Լիանա Գյուրջյան

Իզաբելան ու Լիանան կարող էին ավելին անել. մարզիչը գոհ չէ աղջիկների արդյունքներից

53
(Թարմացված է 20:23 12.04.2021)
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչը համոզված է, որ Լիանա Գյուրջյանը շուտով մեծ կիլոգրամներ ցույց կտա։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը դժգոհ է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում աղջիկների գրանցած արդյունքներից: Ըստ մարզչի` նրանցից շատերը կարող էին ավելին անել:

«Իզաբելան կարող էր երկրորդ մոտեցման ժամանակ 2-րդ տեղը գրավել և 100 տոկոսով ապահովել օլիմպիական վարկանիշը: Ափսոս, չկարողացավ, ֆիզիկապես պատրաստ էին ինքն էլ, Տաթևն էլ, պարզապես երևի հոգեբանական խնդիր էր, և այդ 1 տարվա ընդմիջման պատճառով մեծ հարթակը անսովոր դարձավ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ներսիսյանը:

Նա որպես ձեռքբերում առանձնացրեց Լիանա Գյուրջյանին:

«Լիանան նոր է պատանի տարիքից դուրս եկել, բայց արդեն մեծահասակների առաջնությունում մեդալ նվաճեց: Պարզ է, որ խոստումնալից մարզուհի է ու շուտով մեծ կիլոգրամներ ցույց կտա»,– շեշտեց մարզիչը:

Ինչպես դիմավորեցին հայ ծանրորդներին. լուսանկարներ

Հիշեցնենք` Եվրոպայի առաջնությունում Իզաբելա Յայլյանը (55 կգ) պոկում վարժությունում գրանցեց 90 կգ արդյունք՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ, իսկ հրում վարժությունն ավարտեց 105 կգ ցուցանիշով. երկամարտի 195 կգ արդյունքով Յայլյանը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Լիանա Գյուրջյանը (81 կգ) դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Գյումրեցիները դհոլ-զուռնայով են դիմավորել ծանրամարտիկներին. տեսանյութ

53
թեգերը:
Հայաստան, ծանրամարտ, մարզիչ
Ըստ թեմայի
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը վնասվածք է ստացել Քարվաճառում՝ խաչքարերը դուրս բերելիս
Եվրոպայի առաջնությունում Արփինե Դալալյանը 4-րդն է
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3-րդն է երկամարտի արդյունքներով
Կարեն Խաչանով

Կարեն Խաչանովը Տոկիոյից կհեռանա արծաթե մեդալով. նա պարտվեց եզրափակիչում. լուսանկարներ

85
(Թարմացված է 19:01 01.08.2021)
Աշխարհի թիվ մեկ ռակետ Նովակ Ջոկովիչը Տոկիո–2020–ի թենիսի տղամարդկանց մենախաղերի մրցումներում չկարողացավ հաղթանակի հասնել նույնիսկ բրոնզե մեդալի համար խաղում, իսկ ահա հայազգի Կարեն Խաչանովը հասել էր եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն էր։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի ներկայացուցիչ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող օլիմպիական խաղերի եզրափակիչում պարտվեց Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևին։

Немецкий теннисист Александр Зверев после матча с Каренов Хачановым на Олимпийских играх в Токио (1 августа 2021). Япония
© Sputnik / Asatur Yesayants
Ալեքսանդր Զվերև

Մեկ ժամ 21 րոպե տևած մրցամարտում Խաչանովն առաջին սեթում զիջեց 3։6 հաշվով ու այլևս չկարողացավ կառուցել իր խաղը, և երկրորդ սեթում Զվերևի առավելությունն ավելի քան ակնհայտ էր։ Զվերևը շատ լավ մատուցում էր, ու առաջին մատուցման իրացման բարձր տոկոսը ի վերջո նրան հաղթանակ ապահովեցին ոսկե մեդալի համար խաղում։ Խաչանովը առաջին սեթում դիմադրեց ինչքան կարողացավ, ունեցավ հնարավորությունը հաշիվը հավասարեցնելու համար։ Բայց Զվերևի հիանալի խաղը պաշտպանվելիս և ագրեսիվությունը հարձակման ժամանակ թույլ չտվեցին Խաչանովին այս մրցամարտում բաղձալի ոսկե մեդալը վաստակել։

Տոկիո-2020. Արման Դարչինյանը չկարողացավ հաղթել ֆիլիպինցի մրցակցին

Карен Хачанов во время финального матча мужского теннисного турнира Олимпийских игр в Токио (1 августа 2021). Япония
© Sputnik / Asatur Yesayants
Կարեն Խաչանով

Առաջին սեթից հետո թվաց` Խաչանովը կվերադասավորի իր ուժերն ու կկարողանա պայքար պարտադրել ուժեղ մրցակցին։ Բայց տեղի ունեցավ հակառակը։ Զվերևը գործում էր սառնասրտորեն ու հստակ։ Արդեն օլիմպիական խաղերի չեմպիոն դարձած մարզիկը մրցամարտի ընթացքում իրացրեց 6 էյս` Խաչանովի երեքի փոխարեն, թուլ չտվեց կրկնակի ոչ մի սխալ մատուցման ժամանակ` Խաչանովի մեկ նման սխալի դիմաց, և երկուսն էլ ութ անգամ ունենալով բրեյք պոինտի հնարավորություն` օգտագործեցին չորսը։

Карен Хачанов во время финального матча мужского теннисного турнира Олимпийских игр в Токио (1 августа 2021). Япония
© Sputnik / Asatur Yesayants
Կարեն Խաչանով

Ո՞ւմ հետ կմրցեն Ալեքսանյանն ու Չալյանը. հայտնի են վիճակահանության արդյունքները

Այսպիսով, օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճեց Ալեքսանդր Զվերևը, որը թենիսի տղամարդկանց համաշխարհային դասակարգման ցուցակում զբաղեցնում է 5–րդ տեղը։ Իսկ Կարեն Խաչանովի համար, որը նույն ցուցակի 25–րդ հորիզոնականում է, արծաթե մեդալը միանշանակ հաջողություն է։

  • Կարեն Խաչանով
    Կարեն Խաչանով
    © Sputnik / Asatur Yesayants
  • Կարեն Խաչանով
    Կարեն Խաչանով
    © Sputnik / Asatur Yesayants
  • Կարեն Խաչանով
    Կարեն Խաչանով
    © Sputnik / Asatur Yesayants
  • Կարեն Խաչանով
    Կարեն Խաչանով
    © Sputnik / Asatur Yesayants
  • Կարեն Խաչանով
    Կարեն Խաչանով
    © Sputnik / Asatur Yesayants
  • Կարեն Խաչանով
    Կարեն Խաչանով
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 6
© Sputnik / Asatur Yesayants
Կարեն Խաչանով

Տոկիո-2020. Արմեն Մելիքյանը լքեց պայքարը

85
թեգերը:
Ռուսաստան, Կարեն Խաչանով, թենիս
Արմեն Մելիքյան

Տոկիո-2020. Արմեն Մելիքյանը լքեց պայքարը

95
(Թարմացված է 13:59 01.08.2021)
Ուկրաինացի ըմբիշին չհաջողվեց նվաճել եզրափակիչի ուղեգիր, և Մելիքյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Մելիքյանը զրկվեց մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Նշենք, որ 60 կգ քաշային կարգում 25-ամյա Մելիքյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր 22-ամյա իրանցի Ալի Ռեզա Նեջաթիի նկատմամբ հաղթանակով (5:5), իսկ երկրորդ գոտեմարտում 4:8 հաշվով պարտվել էր 31-ամյա ուկրաինացի Լենուր Տիմուրովին:

Եթե Տիմուրովը եզրափակիչի ուղեգիր նվաճեր, հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանար, սակայն ուկրաինացի ըմբիշին չհաջողվեց նվաճել եզրափակիչի ուղեգիր, և Մելիքյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Նշենք, որ Տիմուրովը 1:5 հաշվով պարտվեց աշխարհի կրկնակի չեմպիոն, ճապոնացի Կենիչիրո Ֆումիտային:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն նաև Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) և գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Չալյանն ու Ալեքսանյանը պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 2-ին, Ասլանյանը՝ օգոստոսի 3-ին:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի մասնակիցներն են Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ):

95
թեգերը:
Օլիմպիական խաղեր, Արմեն Մելիքյան, ըմբիշ
Ըստ թեմայի
Վարսենիկ Մանուչարյանն ավարտեց ելույթը Տոկիո-2020–ում
«Արարատ» -«Շլենսկն» ավարտվեց ոչ ոքի, բայց հայկական թիմը դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից
«Թարգմանիչ ունեմ»․ Հարոյանը՝ իսպանական նոր թիմի, մարզչի և ֆուտբոլիստների մասին
Թուրքիա

Թուրքական իշխանամետ թերթն անտառները հրկիզելու պատասխանատվությունը դրել է քրդերի վրա

74
Թուրքիայում վերջին օրերին 107 անտառային հրդեհ է մարվել, սակայն դեռևս վերահսկողության տակ չեն առնվել Անթալիայի և Մուղլայի առողջարանային շրջաններում բռնկված հինգ հրդեհները: Արդեն բազմիցս ասվել է, որ հրկիզումները միտումնավոր բնույթ ունեն։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Թուրքական «Yeni Safak» իշխանամետ թերթը պնդում է, որ Թուրքիայի անտառները հրկիզելու պատասխանատվությունը ստանձնել է «Կրակի զավակներ» խմբավորումը, որը կապված է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ թերթի` այդ տեղեկության աղբյուրը սոցիալական ցանցերն են, որոնք իբր կապված են ՔԱԿ-ի հետ։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր երկրի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին, Թուրքիայում վերջին օրերին 107 անտառային հրդեհներ են մարվել, բայց դեռ վերահսկողության տակ չեն վերցվել Անթալիայի և Մուղլայի առողջարանային գոտիների հինգ հրդեհները: Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան էլ հայտնել էր, որ Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 8–ի, տուժածների թիվը` 864-ի:

Թուրքիայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

74
թեգերը:
Թուրքիա, հրդեհ, քուրդ
Ըստ թեմայի
Էրդողանը Թուրքիայի անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել
Ինչո՞ւ Ալիևը գնաց զոհողությունների, կամ այլևս Ադրբեջան չկա, կա Թուրքիա-1 և Թուրքիա-2
Հունաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Թուրքիայի քաղաքացու սպանության վերաբերյալ մեղադրանքներին