Լևոն Արչոնյան. արխիվային լուսանկար

Արոնյանը Magnus Carlsen Invitational մրցաշարում կսկսի պայքարն ադրբեջանցու հետ

94
(Թարմացված է 14:15 11.03.2021)
Մրցաշարը կանցկացվի երկու փուլով։ Առաջին տուրում կկայանա 15 րոպե տևողությամբ շրջանաձև մրցաշար: Երկրորդում ութ լավագույնները նոկաուտ համակարգով կորոշեն հաղթողին:

Երևան, 11 Մար – Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մարտի 13-ին պայքարի մեջ կմտնի Magnus Carlsen Invitational շախմատային օնլայն մրցաշարում հաղթելու համար, որի մրցանակային ֆոնդը կազմում է 220 հազար դոլար:

Մրցաշարը կանցկացվի երկու փուլով։ Առաջին տուրում կկայանա 15 րոպե տևողությամբ շրջանաձև մրցաշար: Երկրորդում ութ լավագույնները կորոշեն նոկաուտ համակարգով հաղթողին: Նոկաուտի յուրաքանչյուր փուլում խաղում են 4-ական արագ պարտիայի երկու հանդիպում, թայբրեյք - 2 բլից պարտիաներ, անհրաժեշտության դեպքում արմագեդոն:

Բացի Արոնյանից, մրցաշարին կմասնակցեն նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Դանիիլ Դուբովը (Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Անիշ Գիրին (Հոլանդիա), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Ալիրեզա Ֆիրուջան (FIDE), Դավիդ Անտոնը (Իսպանիա), Յորդեն Վան Ֆորեստը (Իսպանիա), Նակամուրան (ԱՄՆ), Կարյակինը (Ռուսաստան), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Ալան պիչոտ (Արգենտինա) և Նիլս Գրանդելիուս (Շվեդիա):

«Խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ հեռանալ երկրից». Լևոն Արոնյան

Առաջին տուրում Արոնյանը կհանդիպի ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Պաշտոնապես հայ գրոսմայստերը դեռ հանդես է գալիս հայկական դրոշի ներքո։

Հիշեցնենք, որ Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական եռակի չեմպիոն Լևոն Արոնյանն ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին:

Արոնյանն իր որոշումը հիմնավորել է «շախմատի ոլորտ ներխուժած ոչ կոմպետենտ քաղաքական գործիչներով» և պետության կողմից շախմատիստների աջակցության ընդհատմամբ:

94
թեգերը:
մրցաշար, շախմատ, Մագնուս Կարլսեն, Լևոն Արոնյան
Ըստ թեմայի
2 հաղթանակ, 2 պարտություն և մեկ ոչ-ոքի. Արոնյանն արագ շախմատի հեռավար մրցաշարի մասնակից է
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
«Այսօր խոսել եմ Լևոնի հետ, գիտեմ՝ ինչ է որոշել»․ ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ
Բռնցքամարտ

Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթեց ադրբեջանցուն

97
(Թարմացված է 10:35 20.06.2021)
ժորժիկ Մարությանի հարվածներից մեկի ժամանակ ադրբեջանցին ունքի պատռվածք ստացավ, և 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Իտալիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության 3-րդ մրցումային օրը կաշվե ձեռնոցի հայ պատվիրակների հաղթարշավը շարունակվում է: Երեկ մրցահերթում ռինգ դուրս եկած մեր բոլոր բռնցքամարտիկները հաղթել են իրենց մրցակիցներին: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

56 կգ քաշային Արթուր Բազեյանը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել բելառուս Մաքսիմ Պանկաուի նկատմամբ:

60 կգ քաշային ժորժիկ Մարությանն իր առաջին մենամարտում հաղթանակ է տոնել ադրբեջանցի Ջալալ Գառբանովի նկատմամբ:

«Առաջին երկու ռաունդներում մեր բռնցքամարտիկը ուներ հսկայական առավելություն ու նրա հարվածաշարերից մեկի ժամանակ մրցակիցը ունքի պատռվածք ստացավ, և 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Այնուհետև բժիշկները թույլ չեն տվել շարունակել մենամարտը, և քանի որ Մարությանը նաև միավորներով է մեծ առավելություն ունեցել, հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին: Գեղեցիկ հաղթանակ է տոնել նաև Արմեն Մաշակարյանը, որի համար սա երկրորդն էր այս առաջնությունում: Այս անգամ Մաշակարյանը պարտության է մատնել մոլդովացի Նիկոլա Բուկսային:

Պատանեկան ԵԱ․ Անդրանիկ Ավետիսյանը ջախջախեց ադրբեջանցուն

 

97
թեգերը:
հաղթանակ, ադրբեջանցի, հայ, բռնցքամարտ
Լևոն Արոնյան

Արոնյանը Grand ChessTour շախմատային սերիայի երկրորդ փուլի առաջատարների թվում է

51
(Թարմացված է 22:47 18.06.2021)
Երեք փուլերից հետո Արոնյանը 4 միավորով ռուսաստանցի Նեպոմնյաշչիի, Սվիդերի և ամերիկացի Սոյի հետ կիսում է 1-4-րդ տեղերը։ Grand ChessTour սերիայի երկրորդ փուլում շախմատիստները ռապիդ և բլից կխաղան։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Առաջատար հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Փարիզում անցկացվող Grand ChessTour սերիայի երկրորդ փուլի առաջատարների խմբում է։

Հայ գրոսմայստերը մրցաշարը սկսեց ոչ ոքիով. նա խաղում էր ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ։ Երկրորդ փուլում նա կիսեց միավորները շախմատի համաշխարհային թագին վերջերս հավակնող ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ երրորդում` հաղթանակ տարավ ֆրանսիացի Էթյեն Բաքրոյի նկատմամբ։

Երեք փուլերից հետո Արոնյանը 4 միավորով ռուսաստանցի Նեպոմնյաշչիի, Սվիդերի և ամերիկացի Սոյի հետ կիսում է 1-4-րդ տեղերը։

Արոնյանից բացի, մրցաշարին մասնակցում են նաև Մաքսիմ Վաշյե–Լագրավը (Ֆրանսիա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Ռիխարդ Ռապորտը (Հունգարիա), Ալիռեզա Ֆիրուջա (FIDЕ), Էթյեն Բաքրոն (Ֆրանսիա)։

Grand ChessTour սերիայի երկրորդ փուլում շախմատիստները ռապիդ և բլից կխաղան։

Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Grand Chess Tour մրցաշարում

Մրցանակային ֆոնդը 150 հազար դոլար է, հաղթողը 37 500 դոլար է ստանում։ Ռապիդում հաղթանակի համար 2 միավոր է գրանցվում, ոչ ոքիի համար` 1, բլիզում հաղթանակի դեպքում` 1, ոչ ոքիի դեպքում` 0.5 միավոր։

51
թեգերը:
հաղթանակ, շախմատիստ, շախմատ, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Ըստ թեմայի
Արոնյանը Grand Chess Tour մրցաշարին կմասնակցի Հայաստանի դրոշի տակ
Grand Chess Tour. Արոնյանը կհանդիպի շախմատի համաշխարհային թագի նախկին հավակնորդի հետ
Լևոն Արոնյանը հերթական ոչ-ոքին խաղաց Բուխարեստի մրցաշարում
Ընտրատեղամաս

Քվեարկության արդյունքները 07։00-ի դրությամբ․ ամփոփվել են 1928 ընտրատեղամասի արդյունքները

762
(Թարմացված է 07:05 21.06.2021)
Վերջին տվյալների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 654 596 քվե, այսինքն՝ կողմ են քվեարկել մասնակիցների 54.31%-ը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությունից հետո ժամը 07։00-ի դրությամբ ամփոփվել են 2008 ընտրատեղամասերից 1928-ի արդյունքները։

Ըստ այդմ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 654 596 քվե (54.31%),

«Հայաստան» դաշինքը՝ 251 784 (20.89%),

«Պատիվ ունեմ» դաշինքը՝ 62 723  (5.2%),

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝  48 159 (4),

«Հանրապետություն» կուսակցությունը՝ 36 445 (3,02),

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 18 292 (1.52)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ 

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

 

762
թեգերը:
ԱԺ, քվեարկություն, Ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
Փաշինյանը քաղաքական խորհրդակցություններ կսկսի
Ինչպես են կենտրոնական շտաբի մոտ Փաշինյանին դիմավորում նրա կողմնակիցները. տեսանյութ