ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն այնքան էլ գոհ չէ «Champions Chess Tour» շախմատային առցանց մրցաշարի իր ելույթից: Նա այդ մասին կատակել է Twitter-ի իր էջում։
«Մենք երկար զրուցեցինք։ Պոնչիկն ասաց, որ այդպես խաղալն այնքան էլ լավ չէ։ Ինձ զգուշացում են արել», - գրել է նա՝ հրապարակելով իր շան լուսանկարը։
We had a long talk. Ponchik said this type of play is not good enough. I was given a warning. #ChessChamps #opera #PonchikPower pic.twitter.com/OrRxPKAswZ
— Levon Aronian (@LevAronian) February 7, 2021
Հիշեցնենք` Լևոն Արոնյանը 10 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր։ Արոնյանի հետ 5,5 միավոր ունեն նաև Մաքսիմ-Վաշիե Լագրավն ու Թեյմուր Ռաջաբովը։ 10 տուրից հետո առաջատարը Մագնուս Կառլսենն է (7 միավոր): Նրան հաջորդում են Անիշ Գիրին ու Ուեսլի Սոն (6,5-ական միավոր)։ 6 միավոր ունի Յան Նեպոմնյաշչին։
100 հազար դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Այն ավարտվելու է փետրվարի 14-ին:
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Կիևում ընթացող ըմբշամարտի ավանդական մրցաշարում Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով հրաժարվել է բրոնզե մեդալի համար պայքարից: Տեղեկությունը հայտնում է armsport.am–ը։
Արթուր Ալեքսանյանը երեք հաղթանակից հետո պարտվել էր կիսաեզրափակիչ գոտեմարտում:
Կայքը նշում է, որ Արթուրը նախ 8-0 հաշվով պարտության էր մատնել ուկրաինացի Անդրեյ Դեգտյարյովին, ապա 7-0 հաշվով առավելության էր հասել ալժիրցի Ադեմ Բուջեմլինի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակչում 6-1 հաշվով հաղթել էր ուկրաինացի Եվգենի Սավետային։ Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում մրցել էր ղրղըզ ըմբիշ Ուզուր Ջուզուպբեկովի հետ և անակնկալ պարտություն է կրել 5-7 հաշվով, ընդ որում՝ Արթուրը սկզբում առջևում է եղել 5-0 հաշվով:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը ևս վնասվածքի պատճառով չի շարունակի մասնակցությունը մրցաշարում:
«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշ 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարի չեմպիոն է դարձել: Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։
Նա լուսանկարներ ու տեսանյութ հրապարակել Facebook–ի իր էջում։
Ըմբշամարտն ու պատերազմը. Արայիկ Բաղդադյանը` սպորտի հաղթանակների և կռվի դառնության մասին
Ոսկե մեդալը ըմբիշին է հանձնել հենց դեսպանը։
Ամոյանը մրցաշարի եզրափակիչում ժամանակից շուտ 9:1 հաշվով հաղթել է Ռիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, վրացի Բոլկվաձեին:
«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում
Ամոյանի ու Բոլկվաձեի մենամարտի տեսագրությունը հրապարակվել է նաև Wrestling - Armenia ֆեյսբուքյան էջում։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Մարտի 1-ին Հանրապետության հրապարակում վարչապետի հրավիրած հանրահավաքի ընթացքում հնարավոր բախումների թիվ մեծ պատասխանատուն իշխանությունն է։ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով՝ առաջին հերթին հենց իշխանությունները պետք է ամեն ինչ անեն՝ բախումներ թույլ չտալու համար։
«Իշխանությունները պետք է հասկանան, որ երկրում ստեղծված է ոչ նորմալ վիճակ․ երկու կողմերն էլ շատ հուզված են և նյարդայնացած, և պետք է ամեն ինչ անել, որ ողջ գործընթացում բռնությունը բացառվի, բռնությունն անթույլատրելի է»,- նշեց նա։
Վանեցյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ այսօր հանդիպել են պահեստազորի գեներալներ, սպաներ Ազգային անվտանգության, ոստիկանության, քննչական, մաքսային, հարկային մարմիններից։
Նրանք մտահոգություն են հայտնել երկրում ստեղծված իրավիճակի առնչությամբ և եկել են քննարկելու, միասին հասկանալու ճգնաժամից դուրս գալու ուղիներն ու իրենց մասնակցությունը։ Վանեցյանը տեղեկացրեց, որ քննարկումները դեռ շարունակվում են։Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:
Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։
Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Նա բոլորին հորդորել էր մասնակցել հանրահավաքին և երթին։