00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ուզում եմ Հայաստանի հավաքականում խաղալ»․ Արթուր Գալոյանը` իր նվիրական երազանքի մասին

CC BY-SA 3.0 IGO / Антон Зайцев / Soccer.ru / Artur Galoyan with FC Torpedo Moscow in a game against FC Avangard KurskАртур Галоян (слева) из "Торпедо" в футбольном матче против "Авангард Курск" (15 августа 2019). Москвa
Артур Галоян (слева) из Торпедо в футбольном матче против Авангард Курск (15 августа 2019). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2021
Բաժանորդագրվել
«Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը լրագրող Արարատ Մամբրեյանի հետ զրույցում խոստովանել է, որ ուզում է խաղալ Հայաստանի հավաքականում ու հայրենի Սպիտակին մանկական ֆուտբոլային դաշտ նվիրել:

Արարատ Մամբրեյան

21-ամյա Արթուր Գալոյանի պատմությունը կարող է բնական թվալ, եթե հաշվի առնենք 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի հաջողությունները, բայց իրականում այդպես չէ: Արթուր Գալոյանը «Տորպեդոյի» դպրոցի սան է: Այս մրցաշրջանում նա «Տորպեդոյից» տեղափոխվել է Մոսկվայի «Վելես», որը նույնպես խաղում է Ռուսաստանի առաջին դիվիզիոնում, ու դարձել է թիմի առաջատարը: 31 խաղում կարողացել է 4 գոլ խփել ու 8 արդյունավետ փոխանցում կատարել։ Երկու անգամ էլ աչքի է ընկել Ռուսաստանի գավաթի հանդիպումներում։

Вратарь сборной Румынии Флорин Ницэ защищает свои ворота от удара нападающего сборной Армении Александра Карапетяна в матче отборочного турнира ЧМ по футболу между сборными Армении и Румынии (31 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2021
Հայաստանի հավաքականի ֆանտաստիկ արդյունքը՝ երեք խաղ, երեք հաղթանակ ընտրական խմբում

Արթուրի հայրը ծնվել է Սպիտակում, որտեղ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ մարդկության պատմության ամենաաղետալի երկրաշարժերից մեկը։

«Մայրս Վոլոգդայի մարզից է, իսկ հայրս՝ Շիրակամուտ գյուղից, որը Սպիտակի սարսափելի երկրաշարժից հետո գրեթե վերացավ։ Հորս բախտը բերել է. նա երկրաշարժի ժամանակ դրսում է եղել ու ողջ է մնացել։ Հետո արտագնա աշխատանքի է մեկնել Վոլոգդա, որտեղ էլ ծանոթացել է մորս հետ և տեղափոխվել Հայաստան։ Մարդիկ տնակներում են ապրել, ծնողներս բացառություն չեն եղել։ Հետո տեղափոխվել են Մոսկվա։ Ծնողներս ինձ հաճախ են պատմում այդ սարսափելի տարիների մասին, երբ ամբողջ Սպիտակն ու մոտակա բնակավայրերը փլատակների մեջ են հայտնվել։ Երկրաշարժի մասին շատ գրքեր եմ կարդացել ու ֆիլմեր նայել: Երազում եմ մի օր այնտեղ հայտնվել ու ֆուտբոլային դաշտ բացել երեխաների համար։ Հուսով եմ՝ կգա մի ժամանակ, երբ կկարողանամ իրականացնել երազանքս։ Հայերեն շատ վատ եմ հասկանում, թեև փոքր ժամանակ ազատ խոսում էի։ Շատ եմ ուզում Հայաստանում լինել, դեռ այնտեղ չեմ եղել։ Պետք է անցյալ տարի մեկնեի, բայց համավարակի պատճառով չստացվեց»,- պատմում է Գալոյանը։

Պատահաբար է հայտնվել ֆուտբոլում

Արթուրը ծնվել է Մոսկվայում ու փոքրուց սիրել է գնդակով խաղալ։ Առաջին դասարանում Գալոյանի դասարան է մտել ֆուտբոլային մարզիչը, որն իր դպրոցի համար երեխաներ է հավաքել։ Նա հարցրել է, թե ով է ուզում ֆուտբոլ խաղալ, Արթուրն անմիջապես բարձրացրել է ձեռքը։

Защитники ФК Арарат Хуан Браво (слева) и Кристиан Хименес - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2021
«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում

«Միշտ երախտապարտ կլինեմ իմ առաջին մարզիչ Եվգենի Անդրեևիչ Իլիչևին, նա ինձ համար իսկական մարզիչ դարձավ ու ինձ շատ բան սովորեցրեց: Ես պարտական եմ նրան։ Ցավոք, Անդրեևիչի նման մանկապատանեկան մարզիչները քիչ են։ Եղբայրս նույնպես ֆուտբոլով էր զբաղվում Մոսկվայում, նրա հետ խաղում էի բակում ու մանկուց կապված էի գնդակի հետ, ուստի ոչ մի կասկած չկար, թե ինչով եմ զբաղվելու հետագայում։ Ես սպորտային ընտանիքից չեմ, բայց ծնողներս մանկուց աջակցել ու արել են ամեն ինչ, որ հաջողության հասնեմ իմ սիրելի գործում։ «Տիմիրյազևեց» ֆուտբոլային դպրոցից հետո հայտնվեցի «Տորպեդոյի» դպրոցում։ Նաև փորձել եմ խաղալ ԲԿՄԱ-ում, բայց ինձ չվերցրին։ Ասացին, որ ես շատ փոքր եմ, մեկ տարի հետո գամ։ Ես անցել եմ «Տորպեդոյի» բոլոր տարիքային թիմերը, իսկ հետո, երբ արդեն դպրոցն ավարտում էինք, մեզ առաջարկեցին պրոֆեսիոնալ պայմանագիր կնքել։ «Տորպեդոյում» եղել եմ 11 տարեկանից, իսկ հետո արդեն որոշել եմ խաղալ «Վելեսում», - ասում է Գալոյանը:

Արթուրը մեծացել է Մոսկվայում և իր կյանքի 21 տարիների ընթացքում դեռ ոչ մի տեղ չի մեկնել հանգստանալու։ Հիմա նրան ամենից շատ ձգում է պատմական հայրենիքը։

«Հայաստանի մասին շատ լավ պատկերացումներն ունեմ։ Բոլոր իմ ընկերներն ու հարազատները, որոնք եղել են այնտեղ, հաճելի բաներ են պատմում։ Գիտեմ, որ այնտեղ մարդիկ հյուրասեր են, գեղեցիկ բնություն, համեղ սնունդ ու բազմաթիվ տեսարժան վայրեր կան։ Այդ պատճառով էլ ավելի ու ավելի շատ եմ ուզում լինել այնտեղ ու իրականացնել Շիրակամուտում մանկական ֆուտբոլի դաշտի հետ կապված երազանքս», - շեշտում է Գալոյանը։

Հետևում է Հայաստանի հավաքականին ու պատրաստ է անել ամեն ինչ, որ այնտեղ հայտնվի

ԵԱՏՄ երկրների լեգեոներների սահմանաչափը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում չեղարկվել է։ Դա նպաստել է, որ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող, բայց ազգությամբ հայ ֆուտբոլիստներից շատերը, այդ թվում՝ Խորեն Բայրամյանը, Արշակ Կորյանը, Էդուարդ Սպերցյանը կարողանան խաղալ իրենց պատմական հայրենիքի հավաքականում։

Смешанные единоборства - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2021
Հայ անպարտելի մարզիկների տասնյակը. նրանցից ո՞վ կարող է Նուրմագոմեդովի պես անպարտելի լինել

