Գեղասահք

Ռուսաստանցի գեղասահորդը հանդես կգա հայկական դրոշի ներքո

102
(Թարմացված է 16:24 14.04.2021)
Մարզիչ Ալեքսանդր Վոլկովը հայտնել է, որ Դանիլյանցը չի կարողանա մասնակցել 2022 թվականի օլիմպիադային ու աշխարհի առաջնությանը։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Ռուսաստանցի գեղասահորդ, 14-ամյա Սեմյոն Դանիլյանցը հաջորդ մրցաշրջանից ելույթ կունենա Հայաստանի դրոշի ներքո: Տեղեկությունը «Սպորտ Էքսպրեսին» է հայտնել Սեմյոնի մարզիչ Ալեքսանդր Վոլկովը։

«Սեմյոն Դանիլյանցը հաջորդ մրցաշրջանից կներկայացնի Հայաստանը», - ասել է Վոլկովը:

Նրա խոսքով՝ Դանիլյանցն այս մրցաշրջանում մրցումներում մրցույթից դուրս է ելույթ ունեցել։ «2019 թվականի մարտին Դանիլյանցը 193,88 միավորով Ռուսաստանի պատանեկան առաջնությունում 12-րդ տեղն է զբաղեցրել։ Նա իրավունք չունի մասնակցելու 2022 թվականի օլիմպիադային ու աշխարհի առաջնությանը, քանի որ գեղասահորդը հուլիսի 1–ից հետո՝ նոյեմբերին է 15 տարեկան դառնում», - ասել է մարզիչը։

Ավելի վաղ Ալեքսանդր Վոլկովը հայտնել էր, որ հեռանում է «Պլյուշչենկոյի հրեշտակները» ակադեմիայից:

«Ուզում եմ Հայաստանի հավաքականում խաղալ»․ Արթուր Գալոյանը` իր նվիրական երազանքի մասին

102
թեգերը:
դրոշ, Հայաստան, գեղասահք
Ըստ թեմայի
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3-րդն է երկամարտի արդյունքներով
Իզաբելան ու Լիանան կարող էին ավելին անել. մարզիչը գոհ չէ աղջիկների արդյունքներից
Ում պարտվել էր, հետո հաղթեց. ինչպես է Կարապետյանը պատրաստվում ադրբեջանցիների հետ մարտին
Чемпион молодежного Чемпионата Европы по вольной борьбе Арен Исраелян

Հայաստանի փառահեղ հաջողությունը. Արեն Իսրայելյանը ևս ոսկե մեդալակիր դարձավ ԵԱ–ում

17
(Թարմացված է 00:10 17.06.2021)
Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն ըմբշամարտի գերտերություն համարվող Ռուսաստանին։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Բուլղարական Սամոկով քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Ազատ ոճային Արեն Իսրայելյանը (71կգ) առաջնության ոսկե մեդալակիր դարձավ՝ եզրափակիչում 12:1 հաշվով առավելության հասնելով ռուս մրցակցի նկատմամբ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Հայկ Գասպարյանը (45կգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Տիգրան Բունիաթյանը (51կգ)` բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք` 55 կգ քաշային կարգի, ազատ ոճային ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը ևս դարձել էր Եվրոպայի առաջնության հաղթող:

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն ըմբշամարտի գերտերություն համարվող Ռուսաստանին։

Հայտնի են հայկական ակումբների մրցակիցները Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում

17
թեգերը:
մեդալ, ըմբշամարտիկ, Հայաստան
Ըստ թեմայի
Ամեն ինչ՝ հեծանվորդների համար. երևանցի ամուսինների վանաձորյան նախագիծը
Արոնյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը «Grand Chess Tour»-ում
Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը Չեմպիոնների լիգայում
Ֆուտբոլ

Հայաստանը ներկայացնող 2 լրագրող հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար

97
(Թարմացված է 00:05 16.06.2021)
Ըստ Կարեն Ռաֆայելյանի` ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հայաստանը ներկայացնող 2 լրագրողներ հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար: Լրագրող Կարեն Ռաֆայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հայտնելով, որ իր գործընկեր Դավիթ Եղիազարյանը նույնպես ստացել է նոր հավատարմագիր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2 մարզական լրագրողները մերժում են ստացել Եվրո-2020-ի հավատարմագրման համար։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Կարեն Ռաֆայելյանը նոր հավատարմագիր է ստացել։

«Ադրբեջանի կապիկությունները` կապված Եվրո-2020-ում հայ լրագրողներիս հավատարմագրումից զրկելու հետ, 2 օր էլ չտևեցին: Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային արագ և ազդեցիկ արձագանքի համար: Բացի մեր անձնական նամակներից, հենց ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար»,–ֆեյսբուքի իր էջում գրել է Ռաֆայելյանը:

Հիշեցնենք, որ լրագրողները դեռևս 2020 թվականի հունվարին էին հայտ ներկայացրել և համաձայնեցրել ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայության հետ այն քաղաքներն ու խաղերը, որոնք կցանկանային այցելել։ Այդ ցանկում, բնականաբար, Բաքուն չի եղել։

«Դուք տղամարդ չեք». մարզական մեկնաբանի հարցը հունից հանել է Օլգա Բուզովային

Հավատարմագրումը ստացվել է մայիսին, բայց մեկ վերապահումով, որ այն կարող են չեղարկել, եթե մասնակից երկրներից որևէ մեկի իրավապահ մարմինները որոշեն, որ լրագրողներն առնչություն ունեն հանցագործության հետ։

Բնականաբար, հասկանալի է, թե որ երկիրը և ինչո՞ւ էր մերժել լրագրողներին։

97
թեգերը:
ֆուտբոլ, Ադրբեջան, Լրագրող, հայ, Հայաստան