Սմբատ Լպուտյան

«Այսօր խոսել եմ Լևոնի հետ, գիտեմ՝ ինչ է որոշել»․ ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ

216
(Թարմացված է 18:11 15.02.2021)
Սմբատ Լպուտյանը լրագրողների հետ զրույցում տխուր էր, նա մի քանի անգամ շեշտեց, որ առանց Լևոն Արոնյանի Հայաստանի շախմատի հավաքականի համար դժվար կլինի բարձր ցուցանիշներ արձանագրել։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ է գրոսմայստեր Լևոն Արոնյանի որոշումից՝ Հայաստանում մնալու կամ ԱՄՆ տեղափոխվելու վերաբերյալ։

«Ես այսօր խոսել եմ Լևոնի հետ, գիտեմ՝ ինչ է որոշել։ Բայց ճիշտ չի լինի, որ ես խոսեմ դրա մասին։ Նա ասել է, որ կարտահայտվի իր որոշման վերաբերյալ, բոլոր հարցերին կպատասխանի», - ասաց Լպուտյանը։

Լրագրողների ճշտող հարցին՝ կարելի՞ է արդյոք ասել, որ Արոնյանը մնացել է Հայաստանի հավաքականում, Լպուտյանը ասաց, որ նման բան չի ասել և կրկին խնդրեց սպասել Արոնյանի արձագանքին։

Լրագրողների հետ զրույցում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահը տխուր էր, մի քանի անգամ շեշտեց, որ առանց Լևոն Արոնյանի Հայաստանի շախմատի հավաքականի համար դժվար կլինի բարձր ցուցանիշներ արձանագրել։

«Հեշտ չի փոխարինել Արոնյանին։ Լևոնի պես շախմատիստներ հազվադեպ են ծնվում, և դրանք գանձեր են շախմատային աշխարհի ու մեր երկրի համար», - ասաց Լպուտյանը։

Նա նշեց, որ շախմատի ֆեդերացիայում Արոնյանի հարցով քննարկումներ եղել են, որոնց նա ներկա չի եղել։ Հարցը քննարկվել է նաև ֆեդերացիայի նախագահի՝ Սերժ Սարգսյանի հետ։

«Եթե Լևոնը ցանկանա տեղափոխվել, ֆեդերացիան ոչինչ չի կարող անել», - ասաց ֆեդերացիայի փոխնախագահը։

Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Լևոն Արոնյանը որոշել է տեղափոխվել Միացյալ Նահանգներ ու հանդես գալ ԱՄՆ շախմատի հավաքականի կազմում։ Շախմատիստի մայրը՝ Սեդա Արոնովան, արձագանքելով տարածվող լուրերին Facebook-ում գրել էր, որ իր որդին հազարապատիկ ավելի վարձատրությամբ այլ երկրների հավաքականներում հանդես գալու բազմաթիվ առաջարկներ է ստացել և ստանում:

Հրաշքներ լինում են. Լևոն Արոնյանը վստահ է` ավելի լավ տարի է մեզ սպասում

«Մինչ այժմ հրաժարվել է դրանցից, թե ինչ որոշում կկայացնի այս անգամ, տեսնելով այս համազգային հոգեխանգարմունքը, չեմ կարող ասել», - գրել էր նա։

Հիշեցնենք՝ Լևոն Արոնյանը Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարն է, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թվականի աշխարհի և 1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթող։ 2001 թվականից Լևոնը բնակվում է Գերմանիայում, սակայն շարունակում է ներկայացնել Հայաստանը շախմատային աշխարհում։

216
թեգերը:
Սմբատ Լպուտյան, Լևոն Արոնյան, շախմատ
Ըստ թեմայի
Մրցանակային ֆոնդը`100.000 ԱՄՆ դոլար. Լևոն Արոնյանը կմասնակցի առցանց միջազգային մրցաշարի
2 հաղթանակ, 2 պարտություն և մեկ ոչ-ոքի. Արոնյանն արագ շախմատի հեռավար մրցաշարի մասնակից է
Լևոն Արոնյանը պարտվեց Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավին
Վարազդատ Հարոյան

Հարոյանը` «Աստանա» գնալու, «Տամբովի» պարտքի ու իր նախասիրությունների մասին. բացառիկ զրույց

91
(Թարմացված է 09:41 06.03.2021)
2021 թվականի փետրվարի 15-ին հայաստանի ֆուտբոլի հավաքականի փոխավագ, «Ուրալի» ու «Տամբովի» նախկին պաշտպան Վարազդատ Հարոյանը պաշտոնապես պայմանագիր կնքեց Ղազախստանի տիտղոսակիր թիմի՝ մայրաքաղաքի «Աստանայի» հետ։

Նոր կարգավիճակում Sputnik Ղազախստանին տված իր առաջին հարցազրույցում Վարազդատ Հարոյանը բացահայտ խոսել է «Տամբովի» խնդիրների, էմոցիոնալ Գրիգորի Իվանովի մասին, ինչպես նաև մանրամասներ է ներկայացրել «Աստանա» տեղափոխվելու ու իր նպատակների մասին:

«Աստանան», Տիխոնովը և առաջադրանքները

- Վարազդատ, մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ասել էիք, որ դեռ «Տամբովում» խաղալիս տեղյակ եք եղել «Աստանայի» հետաքրքրության մասին: Ի՞նչն է վճռորոշ դարձել տեղափոխվելու որոշում կայացնելու հարցում:

– Մի քանի տարբերակ ունեի, բայց «Աստանան» կարգավիճակով ամենաբարձրն էր, ակումբը բազմակի չեմպիոն է, որն իր առջև միայն բարձր խնդիրներ է դնում։ Մարզիչի գործոնն էլ իր դերկատարությունն ունեցավ։ Անձամբ շփվեցի Անդրեյ Վալերիի Տիխոնովի հետ, հասկացա, որ պետք եմ թիմին։ Նա բացատրեց իմ դերը, ասաց, թե ինչ է ակնկալում ինձնից։ Մի քանի առաջարկներ եմ ունեցել Եվրոպայից, բայց դրանք համեմատելի չեն «Աստանայի» հետ։

- Եթե գաղտնիք չէ՝ ո՞ր երկրներից եք առաջարկներ ստացել։

- Հունաստան, Կիպրոս ու Իսրայել։

- Այն թիմերից, որոնք չե՞ն խաղում եվրագավաթներում։

- Այո, այդ թիմերը չեն խաղում Եվրոպայում։ Որոշում կայացնելիս դեր է խաղացել նաև այն հանգամանքը, որ «Աստանան» խաղում է եվրագավաթներում։ «Աստանայի» պես թիմ անպայման է պետք գնալ։

– «Աստանայում» արդեն խաղում է Հայաստանի հավաքականի թիմակիցներից Տիգրան Բարսեղյանը։

- Ես մինչև պայմանագիր կնքելը նրա հետ խոսել եմ։ Նա ամեն ինչ պատմեց թիմի մասին, թե ինչպես է ամեն ինչ կազմակերպված։ Շատ ավելի հեշտ է հարմարվել նոր ակումբին, երբ այնտեղ արդեն ծանոթ տղաներ կան։

- Պայմանագիր կնքելուց առաջ ինչ-որ բան գիտեի՞ք Ղազախստանի ու «Աստանայի» մասին։

- Ղազախստանի մասին շատ քիչ գիտեի, գրեթե ոչինչ։ «Աստանայի» մասին գիտեի, որ ակումբը մեծ պատմություն ունի. վեց տարի անընդմեջ չեմպիոն է դարձել։ Երբ երիտասարդ էի, «Փյունիկում» խաղացել եմ «Աստանայի» դեմ, իսկ Հայաստանի հավաքականի կազմում` Նուր– Սուլթանում Ղազախստանի դեմ։ Այնպես որ` պատկերացում ունեի այստեղի ֆուտբոլի մասին։

- Վերջերս «Աստանան» ավարտեց հավաքը Թուրքիայում։ Ինչպե՞ս եք գնահատում նախապատրաստական փուլը:

- Հավաքները գերազանց անցան։ ԲՄԱ- ի հետ վերջին խաղում խնդիրներ կային։ Մենք պարտվեցինք։ Այստեղ հավանաբար հոգնածությունն ազդեց։ Երբ 18 օր հավաքների մեջ ես, վերջում դա զգացնել է տալիս։ Այնպես որ, բացի այդ խաղից, ամեն ինչ լավ էր։ Ես հասցրի ձուլվել թիմին, ինձ լավ եմ զգում։

- Անձամբ ձեզ համար ի՞նչ նպատակ եք դրել «Աստանայում»։

- «Աստանան» ղազախական ֆուտբոլի պատմությունն է։ Կարևոր չէ, որ կազմը շատ է փոխվել։ Այս տարի մենք պայքարում ենք առաջին տեղի համար։ Եթե ես այստեղ եմ, ես էլ եմ պայքարում ոսկե մեդալների համար։ Յուրաքանչյուր խաղում դաշտ դուրս կգամ, ցույց կտամ ինձ, ու թիմին կօգնեմ չեմպիոն դառնալ։

- Օրերս Ձեր առաջին պաշտոնական խաղն էր «Աստանայի» կազմում Ղազախստանի սուպերգավաթի կիսաեզրափակիչում։ Խաղում էիք «Շախտյորի» դեմ։ Ինչպե՞ս եք գնահատում Ձեր նորամուտը և մրցակից թիմի խաղը։

- Շատ ուրախ եմ, որ «Աստանայի» կազմում առաջին իսկ խաղում հաղթեցինք։ Ամբողջ թիմը լավ էր խաղում, մենք կատարեցինք մարզիչի դրած խնդիրը։ «Շախտյորը» վատ թիմ չէ, բայց կոնկրետ այս խաղում մենք շատ ավելի ուժեղ էինք։

- Կողքից թվում էր, թե մարզչական մտահղացմամբ դուք ապահովում էիք պաշտպանության աջ եզրը, երբ Անտոնիո Ռուկավինան անցնում էր հարձակման: Դա այդպե՞ս է։

- Նման խնդիր չի եղել։ Անկեղծ ասած` երբ «Ուրալում» էի խաղում, այնտեղ աջ պաշտպան Դենիս Կուլակովը նույնպես շատ էր գրոհում։ Այդ պատճառով կա՛մ ես, կա՛մ հենակետային կիսապաշտպանը ապահովագրում էին նրա եզրը։ Այնպես որ, սովոր եմ հարձակվող աջ պաշտպանի հետ խաղալ և ապահովագրել նրան։

- Սա առաջին պաշտոնական հանդիպումն էր նաև «Տուրկեստան-Արենայի» համար։ Ինչպե՞ս եք գնահատում մարզադաշտն ու խոտածածկի որակը:

- Փոքրիկ ու գեղեցիկ մարզադաշտ: Դաշտն էլ վատը չէ, պարզապես երբ չեն ջրում, դժվար է խաղալ չոր խոտի վրա։ Ամեն ինչ լավ է, խաղի օրը գերազանց եղանակ էր տարվա այս շրջանի համար։

 «Փյունիկի», Իրանում եղած երկրաշարժի ու Գրիգորի Իվանովի մասին

Защитник сборной Армении Вараздат Ароян
© Sputnik / Абзал Калиев
Վարազդատ Հարոյան

- Եթե վերադառնանք ամենասկզբին, ինչո՞ւ ֆուտբոլիստ դարձաք:

- Անկեղծ ասած՝ չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Հայրս ինձ տարավ ֆուտբոլի, ըստ էության` նա որոշեց, որ պետք է ֆուտբոլիստ դառնամ։ 7 տարեկանից խաղում եմ։

- Միանգամից կենտրոնական պաշտպանի դիրքո՞ւմ էիք խաղում:

- Միանգամից դարձա պաշտպան ու միանգամից կենտրոնական (ժպտում է):

- Հասուն տարիքում կարիերան սկսել եք «Փյունիկում»: Եթե դիտարկենք հենց տիտղոսների մասով, դա Ձեր կարիերայի ամենահաջողված փո՞ւլն է:

- «Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է։ Երբ այնտեղ խաղում էի, ակումբը հայկական ֆուտբոլի սիրտն էր, այնտեղ խաղում էին հավաքականի բոլոր խաղացողները։ Ինձ համար «Փյունիկը» դպրոց է, թիմ, որն ինձ շատ բան տվեց որպես ֆուտբոլիստ։

- Դուք մեկ մրցաշրջան Իրանում էիք խաղում և մի անգամ ասել եք, որ մեկ տարվա ընթացքում երկու երկրաշարժ եք տեսել։

- Նույնիսկ ոչ թե մեկ տարում, այլ մեկ շաբաթում երկու երկրաշարժ եղավ. դա վճռորոշ գործոն էր, թե ինչու ես հեռացա այնտեղից։ Իրանը շատ փակ երկիր է, այնտեղ նույնիսկ քաղաքի փողոցներում մարդիկ շատ քիչ են։ Երբ երկրաշարժ եղավ, բոլորը պարզապես դուրս եկան փողոց, շփվում էին, սնվում։ Կողքից ինձ թվաց, որ իրենց համար դա սովորական է, և նրանք ոչնչից չեն վախենում։ Մենք այն ժամանակ ընտանիքով բնակարանում էինք ապրում։ Բոլորս հասկանում ենք՝ թե ինչով կարող է ավարտվել երկրաշարժը, իսկ մարդիկ փողոցում պարզապես շփվում էին, կատակում։

- Իսկ ինչպե՞ս կգնահատեք ֆուտբոլի մակարդակն Իրանում:

– Այնտեղի մակարդակը վատը չէ։ Իրանում ագրեսիվ և ուժային ֆուտբոլ են խաղում։ Խաղի մակարդակը Եվրոպայի հետ համեմատելի չէ, բայց Ասիայի համար շատ լավ է։

- Հետո մի քանի մրցաշրջան «Ուրալում» էիք խաղում։ Այդ թիմի նախագահը Գրիգորի Իվանովն է` շատ իմպուլսիվ ու էմոցիոնալ։ Հնարավո՞ր է՝ նրա մասին մի քանի պատմություն հիշեք։

- Դժվար է նրա մասին մի պատմություն պատմել։ Նա պարզապես շատ զգացմունքային մարդ է։ Կողքից կարող է թվալ, որ նա ինչ-որ բան չափից դուրս է անում։ Իրականում Իվանովը շատ է անհանգստանում թիմի համար։ Նա միակ նախագահն է, որը նստում է պահեստայինների նստարանին, այլ ոչ թե VIP տեղերում: Բայց երբ խաղն ավարտվում է, հինգ րոպե անցնում է, բոլոր զգացմունքները մարում են, և նա շատ հանգիստ է դառնում:

- Ինչպե՞ս էիք վերաբերվում այն հանգամանքին, որ նախագահը նստարանին է ու անընդհատ ինչ-որ բան է գոռում։

- Ինձ համար, անկեղծ ասած, միևնույնն է՝ ով է նստարանին նստած։ Կարևորը, որ ես այնտեղ չնստեմ, այլ դաշտում լինեմ (ծիծաղում է):

- «Ուրալում» երկար ժամանակ խաղացել ենք Դմիտրի Պարֆյոնովի մոտ: Ինչպե՞ս եք գնահատում այդ մասնագետին։ Նա նույնպես նախկին «սպարտակցի» է, ինչպես նաև Տիխոնովը «Աստանայում»:

- Դմիտրի Վլադիմիրովիչը շատ հեռանկարային մարզիչ է, նա նաև հիանալի ֆուտբոլիստ էր։ Կարծում եմ՝ «Ուրալում» նրա կարիերան հաջողված է։ Մենք խաղացինք գավաթի խաղարկությունում, վերջում՝ եզրափակիչում, բախտներս մի փոքր չբերեց։ Երբ հեռացա «Տամբովից», Դմիտրի Վլադիմիրովիչի հետ հանդիպեցինք ու խոսեցինք «Արսենալ» տեղափոխվելու մասին, սակայն թիմն արդեն համալրված էր։

 «Տամբովն» ու պարտքերը

Защитник сборной Армении Вараздат Ароян
© Sputnik / Абзал Калиев
Վարազդատ Հարոյան

- «Ուրալից» հետո մի կարճ ժամանակ խաղացել եք «Տամբովում»։ Ակումբը Ձեզ պա՞րտք է»։

- Այո, մինչև հիմա ինձ պարտք են։

- Բա ի՞նչ են ասում։

- Ասում են՝ կվճարեն։

- Ինչքա՞ն եք սպասելու։

- Կարելի է կես տարի սպասել, կարելի է մեկ տարի սպասել, կարևորը, որ վերջում գումարը տան։

- Ինչքա՞ն ժամանակվա համար են պարտք։

- Ես չորս ամիս եմ այնտեղ խաղացել, այդքանի էլ պարտք են։

- Ռուսաստանի Պրեմիեր լիգան ու Ռուսաստանի ֆուտբոլային միությունը որոշել են փրկել «Տամբովը» և՛ գումարով, և՛ ֆուտբոլիստներով, որոնք վարձակալությամբ կգան։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման նախաձեռնությանը։

- Չգիտեմ, թե ով է այնտեղ ինչ-որ գումար է հավաքում, բայց թիմը կարծես թե կշարունակի խաղալ։ Երևի դա ամենակարևորն է։ Կարող էին կես մրցաշրջան խաղալ ու փակել թիմը։ Իսկ թե ինչ կլինի մրցաշրջանի վերջում, արդեն չգիտեմ։

- Ձեր կարծիքով ի՞նչն է ավելի լավ. սկզբում բոլոր պարտքերը փակելու համար գումար գտնել, վճարել (այդ թվում նաև Ձեր պարտքը), բայց թիմը դո՞ւրս մնա մրցաշարից, թե՞ «Տամբովը» շարունակի խաղալ, գումարները ծախսվեն թիմը պահելու վրա։ Բայց դա կնշանակի, որ պարտքերն այդքան էլ շուտ չեն վերադարձվի խաղացողներին:

- Կարծում եմ՝ «Տամբովի» համար ներդրողից գումար չի գտնվի, քանի որ ակումբը մրցաշարային աղյուսակի ներքևում է, և պարտքերը պարզապես հսկայական են։ Նրանք խոստացել են, որ ամեն ինչ կփակվի, բայց կարծում եմ, որ հաջորդ տարի թիմը չի լինի Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Եթե այն լիներ աղյուսակի գոնե մեջտեղերում, ապա գուցե փող գտնելու տարբերակներ լինեին, իսկ այդպես ոչ մեկին ֆինանսական առումով հետաքրքիր չի լինի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ակումբը։ Ֆուտբոլիստները բոլորը գնացել են, այժմ նոր թիմ է, բոլոր խաղացողները վարձակալությամբ են խաղում։ Մրցաշրջանը կավարտվի, մարդիկ կվերադառնան իրենց թիմեր։ «Տամբովն», ըստ էության, այդ ժամանակ չի լինի։ Պարտքը 300 մլն ռուբլի է, մարդիկ կես տարի է` սպասում են իրենց գումարներին։

- Դիմե՞լ եք ՖԻՖԱ-ին՝ հարցը լուծելու համար:

- Իհարկե դիմել եմ, որովհետև գումարը չէին վճարում, ես չգիտեի՝ ինչ կլինի։ Հետո հետ վերցրի հայտս, որ ակումբը կարողանա ֆուտբոլիստների հայտ նեկայացնել մրցաշրջանի համար ու խաղալ։

- Հիմա, ըստ էության, հավատում եք ազնիվ խոսքի՞ն:

- Այո։ Խոստացել են, որ կփակեն պարտքերը։ Տեսնենք։

- Եթե հաշվի չառնենք ֆինանսական խնդիրները, ինչպե՞ս եք գնահատում այդ թիմը։

- Լավ հավաքական ունեինք, ֆուտբոլիստներն ուժեղ էին։ Պարզապես երբ ես եկա, մարդիկ կես տարի փող չէին ստացել, նրանց միտքն արդեն ուրիշ տեղ էր, ֆուտբոլի մասին չէին մտածում։ Եթե ֆինանսապես ամեն ինչ նորմալ լիներ, արդյունքներն էլ այլ կլինեին։

 - Ձեր կարիերայում առաջին անգա՞մ է, որ Ձեզ գումար են պարտք։

- Այո, ինձ հետ նման բան առաջին անգամ պատահեց «Տամբովում»։

- Նոր կանոններով` նախորդ մրցաշրջանից Ռուսաստանում և Ղազախստանում դուք լեգիոներ չեք համարվում։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս նորամուծությանը։

- Երբ դադարեցի Ռուսաստանում լեգիոներ լինել, ինձ ավելի լավ եմ զգում։ Քանի որ եղել են խաղեր, երբ ես չեմ խաղացել միայն այն պատճառով, որ թիմը տեղավորվի սահմանաչափի մեջ։ Իսկ երբ դու այլևս լեգիոներ չես, կարելի է համարել, որ «մերոնքական» ես։

Защитник сборной Армении Вараздат Ароян
© Sputnik / Абзал Калиев
Футболисты ФК Астана на тренировке Тигран Барсегян (слева) и Вараздат Ароян (справа)

 

–Սահմանաչափը վա՞տ բան է:

- Ոչ, ինչո՞ւ: Պետք է, որ այն լինի։ Պարզապես պետք է խելքով անել դա։ Հայաստանում հիմա կազմում երեք հայ պետք է ունենանք։ Թեև կարծում եմ, որ կարող էին ավելի շատ լինել։

- Ինչպե՞ս եք գնահատում 8+17 ռուսական սահմանաչափը։

- Ռուս ֆուտբոլիստների համար դա լավ սահմանաչափ է։ Օրինակ, «Զենիթը», «Սպարտակը» շատ որակյալ լեգեոներներ են վերցնում, բայց այդ 8 ֆուտբոլիստները չեն կարողանա ամբողջ մրցաշրջանի ընթացքում լավ մարզավիճակում լինել ու կազմում մնալ։ Ինձ համար (քանի որ չեմ համարվում լեգիոներ) և տեղացի ֆուտբոլիստների համար դա լավ հնարավորություն է։

- Հարց ֆուտբոլի թեմայից դուրս։ Ազատ ժամանակ ի՞նչ եք նայում։

- Սովորաբար նայում եմ ամեն ինչ մեքենաների մասին:

- Դուդին, Comedy չե՞ք նայում:

- Ոչ, նման բան չեմ նայում (ծիծաղում է): Կամոն է նման բաներ նայում (Կամո Հովհաննիսյանը՝ Հայաստանի հավաքականի ու ղազախստանյան «Կայրաթի» խաղացող,– խմբ.)։

- Ի՞նչ ֆիլմեր եք սիրում։

- Ցանկացած լավ, հաճելի ֆիլմ կարող եմ դիտել: Կարևորը, որ այնտեղ մեքենաներ լինեն (ծիծաղում է)։ Մինչ այստեղ էինք թռչում, ինքնաթիռում նայեցի «Ակիմ» ֆիլմը։ Ղազախական կատակերգություն է։ Հավանեցի, զվարճալի ֆիլմ էր։

- Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում։

- Miyagi եմ լսում։ Միշտ հաճելի է հայկական երաժշտություն լսել, ամեն դեպքում՝ հարազատ է։

- Հանդերձարանում սովորաբար ի՞նչ երաժշտություն է։

- Մեր գլխավոր դիջեյը Տիգրանն է։ Ռեփ էլ ենք լսում, դասական էլ։ Նույնիսկ Նազիմա ենք լսում, չէ՞ որ Շիմկենտում ենք (ծիծաղում է)։

-Անչափ շնորհակալ եմ զրույցի համար։ Հաջող մրցաշրջան եմ մաղթում։ Կարևորը` առանց վնասվածքների լինի։

- Շնորհակալություն։

Ովքեր են Հայաստանի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները. տրանսֆերային պատուհաններ և անակնկալներ

91
թեգերը:
հարցազրույց, Ղազախստան, ֆուտբոլիստ, Վարազդատ Հարոյան
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը կրկին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց
Ամեն հայ կօգնի` ինչով կարող է. Հայաստանի հավաքականի խաղացողները հիմնադրամ են ստեղծել
Վարազդատ Հարոյանը նոր ակումբ է տեղափոխվել
Լևոն Արոնյան

Լևոն Արոնյանը ՀՖԿՍՊԻ–ի պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիր է ստացել. լուսանկար

82
(Թարմացված է 16:40 05.03.2021)
Հանրահայտ շախմատիստը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչմանն արժանացել էր դեռևս անցյալ տարի։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) գիտական խորհրդի հերթական նիստի աշխատանքները սկսելուց առաջ ռեկտոր Դավիթ Խիթարյանը բուհի պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիր է հանձնել հայ առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանին։ Տեղեկությունը հրապարակվել է ինստիտուտի ֆեյսբուքյան էջում։

Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին և խնդրել վերանայել իր որոշումը

«Արոնյանը պատվավոր պրոֆեսորի կոչմանն արժանացել էր դեռևս 2020 թվականին, սակայն կորոնավիրուսի պատճառով պարբերաբար հետաձգվում էր վկայագրի հանձնման արարողությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արոնյանը հայտնել էր ԱՄՆ տեղափոխվելու և այդ երկրի հավաքականում հանդես գալու մասին:

ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր

82
թեգերը:
Լևոն Արոնյան, Հայաստան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Ըստ թեմայի
«Դա սպորտսմենի իրավունքն է». ԿԳՄՍ նախարարը` Արոնյանի որոշման մասին
Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
Սերժ Սարգսյանը խոսել է Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին

Ո՞վ է ավելի թեթև տանում համավարակը. իտալացի գիտնականների հետազոտությունը

6
Իտալացի գիտնականները պարզել են, որ հոգեկան խնդիրներ ունեցողներն այնքան էլ չեն տառապում կորոնավիրուսային սահմանափակումներից։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Հանդուգն, անխոհեմ ու լկտի մարդիկ համավարակի ընթացքում շատ ավելի դիմացկուն են։ Տեղեկությունը հայտնում են Ֆիրենցեի համալսարանի իտալացի գիտնականները:

Պարզվել է, որ բնավորության այս գծերով մարդիկ ավելի լավ են տանում սահմանափակումներն ու նրանց մոտ սթրեսի մակարդակը զգալիորեն ավելի ցածր է:

Ուսումնասիրությունը հաստատում է, որ COVID-19-ի պատճառով սոցիալական մեկուսացումը կարող է հանգեցնել լուրջ հոգեբանական խնդիրների՝ սթրեսի ու դեպրեսիայի:

Լկտիությունն ու անխոհեմությունը պսիխոպաթիայի նշաններ են՝ կարեկցանքի արտահայտված բացակայությամբ, սոցիալական գերիշխանությամբ, մանիպուլյատիվությամբ, ինչպես նաև իմպուլսիվությամբ և սուր զգացողությունների ձգտումով։

Գիտնականների եզրակացություններն արվել են ավելի քան 600 մարդու հարցման հիման վրա։ Մասնակիցների միջին տարիքը 31,3  տարեկան է։

Աշխարհում, ԱՀԿ-ի վերջին տվյալներով, 114,4 մլն վարակակիր կա, իսկ Ջոնս Հոպկինսի համալսարանի հաշվարկներով նրանց թիվն արդեն գերազանցել է 115 միլիոնը: Ավելի քան երկուսուկես միլիոն մարդու կյանք բժիշկներին չի հաջողվել փրկել։

Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի

6
թեգերը:
Իտալիա, աշխարհ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
COVID-ին նույնպիսի էվոլյուցիա է սպասում․ բժիշկը խոսել է կորոնավիրուսի ապագայի մասին
Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում
Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը