ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը այսօր` մարտի 25-ին, կժամանի Երևան: Տեղեկությունը Facebook-ի էջում հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Ազգային ընտրանու՝ Լիխտենշտեյնից վերադառնալուց հետո Սպերցյանը կմիանա թիմին»,–նշված է հաղորդագրության մեջ, որին կից ՀՖՖ–ն հրապարակել է երիտասարդ ֆուտբոլիստի լուսանկարը։
Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին՝ Կրասնոդարում:
2018 թվականից սկսել է հանդես գալ «Կրասնոդարի» երկրորդ թիմում:
2020 թ. սեպտեմբերին, «Կրասնոդարի» երկրորդ թիմի կազմում Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում հաջողությամբ հանդես գալով (դառնալով 12 գոլի հեղինակ), նշել է իր նորամուտը «Կրասնոդարի» հիմնական թիմի կազմում՝ փոխարինման դուրս գալով Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի՝ «Խիմկիի» դեմ խաղում:
2020 թ. հոկտեմբերին նշել է նորամուտը նաև եվրոպական մրցասպարեզում՝ փոխարինման դուրս գալով ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Չելսիի» դեմ խաղում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը նոր ակումբ է տեղափոխվում
Ընդհանուր առմամբ, Էդուարդ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում անցկացրել է 5, Չեմպիոնների լիգայում՝ 2 հանդիպում:
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի –Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ լավագույն մարզավիճակում չէ: Տեղեկությունը հայտնում է «գայլերի» մամուլի ծառայությունը` հղում անելով «Ռոմա» ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային։
«Մխիթարյանն ու Վերելը դեռ լավ մարզավիճակում չեն, թեև նրանց վերականգնումը մեզ լավատեսություն է ներշնչում։ Մենք նրանց խաղային պրակտիկայի հնարավորություն ենք տալիս։ Կարծում եմ՝ նրանք օրեցօր առաջադիմում են», - ասել է պորտուգալացի մասնագետը «Ատալանտայի» հետ հանդիպման նախաշեմին։
Իտալական A Սերիայի 32-րդ տուրում «Ռոմա»-«Ատալանտա» հանդիպումը տեղի կունենա այսօր Հռոմում:
Հիշեցնենք`Հենրիխ Մխիթարյանը սրունքի վնասվածք է ստացել մարտի 12–ին իր նախկին թիմի՝ Դոնեցկի «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում:
Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է և կմասնակցի առաջիկա խաղին. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Լեհաստանի Կելց քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջությունում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Փափազյանը դուրս է եկել եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ գերծանր քաշային կարգի կիսաեզրափակչում Փափազյանը փայլուն հաղթանակ է տարել Կուբան ներկայացնող Ֆերնանդո Արզոլա Լոպեսի նկատմամբ: 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկը հուժկու հարվածով տապալել է մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրել է մարտը:
«Փափազյանը գերազանց մենամարտ անցկացրեց: Կուբացիները միշտ էլ առանձնացել են իրենց տակտիկայով և տեխնիկայով, սակայն Հովհաննեսը մեծ կամքի ուժ դրսևորեց և կարողացավ փայլուն հաղթանակի հասնել»,-ասել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
Գերծանր քաշային կարգի եզրափակիչ մենամարտը կկայանա ապրիլի 23-ին: Հովհաննես Փափազյանը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցչի հետ:
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ապրիլի 23-25-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ կենտրոնի հրապարակած ցուցանիշների` այսօր ամենատաքը կլինի Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում և Սյունիքում, որտեղ 26 աստիճան տաքություն կգրանցվի։
Տեղումները կվերսկսվեն ապրիլի 26-ին։
Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +23-ից +25–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +10-ից +12։
Էջմիածնով անցնող հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով