Ֆուտբոլ. արխիվային լուսանկար

Ինչպե՞ս հաղթել Ռումինիայի հավաքականին. մեր թիմի նախկին ֆուտբոլիստները փակագծեր են բացել

258
Հայաստանի ու Ռումինիայի հավաքականները մինչ օրս իրար դեմ մրցել են 5 անգամ` 4 անգամ պաշտոնական և մեկ անգամ էլ ընկերական խաղերում։ Մեր թիմը մեկ խաղում հասել է ոչ–ոքի արդյունքի, իսկ մյուս խաղերում հաղթել են ռումինացիները։ Մարտի 31-ին թիմերի 6-րդ հանդիպումն է։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik, Խաչիկ Չախոյան․ Հայաստանի հավաքականի նախկին պաշտպաններ Կարեն Դոխոյանը, Ալեքսանդր Թադևոսյանը և Եղիշե Մելիքյանը, արժանին մատուցելով մեր ընտրանու վաղվա մրցակցին՝ Ռումինիային, կարծում են, որ մեր թիմը բոլոր հնարավորություններն ունի հաջողությամբ ավարտելու նաև աշխարհի 2022թ.-ի առաջնության երրորդ խաղն ընտրական խմբում։

Главный тренер ФК Пюник Егише Меликян на матче армянской премьер-лиги Vbet между командами Арарат-Армения - Пюник (21 февраля 2021). Ереван
© Sputnik / Asatur Yesayants
Եղիշե Մելիքյանը

Sputnik Արմենիայի հետ զրույցում նախկին ֆուտբոլիստները խորհուրդներ են տվել իրենց կրտսեր ընկերներին, խոսել Ռումինիայի հավաքականի խաղային որակների մասին և հիշել նախորդ հանդիպումները։

Հավաքականի նախկին պաշտպան Կարեն Դոխոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ երկու թիմերին էլ՝ և՛ Հայաստանի, և՛ Ռումինիայի հավաքականներին, դժվարին մրցավեճ է սպասում։

«Ես վստահ եմ, որ մեր հավաքականի մարզիչներն ուսումնասիրել են ռումինացիների խաղը և գիտեն մրցակցի ուժեղ ու թույլ կողմերը։ Մեր հավաքականը նախևառաջ պետք է ցուցադրի այն խաղը, որը մենք արդեն տեսել ենք՝ կոմբինացիոն և կարգապահ ֆուտբոլ։ Բացի այդ, մեր թիմը հիմա գտնվում է խաղային և հոգեբանական վերելքում, այս գործոնը նույնպես կարող է Հայաստանի հավաքականին վստահություն հաղորդել բարդ մրցակցի հետ խաղում»,–ասաց Դոխոյանը` հույս հայտնելով, որ մեր ընտրանին կկարողանա հասնել հաղթանակի։

Դոխոյանը հիշեց նաև 2004 թվականին կայացած խաղը, որում ինքն էր դարձել գոլի հեղինակ։ «Համլետ Մխիթարյանը անկյունայինից փոխանցում կատարեց, ես էլ կարողացա խփել պատասխան գնդակը։ Ընդ որում` մենք այդ խաղում կարող էինք նաև հաղթել, քանի որ ունեցանք մրցակցի դարպասը գրավելու ռեալ հնարավորություններ։ Այնպես որ Ռումինիային հաղթել, իհարկե, հնարավոր է, ինչն էլ ցանկանում եմ մեր ընտրանուն առաջիկա խաղում»,- ասաց Դոխոյանը։

Մեր հավաքականի նախկին պաշտպան Ալեքսանդր Թադևոսյանն էլ հիշում է, որ Ռումինիայի դեմ խաղալը հեշտ գործ չէր, բայց նախկին ֆուտբոլիստը համարում է, որ ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա, ու մեր ներկայիս հավաքականը կարող է խաղալ, պայքարել ու հաղթել։

Карен Дохоян во время пресс-конференции соучредителей футбольного агентства Легал спорт (28 ноября 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Կարեն Դոխոյանը

«Ռումինիայի հավաքականը միշտ էլ ուժեղ թիմ է եղել ու հարուստ պատմություն ունի։ Բայց դա ոչ մի կերպ չի նշանակում, որ վաղվա խաղի հարցը նրանց համար լուծված է։ Հայաստանի ներկայիս հավաքականն էլ շատ մարտունակ ու գրագետ թիմ է։ Մեր ֆուտբոլիստներն էլ ձգտելու են հաղթել ու իրենց վարպետությամբ նորից ուրախացնել հայ ֆուտբոլասերին»,- նշեց Թադևոսյանը։

Հայաստանի հավաքականի նախկին մեկ այլ պաշտպան Եղիշե Մելիքյանն էլ համարում է, որ մեր թիմին վաղը բավականին լուրջ փորձություն է սպասում։

«Ես ռումինացի ֆուտբոլիստներից շատերին ծանոթ եմ Ուկրաինայում իմ աշխատելու ժամանակներից։ Միանշանակ պայքարող ու արագ կողմնորոշվող թիմ է Ռումինիայի հավաքականը, բացի այդ էլ ֆուտբոլիստներն ունեն խելահեղ նվիրվածություն խաղին։ Մեր հավաքականը նախևառաջ շատ վստահ ու գրագետ պետք է խաղա պաշտպանությունում, և քանի որ հարձակման գծում ունենք արագ ֆուտբոլիստներ, փորձի հակագրոհներով հասնել հաջողության։ Ռումինիայի դեմ առաջին համարով աշխատելը կդժվարացնի մերոնց խաղը, ինձ թվում է, որ պետք է խաղալ երկրորդ համարով` հակագրոհելով»,- ասաց Մելիքյանը`հույս հայտնելով, որ մեր մարզիչների նախընտրած մարտավարությունը կօգնի մեր թիմին հասնել հաղթանակի։

Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է վերադառնում

Հիշեցնենք` աշխարհի 2022 թվականի առաջնության եվրոպական ընտրական J խմբում Հայաստանի հավաքականը Լիխտենշտեյնին ու Իսլանդիային հաղթելուց հետո ունի վեց միավոր։ Մարտի 31-ին հաղթանակը Ռումինիայի հավաքականի նկատմամբ մեր թիմին հնարավորություն  կտա առնվազն մինչև այս տարվա սեպտեմբեր կա՛մ գլխավորել, կա՛մ լինել խմբի առաջատարներից մեկը։

258
թեգերը:
հաղթանակ, Ռումինիա, ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ֆուտբոլ, ֆուտզալ, Հայաստանի ազգային հավաքական
Ըստ թեմայի
Տիկնիզյանն ու Զախարյանը գոլեր են խփել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում
Հայաստանի հավաքականը հաղթանակով սկսեց աշխարհի առաջնության ընտրական փուլը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները երթ են անցկացրել
Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը դեռ լավ մարզավիճակում չէ. Պաուլո Ֆոնսեկա

43
«Ռոմա» ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հուսով է, որ Հենրիխ Մխիթարյանը շուտ կապաքինվի։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի –Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ լավագույն մարզավիճակում չէ: Տեղեկությունը հայտնում է «գայլերի» մամուլի ծառայությունը` հղում անելով «Ռոմա» ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային։

«Մխիթարյանն ու Վերելը դեռ լավ մարզավիճակում չեն, թեև նրանց վերականգնումը մեզ լավատեսություն է ներշնչում։ Մենք նրանց խաղային պրակտիկայի հնարավորություն ենք տալիս։ Կարծում եմ՝ նրանք օրեցօր առաջադիմում են», - ասել է պորտուգալացի մասնագետը «Ատալանտայի» հետ հանդիպման նախաշեմին։

Իտալական A Սերիայի 32-րդ տուրում «Ռոմա»-«Ատալանտա» հանդիպումը տեղի կունենա այսօր Հռոմում:

Հիշեցնենք`Հենրիխ Մխիթարյանը սրունքի վնասվածք է ստացել մարտի 12–ին իր նախկին թիմի՝ Դոնեցկի «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում:

Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է և կմասնակցի առաջիկա խաղին. ԶԼՄ

43
թեգերը:
Պաուլո Ֆոնսեկա, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է
Մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դալալոյանը վիրահատվել է
Բռնցքամարտիկ Հովհաննես Փափազյանը փայլուն հաղթանակ տարավ ու դուրս եկավ եզրափակիչ. տեսանյութ

Բռնցքամարտիկ Հովհաննես Փափազյանը փայլուն հաղթանակ տարավ ու դուրս եկավ եզրափակիչ. տեսանյութ

