Армянские легкоатлеты на турнире стран Балкан

Հայաստանը երկու մեդալ է նվաճել Բալկանյան երկրների Մ20 առաջնությունում

36
(Թարմացված է 16:12 15.02.2021)
Հայաստանը Բալկանյան երկրների առաջնության տղամարդկանց թիմային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացել է աթլետիկայի Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնությունը, որին մասնակցել են նաև հայ մարզիկները և մեդալներ նվաճել։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Հայաստանը ներկայացրել են Գոռ Բեգլարյանը և Նարեկ Սրապոնյանը, որոնք դարձել են մեդալակիրներ:

Հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը 11 մարզիկների պայքարում գրանցել է լավագույն արդյունքը՝ 7.29մ, և նվաճել ոսկե մեդալ:

Հեռացատկում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Խորվաթիայի ներկայացուցիչ Ռոկո Ֆարկաշը՝ 7.11մ, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Խորվաթիայի մեկ այլ ներկայացուցիչ՝ Լուկաշ Կիկը, որը գրանցել է 7.09մ արդյունք:

Եռացատկորդ Նարեկ Սրապոնյանը 9 մարզիկների պայքարում դարձել է արծաթե մեդալակիր՝ գրանցելով 15.26մ արդյունք: Եռացատկի մրցման չեմպիոն է դարձել ուկրաինացի Օլեքսանդր Այկոն (15.43մ), իսկ երրորդ մրցանակակիրը բուլղարացի Դիմիտար Տաշևն է (15.20մ):

Հայաստանը Բալկանյան երկրների առաջնության տղամարդկանց թիմային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ ընդհանուր թիմային հաշվարկում՝ 7-րդ:

Առաջնությանը մասնակցել են 16 երկրի շուրջ 200 մարզիկներ։

36
թեգերը:
Բուլղարիա, մեդալ, Հայաստան
Ըստ թեմայի
«Մենք երկար զրուցեցինք, Պոնչիկն ասաց` այդպես լավ չէ». Արոնյանին «զգուշացում» են արել
Հայ անպարտելի մարզիկների տասնյակը. նրանցից ո՞վ կարող է Նուրմագոմեդովի պես անպարտելի լինել
Հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը «Տամբովից» տեղափոխվեց «Արարատ–Արմենիա»
87 համարի ֆուտբոլիստը, կամ Ալեքսանդր Կարապետյանն արդեն «տանն» է
Լևոն Արոնյան. 3 հունիսի, 2019

Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

38
(Թարմացված է 16:42 01.03.2021)
ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում Լևոն Արոնյանի անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 1 հորիզոնականով բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, որը հրապարակվել է այսօր։

ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր

Արոնյանը 2781 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, ու նրա անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։ Նա զիջում է միայն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին (Նորվեգիա), Ֆաբիանու Կարուանային (ԱՄՆ), Դին Լիժենին (Չինաստան), Յան Նեպոմնյաշչիին (Ռուսաստան):

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լևոն Արոնյանը հայտարարել էր, որ որոշում է ընդունել տեղափոխվել ԱՄՆ, քանի որ պետությունն այլևս չի աջակցում շախմատիստներին։

38
թեգերը:
Շախմատի միջազգային ֆեդերացիա (ՖԻԴԵ), շախմատ, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Ըստ թեմայի
Դադարեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին․ Լևոն Արոնյանի մայրը զայրացած գրառում է արել
«Հայաստանում դեռ ձյուն է տեղում». Արոնյանը սիրելիի հետ նոր լուսանկար է հրապարակել
«Դա սպորտսմենի իրավունքն է». ԿԳՄՍ նախարարը` Արոնյանի որոշման մասին
Շախմատ

Հովհաննես Գաբուզյանը դարձավ Հայաստանի չեմպիոն

35
(Թարմացված է 14:35 01.03.2021)
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձել է Հայաստանի չեմպիոն և տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։ 8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ֆեդերացիան նշում է, որ Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնել էր առաջատարի դերը և վստահորեն պահպանել է այն մինչև մրցաշարի ավարտը։ Նա իր անհատական վարկանիշը բարելավել է 34 կետով։

7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանել են Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արման Փաշիկյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Սամվել Տեր-Սահակյանին բաժին է հասել բրոնզե պարգևը:

Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում

35
թեգերը:
Հովհաննես Գաբուզյան, շախմատիստ, շախմատ
Ըստ թեմայի
«Այսօր խոսել եմ Լևոնի հետ, գիտեմ՝ ինչ է որոշել»․ ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ
2 հաղթանակ, 2 պարտություն և մեկ ոչ-ոքի. Արոնյանն արագ շախմատի հեռավար մրցաշարի մասնակից է
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
Премьер-министр Никол Пашинян во время митинг со своими сторонниками на площади Республики (1 марта 2021). Еревaн

2021թ.–ի հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի Սահմանադրական հանրաքվե. Փաշինյան

0
Այդ գործընթացն առաջարկվում է իրականացնել կառավարության, ԱԺ–ի, ՀՀ նախագահի, քաղաքական ուժերի ու քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. 2021թ–ի հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի Սահմանադրական հանրաքվե, որով Հայաստանը կանցնի կիսանախագահական կառավարման համակարգի։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս գործընթացը մենք պետք է իրականացնենք կառավարության, ԱԺ–ի, ՀՀ նախագահի, քաղաքական ուժերի ու քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում»,– ասաց նա։

Փաշինյանը նաև նշեց, որ ՀՀ Սահմանադրության մեջ կան հոդվածներ, որոնց փոփոխությունը չի ենթադրում հանրաքվե, այլ դրանք հնարավոր է փոխել ԱԺ–ում քվեարկության միջոցով։

«Մեր մեծագույն խնդիրը պետք է լինի Սահմանադրության այնպիսի կառուցակարգերի ստեղծումն ու ձևավորումը, որը կերաշխավորի կայունությունը, անվտանգությունը ՀՀ–ում և կբացառի այսպիսի ճգնաժամերի ձևավորումը»,– ասաց նա։

0