալիս Հայաստանի Սուպերլիգայում՝ VBET–ի բարձրագույն խմբում»,– գրված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ եվրոպական 12 ակումբներ համաձայնության են եկել Սուպերլիգա ստեղծելու գաղափարի շուրջ:

Սուպերլիգան իրենց կներկայացնի 20 թիմերից կազմած մրցաշար, որոնցից 15-ը կլինեն անփոխարինելի ակումբներ: Մյուս 5 թիմերը իրավունք կստանան մասնակցելու մրցաշարին՝ հաղթահարելով որակավորման փուլը:

«Ուզում եմ Հայաստանի հավաքականում խաղալ»․ Արթուր Գալոյանը` իր նվիրական երազանքի մասին

Հիմնադիրները «Ռեալ», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Արսենալ», «Չելսի» և «Տոտենհեմ» ակումբներն են:

«Էությամբ խենթ եմ»․ դարպասապահ Դավիթ Յուրչենկոն՝ հայկական ծագման ու ֆուտբոլի մասին

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ), Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան (RFEF), Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) և Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (The FA) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում դատապարտել են եվրոպական Սուպերլիգայի ստեղծումը: ՈւԵՖԱ-ն նաև հայտնել է, որ Սուպերլիգայի մասնակից ակումբներին կարգելվի մասնակցել ազգային, եվրոպական ու համաշխարհային ցանկացած այլ առաջնության, իսկ ֆուտբոլիստները, ամենայն հավանականությամբ, կզրկվեն ազգային հավաքականներում խաղալու իրավունքից։

Սուպերլիգայի մրցաշարը կմեկնարկի օգոստոսին:

Հայ ըմբիշներից մեկը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը. նա վնասվածք է ստացել

119
թեգերը:
«Նոա» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, Հայաստան
Վարազդատ Հարոյան

Վարազդատ Հարոյանը «Աստանայից» կտեղափոխվի եվրոպական ակումբ

60
(Թարմացված է 10:15 11.05.2021)
Մեր հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանն այս մրցաշրջանում «Աստանայի» կազմում անցկացրել է 8 հանդիպում։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Աստանայից» կտեղափոխվի եվրոպական ակումբ։ Տեղեկությունն իր  Տելեգրամ-ալիքում հայտնել է լրագրող Արարատ Մամբրեյանը։

«Ըստ իմ աղբյուրների, Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը շուտով կփոխի իր ակումբը:

«Աստանայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը շուտով կհայտնվի եվրոպական մեկ այլ ակումբում: Սպասեք հաճելի անակնկալի»,- գրել է Մամբրեյանը:

Մեր հավաքականում մի բան կա, որ չկա ոչ մի այլ տեղ. Բայրամյանը` ֆուտբոլի և ընտանիքի մասին

Նշենք, որ մեր հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանն այս մրցաշրջանում «Աստանայի» կազմում անցկացրել է 8 հանդիպում։ «Աստանան» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

60
թեգերը:
Եվրոպա, Ղազախստան, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Վարազդատ Հարոյան
Ըստ թեմայի
«Ուրարտուն» հյուրընկալել է Արթուր Աբրահամին. 11-մետրանոցներ են եղել
Մոուրինյոն նոր ակումբի պատվին փոխել է հեռախոսի պատյանը
Ճակատագրի հեգնանք. Մխիթարյանը վերադարձավ «Օլդ Թրաֆֆորդ», իսկ Մոուրինյոն կգլխավորի «Ռոման»
Արթուր Դավթյանը մարզիչի հետ

Եվրոպայի չեմպիոնը կկողմնորոշովի մոտ ապագայում. տեսանյութ

34
Մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Հակոբ Սերոբյանի կարծիքով՝ Արթուր Դավթյանի հաջողությունը Շվեյցարիայում անցկացված մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում, ամբողջ թիմի` մարզչական կազմի ու մարմնամարզիկների ընդհանուր աշխատանքի արդյունքն է։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի, Sputnik. Շվեյցարական Բազել քաղաքում անցկացված մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը չեմպիոն հռչակվեց նժույգաթափ վարժությունում, չնայած նրանից ավելի շուտ հաղթանակ էին ակնկալում հենացատկից։ 

© Sputnik
Եվրոպայի չեմպիոնը կկողմնորոշովի մոտ ապագայում

Եվրոպայի նորընծա չեմպիոնի կարծիքով՝ բազմամարտիկ լինելու արդյունքում ինքը կարող է մեդալների համար պայքարել  ցանկացած գործիքի վրա կամ ցանկացած վարժությունում։

Հայաստանի հավաքականի կազմում միակ մարմնամարզիկը, որը իրավունք է վաստակել մեր երկիրը ներկայացնել Տոկիոյի օլիմպիական խաղերում, Եվրոպայի առաջնությունից հետո դեռևս չի կողմնորոշվել, թե որ գործիքի վրա է հանդես գալու։ Բազմամարտում օլիմպիական ուղեգիր նվաճած մարզիկը կարող է ընտրել՝ հանդես գալ առանձին գործիքների համար անցկացվող մրցաշարերո՞ւմ, թե՞ բազմամարտում։ Մարզիչներն ու Արթուրը մինչև օլիմպիական խաղերի մեկնարկը դեռ ժամանակ ունեն կողմնորոշվելու։

Մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դալալոյանը վիրահատվել է

34
թեգերը:
չեմպիոն, մարմնամարզություն, Արթուր Դավթյան
Ըստ թեմայի
Ճապոնիայում մեկնարկել է օլիմպիական կրակի փոխանցումավազքը. լուսանկարներ
2 պատերազմ և համավարակ. 3 անգամ օլիմպիական խաղերը հետաձգվել կամ չեն կայացել
Արմեն Մելիքյանն ու Կարեն Ասլանյանը օլիմպիական ուղեգիր վաստակեցին
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը

Եթե Դադիվանքը խաղաղապահները չհսկեին, Ղազանչեցոցի բախտին կարժանանար. Արցախի թեմի առաջնորդ

29
(Թարմացված է 11:47 11.05.2021)
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու փաստին և Դադիվանքի ճակատագրին։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի- Sputnik, Կարինե Հարությունյան. Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը վստահ է` եթե Դադիվանքն այս կարգավիճակում չլիներ, այսինքն` ռուս խաղաղապահների կողմից չհսկվեր, ապա այն հիմա ընդհանրապես չէր լինի, Ղազանչեցոցի և մյուսների բախտին կարժանանար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդը նման կարծիք հայտնեց` անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու դեպքին։

Հայտնել էինք, որ  մայիսի 9 -ին ընդառաջ ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները։

«Պատերազմի ավարտից մինչ օրս Ադրբեջանն ավերում և վերացնում է այն ամենն, ինչ քրիստոնեական և հայկական է։ Մենք ականատես եղանք, թե ինչպես հրադադարից հետո նրանք գետնին հավասարեցրին 2017 թվականին Արցախի Մեխակավան բնակավայրում օծված Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին, նույնը նաև Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու` Կանաչ ժամի հետ»,–ասաց Սրբազանը։

Նախկինում, երբ դեռ հայկական կողմը չէր ազատագրել այդ տարածքները, այնտեղ քրդեր էին ապրում, որոնք մեր եկեղեցիներին ու վանքերին ձեռք չէին տալիս։ Իսկ ադրբեջանցիները, ըստ Վրթանես եպիսկոպոսի, միայն մեկ նպատակ ունեն` այն, ինչ ժամանակին «սխալվել» և թողել են կանգուն, հիմա պետք է ոչնչացնեն։

Նման դեպքերում Ադրբեջանին կանգնեցնելու համար Արցախի թեմի առաջնորդն այնքան էլ հույս չի կապում դրսի որևէ ուժի հետ։ «Մենք տեսանք` պատերազմի օրերին ինչպես էին  ադրբեջանցիները վարվում մարդկանց հետ, հիմա ի՞նչ սպասենք նրանցից հոգևոր ու մշակութային արժեքների պահպանության առումով։ Սակայն նման պարագաներում, երբ հասնում են ատելության այս գագաթնակետին, նրանց գոռոզամտությունը և լկտիությունն այսպես անպատասխան չի մնալու` ի վերջո բումերանգի էֆեկտը գործելու է, և նրանք իրենց պատիժը ստանալու են»,–ասում է Սրբազանը։

Ինչո՞ւ է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը կլոր

Նա հավելում է, որ մենք էլ մեր կողմից պետք է մեծ դաս քաղենք` ճիշտ ապրելու, հետագան ճիշտ կարգավորելու համար։ Սրբազանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ դեպի ապագա տանող մեր աստիճանը պետք է հենված լինի ազգայինի վրա, այլապես մենք կկորցնենք շատ բան։

Հիշեցնենք, որ Վրթանես եպիսկոպոսն ավելի վաղ հայտնել էր` ադրբեջանցիներն արհեստական խոչընդոտներն են ստեղծում ամեն կիրակի Դադիվանք այցելել ցանկացող ուխտավորների համար։

29
թեգերը:
խաղաղապահ, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան, Դադիվանք, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Հաղթանակի հպարտությունից մինչև կորստի ցավ. մայիսի 9-ը Հայաստանում ու Արցախում
Ողջ, բայց անտուն․ ինչպես են սոցիալական խնդիրները «սպանում» արցախյան պատերազմի մասնակցին
Վանաձորցին համաշխարհային ռեկորդ սահմանեց և իր հաղթանակը նվիրեց արցախյան հերոսներին