Վարդան Մինասյանը. արխիվային լուսանկար

Ինչպես հաղթել Լիխտենշտեյնի հավաքականին. Վարդան Մինասյանի և Գևորգ Կասպարովի խորհուրդները

111
(Թարմացված է 19:31 24.03.2021)
Լիտենշտեյնի հավաքականի հետ հանդիպումից առաջ Sputnik Արմենիան զրուցել է մեր հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանի և նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովի հետ։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Մարտի 25-ին կայանալիք Լիխտենշտեյնի հավաքականի հետ արտագնա խաղով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնարկում է աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլը։

Առաջնության եվրոպական ընտրական J խմբում, որտեղ ընդգրկված է Հայաստանի հավաքականը, ֆավորիտ է համարվում աշխարհի բազմակի չեմպիոն Գերմանիայի հավաքականը։ Սակայն պայքարը երկրորդ տեղի համար կարող է ընթանալ մի քանի հավաքականների, այդ թվում և Հայաստանի հավաքականի միջև։ Շատ կարևոր է հաջող մեկնարկել ընտրական մրցաշարը։

Լիխտենշտեյնի հավաքականի հետ խաղը նախևառաջ ունի հոգեբանական կարևոր նշանակություն։ Այդպես է կարծում Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը։

«Էական չէ, թե ինչպես է խաղացել մեր հավաքականը Լիխտենշտեյնի հետ նախորդ խաղերում։ Ամեն խաղ ունի իր նշանակությունն ու հոգեբանությունը։ Հաղթանակը միշտ էլ ոգևորիչ է, իսկ հաղթանակը մրցաշարի մեկնարկում ավելի մեծ նշանակություն ունի։ Մի քանի օր ընդմիջումով Հայաստանի հավաքականը Լիխտենշտեյնի ընտրանուց բացի մրցելու է, կարգով ավելի բարձր ու ուժեղ հավաքականների՝ Իսլանդիայի և Ռումինիայի հետ։ Դրա համար Լիխտենշտեյնում հաղթանակը տղաներին ավելի կտրամադրի ու կմոտիվացնի մյուս խաղերին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է Մինասյանը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նույն կարծիքն է հայտնել նաև մեր հավաքականի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովը` նշելով, որ մեր ընտրանուն առաջիկա օրերի ընթացքում սպասվում է երեք տարբեր հանդիպում, տարբեր մրցակիցների հետ։ «Իսլանդիան, ճիշտ է, իր օպտիմալ կազմով չի լինելու, բայց միևնույն է վիկինգներն ուժեղ մրցակից են։  Մյուս խաղերին լավ տրամադրվելու ու հոգեբանորեն պատրաստ լինելու համար, պետք է նախ առավելագույն արդյունքի հասնել Լիխտենշտեյնի ընտրանու նկատմամբ։ Վերջիներիս հետ խաղը համոզված եմ` դժվարին մրցակցություն է լինելու մեր թիմի համար։ Կարծում եմ`մեր տղաներին հարկավոր է առավելագույնս կարգապահ գործել ու խաղի ընթացքում ոչ մի վայրկյան չկորցնել կոնցենտրացիան» - ասել է Կասպարովը։

Հայաստանում լույս է տեսել ֆուտբոլային բացառիկ անթոլոգիա. նման ձեռնարկ երբևէ չի հրատարակվել

Իհարկե, մեր հավաքականը կորուստ ունի։ Բայց մեկ անգամ չէ, որ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը մյուս խաղացողներին պարտավորեցրել է ավելի լավ խաղալ ու լավ արդյունքի հասնել։ Հուսանք, որ Հայաստանի հավաքականին կհաջողվի հասնել նպատակին նախ Վադուցում, հետո կմտածենք հաջորդ խաղերի մասին։

Վեց օրվա ընթացքում՝ մարտի 25-ին, 28-ին, 31-ին Հայաստանի հավաքականն անցկացնելու է ընտրական երեք հանդիպում։ Բայց շատ կարևոր է մեկնարկն ընտրական մրցաշարում, իսկ Լիխտենշտեյնում կայացած նախկինում երկու խաղերում Հայաստանի հավաքականը երկու անգամ էլ ոչ-ոքի արդյունքի է հասել` 2018 թվականին Ազգերի լիգայի մրցաշարում ունեցել է 2։2 արդյունք, իսկ 2019 թվականին Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական խմբային փուլում խաղում գրանցվել է 1։1 արդյունքը։