61
(Թարմացված է 14:22 21.04.2021)
Գերծանր քաշային կարգի եզրափակիչ մենամարտը կկայանա ապրիլի 23-ին: Հովհաննես Փափազյանը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցչի հետ:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Լեհաստանի Կելց քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջությունում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Փափազյանը դուրս է եկել եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ գերծանր քաշային կարգի կիսաեզրափակչում Փափազյանը փայլուն հաղթանակ է տարել Կուբան ներկայացնող Ֆերնանդո Արզոլա Լոպեսի նկատմամբ: 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկը հուժկու հարվածով տապալել է մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրել է մարտը:

«Փափազյանը գերազանց մենամարտ անցկացրեց: Կուբացիները միշտ էլ առանձնացել են իրենց տակտիկայով և տեխնիկայով, սակայն Հովհաննեսը մեծ կամքի ուժ դրսևորեց և կարողացավ փայլուն հաղթանակի հասնել»,-ասել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Գերծանր քաշային կարգի եզրափակիչ մենամարտը կկայանա ապրիլի 23-ին: Հովհաննես Փափազյանը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցչի հետ:

61
թեգերը:
Հայաստան, հաղթանակ, բռնցքամարտ
Ըստ թեմայի
Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Մահացել է բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը
Ադրբեջանցի բռնցքամարտիկները չեն մենամարտել նաև հայ մարզիկների հետ. որն է պատճառը
Արխիվային լուսանկար

Ռուս ռազմական բժիշկներն բուժօգնություն են ցուցաբերել Արցախի ավելի քան 1300 բնակչի

0
Արցախի դաշտային հոսպիտալները համալրված են անհրաժեշտ ժամանակակից ախտորոշիչ ու բուժիչ սարքավորումներով:

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Ռուս խաղաղապահ զորախմբի բժշկական մասնագետները Ռուսաստանի պաշտպանության նախարարության դաշտային հոսպիտալներում Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1300 բնակիչների օգնություն են ցուցաբերել:

ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ տեղի բնակիչների ընդունելությունն իրականացվում է Ստեփանակերտ ու Մարտակերտ քաղաքներում տեղակայված դաշտային հոսպիտալներում:

Բացի այդ, հումանիտար-բժշկական ակցիաների անցկացման շրջանակում բազմաֆունկցիոնալ արտագնա բժշկական բրիգադները պոլիկլինիկական օգնություն են ցուցաբերում հեռավոր բնակավայրերում:

«Հոսպիտալի աշխատանքի մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1300 բնակիչներ որակյալ բուժօգնություն են ստացել, այդ թվում՝ մոտ 200 երեխա։ Բոլոր դիմողները ստացել են խորհրդատվություն ու անհրաժեշտ նշանակումներ՝ տեղակայված շարժական հիվանդանոցներում թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագետների կողմից զննում անցնելուց հետո», - նշված է հաղորդագրության մեջ:

Հանգիստ գյուղատնտեսական աշխատանքներ. Արցախում խաղաղապահները ապահովում են անվտանգությունը

Մարտակերտում տեղակայված թիվ 2 հատուկ նշանակության բժշկական ջոկատի պետ, բժշկական ծառայության մայոր Դմիտրի Նաումովը նշել է, որ հիմնական պաթոլոգիաները, որոնց հարցով դիմում են տեղի բնակիչները, սրտանոթային հիվանդություններն են, շնչառական օրգանների հիվանդությունները, ոսկրային ապարատի հիվանդությունները:

«Անհրաժեշտության դեպքում մենք ցուցաբերում ենք խորհրդատվական-ախտորոշիչ օգնություն, կատարում ենք պրոցեդուրաներ՝ ուլտրաձայնային ախտորոշում, ռենտգեն ախտորոշում, լաբորատոր ախտորոշում»,–ավելացրել է նա:

Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումների կազմում աշխատում են 60-ից ավելի մասնագետներ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ, համաճարակաբաններ և այլ մասնագետներ: Դաշտային հիվանդանոցները համալրված են բոլոր անհրաժեշտ ժամանակակից ախտորոշիչ ու բուժիչ սարքավորումներով:

Շուշիի մոտակայքում խաղաղապահների օգնությամբ վերացվել է գազատարի վթարը․ տեսանյութ
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

0