ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Մարտի 31-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Աշխարհի առաջնություն-2022-ի որակավորման J խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Ռումինիա հանդիպումը, տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները՝ Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ։
Նրան կօգնեն Հարալդս Գուդերմանիսը և Ալեքսեյ Սպասյոնիկովսը։ Չորրոդ պաշտոնյան է Վիտալիս Սպասյոնիկովսը։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Վիտոր Պերեյրան (Պորտուգալիա), պատվիրակը՝ Սվիտլանա Շկիլը (Ուկրաինա)։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մեկնարկային հանդիպումներում մարտի 25-ին հաղթել է Լիխտենշտեյնի, մարտի 28-ին՝ Իսլանդիայի հավաքականներին։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Մարմնամարզության աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Դալալոյանն Instagram-ի իր էջում հայտնել է, որ հաջողությամբ վիրահատվել է։
View this post on Instagram
Դալալոյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մարզման ժամանակ ստացել է կրունկի վնասվածք։ Դրա պատճառով նա բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը Բազելում, որը տեղի կունենա ապրիլի 21-25-ը։
«Վիրահատությունն, ընդհանուր առմամբ, հաջող է անցել։ Զգում եմ գերազանց՝ լի ուժով, էներգիայով և մոտիվացիայով։ Ոչ մի րոպե չեմ մոռացել ֆիզիկական վարժությունների մասին, և նույնիսկ առաջին բանը, որ արել եմ անզգայացումն անցնելուց հետո, սկսել եմ մշակել ոտքերի մատների շարժողական ֆունկցիաները»,- գրել է նա։
Դալալոյանը նաև տեղեկացրել է, որ շուտով դուրս է գրվելու հիվանդանոցից, սակայն ևս երկու շաբաթ ոտքը կմնա «գիպսի մեջ»։
Մարզիկը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցել են, նամակներ գրել։ Հետևորդները մեծ ուրախությամբ են ընդունել մարմնամարզիկի ապաքինման լուրն ու նրան մաղթել ոսկե մեդալ Տոկիոյի օլիմպիադայում:
Դալալոյանը հայկական ծագումով ռուսաստանցի մարմնամարզիկ է։ Նա աշխարհի եռակի չեմպիոն է, Եվրոպայի հնգակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ:
Մեծահոգի Արթուր Դալալոյանը․ մարզիկն ուրախացել է ընկերների ու մրցակիցների հաղթանակի համար
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Եվրոպայի չեմպիոնի կոչման համար այսօր պայքարի մեջ մտած ազատ ոճային երեք ըմբիշներից միայն Արման Անդրեասյանն էր հավակնում ոսկե մեդալի։ Բայց մեր ըմբիշը կիսաեզրափակիչում 3։4 հաշվով զիջեց ռուսաստանցի Իսրայիլ Կասիմովին ու կպայքարի բրոնզե մեդալի համար։
70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը 1/8 եզրափակիչում բացահայտ առավելությամբ՝ 10։0 հաշվով հաղթեց Լիտվայի ներկայացուցիչ Արտյոմ Աուգային, իսկ քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 10։5 հաշվով պարտության մատնեց լեհ Պատրիկ Օլենչինին։ Եզրափակիչ մտնելու համար Արմանը գոտեմարտեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսրայիլ Կասումովի հետ։
Արմանը գոտեմարտի վերջին վարկյաններին հնարավորություն ուներ հաղթանակ կորզելու, բայց, ցավոք, չկարողացավ գլորել մրցակցին ու զիջեց նրան մեկ միավորի տարբերությամբ՝ 3։4 հաշվով։
Հայ ըմբիշներին մեկ քայլ է մնացել օլիմպիական ուղեգիր նվաճելու համար. ովքե՞ր են նրանք
79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը 1/8 եզրափակիչում 10։0 հաշվով հաղթել էր Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովին։ Իսկ քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը պարտվեց Սլովակիան ներկայացնող Ախսարբեկ Գուլաևին։ 65 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը 1/8 եզրափակիչում 1:2 հաշվով պարտվեց ադրբեջանցի Ալի Ռահիմզադեին:
Հայաստանի հավաքականի ըմբիշներից վաղը մրցագորգ է դուրս գալու Հրայր Ալիխանյանը։ 74 կգ քաշային կարգում հայ ըմբիշի մրցակիցը առաջին գոտեմարտում լինելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Ռազամբեկ Ժամալովը։
Հոգեբանորեն մեզ համար շատ դժվար էր. ըմբիշ Մալխաս Ամոյանը` նվաճած մեդալի և պատերազմի մասին
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik․ Մեգան Մարքլը ու արքայազն Հարրին իրենց դստերը հավանաբար չեն կոչի Հարրիի մոր՝ վաղաժամ մահացած արքայադուստր Դիանայի պատվին։ Այս մասին գրում են բրիտանական լրատվականները։
Հայտնի է, որ զույգը քննարկում է իրենց երկրորդ երեխային Լիլի կոչել՝ թագուհու պատվին։ Մանկության տարիներին Եղիսաբեթ թագուհուն Լիլիբեթ էին անվանում, Լիլի էր նրան անվանում նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, որի հետ թագուհին ամուսնացած է եղել 73 տարի, և որը մահացավ բոլորովին վերջերս։
Թագավորական ընտանիքի երկրպագուները սոցցանցերում բուռն քննարկում են զույգի որոշումը։ Շատերը հիասթափված են, որ Հարրին չի անվանակոչելու դստերը մոր անունով։ Նույնպիսի հիասթափություն էին ապրում հետևորդները, երբ Հարրիի եղբայրը՝ արքայազն Ուիլյամը և նրա կին Քեթրինը, դստերը կոչեցին Շառլոտ։
Սկանդալային հարցազրույցի հետքերով. Մեգան Մարքլին մեղադրել են բացահայտ ստելու համար
Բուքմեյքներն արդեն իսկ խաղադրույքներ են ընդունում, թե ինչպես Մեգանն ու Հարրին կանվանեն դստերը։
Հիշեցնենք՝ զույգը ամուսնացել է 2018-ի մայիսին, ուղիղ մեկ տարի անց՝ 2019-ի մայիսին, նրանց ընտանիքը համալրվեց փոքրիկ Արչիով։
Հարրին և Մեգանը հրաժարվել են թագավորական կոչումներից և Բրիտանիայից տեղափոխվել ԱՄՆ։
Սկանդալային հարցազրույց․ Մեգան Մարքլը՝ ռասիզմի և արքայական ընտանիքի հետ «պատերազմի» մասին