Ֆուտբոլ

«Փյունիկ» - «Զենիթ» ընկերական հանդիպումը չեղյալ է հայտարարվել

55
(Թարմացված է 23:51 11.02.2021)
Ուրբաթ «Զենիթը» հանդիպում կունենա Ուզբեկստանի հավաքականի հետ, այն կանցնի փակ ռեժիմով։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Դուբայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Փյունիկի» և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» միջև փետրվարի 12-ին կայանալիք ընկերական հանդիպումը հետաձգվել է:

Ինչպես տեղեկացնում է ռուսական ֆուտբոլային ակումբի կայքը, նման որոշում է կայացրել «կապտանռնագույնների» մարզչական շտաբը:

Նշվում է, որ ուրբաթ «Զենիթը» հանդիպում կունենա Ուզբեկստանի հավաքականի հետ, այն կանցնի փակ ռեժիմով:

Տեղեկացվում է, որ հնարավոր զարգացումների՝ հավանական ընկերական խաղ անցկացնելու վերաբերյալ կհայտնենք լրացուցիչ։

55
թեգերը:
Փյունիկ, ֆուտբոլ, ՀՖՖ
Ըստ թեմայի
Ըմբշամարտն ու պատերազմը. Արայիկ Բաղդադյանը` սպորտի հաղթանակների և կռվի դառնության մասին
Սուքիասյանները նվաճում են Ավստրիան. Երվանդը լավագույն հարձակվող է, Դավիթը` դարպասապահ
Հենրիխ Մխիթարյանը կտեղափոխվի՞ «Յուվենտուս»
Լևոն Արոնյան

«Խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ հեռանալ երկրից». Լևոն Արոնյան

84
(Թարմացված է 13:14 26.02.2021)
Լևոն Արոնյանը Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու որոշում է կայացրել։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու որոշում է կայացրել։ Արոնյանն իր որոշման հայտնել է ֆեյսբուքյան էջում գրառում անելով։

«Անցյալ տարին չափազանց ծանր էր բոլորիս համար՝ համաճարակ, պատերազմ, իմ դեպքում նաև՝ անձնական դժբախտությունն ու պետության բացարձակ անտարբերությունը հայկական շախմատի նկատմամբ: Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,–գրել է Արոնյանը։

Նա նշել է նաև, որ անկեղծորեն հպարտանում է, որ պատիվ է ունեցել զգալի ներդրում ունենալու հայկական շախմատի մեծագույն ձեռքբերումներում․ օլիմպիական երեք ոսկի, ոսկիներ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, աշխարհի երկու գավաթ, մի շարք անհատական և թիմային հաղթանակներ: Արոնյանը նշել է, որ մեր շախմատային հաջողություններում էական գործոն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը: Նրա խոսքով` 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց:

Շախմատիստն ասում է, որ այդպես էլ ներկայիս իշխանությանը չկարողացավ փոխանցել այն պարզ ճշմարտությունը, որ պետական աջակցություն խնդրում է ոչ թե անձամբ իր համար, այլ այդ հաջողություններով հայրենիքին ծառայելու և փառք բերելու հնարավորության, ինչը տասնամյակներ շարունակ Հայաստանը հնարավոր է այլևս չունենա: Դրա դիմաց նրան պատասխանել են.«Մեր փորձագետները գտնում են, որ Լևոն Արոնյանը այլևս պոտենցիալ չունի»:

«Անմիջապես այս «դատավճռից» հետո Ստավանգերի հեղինակավոր մրցաշարին ես պարտության մատնեցի և՛ աշխարհի չեմպիոնին, և՛ աշխարհի թիվ երկու խաղացողին: Տարիներ շարունակ ես տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ եմ ստացել, այդ թվում՝ ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդի կողմից... Ուզում եմ երախտագիտությունս հայտնել հարգարժան Ռեքս Սինկեֆելդին, որ այսօր էլ շարունակում է հավատալ ինձ: Շնորհակալ եմ նաև Ֆաբիանո Կարուանային, ով լինելով Ամերիկայի ուժեղագույն խաղացողը, աջակցում է ինձ և կիսում թիմակիցներ լինելու որոշումս»,–գրել է նա։

Դադարեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին․ Լևոն Արոնյանի մայրը զայրացած գրառում է արել

Արոնյանն իր խոսքն ամփոփել է` ասելով, որ համոզված է` կանցնի ժամանակ, և շախմատը Հայաստանում կվերադառնա իր կարգավիճակին. փակվող շախմատային դպրոցների և հեռացած նվիրյալների փոխարեն կրկին կտեսնենք հարգանք այն սպորտաձևի նկատմամբ, որտեղ մենք՝ որպես ազգ և երկիր, ունեցել ենք և դեռ կունենանք մեր կայուն տեղը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի սկզբից շախմատային դպրոցի ֆինանսավորումը դադարեցվեց, թեև մարզումները շարունակվեցին։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը Հայաստանի արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է: Ու հենց նրա օրոք էլ հիմնվեց ու սկսեց գործել Լևոն Արոնյանի ու Գաբրիել Սարգսյանի անվան գրոսմայստերների դպրոցը:

84
Ըստ թեմայի
Այս անգամ չստացվեց. Airthings Masters-ում Լևոն Արոնյանը երկրորդ տեղը զբաղեցրեց
2 հաղթանակ, 2 պարտություն և մեկ ոչ-ոքի. Արոնյանն արագ շախմատի հեռավար մրցաշարի մասնակից է
«Մենք երկար զրուցեցինք, Պոնչիկն ասաց` այդպես լավ չէ». Արոնյանին «զգուշացում» են արել
Ֆուտբոլ

«Ալաշկերտը» 5 նոր ֆուտբոլիստ ունի. ովքեր են նրանք

49
(Թարմացված է 18:12 21.02.2021)
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը ուրախությամբ հայտնել է նոր ֆուտբոլիստներով համալրման մասին։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը 5 նոր ֆուտբոլիստ ունի։ Տեղեկությունը հայտնում է ալումբի մամուլի ծառայությունը։

«Մեր թիմ են վերադարձել առաջնության ամենափորձառու դարպասապահ Գևորգ Կասպարովը և «Ալաշկերտի» պատմության լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ «Գանձասար-Կապանից» «Ալաշկերտ» են տեղափոխվել պաշտպան Վասպուրակ Մինասյանը, կիսապաշտպաններ Դավիթ Մինասյանը և Աշոտ Քոչարյանը:

Նշենք, որ Հայաստանի առաջնությանը 16-րդ տուրը մեկնարկելու է հաջորդ կիրակի՝ փետրվարի 28-ին, «Ալաշկերտ»-«Լոռի» խաղով։ Տուրի շրջանակներում կմրցեն նաև հետևյալ զույգերը՝ «Շիրակ»-«Փյունիկ», «Արարատ»-«Վան» և «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու»։

49
թեգերը:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլիստ, ՀՖՖ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը կտեղափոխվի՞ «Յուվենտուս»
Հայ անպարտելի մարզիկների տասնյակը. նրանցից ո՞վ կարող է Նուրմագոմեդովի պես անպարտելի լինել
Հայրենիքը հայ կարատեիստի համար սկսվում էր Եռաբլուրից ու այնտեղ էլ ավարտվեց
Կարեն Վրթանեսյան

Ինչո՞ւ է Փաշինյանը 180 աստիճանով փոխում իր որոշումները. Կարեն Վրթանեսյան

0
Կարեն Վրթանեսյանը մեր եթերում նշել է, որ իշխանությունը պահելու փաշինյանական նկրտումներն այնքան մեծ են, որ նա առաջնորդվում է պահի թելադրանքով`մեկ կասկածի տակ է դնում ռուսական «Իսկանդերի» արդյունավետությունը, մեկ հայտարարում Ռուսաստանի հետ համագործակցության մասին։ 
Ինչո՞ւ է Փաշինյանը 180 աստիճանով փոխում իր որոշումները. Վրթանեսյանը` ՌԴ հետ համագործակցության մասին

ԶՈւ բարեփոխումների և Ռուսաստանի հետ համագործակցության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան դատարկախոսություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Նիկոլ Փաշինյանը շատ կարճ ժամանակում 180 աստիճանով փոխում է իր դիրքորոշումները։ Իր նպատակն այս պահին իշխանությունը պահելն է»,- ասաց նա։

Նրա կարծիքով` իշխանությունը պահելու փաշինյանական նկրտումներն այնքան մեծ են, որ նա որևէ հայտարարություն անելիս առաջնորդվում է պահի թելադրանքով`մեկ կասկածի տակ է դնում ռուսական «Իսկանդերի» արդյունավետությունը, մեկ հայտարարություն տարածում Ռուսաստանի հետ համագործակցության մասին։ 

«Եթե այդ պահին, այդ վայրկյանին իրեն թվում է, որ սա է պետք իշխանությունը պահպանելու համար, ապա ինքը դա է անելու, միայն թե մեկ օր կամ մեկ շաբաթ ավել կառավարական աթոռին նստի»,- նշեց Վրթանեսյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին, Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը». «Թող հարց տա՝ ինչո՞ւ « Իսկանդերը»  չի պայթել: Կամ ինչու՞ է այն պայթել, օրինակ, 10% -ով»։

Իսկ նախօրեին` փետրվարի 25-ին, կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը` խոսելով ԶՈւ բարեփոխումների մասին, ասել է, որ այդ բարեփոխումների շրջանակում ՀՀ-ն նախատեսում է էլ ավելի սերտորեն համագործակցել ՌԴ-ի հետ։

0