Հայաստանի հավաքականի նախահանդիպումային մարզումները. 27 մարտի, 2021

Երվանդ Սուքիասյանն ու Արմեն Շահգելդյանը դժվարին մրցակցությունում հաղթանակի հույս ունեն

66
(Թարմացված է 13:15 28.03.2021)
Իսլանդիայի հավաքականի հետ ընտրական հանդիպումից առաջ Spurnik Արմենիան զրուցել է մեր հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ապա՝ մարզիչ Երվանդ Սուքիասյանի և նախկին հարձակվող Արմեն Շահգելդյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik․  Ընտրական խմբային փուլում հաղթական մեկնարկից հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկու անընդմեջ խաղ է անցկացնելու սեփական հարկի տակ։ Լիխտենշտեյնի հետ հանդիպումից հետո մեր թիմին սպասվում է անհամեմատ դժվարին մրցակցություն նախ այսօր Իսլանդիայի, ապա մարտի 31-ին՝ Ռումինիայի հավաքականների հետ։

Վեց օրվա ընթացքում՝ մարտի 25-ին, 28-ին, 31-ին Հայաստանի հավաքականն անցկացնելու է ընտրական երեք հանդիպում։  Շատ կարևոր էր մեկնարկը ընտրական մրցաշարում։ Մեր ընտրանին կարողացավ երեք միավոր վաստակել Լիխտենշտեյնի հետ խաղում՝ այդպես էլ  չգրավելով մրցակցի դարպասը (հաղթեցինք մրցակցի ինքանգոլի շնորհիվ)։ Իսլանդիայի և Ռումինիայի հետ խաղերում գոլային պահերի իրացման տոկոսը պետք է անպայման բարձրացնել, հակառակ դեպքում հաղթանակի հասնելը պարզապես հնարավոր չի լինի։ Այս կարծիքին են մեր հավաքականի անվանի նախկին երկու ֆուտբոլիստները։

«Ես շատ կցանականայի, որ հավաքականը առաջին երեք խաղերում վաստակեր յոթ միավոր։ Հաղթական մեկնարկը կա, ինչը շատ կարևոր է։ Բայց հաջորդ երկու խաղերում մեր հավաքականին դժվարին մրցակցություն է սպասվում, թեկուզ և սեփական հարկի տակ։ Իսլանդիայի և Ռումինիայի հետ խաղերում կարող է իրեն զգացնել տալ Մխիթարյանի բացակայությունը, բայց արդեն տեսանք, որ մեր թիմի մյուս ֆուտբոլիստները պատրաստ են, ու մեր հավաքականը պետք է պատրաստ լինի կարևոր խաղերն անցկացնել առանց Մխիթարյանի։ Ֆուտբոլը լի է անակնկալներով, ու թեկուզ առանց Հենրիխի՝ մեր թիմը նվիրվածության, խաղային կարգապահության և աշխատասիրության շնորհիվ կարող է արդյունքի հասնել նաև մյուս հանդիպումներում, չնայած դա անել իրոք դժվար կլինի, որովհետև Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականները կարգով էլ, կազմով էլ անհամեմատ ուժեղ են Լիխտենշտեյնի ընտրանուց»- նշեց Երվանդ Սուքիասյանը։

Предматчевая тренировка футболистов сборной Армении против сборной Исландии (27 марта 2021). Еревaн
Հայաստանի հավաքականի նախահանդիպումային մարզումները. 27 մարտի, 2021

Գրեթե նույն կարծիքը մեզ հետ հետ զրույցում հայտնեց  նաև Արմեն Շահգելդյանը․

«Լիխտենշտեյնի հետ խաղից հետո շատ կարևոր է նախ մեր ֆուտբոլիստների վերականգնումը, որովհետև առջևում ծանր երկու խաղ է սպասվում։ Նույն խնդիրն ունեն նաև մրցակիցները։ Իսլանդիան մեկնարկում պարտվելուց հետո կրկնակի կարևորություն է տալու մեր ընտրանու հետ խաղին, և մեր ֆուտբոլիստներից պահանջվելու է մաքսիմալ կոնցենտրացիա, իսկ Ռումինիայի հավաքականը, որը երիտասարդ ու ֆիզիկապես պատրաստ ֆուտբոլիստներով է համալրված, առաջին խաղում ապացուցեց, որ կամային լավ որակներ էլ ունի։ Մեկ բան է հաստատ՝ ծանր ու դժվար խաղեր են սպասվում մերոնց, բայց հուսով եմ, որ մեր հավաքականը այս կարճ ժամանակահատվածում նորից մեզ կուրախացնի»- ասել է Շահգելդյանը։

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոր մարզիչ ունի

Հայաստան – Իսլանդիա մրցավեճը կայանալու է այսօր՝ մարտի 28-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում։

Խմբի մյուս խաղերում Ռումինիան հյուրընկալելու է Գերմանիանիայի հավաքականին, Հյուսիսային Մակեդոնիան էլ՝ Լիխտենշտեյնի թիմին։ Առաջին տուրից հետո երեքական միավոր ունեն Գերմանիայի, Հայաստանի և Ռումինիայի հավաքականները։

66
թեգերը:
Հայաստան, ֆուտբոլ
Ըստ թեմայի
«Հայաստանն էլ է մեր հայրենիքը»․ պատանի ֆուտբոլիստի հայրը չի ուզում առաջ ընկնել
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան է նշանակվել
ՀՖՖ-ն գործում է ոչ թե հանուն, այլ ընդդեմ հայկական ֆուտբոլի
Արթուր Դալալոյան

Մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դալալոյանը վիրահատվել է

37
(Թարմացված է 23:47 19.04.2021)
Տիտղոսակիր ռուսաստանցի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը հայտնել է, որ վիրահատությունը հաջող է անցել և ինքն արդեն վերականգնման փուլում է։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Մարմնամարզության աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Դալալոյանն Instagram-ի իր էջում հայտնել է, որ հաջողությամբ վիրահատվել է։

Դալալոյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մարզման ժամանակ ստացել է կրունկի վնասվածք։ Դրա պատճառով նա բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը Բազելում, որը տեղի կունենա ապրիլի 21-25-ը։

«Վիրահատությունն, ընդհանուր առմամբ, հաջող է անցել։ Զգում եմ գերազանց՝ լի ուժով, էներգիայով և մոտիվացիայով։ Ոչ մի րոպե չեմ մոռացել ֆիզիկական վարժությունների մասին, և նույնիսկ առաջին բանը, որ արել եմ անզգայացումն անցնելուց հետո, սկսել եմ մշակել ոտքերի մատների շարժողական ֆունկցիաները»,- գրել է նա։

Դալալոյանը նաև տեղեկացրել է, որ շուտով դուրս է գրվելու հիվանդանոցից, սակայն ևս երկու շաբաթ ոտքը կմնա «գիպսի մեջ»։

Մարզիկը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցել են, նամակներ գրել։ Հետևորդները մեծ ուրախությամբ են ընդունել մարմնամարզիկի ապաքինման լուրն ու նրան մաղթել ոսկե մեդալ Տոկիոյի օլիմպիադայում:

Դալալոյանը հայկական ծագումով ռուսաստանցի մարմնամարզիկ է։ Նա աշխարհի եռակի չեմպիոն է, Եվրոպայի հնգակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ:

Մեծահոգի Արթուր Դալալոյանը․ մարզիկն ուրախացել է ընկերների ու մրցակիցների հաղթանակի համար

37
թեգերը:
մարզիկ, վիրահատություն, Արթուր Դալալոյան
Ըստ թեմայի
«Արթուր արքա» Դալալոյանը հաղթեց բազմամարտի Աշխարհի գավաթում
Արթուր Դալալոյան․ հայրս հայ է, ուրեմն ես ու եղբայրս էլ ենք հայ
«Նա ասաց`այո». Արթուր Դալալոյանը ռոմանտիկ անակնկալ է մատուցել իր ընտրյալին
Արման Անդրեասյան

Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնությունում կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

43
(Թարմացված է 21:32 19.04.2021)
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկել է ըմբաշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարը բացել են ազատ ոճի ըմբիշները։ Մրցումային առաջին օրը հայ երեք ըմբիշներից միայն Արման Անդրեասյանին հաջողվեց հասնել մինչև կիսաեզրափակիչ։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Եվրոպայի չեմպիոնի կոչման համար այսօր պայքարի մեջ մտած ազատ ոճային երեք ըմբիշներից միայն Արման Անդրեասյանն էր հավակնում ոսկե մեդալի։ Բայց մեր ըմբիշը կիսաեզրափակիչում 3։4 հաշվով զիջեց ռուսաստանցի Իսրայիլ Կասիմովին ու կպայքարի բրոնզե մեդալի համար։

70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը 1/8 եզրափակիչում բացահայտ առավելությամբ՝ 10։0 հաշվով հաղթեց Լիտվայի ներկայացուցիչ Արտյոմ Աուգային, իսկ քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 10։5 հաշվով պարտության մատնեց լեհ Պատրիկ Օլենչինին։ Եզրափակիչ մտնելու համար Արմանը գոտեմարտեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսրայիլ Կասումովի հետ։

Արմանը գոտեմարտի վերջին վարկյաններին հնարավորություն ուներ հաղթանակ կորզելու, բայց, ցավոք, չկարողացավ գլորել մրցակցին ու զիջեց նրան մեկ միավորի տարբերությամբ՝ 3։4 հաշվով։

Հայ ըմբիշներին մեկ քայլ է մնացել օլիմպիական ուղեգիր նվաճելու համար. ովքե՞ր են նրանք

79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը 1/8 եզրափակիչում 10։0 հաշվով հաղթել էր Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովին։ Իսկ քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը պարտվեց Սլովակիան ներկայացնող Ախսարբեկ Գուլաևին։ 65 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը 1/8 եզրափակիչում 1:2 հաշվով պարտվեց ադրբեջանցի Ալի Ռահիմզադեին:

Հայաստանի հավաքականի ըմբիշներից վաղը մրցագորգ է դուրս գալու Հրայր Ալիխանյանը։ 74 կգ քաշային կարգում հայ ըմբիշի մրցակիցը առաջին գոտեմարտում լինելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Ռազամբեկ Ժամալովը։

Հոգեբանորեն մեզ համար շատ դժվար էր. ըմբիշ Մալխաս Ամոյանը` նվաճած մեդալի և պատերազմի մասին

43
թեգերը:
ըմբիշ, Արման Անդրեասյան
Ըստ թեմայի
Հայ մարմնամարզիկները Վորոնինի գավաթի խաղարկությունից 4 ոսկե և 3 բրոնզե մեդալ են բերել
Վազգեն Թևանյանը դարձավ աշխարհի գավաթակիր
Ըմբշամարտի միջազգային մրցաշար Կիևում. Մալխաս Ամոյանն ու Կարապետ Չալյանը եզրափակիչում են
Հարրին ու Մեգանը

Հարրին ու Մեգանը դստերը Դիանա չե՞ն անվանի․ հայտնի է՝ ինչ անվան մասին է մտածում զույգը

0
Բուքմեյքերներն արդեն իսկ խաղադրույքներ են ընդունում, թե ինչպես կանվանեն դստերը Սասեքսի դուքսն ու դքսուհին։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik․ Մեգան Մարքլը ու արքայազն Հարրին իրենց դստերը հավանաբար չեն կոչի Հարրիի մոր՝ վաղաժամ մահացած արքայադուստր Դիանայի պատվին։ Այս մասին գրում են բրիտանական լրատվականները։

Հայտնի է, որ զույգը քննարկում է իրենց երկրորդ երեխային Լիլի կոչել՝ թագուհու պատվին։ Մանկության տարիներին Եղիսաբեթ թագուհուն Լիլիբեթ էին անվանում, Լիլի էր նրան անվանում նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, որի հետ թագուհին ամուսնացած է եղել 73 տարի, և որը մահացավ բոլորովին վերջերս։

Թագավորական ընտանիքի երկրպագուները սոցցանցերում բուռն քննարկում են զույգի որոշումը։ Շատերը հիասթափված են, որ Հարրին չի անվանակոչելու դստերը մոր անունով։ Նույնպիսի հիասթափություն էին ապրում հետևորդները, երբ Հարրիի եղբայրը՝ արքայազն Ուիլյամը և նրա կին Քեթրինը, դստերը կոչեցին Շառլոտ։

Սկանդալային հարցազրույցի հետքերով. Մեգան Մարքլին մեղադրել են բացահայտ ստելու համար

Բուքմեյքներն արդեն իսկ խաղադրույքներ են ընդունում, թե ինչպես Մեգանն ու Հարրին կանվանեն դստերը։

Հիշեցնենք՝ զույգը ամուսնացել է 2018-ի մայիսին, ուղիղ մեկ տարի անց՝ 2019-ի մայիսին, նրանց ընտանիքը համալրվեց փոքրիկ Արչիով։

Հարրին և Մեգանը հրաժարվել են թագավորական կոչումներից և  Բրիտանիայից տեղափոխվել ԱՄՆ։

Սկանդալային հարցազրույց․ Մեգան Մարքլը՝ ռասիզմի և արքայական ընտանիքի հետ «պատերազմի» մասին

0
թեգերը:
անուն, դուստր, Արքայազն Հարրի, Մեգան Մարքլ