«Վաղուց եմ հետևում Հայաստանի հավաքականին, հետաքրքրվում եմ արդյունքներով ու դիտում եմ բոլոր խաղերը։ Երբ սահմանաչափը վերացվեց, սոցիալական ցանցերում ինձ հարցնում էին՝ ուզում եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում, բայց ես չէի հասկանում՝ դա երկրպագուներն են գրում, թե հայկական ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցները։ Ես չէի պատասխանում այդ հաղորդագրություններին, քանի որ խոսքերս կարող էին այլ կերպ մեկնաբանել: Հիմա, երբ լիմիտը չեղարկվել է, հասկանում եմ, որ Հայաստանի ֆեդերացիայից ինձ պաշտոնապես կարող են գրել և խոսել Հայաստանի հավաքականի մասին։ Ինձնից կախված ամեն ինչ անելու եմ դրա համար», - ասաց Գալոյանը։

Նա ուրախ է Հայաստանի հավաքականի հաջողությունների համար, բայց մինչ այդ էլ է ցանկացել խաղալ Հայաստանի հավաքականում

Արթուրի ասածին դժվար է չհավատալ, որովհետև նրա Instagram-յան էջը ողողված է հայկական եռագույնով։ Նա բաժանորդագրված է բազմաթիվ հայտնի հայերի էջերին։ Բաց չի թողնում Հայաստանի հավաքականի որևէ խաղը։

«Հայաստանի հավաքականն իրեն լավագույնս դրսևորեց ընտրական խաղերում։ Հույս ունեմ, որ կգա այն օրը, երբ իմ խաղով արժանի կլինեմ հավաքական հրավիրվելուն։ Անցած ձմռանն ինձ հրավիրում էին Ռուսաստանի երիտասարդական հավաքական, երբ թիմը պատրաստվում էր Կիպրոսում, բայց ակումբի մարզիչն ինձ չթողեց։ Ես չեմ վիրավորվել, վաղուց մտածում եմ Հայաստանի հավաքականի մասին», - ասում է Գալոյանը։

Հենրիխ Մխիթարյանը նաև նրա կուռքն է

Ինչպես շատ այլ երիտասարդ հայ ֆուտբոլիստների, այնպես էլ Գալոյանի համար ֆուտբոլային կուռք է «Ռոմայի» կիսապաշտպան ու Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Ерванд Сукиасян с сыновьями Давидом (слева) и Ервандом - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2021
Սուքիասյանները նվաճում են Ավստրիան. Երվանդը լավագույն հարձակվող է, Դավիթը` դարպասապահ

«Նա վաղուցվանից է իմ կուռքը, այլ կերպ հնարավոր էլ չէ։ Անընդհատ դիտում եմ Հենրիխի խաղերը։ Մենք նույնիսկ նման հատկություններ ունենք` դաշտը տեսնելու և փոխանցումներ անելու առումով: Գուցե ես ավելի լավ եմ խփում տուգանայինները (ծիծաղում է), բայց Մխիթարյանը համաշխարհային կարգի խաղացող է ու ողջ Հայաստանի հպարտությունը։ Միշտ փորձել եմ լավագույնը վերցնել նրանից, բայց ինքս էլ մշտապես զարգանում եմ։ Ես մանկուց տուգանային հարվածներ եմ մշակում։ Միշտ նայել եմ, թե ինչպես են Ռոնալդուն ու Անդրեա Պիրլոն կատարում ստանդարտները։ Հիմա փորձում եմ խառնել հարվածները։ Եթե խոսենք Ռուսաստանի մասին, ինձ դուր է գալիս Նիկոլա Վաշիչի խաղը։ Հույս ունեմ, որ մի օր կաճեմ ու կհասնեմ բոլոր այդ ֆուտբոլիստների մակարդակին», - նշում է Գալոյանը։

Բայց ամենից շատ նա ուզում է մի օր հայկական օրհներգի տակ խաղադաշտ դուրս գալ Հենրիխ Մխիթարյանի հետ։ Արթուրն ասում է, որ ամեն ինչ անում է դրա համար և անպայման հասնելու է իր նպատակին։

Լրահոս
0