Կենտրոնում՝ Խորեն Հովհաննիսյանը. 1 հուլիսի, 1983

Ինչպես գոլ խփել Իսլանդիային․ հայ ձախլիկ ռմբարկուի աջ ոտքի գաղտնիքը

148
(Թարմացված է 14:39 28.03.2021)
Երևանում այսօր ժամը 20:00-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կհանդիպի Իսլանդիայի հավաքականի հետ։  Խաղն անցկացվում է 2022 թվականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում։

Երևանի «Հանրապետական» մարզադաշտի ձյունածածկ խաղադաշտում թիմերի երեկվա նախախաղային մարզման լուսանկարներն ավելի շատ հիշեցրին հյուսիսային Իսլանդիայի բնապատկերները, քան արևոտ Հայաստանը: Սակայն կիրակի օրը Երևանում եղանակը պարզվեց, և երկրպագուների մոտ հույս առաջացավ, որ մարզադաշտում թեժ կլինի ոչ միայն կլիմայի, այլև խաղի առումով:

Ձյունը քաղաքում հալվել է, օդի ջերմաստիճանը բարձրանում է, ինչը նշանակում է, որ չնայած դաշտը խոնավ կլինի, բայց արդեն ոչ այնքան  սայթաքուն, որպեսզի հայ ֆուտբոլիստները չկարողանան օգտագործել իրենց հաղթաթուղթը՝ կարճ փոխանցումներ և դրիբլինգ՝ մոտ տարածության վրա:

Снег во время предматчевой тренировки сборных Армении и Исландии по футболу (27 марта 2021). Еревaн
«Հանրապետական» մարզադաշտը 2021-ի մարտի 27-ին

Եթե մի կողմ թողնենք հանդիպման մրցաշարային կարևորությունը (երկրորդ անընդմեջ հաղթանակը մեզ համար լավ մեկնարկային ցատկահարթակ կլինի) և ուշադրություն դարձնենք վիճակագրությանը, ապա այստեղ հնարավոր է տեսնել հայ-իսլանդական դիմակայության պատմության առեղծվածային կողմը: Թիմերը հանդիպել են երեք անգամ: Երկու անգամ պաշտոնական խաղերում (1998 և 1999 թվականներին), մրցելով Եվրո 2000-ի եզրափակիչ փուլ դուրս գալու համար, և մեկ անգամ էլ ընկերական խաղում (2008 թ.): Իսլանդացիները երկու հաղթանակ տարան միանման 2:0 հաշվով, և մեկ անգամ էլ Երևանից հեռացան զրոյական ոչ-ոքի հաշվով: Ստացվում է, որ մեր խաղացողները չկարողացան նույնիսկ 1 գոլ խփել:

Առաջին և վերջին հայ ֆուտբոլիստը, ով կարողացել է իսլանդացիների տրամադրությոնը փչացնել, մինչ օրս մնում է մեր լեգենդար Խորեն Հովհաննիսյանը: Նա ԽՍՀՄ ազգային հավաքականի կազմում հաշիվը բացեց իր գոլերով հենց Իսլանդիայի հետ խաղում ՝ գոլի հեղինակ դառնալով յուրաքանչյուր խաղակեսում: Այստեղ ևս որոշակի առեղծվածի տարր կա: Երկու գոլերն էլ նա խփեց ոչ իր, այսպես ասած, գործող ռմբարկուի ոտքով: Ահա թե ինչպես է նա այդ պատմությունը նկարագրել ավելի վաղ Sputnik Արմենիային տված հարցազրույցում:

–Հավաքականի կազմում առաջին գոլը ո՞րն է եղել։

–Եթե չեմ սխալվում՝ Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնության ընկերական խաղն էր իսլանդացիենրի հետ։ Այո, հաստատ, 1980 թվականի հոկտեմբերն էր։ Մոսկվայում էինք խաղում, «Լուժնիկի» մարզադաշտում, ջարդեցինք նրանց 5:0 հաշվով։ Երկու գոլ խփեցի, ընդ որում՝ երկուսն էլ աջ ոտքով, թեև բոլորին հայտնի է, որ ես ձախլիկ եմ։

Առեղծվածի մասին հիշատակումն, իհարկե, հեգնանք էր։ Չէ՞ որ Հայաստանի հավաքականը գոլ է խփել այնպիսի հսկաների, ինչպես Ֆրանսիան և Գերմանիան են։ Սակայն եթե այսօր էլ մերոնք չկարողանան «բացել» հակառակորդի դարպասը, «իսլանդական անեծքի»  մասին զրույցները կատակ չեն թվա։ Դե իսկ մինչ այդ պետք է հիշել, թե ինչպես է դա արել Խորեն Հովհաննիսյանն ավելի քան 40 տարի առաջ, միաժամանակ հիշելով ԽՍՀՄ հավաքականի կազմում նրա հեղինակած մյուս գոլերը։

148
Ըստ թեմայի
«Ես ձեզ պարտք եմ». ինչ է ասել Կապառոսը ֆուտբոլիստներին՝ Իսլանդիայի հետ խաղից առաջ
«Հայաստանն էլ է մեր հայրենիքը»․ պատանի ֆուտբոլիստի հայրը չի ուզում առաջ ընկնել
299 խաղ, 140 գոլ, ռմբարկու և մարզիչ. Էդուարդ Երանոսյանը բուլղարական ֆուտբոլի խորհրդանիշն է

Բռնցքամարտիկ Հովհաննես Փափազյանը փայլուն հաղթանակ տարավ ու դուրս եկավ եզրափակիչ. տեսանյութ

56
(Թարմացված է 14:22 21.04.2021)
Գերծանր քաշային կարգի եզրափակիչ մենամարտը կկայանա ապրիլի 23-ին: Հովհաննես Փափազյանը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցչի հետ:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Լեհաստանի Կելց քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջությունում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Փափազյանը դուրս է եկել եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ գերծանր քաշային կարգի կիսաեզրափակչում Փափազյանը փայլուն հաղթանակ է տարել Կուբան ներկայացնող Ֆերնանդո Արզոլա Լոպեսի նկատմամբ: 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկը հուժկու հարվածով տապալել է մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրել է մարտը:

«Փափազյանը գերազանց մենամարտ անցկացրեց: Կուբացիները միշտ էլ առանձնացել են իրենց տակտիկայով և տեխնիկայով, սակայն Հովհաննեսը մեծ կամքի ուժ դրսևորեց և կարողացավ փայլուն հաղթանակի հասնել»,-ասել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Գերծանր քաշային կարգի եզրափակիչ մենամարտը կկայանա ապրիլի 23-ին: Հովհաննես Փափազյանը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցչի հետ:

56
թեգերը:
Հայաստան, հաղթանակ, բռնցքամարտ
Ըստ թեմայի
Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Մահացել է բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը
Ադրբեջանցի բռնցքամարտիկները չեն մենամարտել նաև հայ մարզիկների հետ. որն է պատճառը
Արման Անդրեսյան

Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

52
(Թարմացված է 17:07 21.04.2021)
Հայաստանի ազատ ոճի հավաքականը, որ մրցումներում ներկայացված էր չորս ըմբիշներով, վաստակեց մեկ բրոնզե մեդալ։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik․ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում  ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում, 4։3 հաշվով հաղթելով Մոլդովայի ներկայացուցիչ Միխաիլ Սավային, կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին։

Անդրեասյանը շատ հաջող սկսեց մրցաշարը 1/8 եզրափակիչում 10։0 հաշվով առավելության հասնելով Լիտվայի ներկայացուցիչ Արտյոմ Աուգայի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 10։5 հաշվով պարտության մատնեց լեհ Պատրիկ Օլենչինին։ Եզրափակիչ մտնելու համար Արմանը գոտեմարտեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսրայել Կասումովի հետ։ Ցավոք նրան Արմանը զիջեց մեկ միավորի տարբերությամբ՝ 3։4 հաշվով։

79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը 1/8 եզրափակչում 10։0 հաշվով հաղթել էր Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովին։ Իսկ քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը պարտվեց Սլովակիան ներկայացնող Ախսարբեկ Գուլաևին։ Քանի որ վերջինս հասավ եզրափակիչ, Ավագյանը հնարավորություն ունեցավ սփոփիչ գոտեմարտ անցկացնելու ու, հաղթելով մակեդոնացի Դեյան Միտրովին, իրավունք վաստակեց բրոնզե մեդալի համար գոտեմարտելու։ Սակայն հայ ըմբիշը երրորդ տեղի համար գոտեմարտում պարտվեց վրացի Նիկա Կենտչաձեին։

Տաթև Հակոբյանին մեդալ նվաճել չհաջողվեց

Այսպիսով` Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի հավաքականը վաստակեց բրոնզե մեկ մեդալ։ Հիշեցնենք, որ մեր հավաքականի կազմում բացակայում էին օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակած Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, որոնք նախապատրաստվում են արդեն օլիմպիական մրցաշարին։ Ապրիլի 22-ին պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները։

52
թեգերը:
Արման Անդրեասյան, մեդալ, Լեհաստան, Եվրոպայի ըմբշամարտի առաջնության, ըմբշամարտիկ
Ըստ թեմայի
Հայ ըմբիշները Ուկրաինայից կվերադառնան 8 մեդալով
Հայ ըմբիշներին մեկ քայլ է մնացել օլիմպիական ուղեգիր նվաճելու համար. ովքե՞ր են նրանք
Հայ ըմբիշներից մեկը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը. նա վնասվածք է ստացել
Флаг на здании Пентагона

Վաշինգտոնը մեծացնում է Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

0
(Թարմացված է 14:34 22.04.2021)
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը Facebook-ի իր էջում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատին, որ հավանություն է տվել Կիևին տրվող ռազմական օգնությունն ավելացնելու օրինագծին:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Ամերիկյան Սենատը հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է ավելացնել Ուկրաինային ռազմական օգնությունը։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան։

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունել է «Անվտանգության ոլորտում Ուկրաինայի հետ գործընկերության մասին» երկկուսակցական օրինագիծը, որը Կիևին ամենամյա ամերիկյան ռազմական օգնությունը հասցնում է 300 մլն դոլարի։

Դեսպանը Facebook–ի իր էջում շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին օրինագիծն ընդունելու համար: «Այժմ սպասում ենք, որ ԱՄՆ Կոնգրեսն արագ կընդունի օրինագիծը», - հավելել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ զրույցում Կիևին ակտիվ տնտեսական և ռազմական օգնություն էր խոստացել: Բլինկենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջնահերթ ուշադրություն է դարձնում Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրատլանտյան ձգտումներին:

0