ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի Ռիգայի ֆուտբոլային ակումբում: Ֆուտբոլիստը խզել է կապերը դանիական «Հոբրո» ակումբի հետ, որտեղ խաղում էր 2017 թվականից:
Ըստ տեղեկությունների` Բաբայանն ինքն է վճարել իր հրաժարագինը`«Հոբրոյի» հետ պայմանագիրը խզելու համար:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Էդգար Բաբայանը 9 հանդիպում է անցկացրել և դարձել մեկ գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ «Ռիգան» Լատվիայի գործող չեմպիոնն է, իսկ փետրվարի սկզբին ԱՄԷ-ում այս հավաքականը հսկիչ հանդիպումներ անցկացրեց հայկական երկու թիմերի հետ: «Ռիգան» 5:0 հաշվով հաղթեց Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» և 0:1 հաշվով զիջեց Հայաստանի փոխչեմպիոն «Նոային»:
Սուքիասյանները նվաճում են Ավստրիան. Երվանդը լավագույն հարձակվող է, Դավիթը` դարպասապահ
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու որոշում է կայացրել։ Արոնյանն իր որոշման հայտնել է ֆեյսբուքյան էջում գրառում անելով։
«Անցյալ տարին չափազանց ծանր էր բոլորիս համար՝ համաճարակ, պատերազմ, իմ դեպքում նաև՝ անձնական դժբախտությունն ու պետության բացարձակ անտարբերությունը հայկական շախմատի նկատմամբ: Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,–գրել է Արոնյանը։
Նա նշել է նաև, որ անկեղծորեն հպարտանում է, որ պատիվ է ունեցել զգալի ներդրում ունենալու հայկական շախմատի մեծագույն ձեռքբերումներում․ օլիմպիական երեք ոսկի, ոսկիներ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, աշխարհի երկու գավաթ, մի շարք անհատական և թիմային հաղթանակներ: Արոնյանը նշել է, որ մեր շախմատային հաջողություններում էական գործոն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը: Նրա խոսքով` 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց:
Շախմատիստն ասում է, որ այդպես էլ ներկայիս իշխանությանը չկարողացավ փոխանցել այն պարզ ճշմարտությունը, որ պետական աջակցություն խնդրում է ոչ թե անձամբ իր համար, այլ այդ հաջողություններով հայրենիքին ծառայելու և փառք բերելու հնարավորության, ինչը տասնամյակներ շարունակ Հայաստանը հնարավոր է այլևս չունենա: Դրա դիմաց նրան պատասխանել են.«Մեր փորձագետները գտնում են, որ Լևոն Արոնյանը այլևս պոտենցիալ չունի»:
«Անմիջապես այս «դատավճռից» հետո Ստավանգերի հեղինակավոր մրցաշարին ես պարտության մատնեցի և՛ աշխարհի չեմպիոնին, և՛ աշխարհի թիվ երկու խաղացողին: Տարիներ շարունակ ես տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ եմ ստացել, այդ թվում՝ ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդի կողմից... Ուզում եմ երախտագիտությունս հայտնել հարգարժան Ռեքս Սինկեֆելդին, որ այսօր էլ շարունակում է հավատալ ինձ: Շնորհակալ եմ նաև Ֆաբիանո Կարուանային, ով լինելով Ամերիկայի ուժեղագույն խաղացողը, աջակցում է ինձ և կիսում թիմակիցներ լինելու որոշումս»,–գրել է նա։
Դադարեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին․ Լևոն Արոնյանի մայրը զայրացած գրառում է արել
Արոնյանն իր խոսքն ամփոփել է` ասելով, որ համոզված է` կանցնի ժամանակ, և շախմատը Հայաստանում կվերադառնա իր կարգավիճակին. փակվող շախմատային դպրոցների և հեռացած նվիրյալների փոխարեն կրկին կտեսնենք հարգանք այն սպորտաձևի նկատմամբ, որտեղ մենք՝ որպես ազգ և երկիր, ունեցել ենք և դեռ կունենանք մեր կայուն տեղը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի սկզբից շախմատային դպրոցի ֆինանսավորումը դադարեցվեց, թեև մարզումները շարունակվեցին։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը Հայաստանի արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է: Ու հենց նրա օրոք էլ հիմնվեց ու սկսեց գործել Լևոն Արոնյանի ու Գաբրիել Սարգսյանի անվան գրոսմայստերների դպրոցը:
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը 5 նոր ֆուտբոլիստ ունի։ Տեղեկությունը հայտնում է ալումբի մամուլի ծառայությունը։
«Մեր թիմ են վերադարձել առաջնության ամենափորձառու դարպասապահ Գևորգ Կասպարովը և «Ալաշկերտի» պատմության լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ «Գանձասար-Կապանից» «Ալաշկերտ» են տեղափոխվել պաշտպան Վասպուրակ Մինասյանը, կիսապաշտպաններ Դավիթ Մինասյանը և Աշոտ Քոչարյանը:
Նշենք, որ Հայաստանի առաջնությանը 16-րդ տուրը մեկնարկելու է հաջորդ կիրակի՝ փետրվարի 28-ին, «Ալաշկերտ»-«Լոռի» խաղով։ Տուրի շրջանակներում կմրցեն նաև հետևյալ զույգերը՝ «Շիրակ»-«Փյունիկ», «Արարատ»-«Վան» և «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու»։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի, Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ այս օրերին չի հանդիպել։ Այս մասին Մանուկյանը հայտնեց լրագրողներին այսօր Բաղրամյան պողոտայում կազմակերպված ընդդիմության ճամբարում։
Խոսելով իշխանության հայտարարած ռազմական հեղաշրջման փորձի մասին` Վազգեն Մանուկյանն ասաց. «Հեղաշրջում նշանակում է, երբ զորքը մտնում է մայրաքաղաք, և կա՛մ վերցնում է իշխանությունը, կա՛մ իշխանությունը փոխում է, տալիս ընդդիմության ձեռքը։ Այդպիսի բան Հայաստանում տեղի չի ունեցել»։
Իշխանության նման որակումները Մանուկյանը համարում է ԳՇ պետին համբերությունից հանելու փորձ։
«Նիկոլ Փաշինյանը կարող է ցանկացած մարդու համբերությունից հանել։ Հիմա ինքը փորձում է անօրինական ձևով համբերությունից հանել Գասպարյանին, ինչը հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին։ Թե դա ինչ սրացում կառաջացնի նրանց միջև, ես չեմ կարող կանխագուշակել։ Բայց իրավիճակ սրողը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է»,– ասաց Մանուկյանը։
Ինչ է ծրագրում այս իրավիճակում ընդդիմությունը հարցին ընդդիմության միասնական թեկնածուն պատասխանեց, որ «պլան Բ»–ի կարիք չկա և որ «պլան Ա»–ն առայժ իրեն լիովին արդարացնում է։
«Գրեթե չի մնացել Հայաստանում ինստիտուտ, որը չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այսինքն` ինքը կորցնում է իր հենարանները, և որևիցե «պլան–Բ»–ի անհրաժեշտություն կարող է չառաջանալ։ Ասեմ նաև, որ «պլան–Բ»–ն ոչ թե դու ես իրականացնում, այլ ժողովուրդն ինքը։ Բախում է տեղի ունենում, ինչ–որ անհամաձայնություն է տեղի ունենում, ինքն իրեն բռնկվում է»,– ասաց Մանուկյանը։
Հիշեցնենք՝ փետրվարի 20–ին Ազատության հրապարակում ունեցած իր ելույթում Վազգեն Մանուկյանը նշել էր, որ Փաշինյանն ինքնակամ չի հեռանալու, ուստի պետք է կոտրել այն հենարանները, որը նա ունի, և դա իրենց պլան Ա–ն է։ Մակայն միշտ ունեն պլան Բ–ն.
«Իսկանդերի» մասին խոսելով՝ Նիկոլն ավելի նվազեցրեց ՀՀ-ի անվտանգության մակարդակը. Մանուկյան
«Մենք պետք է պատրաստ լինենք ապստամբելով, կայծակնային արագությամբ վերցնել իշխանությունը։ Մենք այժմ իրականացնելու ենք պլան Ա–ն` միշտ պատրաստ լինելով պլան Բ–ին»,-ասել էր նա։
Երեկ` փետրվարի 25-ին, ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և Հանրապետության հրապարակում հավաքվելու կոչ արեց իր համակիրներին։ Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը։