Հայաստանի հավաքականի հանդիպումը Լիխտենշտեյնի ընտրանու հետ

Հայաստանի հավաքականը հաղթանակով սկսեց աշխարհի առաջնության ընտրական փուլը

275
(Թարմացված է 10:11 26.03.2021)
Ունենալով խաղային ու տարածքային բացահայտ առավելություն` Հայաստանի հավաքականն աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի Լիխտենշտեյնի հետ արտագնա խաղում հաղթանակի հասավ նվազագույն հաշվով։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik․ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Լիխտենշտեյնի հավաքականի հետ խաղում 24 անգամ հարված կատարեց մրցակցի դարպասի ուղղությամբ, բայց նպատակին հասավ միայն Նոա Ֆրումմետի հարվածը, որը դառնալով ինքնագոլի հեղինակ, հաղթանակ պարգևեց մեր ընտրանուն։

Առաջին խաղակեսում մեր հավաքականը շատ մեծ առավելություն  ուներ մրցակցի նկատմամբ։ Խաղային ու տարածքային բացահայտ առավելությունն արտահայտվում էր և՛ վիճակագրությամբ, և՛ Լիխտենշտեյնի հավաքականի դարպասի մոտ վտանգավոր պահերով։ Գնդակին տիրելու առումով էլ մենք ոչ մի խնդիր չունեինք։ 

Մինչև ընդմիջում Հայաստանի հավաքականը գնդակին տիրել էր 74 տոկոսով, մրցակցի 26-ի դիմաց։ Բայց ունենալով նման առավելություն ու ստեղծելով գոլային մի քանի պահեր` մեր թիմը չէր կարողանում բացել հաշիվը։ Խաղին հետևելիս պարզ էր դառնում, որ դժվարն առաջին գնդակն է լինելու։

Հարկ է նշել, որ առաջին կեսի ընթացքում Անդրե Կալիզիրի, Հովհաննես Համբարձումյանի, Սարգիս Ադամյանի պահերից բացի մրցավարը կարող էր (եթե կիրառվեր VAR համակարգը) նշանակել 11 մետրանոց։ Մի քանի վայրկյանի ընթացքում Խորեն Բայրամյանի նկատմամբ կանոնները երկու անգամ խախտվեցին, իսկ ավստրիացի մրցավարը համառորեն չէր ուզում ցույց տալ նշակետը։

Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, տարածքային ու խաղային առավելությունն արագ կերպով նյութականի վերածելու նպատակով, երկրորդ խաղակեսի սկզբից խաղադաշտ դուրս բերեց Ալեքսանդր Կարապետյանին` ուժեղացնելով մեր ընտրանու հարձակողական ներուժը։ Իհարկե Արտակ Գրիգորյանին փոխարինելով` դիրքային փոփոխություններ Հայաստանի ընտրանու կազմում եղան, բայց խաղադաշտի կենտրոնում մենք խնդիր չունեինք, մրցակիցը մտածում էր միայն սեփական դարպասն անառիկ պահելու մասին։

Տիկնիզյանն ու Զախարյանը գոլեր են խփել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում

Դրա համար էլ հարձակվողական ոճի ֆուտբոլիստների թիվը մեր թիմի կազմում ավելացավ։ Ի վերջո Կապառոսը հարձակվողների թիվը էլի ավելացրեց` խաղադաշտ դուրս բերելով Արթուր Միրանյանին և Էդգար Բաբայանին։ Բայց գնդակը չէր ուզում հայտնվել մրցակցի դարպասում և վերջ։

Երկրորդ կեսում էլ Հայաստանի հավաքականի առավելությունը շոշափելի էր, վտանգավոր պահերն ու հարվածներ էլ կային, բայց գոլ չկար։ Խաղի ավարտին մնում էր 20 րոպե։ Հարվածներով ունենալով առավելություն՝ 20։0, մեր թիմն ուրախանալու առիթ չուներ։ Լարվածությունը հասել էր գագաթնակետին, ու մեզ օգնության եկավ դաշտի տերերի պաշտպանը, որը Տիգրան Բարսեղյանի տուգանայինից հետո գնդակն ուղարկեց սեփական դարպասը։

Բայց դա ինչպես ասում են մեր խնդիրը չէ։ Մեզ հարկավոր էր հաղթանակ, ու այդ հաղթանակին մեր թիմը Լիխտենշտեյնի հետ խաղում արժանի էր։ Վերջապես Հայաստանի հավաքականը կարողացավ հաղթել Լիխտենշտեյնի ընտրանուն մրցակցի հարկի տակ։

Հաղթանակն այս խաղում շատ կարևոր էր մեր թիմի համար և՛ խմբային փուլում առաջին միավորները վաստակելու առումով, և՛ հոգեբանորեն։ Բայց առաջիկա օրերին մեր թիմին սպասում են ավելի ուժեղ ու վտանգավոր մրցակիցներ։ Մարտի 25-ին մենք ընդունելու ենք Իսլանդիայի ընտրանուն, իսկ գարնան առաջին ամսվա վերջին օրը Երևանում մրցելու ենք ռումինացիների հետ։

«Բարի գալուստ, Բայդաչնի». «Արարատ Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի

Հավելենք, որ ընտրական մեր խմբում Գերմանիայի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Իսլանդիայի ընտրանուն, իսկ Ռումինիա- Հյուսիսային Մակեդոնիա խաղում գրանցվեց 3։2 հաշիվը։

275
թեգերը:
գոլ, հաղթանակ, Լիխտենշտեյն, ֆուտբոլ, Հայաստանի ազգային հավաքական, Հայաստան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Ըստ թեմայի
ԱԱԾ–ն ձերբակալել է ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի մորաքրոջը
«Այնտեղ վախ չկար»․ Ալեքսանդր Գրիգորյանը՝ արցախյան պատերազմի և իր «ուրարտական» շրջանի մասին
«Հայաստանն էլ է մեր հայրենիքը»․ պատանի ֆուտբոլիստի հայրը չի ուզում առաջ ընկնել

Բռնցքամարտիկ Հովհաննես Փափազյանը փայլուն հաղթանակ տարավ ու դուրս եկավ եզրափակիչ. տեսանյութ

56
(Թարմացված է 14:22 21.04.2021)
Գերծանր քաշային կարգի եզրափակիչ մենամարտը կկայանա ապրիլի 23-ին: Հովհաննես Փափազյանը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցչի հետ:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Լեհաստանի Կելց քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջությունում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Փափազյանը դուրս է եկել եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ գերծանր քաշային կարգի կիսաեզրափակչում Փափազյանը փայլուն հաղթանակ է տարել Կուբան ներկայացնող Ֆերնանդո Արզոլա Լոպեսի նկատմամբ: 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկը հուժկու հարվածով տապալել է մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրել է մարտը:

«Փափազյանը գերազանց մենամարտ անցկացրեց: Կուբացիները միշտ էլ առանձնացել են իրենց տակտիկայով և տեխնիկայով, սակայն Հովհաննեսը մեծ կամքի ուժ դրսևորեց և կարողացավ փայլուն հաղթանակի հասնել»,-ասել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Գերծանր քաշային կարգի եզրափակիչ մենամարտը կկայանա ապրիլի 23-ին: Հովհաննես Փափազյանը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցչի հետ:

56
թեգերը:
Հայաստան, հաղթանակ, բռնցքամարտ
Ըստ թեմայի
Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Մահացել է բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը
Ադրբեջանցի բռնցքամարտիկները չեն մենամարտել նաև հայ մարզիկների հետ. որն է պատճառը
Արման Անդրեսյան

Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

52
(Թարմացված է 17:07 21.04.2021)
Հայաստանի ազատ ոճի հավաքականը, որ մրցումներում ներկայացված էր չորս ըմբիշներով, վաստակեց մեկ բրոնզե մեդալ։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik․ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում  ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում, 4։3 հաշվով հաղթելով Մոլդովայի ներկայացուցիչ Միխաիլ Սավային, կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին։

Անդրեասյանը շատ հաջող սկսեց մրցաշարը 1/8 եզրափակիչում 10։0 հաշվով առավելության հասնելով Լիտվայի ներկայացուցիչ Արտյոմ Աուգայի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 10։5 հաշվով պարտության մատնեց լեհ Պատրիկ Օլենչինին։ Եզրափակիչ մտնելու համար Արմանը գոտեմարտեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսրայել Կասումովի հետ։ Ցավոք նրան Արմանը զիջեց մեկ միավորի տարբերությամբ՝ 3։4 հաշվով։

79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը 1/8 եզրափակչում 10։0 հաշվով հաղթել էր Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովին։ Իսկ քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը պարտվեց Սլովակիան ներկայացնող Ախսարբեկ Գուլաևին։ Քանի որ վերջինս հասավ եզրափակիչ, Ավագյանը հնարավորություն ունեցավ սփոփիչ գոտեմարտ անցկացնելու ու, հաղթելով մակեդոնացի Դեյան Միտրովին, իրավունք վաստակեց բրոնզե մեդալի համար գոտեմարտելու։ Սակայն հայ ըմբիշը երրորդ տեղի համար գոտեմարտում պարտվեց վրացի Նիկա Կենտչաձեին։

Տաթև Հակոբյանին մեդալ նվաճել չհաջողվեց

Այսպիսով` Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի հավաքականը վաստակեց բրոնզե մեկ մեդալ։ Հիշեցնենք, որ մեր հավաքականի կազմում բացակայում էին օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակած Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, որոնք նախապատրաստվում են արդեն օլիմպիական մրցաշարին։ Ապրիլի 22-ին պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները։

52
թեգերը:
Արման Անդրեասյան, մեդալ, Լեհաստան, Եվրոպայի ըմբշամարտի առաջնության, ըմբշամարտիկ
Ըստ թեմայի
Հայ ըմբիշները Ուկրաինայից կվերադառնան 8 մեդալով
Հայ ըմբիշներին մեկ քայլ է մնացել օլիմպիական ուղեգիր նվաճելու համար. ովքե՞ր են նրանք
Հայ ըմբիշներից մեկը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը. նա վնասվածք է ստացել
Флаг на здании Пентагона

Վաշինգտոնը մեծացնում է Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

0
(Թարմացված է 14:33 22.04.2021)
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը Facebook-ի իր էջում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատին, որ հավանություն է տվել Կիևին տրվող ռազմական օգնությունն ավելացնելու օրինագծին:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Ամերիկյան Սենատը հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է ավելացնել Ուկրաինային ռազմական օգնությունը։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան։

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունել է «Անվտանգության ոլորտում Ուկրաինայի հետ գործընկերության մասին» երկկուսակցական օրինագիծը, որը Կիևին ամենամյա ամերիկյան ռազմական օգնությունը հասցնում է 300 մլն դոլարի։

Դեսպանը Facebook–ի իր էջում շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին օրինագիծն ընդունելու համար: «Այժմ սպասում ենք, որ ԱՄՆ Կոնգրեսն արագ կընդունի օրինագիծը», - հավելել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ զրույցում Կիևին ակտիվ տնտեսական և ռազմական օգնություն էր խոստացել: Բլինկենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջնահերթ ուշադրություն է դարձնում Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրատլանտյան ձգտումներին:

0