111
թեգերը:
Գևորգ Կասպարով, Վարդան Մինասյան, Լիխտենշտեյն, Հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Ըստ թեմայի
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոր մարզիչ ունի
«Այնտեղ վախ չկար»․ Ալեքսանդր Գրիգորյանը՝ արցախյան պատերազմի և իր «ուրարտական» շրջանի մասին
«Հայաստանն էլ է մեր հայրենիքը»․ պատանի ֆուտբոլիստի հայրը չի ուզում առաջ ընկնել
Чемпион молодежного Чемпионата Европы по вольной борьбе Арен Исраелян

Հայաստանի փառահեղ հաջողությունը. Արեն Իսրայելյանը ևս ոսկե մեդալակիր դարձավ ԵԱ–ում

18
(Թարմացված է 00:10 17.06.2021)
Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն ըմբշամարտի գերտերություն համարվող Ռուսաստանին։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Բուլղարական Սամոկով քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Ազատ ոճային Արեն Իսրայելյանը (71կգ) առաջնության ոսկե մեդալակիր դարձավ՝ եզրափակիչում 12:1 հաշվով առավելության հասնելով ռուս մրցակցի նկատմամբ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Հայկ Գասպարյանը (45կգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Տիգրան Բունիաթյանը (51կգ)` բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք` 55 կգ քաշային կարգի, ազատ ոճային ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը ևս դարձել էր Եվրոպայի առաջնության հաղթող:

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն ըմբշամարտի գերտերություն համարվող Ռուսաստանին։

Հայտնի են հայկական ակումբների մրցակիցները Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում

18
թեգերը:
մեդալ, ըմբշամարտիկ, Հայաստան
Ըստ թեմայի
Ամեն ինչ՝ հեծանվորդների համար. երևանցի ամուսինների վանաձորյան նախագիծը
Արոնյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը «Grand Chess Tour»-ում
Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը Չեմպիոնների լիգայում
Ֆուտբոլ

Հայաստանը ներկայացնող 2 լրագրող հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար

97
(Թարմացված է 00:05 16.06.2021)
Ըստ Կարեն Ռաֆայելյանի` ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հայաստանը ներկայացնող 2 լրագրողներ հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար: Լրագրող Կարեն Ռաֆայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հայտնելով, որ իր գործընկեր Դավիթ Եղիազարյանը նույնպես ստացել է նոր հավատարմագիր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2 մարզական լրագրողները մերժում են ստացել Եվրո-2020-ի հավատարմագրման համար։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Կարեն Ռաֆայելյանը նոր հավատարմագիր է ստացել։

«Ադրբեջանի կապիկությունները` կապված Եվրո-2020-ում հայ լրագրողներիս հավատարմագրումից զրկելու հետ, 2 օր էլ չտևեցին: Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային արագ և ազդեցիկ արձագանքի համար: Բացի մեր անձնական նամակներից, հենց ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար»,–ֆեյսբուքի իր էջում գրել է Ռաֆայելյանը:

Հիշեցնենք, որ լրագրողները դեռևս 2020 թվականի հունվարին էին հայտ ներկայացրել և համաձայնեցրել ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայության հետ այն քաղաքներն ու խաղերը, որոնք կցանկանային այցելել։ Այդ ցանկում, բնականաբար, Բաքուն չի եղել։

«Դուք տղամարդ չեք». մարզական մեկնաբանի հարցը հունից հանել է Օլգա Բուզովային

Հավատարմագրումը ստացվել է մայիսին, բայց մեկ վերապահումով, որ այն կարող են չեղարկել, եթե մասնակից երկրներից որևէ մեկի իրավապահ մարմինները որոշեն, որ լրագրողներն առնչություն ունեն հանցագործության հետ։

Բնականաբար, հասկանալի է, թե որ երկիրը և ինչո՞ւ էր մերժել լրագրողներին։

97
թեգերը:
ֆուտբոլ, Ադրբեջան, Լրագրող, հայ, Հայաստան