ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր առավոտյան ևս մեկ բուժզննում է անցել։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Սպասվում է, որ Մխիթարյանը շարք կվերադառնա արդեն ապրիլի 8-ին Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի՝ «Այաքսի» դեմ առաջին խաղին։
Մխիթարյանն այսօր ժամանել է Villa Stuart կլինիկա, որպեսզի բուժզննում անցնի և գնահատի սրունքի վնասվածքի վիճակը։
Հիշեցնենք, որ նա վնասվածք էր ստացել ԵԼ 1/8 եզրափակչի՝ «Շախտյորի» դեմ առաջին խաղում:
Հավելենք, որ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չկարողացավ միանալ Հայաստանի հավաքականին՝ ԱԱ որակավորման փուլի մեկնարկային հանդիպումներում։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputni, Խաչիկ Չախոյան. Գերծանր քաշայինների պայքարում Գոռ Մինասյանը երկամարտի 464 կգ արդյունքով երկրորդն էր, իսկ Վարազադատ Լալայանը 445 կգ արդյունքով՝ երրորդը։
Գերծանր քաշային կարգի մրցումներից առաջ պարզ էր, որ վրացի Լաշա Տալախաձեի հետ հավասար պայքար մղել համարյա հնարավոր չէ։ Աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական խաղերի չեմպիոնը իր քաշային կարգում ուղղակի բացառիկություն է։ Բայց այն, որ նրան որոշակի պայքար կարող են պարտադրել հայ ծանրորդները, դա էլ պարզ էր։ Ու վրացի ծանրամարտիկի արդյունքին մոտ էին միայն հայ ծանրորդները։
Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը 216 կգ արդյունքով նվաճեց արծաթե փոքր մեդալը, իսկ Վարազդատ Լալայանը 205 կգ արդյունքով վաստակեց բրոնզե փոքր մեդալը։ Լաշա Տալախաձեն սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ՝ 222կգ, նվաճեց ոսկե մեդալը։ Պոկում վարժության ավարտից հետո, հաշվի առնելով ծանրորդների նախնական պատվերները հրում վարժության համար, պարզ էր, որ մրցանակային եռյակը երկամարտում ինչ-որ տեղ ուրվագծվել էր։
Ու ամեն ինչ այդպես էլ եղավ։ Իրենց առաջին մոտեցումներով (240 կգ) Մինասյանն ու Լալայանը հաստատեցին իրենց մեդալը երկամարտում։ Մնում էր հասկանալ թե ով ինչ մեդալ է վաստակելու։ Գոռ Մինասյանը երկրորդ մոտեցումով գլխավերևում պահեց 248 կգ-ը և քանի, որ Լալայանը երկու անգամ չիրացրեց մոտեցումները 250կգ բարձրացնելիս՝ Գոռը ապահովեց արծաթը, իսկ Վարազդատը՝ բրոնզը։
Եվրոպայի առաջնությունում Արփինե Դալալյանը 4-րդն է
Եվրոպայի առաջնության վերջին օրը մրցահարթակ դուրս եկավ նաև Արփինե Դալայանը որը երկամարտի 221կգ արդյունքով զբաղեցրեց չորրորդ տեղը։ Ընդ որում Արփինեն հրում վարժությունում կարող էր և ավելի բարձր արդյունքի հասնել, ու բարելավել երկամարտի արդյունքը։ Բայց առաջին մոտեցման ժամանակ բարձրացնելով 126 կգ կշռող ծանրաձողը՝ հայ մարզուհին հետո հրաժարվեց մյուս մոտեցումներից վնասվածքի պատճառով։
Այսպիսով Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը ընդհանուր առմամբ նվաճել է 5 ոսկե, 9 արծաթե և 9 բրոնզե մեդալ։ Առջևում օլիմպիական խաղերն են, որտեղ այս պահի դրությամբ Հայաստանը ունենալու է երկու ծանրորդ՝ մեկական տղամարդկանց և կանանց մրցումներում։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Մոսկվայում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնության 87+ կգ քաշային կարգում Դալալյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Պոկում վարժությունում մեր ծանրորդուհին բարձրացրեց 95 կգ, իսկ հրում վարժությունում՝ 126 կգ կշռող ծանրաձողերը։ Այսպիսով երկամարտում նա գրանցեց 221 կգ արդյունք։
Այսօր դեռ 109+ կգ գերծանր քաշային կարգում մրցահարթակ են դուրս գալու հայ ծանրորդներ Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը։
Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին Եվրոպայի առաջնությունում մրցումային մեկ օրվա ընթացքում հայ ծանրորդները տղամարդկանց մրցումներում նվաճեցին 3 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ` հասցնելով մեր հավաքականի մեդալների ընդհանուր հավաքածուն 5 ոսկե, 6 արծաթե և 6 բրոնզե մեդալի։ Իսկ կանանց մրցումներում 87 կգ քաշային կարգում Տաթև Հակոբյանին չհաջողվեց մեդալ նվաճել․ նա երկամարտի 221կգ արդյունքով իններորդն էր։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող էին օգտակար դեր խաղալ Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում, կարծում է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։ Այդ մասին նա հայտնել է «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ նրանք (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն) այս աշխատանքում կարող էին օգտակար դեր խաղալ։ Այդ «եռյակը» փորձ և մեծ արտաքին աջակցություն ունի։ Կարծում եմ՝ կարելի էր վերսկսել ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը միջազգային զգալի արձագանք կստանար»,-ասել է Կարասինը «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում է արդյոք Ղարաբաղի գործընթացներում ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
Նա հավելել է, որ հիմա հարցերի հիմնական բլոկը կապված է մարդասիրական խնդիրների հետ․ ռազմագերիների փոխանակման ավարտի, զոհվածների մարմինների վերադարձի, փախստականների և նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծման հետ: Սուր է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքի և դրա շուրջ շրջանների ականազերծման հարցը։
Երևանը չի կարող, Բաքուն չի ցանկանա. փորձագետը՝ Արցախում էսկալացիայի վտանգի մասին
«Իհարկե, շատ բան կախված կլինի նրանից, թե որքան արագ կհաջողվի կողմերի միջև վստահություն հաստատել։ Կոնկրետ քայլեր արդեն արվել են։ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ շարունակվում է քաղաքական հարցերի քննարկումը, հանգուցալուծումների որոնում է ընթանում: Ակտիվորեն աշխատում է փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովը, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ խնդիրները»,-նշել է սենատորը։