Հայաստան-Ռումինիա հանդիպում. 31 մարտի, 2021

Հայաստանի հավաքականի ֆանտաստիկ արդյունքը՝ երեք խաղ, երեք հաղթանակ ընտրական խմբում

805
(Թարմացված է 10:32 01.04.2021)
Հայաստանի ու Ռումինիայի հավաքականները մինչև օրս իրար դեմ մրցել էին 5 անգամ։ Չորս անգամ պաշտոնական և մեկ անգամ էլ ընկերական խաղերում։ Մեր թիմը մեկ խաղում հասել էր ոչ ոքի արդյունքի, իսկ մյուս խաղերում հաղթել էեն ռումինացիները։ Վիճակագրությունը մերոնք փոխեցին։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik․ Աշխարհի 2022 թվականի առաջնության եվրոպական ընտրական J խմբում Հայաստանի հավաքականը կամային հաղթանակ տանելով Ռումինիայի ընտրանու նկատմամբ 3։2 հաշվով՝ 100 տոկոսանոց արդյունքով ընտրական խմբի առաջատարն է։

Главный тренер сборной Армении Хоакин Капаррос в матче отборочного турнира ЧМ по футболу между сборными Армении и Румынии (31 марта 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Խոակին Կապառոս

Խաղի մեկնարկում մեր թիմի գործողություններում որոշակի լարվածություն կար։ Երևաց, որ ռումինացիները շատ լավ ուսումնասիրել են մեր հավաքականի խաղը, ու հանդիպումը սկսեցին առանց հետախուզման։ Բայց Յուրչենկոն, որը նախորդ երկու խաղերում կարելի է ասել, որ իր վարպետությունը դրսևորելու հնարավորություն չէր ունեցել՝ այն չէր կորցրել։ Մեր ընտրանու դարպասապահը վստահ խաղաց մի քանի դրվագներում, իսկ հետո հետևեցին Ալեքսանդր Կարապետյանի ու Տիգրան Բարսեղյանի հարվածները, որոնց ժամանակ արդեն ռումինացիների դարպասապահ Ֆլորին Նիցեն փրկեց իր թիմին։ Երկկողմանի սուր ու վտանգավոր խաղ գնաց։ Մինչև ընդմիջում միգուցե ռումինացիները որոշակի տարածքային առավելություն ունեին, բայց դարպասի գրավում չարձանագրվեց, ու թիմերը հանգստի գնացին «զրոյական» արդյունքով։

Матч отборочного турнира ЧМ по футболу между сборными Армении и Румынии (31 марта 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան-Ռումինիա հանդիպում. 31 մարտի, 2021

Երկրորդ խաղակեսի հենց սկզբում Խոակին Կապառոսը հերթական անգամ իր որոշումով, կարծում ենք, զարմացրեց շատերին, եթե ոչ բոլորին։ Փոխարինման դուրս եկան 19-ամյա Ժիրայր Շաղոյանը, 20-ամյա Էդուարդ Սպերցյանը, որը իր առաջին խաղը անցկացրեց մեր հավաքականում, ու նրանց համեմատ շատ փորձառու Սարգիս Ադամյանը։

Իսլանդիայի խաղից հետո Կապառոսը մամուլիս ասուլիսի ժամանակ նշեց, որ հատուկ մարտավարություն չէր ընտրել առաջին կամ երկրորդ կեսի ժամանակ, և խաղը պարզապես նման ընթացք ստացավ։ Բայց այս խաղում էլ մեր թիմը խաղաց առաջին կեսում հիմնականում մտածելով սեփական դարպասը անառիկ պահելու մասին, իսկ երկրորդի սկզբից ակտիվացավ։ Կարծում ենք՝ սա արդեն պատահականություն կամ խաղի ընթացք չէր, այլ մեր մարզիչը փորձում էր օգտվել մրցակցի ֆունկցիոնալ վիճակից։ Չէ որ ընդամենը երեք օր առաջ ռումինացիները ծանր հանդիպում էին անցկացրել Գերմանիայի ընտրանու հետ։ Անսահման մեծ ռիսկ էր մարզչի կողմից խաղադաշտ դուրս բերել անփորձ Շաղոյանին ու Սպերցյանին։

Эмоции вратаря сборной Румынии Флорин Ницэ на пропущенный гол от полузащитника сборной Армении Эдуарда Сперцяна в матче отборочного турнира ЧМ по футболу между сборными Армении и Румынии (31 марта 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան-Ռումինիա հանդիպում. 31 մարտի, 2021

Բայց ով ռիսկի չի դիմում, հայտնի է, թե ինչ չի խմում։ Կապառոսը հաստատ կարող է շամպայն խմել, քանի որ Էդուարդ Սպերցյանը հավաքականի կազմում իր առաջին խաղում դարձավ առաջին գոլի հեղինակ, ու հիմա թող «Կրասնոդարի» ֆուտբոլիստը, որ ռուսական թիմի կազմում գոլի հեղինակ չի դարձել, իր խոստումը կատարի՝ գոլը նվիրելով իր ընտանիքին։

Ոգևորության ալիքի ներքո Հայաստանի հավաքականը կարող էր և արագ կրկնապատկել հաշիվը, բայց Սարգիս Ադամյանի հարվածը հրաշքով անկյունային հանեց ռումինացիների դարպասապահը։ Եվ գործեց ֆուտբոլում չգրված օրենքը՝ չես խփում դու, խփում են քեզ։ Ռումինայի հավաքականը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ Խփած գնդակը, իհարկե, ոգևորեց մրցակցին։ Ռումինացիներին ինչ-որ տեղ օգնեց արագ խփած պատասխան գնդակը։ Իսկ հաշիվը հավասարեցնելուց տասը րոպե անց Ալեքսանդրու Չիկիլդեուն դառնալով դուբլի հեղինակ՝ առաջ մղեց հյուրերին։ Այնպես չէ, որ արտասովոր ու շատ անսպասելի բան տեղի ունեցավ։ Ռումինիան այս կազմով էլ շատ ուժեղ թիմ է։ 

Полузащитник сборной Армении Хорен Байрамян и полузащитник сборной Румынии Александру Чикылдэу в матче отборочного турнира ЧМ по футболу между сборными Армении и Румынии (31 марта 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան-Ռումինիա հանդիպում. 31 մարտի, 2021

Ամեն ինչ կտրուկ փոխվեց, երբ կարմիր քարտ ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Ջորջե Պուշկաշը։ Մերոնք գերմարդկային որակների շնորհիվ թվային առավելությունը վերածեցին նյութականի։

Վարազդատ Հարոյանը խփեց պատասխան երկրորդ գնդակը, իսկ Էդուարդ Սպերցյանը վաստակեց 11 մետրանոց, որը գերսառնասիրտ կերպով իրացրեց Տիգրան Բարսեղյանը՝ 3։2։ Ով ասեր, որ մեր հավաքականը ընտրական առաջին երեք հանդիպումներից հետո կունենա 9 միավոր՝ նրա վրա կծիծաղեին։ Սակայն ծիծաղում են վերջում, կամ հիմա կարծում ենք՝ ծիծաղում են Հայաստանի ազգային հավաքականն ու նրա երկրպագուները՝ բռավո։

Матч отборочного турнира ЧМ по футболу между сборными Армении и Румынии (31 марта 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան-Ռումինիա հանդիպում. 31 մարտի, 2021

Հաջորդ հանդիպումը աշխարհի 2022 թվականի եվրոպական ընտրական J խմբում Հայաստանի հավաքականը կանցկացնի հինգ ամիս հետո՝ սեպտեմբերին։ Աշնան առաջին ամսվա 2-ին մեր ընտրանին արտագնա խաղում ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի հետ, սեպտեմբերի 5-ին մեր հավաքականը հյուրընկալվելու է Գերմանիայի ընտրանուն, և վերջապես սեպտեմբերի 8-ին կընդունի Լիխտենշտայնի հավաքականին։

Ընդ որում հիմա արդեն պարզ է, որ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղին որակազրկման պատճառով չեն մասնակցի Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը և Խորեն Բայրամյանը։ Կապառոսի համար իր հանճարը ապացուցելու ևս մեկ տարբերակ կա նոր անակնկալներ մատուցելու։

805
Ըստ թեմայի
Խոակին Կապառոսը վստահ է` Ռումինիայի հետ խաղը դժվար է լինելու. ինչպես է նա դա բացատրում
Ինչպե՞ս հաղթել Ռումինիայի հավաքականին. մեր թիմի նախկին ֆուտբոլիստները փակագծեր են բացել
Ո՞ւմ կնվիրի իր գոլը Հայաստանի հավաքականի նորեկ Էդուարդ Սպերցյանը, եթե խփի
Աննա Սարգսյան

Հայ շախմատիստուհին 2-րդ տեղն է գրավել Բելառուսում անցկացված տղամարդկանց առաջնությունում

56
(Թարմացված է 16:31 15.04.2021)
Մրցաշարում հաջող հանդես եկան նաև պատանի շախմատիստներ Վահե Գրիգորյանը․ Արարատ Ստեփանյանը և Ռաֆայել Ստեփանյանը։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Օրերս Բելառուսի Օրշա քաղաքում ավարտվեց միջազգային «Open» մրցաշարը, որտեղ տղամարդ շախմատիստների հետ պայքարում էր նաև Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանողուհի, Եվրոպայի կայծակնային խաղի չեմպիոնուհի և արագ շախմատի արծաթե մեդալակիր, գրոսմայստեր Աննա Սարգսյանը, տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր

Երիտասարդ շախմատիստ Արմեն Բարսեղյանը 6 միավորով գրավեց 6-րդ հորիզոնականը։

Մրցաշարում հաջող հանդես եկան նաև պատանի շախմատիստներ Վահե Գրիգորյանը․ Արարատ Ստեփանյանը և Ռաֆայել Ստեփանյանը, ովքեր իրենց գործակիցները բարձրացրեցին համապատասխանաբար 104, 80 և 62 կետերով։

56
թեգերը:
Հայաստան, շախմատ
Ըստ թեմայի
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Բելգրադի մրցաշարում
2 հաղթանակ, 2 պարտություն և մեկ ոչ-ոքի. Արոնյանն արագ շախմատի հեռավար մրցաշարի մասնակից է
Երևանում շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոց կբացվի. ավագանին որոշեց
Գեղասահք

Ռուսաստանցի գեղասահորդը հանդես կգա հայկական դրոշի ներքո

87
(Թարմացված է 16:24 14.04.2021)
Մարզիչ Ալեքսանդր Վոլկովը հայտնել է, որ Դանիլյանցը չի կարողանա մասնակցել 2022 թվականի օլիմպիադային ու աշխարհի առաջնությանը։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Ռուսաստանցի գեղասահորդ, 14-ամյա Սեմյոն Դանիլյանցը հաջորդ մրցաշրջանից ելույթ կունենա Հայաստանի դրոշի ներքո: Տեղեկությունը «Սպորտ Էքսպրեսին» է հայտնել Սեմյոնի մարզիչ Ալեքսանդր Վոլկովը։

«Սեմյոն Դանիլյանցը հաջորդ մրցաշրջանից կներկայացնի Հայաստանը», - ասել է Վոլկովը:

Նրա խոսքով՝ Դանիլյանցն այս մրցաշրջանում մրցումներում մրցույթից դուրս է ելույթ ունեցել։ «2019 թվականի մարտին Դանիլյանցը 193,88 միավորով Ռուսաստանի պատանեկան առաջնությունում 12-րդ տեղն է զբաղեցրել։ Նա իրավունք չունի մասնակցելու 2022 թվականի օլիմպիադային ու աշխարհի առաջնությանը, քանի որ գեղասահորդը հուլիսի 1–ից հետո՝ նոյեմբերին է 15 տարեկան դառնում», - ասել է մարզիչը։

Ավելի վաղ Ալեքսանդր Վոլկովը հայտնել էր, որ հեռանում է «Պլյուշչենկոյի հրեշտակները» ակադեմիայից:

«Ուզում եմ Հայաստանի հավաքականում խաղալ»․ Արթուր Գալոյանը` իր նվիրական երազանքի մասին

87
թեգերը:
դրոշ, Հայաստան, գեղասահք
Ըստ թեմայի
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3-րդն է երկամարտի արդյունքներով
Իզաբելան ու Լիանան կարող էին ավելին անել. մարզիչը գոհ չէ աղջիկների արդյունքներից
Ում պարտվել էր, հետո հաղթեց. ինչպես է Կարապետյանը պատրաստվում ադրբեջանցիների հետ մարտին
Սիմոն Մարտիրոսյան. արխիվային լուսանկար

Տեղի է ունեցել դժբախտ պատահար. պաշտպանը` Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վթարի մասին

31
(Թարմացված է 12:43 16.04.2021)
Սիմոն Մարտիրոսյանի փաստաբանը խոստանում է առաջիկայում տեղեկատվություն տրամադրել քրգործի մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթը դժբախտ պատահար է։ Facebook–ի իր էջում նման գրառում է արել Մարտիրոսյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը` հայտնելով, որ փաստաբան Ռուբեն Բալոյանի հետ համատեղ ստանձնելու են Մարտիրոսյանի պաշտպանությունը։

Ապրիլի 12-ին, ժամը 22։30-ի սահմանում Սիմոն Մարտիրոսյանն իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի դիմացի ճանապարհահատվածում (որտեղով չի թույլատրվում անցնել հետիոտներին) վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 1993թ․ ծնված Կամո Ամիրխանյանին։ Վերջինս մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

«Տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից ավտոմեքենայի ղեկին գտնվող որևէ մեկս ապահովագրված չի կարող լինել»,–գրել է Ասլանյանը։

Մահացու վրաերթ Երևանում. մեքենայի ղեկին ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն է եղել

Նա նաև նշել է, որ այս պահին դեպքի առնչությամբ հնչող առանձին հարցերին պատասխանել չեն կարող, սակայն խոստանում են առաջիկայում որևէ ձևաչափով ընդհանուր տեղեկատվություն տրամադրել՝ քրեական գործով նախաքննության շահերը հաշվի առնելով։

Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

31
թեգերը:
ծանրամարտ, Մահ, Վրաերթ, Սիմոն Մարտիրոսյան
Ըստ թեմայի
Դժբախտ պատահար COVID-19 սպասարկող ԲԿ–ներից մեկում. 72-ամյա պացիենտը նետվել է պատուհանից
Դժբախտ պատահար Երևանում. մեքենան վթարի է ենթարկվել, երբ վարորդը փորձել է օգնել ուղևորին
Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