Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը Հայաստան–Ռումինիա խաղից առաջ հաջողություն է մաղթել տղերքին

135
(Թարմացված է 19:21 31.03.2021)
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը չի մասնակցում խաղին, բայց նա ոգևորել է խաղընկերներին։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստան–Ռումինիա խաղից առաջ հաջողություն է մաղթել ընկերներին։

«Ձեզ հաջողություն, տղերք»,–Instagram–ի իր էջի Story-ում գրել է նա։

Նշենք, որ քիչ անց` ժամը 20։00-ին, կկայանա ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի երրորդ տուրի Հայաստան-Ռումինիա խաղը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան էլ հրապարակել է մեկնարկային կազմերը։ Մասնավորապես, Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խաղադաշտ դուրս կբերի հետևյալ մեկնարկային կազմը` Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Կարեն Մուրադյան, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Ալեքսանդր Կարապետյան:

Հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները՝ Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Հարալդս Գուդերմանիսը և Ալեքսեյ Սպասյոնիկովսը։ Չորրորդ պաշտոնյան է Վիտալիս Սպասյոնիկովսը։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Վիտոր Պերեյրան (Պորտուգալիա), պատվիրակը՝ Սվիտլանա Շկիլը (Ուկրաինա)։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել ԵԼ 1/8 եզրափակչի՝ «Շախտյորի» դեմ առաջին խաղում:

Խոակին Կապառոսը վստահ է` Ռումինիայի հետ խաղը դժվար է լինելու. ինչպես է նա դա բացատրում

 

135
թեգերը:
Ռումինիա, ֆուտբոլիստ, Հենրիխ Մխիթարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Իսլանդիան ցնցված է, Հայաստանը ցնծում է. փայլուն հաղթանակ
Հայաստան-Ռումինիա հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները
Ո՞ւմ կնվիրի իր գոլը Հայաստանի հավաքականի նորեկ Էդուարդ Սպերցյանը, եթե խփի
Արթուր Դալալոյան

Մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դալալոյանը վիրահատվել է

37
(Թարմացված է 23:47 19.04.2021)
Տիտղոսակիր ռուսաստանցի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը հայտնել է, որ վիրահատությունը հաջող է անցել և ինքն արդեն վերականգնման փուլում է։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Մարմնամարզության աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Դալալոյանն Instagram-ի իր էջում հայտնել է, որ հաջողությամբ վիրահատվել է։

Դալալոյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մարզման ժամանակ ստացել է կրունկի վնասվածք։ Դրա պատճառով նա բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը Բազելում, որը տեղի կունենա ապրիլի 21-25-ը։

«Վիրահատությունն, ընդհանուր առմամբ, հաջող է անցել։ Զգում եմ գերազանց՝ լի ուժով, էներգիայով և մոտիվացիայով։ Ոչ մի րոպե չեմ մոռացել ֆիզիկական վարժությունների մասին, և նույնիսկ առաջին բանը, որ արել եմ անզգայացումն անցնելուց հետո, սկսել եմ մշակել ոտքերի մատների շարժողական ֆունկցիաները»,- գրել է նա։

Դալալոյանը նաև տեղեկացրել է, որ շուտով դուրս է գրվելու հիվանդանոցից, սակայն ևս երկու շաբաթ ոտքը կմնա «գիպսի մեջ»։

Մարզիկը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցել են, նամակներ գրել։ Հետևորդները մեծ ուրախությամբ են ընդունել մարմնամարզիկի ապաքինման լուրն ու նրան մաղթել ոսկե մեդալ Տոկիոյի օլիմպիադայում:

Դալալոյանը հայկական ծագումով ռուսաստանցի մարմնամարզիկ է։ Նա աշխարհի եռակի չեմպիոն է, Եվրոպայի հնգակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ:

Մեծահոգի Արթուր Դալալոյանը․ մարզիկն ուրախացել է ընկերների ու մրցակիցների հաղթանակի համար

37
թեգերը:
մարզիկ, վիրահատություն, Արթուր Դալալոյան
Ըստ թեմայի
«Արթուր արքա» Դալալոյանը հաղթեց բազմամարտի Աշխարհի գավաթում
Արթուր Դալալոյան․ հայրս հայ է, ուրեմն ես ու եղբայրս էլ ենք հայ
«Նա ասաց`այո». Արթուր Դալալոյանը ռոմանտիկ անակնկալ է մատուցել իր ընտրյալին
Արման Անդրեասյան

Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնությունում կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

43
(Թարմացված է 21:32 19.04.2021)
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկել է ըմբաշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարը բացել են ազատ ոճի ըմբիշները։ Մրցումային առաջին օրը հայ երեք ըմբիշներից միայն Արման Անդրեասյանին հաջողվեց հասնել մինչև կիսաեզրափակիչ։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Եվրոպայի չեմպիոնի կոչման համար այսօր պայքարի մեջ մտած ազատ ոճային երեք ըմբիշներից միայն Արման Անդրեասյանն էր հավակնում ոսկե մեդալի։ Բայց մեր ըմբիշը կիսաեզրափակիչում 3։4 հաշվով զիջեց ռուսաստանցի Իսրայիլ Կասիմովին ու կպայքարի բրոնզե մեդալի համար։

70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը 1/8 եզրափակիչում բացահայտ առավելությամբ՝ 10։0 հաշվով հաղթեց Լիտվայի ներկայացուցիչ Արտյոմ Աուգային, իսկ քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 10։5 հաշվով պարտության մատնեց լեհ Պատրիկ Օլենչինին։ Եզրափակիչ մտնելու համար Արմանը գոտեմարտեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսրայիլ Կասումովի հետ։

Արմանը գոտեմարտի վերջին վարկյաններին հնարավորություն ուներ հաղթանակ կորզելու, բայց, ցավոք, չկարողացավ գլորել մրցակցին ու զիջեց նրան մեկ միավորի տարբերությամբ՝ 3։4 հաշվով։

Հայ ըմբիշներին մեկ քայլ է մնացել օլիմպիական ուղեգիր նվաճելու համար. ովքե՞ր են նրանք

79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը 1/8 եզրափակիչում 10։0 հաշվով հաղթել էր Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովին։ Իսկ քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը պարտվեց Սլովակիան ներկայացնող Ախսարբեկ Գուլաևին։ 65 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը 1/8 եզրափակիչում 1:2 հաշվով պարտվեց ադրբեջանցի Ալի Ռահիմզադեին:

Հայաստանի հավաքականի ըմբիշներից վաղը մրցագորգ է դուրս գալու Հրայր Ալիխանյանը։ 74 կգ քաշային կարգում հայ ըմբիշի մրցակիցը առաջին գոտեմարտում լինելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Ռազամբեկ Ժամալովը։

Հոգեբանորեն մեզ համար շատ դժվար էր. ըմբիշ Մալխաս Ամոյանը` նվաճած մեդալի և պատերազմի մասին

43
թեգերը:
ըմբիշ, Արման Անդրեասյան
Ըստ թեմայի
Հայ մարմնամարզիկները Վորոնինի գավաթի խաղարկությունից 4 ոսկե և 3 բրոնզե մեդալ են բերել
Վազգեն Թևանյանը դարձավ աշխարհի գավաթակիր
Ըմբշամարտի միջազգային մրցաշար Կիևում. Մալխաս Ամոյանն ու Կարապետ Չալյանը եզրափակիչում են
Новый современный электропоезд, привезенный из России в Ереван

Երևան-Գյումրի-Երևան երթուղու արագընթաց էլեկտրագնացքները վերսկսում են ուղերթերը

0
Մայրաքաղաքից Գյումրի մեկնող արագընթաց էլեկտրագնացքների ուղերթերի ժամանակացույցը չի փոխվել։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Երևան-Գյումրի-Երևան երթուղու ԷՊ2Դ արագընթաց էլեկտրագնացքները վերսկսում են իրենց աշխատանքը: Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

«Ժամանակացույցն անփոփոխ է. Երևանից արագընթացները կմեկնեն ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի` ժամը 09:15-ին, Գյումրիից՝ 17:55-ին»,– հիշեցնում է ՀԿԵ–ն:

Այսուհետ ուղևորները կարող են գնել տոմսերը նաև առցանց՝ տեղերն ամրագրելով railway.am կայքում։

Հիշեցնենք` արագընթաց էլեկտրագնացքների ուղերթերը ժամանակավորապես կասեցվել էին տեխնիկական պատճառներով։

0