Գոռ Մինասյան. արխիվային լուսանկար

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնության չեմպիոնները հայտնի են

157
(Թարմացված է 18:49 05.02.2021)
Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությանը 10 քաշային կարգերում մասնակցել են 100-ից ավել ծանրորդներ։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր ավարտվել է Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի առաջնությունը, որին մասնակցել է ավելի քան 100 մարզիկ: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

«10 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել են Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Մոնթե Մխիթարյանը (67 կգ), Նշան Անտոնյանը (73 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը (109 կգ) և Գոռ Մինասյանը (+109 կգ)»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ 89 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանն այս առաջնությունում պայքարի է դուրս եկել 96 կգ քաշային կարգում և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը, իսկ 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 109 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը հանդես է եկել գերծանր քաշային կարգում և եզրափակել լավագույն եռյակը:

Վերջինս շարունակում է ապաքինվել ծնկի վնասվածքից և հույս ունի լավագույն մարզավիճակով մասնակցել ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Բեջանյանն ավարտեց կարիերան

157
թեգերը:
Գոռ Մինասյան, չեմպիոն, Հայաստան, ծանրամարտ
Ըստ թեմայի
«Ջահելություն չանես». Գագիկ Ծառուկյանը Սիմոն Մարտիրոսյանից «տղայական խոստում» պահանջեց
Տոնական ու մարզական. լավագույնների պարգևատրումը` լուսանկարներով
Ինչ կլինի մեր մարզիկների հետ, եթե Ծառուկյանը չգլխավորի ՀԱՕԿ-ը. սպորտը և քաղաքականությունը
Կարեն Ասլանյան

Արմեն Մելիքյանն ու Կարեն Ասլանյանը օլիմպիական ուղեգիր վաստակեցին

48
(Թարմացված է 20:44 08.05.2021)
Հայաստանը ներկայացնող չորս ըմբիշներից երկուսն իրենց մեկնարկային գոտեմարտերում պարտվեցին ու զրկվեցին օլիմպիական ուղեգրից։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Սոֆիայում ընթացող ըմբշամարտի օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարում մայիսի 8-ին մրցագորգ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանի հավաքականը օլիմպիական ուղեգրերի համար պայքարի մեջ մտավ չորս քաշային կարգերում։ Կիսաեզրափակիչ գոտեմարտերում հաղթելով իրենց մրցակիցներին Արմեն Մելիքյանն ու Կարեն Ասլանյանը ևս երկու ուղեգիր ապահովեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար։

60 կգ քաշային կարգում Արմեն Մելիքյանը մեկնարկային գոտեմարտում 10։1 հաշվով առավելության հասավ մեքսիկացի Գուրիա Վիգուերասի նկատմամբ։ 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը նորից բացահայտ առավելությամբ՝ 9։0 հաշվով պարտության մատնեց Յուստաս Պետրավիչուսին։ Քառորդ եզրափակիչում Մելիքյանի մրցակիցը ռումինացի Ռազվան Առնաուտն էր։ Այստեղ էլ Արմենը գործեց վստահ ու հաղթանակի հասավ 3։1 հաշվով։ Հայ ըմբիշին մեկ հաղթանակ էր պակասում օլիմպիական ուղեգիր վաստակելու համար։ Կիսաեզրափակիչում մեր ըմբիշի մրցակիցը կորեացի Հանջաե Չունգն էր։ Արմենը ծանրագույն հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ` գոտեմարտի վերջում վաստակելով հաղթական միավորները՝ 5։2։ Այսպիսով, Արմեն Մելիքյանը 60կգ քաշային կարգում հանդես կգա Տոկիոյի օլիմպիական խաղերում։

67կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը նույնպես հաղթանակով սկսեց իր ելույթները։ 1/8 եզրափակիչում Ասլանյանը 8։0 հաշվով հաղթեց նորվեգացի Մորտեն Տոռեսենին։ Քառորդ եզրափակիչում Կարենն արդեն 10։5 հաշվով իր առավելությունը դրսևորեց կիրգիզ Ամանտուր Իսմաիլովի նկատմամբ։ Իսկ կիսաեզրափակիչում հայ ըմբիշը օլիմպիական ուղեգիրը վիճարկեց Ֆրանսիան ներկայացնող Մամադասա Սիլիասի հետ։ Գրագետ ու հստակ գոտեմարտ անցկացնելով` Ասլանյանը հաղթանակի հասավ 3։1 հաշվով իր տեղն ապահովելով Տոկիոյի օլիմպիական խաղերում։

Карен Асланян
Карен Асланян

87կգ քաշային Արթուր Շահինյանն ու գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը իրենց մեկնարկային գոտեմարտերում պարտվեցին ու զրկվեցին օլիմպիական ուղեգրից։

Սոֆիայում անցկացվող մրցաշարում հանդես եկան նաև ազատ ոճի ըմբիշներ Արման Անդրիասյանն ու Հովհաննես Մխիթարյանը։ Ցավոք, մեր ըմբիշներին օլիմպական ուղեգիր վաստակել չհաջողվեց։

Այսպիսով` Տոկիոյի օլիմպիական խաղերում ազատ ոճի Հայաստանի հավաքականը ներկայացնելու են երկու ըմբիշներ՝ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը։ Իսկ հունահռոմեական ոճի օլիմպիական մրցաշարին կմասնակցեն Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը, Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը։

Ճակատագրի հեգնանք. Մխիթարյանը վերադարձավ «Օլդ Թրաֆֆորդ», իսկ Մոուրինյոն կգլխավորի «Ռոման»

48
թեգերը:
Արմեն Մելիքյան, Կարեն Ասլանյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դալալոյանը վիրահատվել է
Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է
«Յուվենտուսը» բանակցություններ է վարում Հենրիխ Մխիթարյանի հետ
Հենրիխ Մխիթարյանն ու Ժոզե Մոուրինյոն

Ճակատագրի հեգնանք. Մխիթարյանը վերադարձավ «Օլդ Թրաֆֆորդ», իսկ Մոուրինյոն կգլխավորի «Ռոման»

110

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի 21-րդ դարի մեծագույն ֆուտբոլիստն է։ 2017թ․-ին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նա Եվրոպայի լիգայի հաղթող դարձավ, իսկ չորս տարի անց «Օլդ Թրաֆֆորդ» վերադարձավ «Ռոմայի» համազգեստով և տեսավ իր կարիերայի ընթացքում խոշորագույն պարտությունը։ Շուտով իտալական ակումբ կգա Միկկիին նեղացնողներից ևս մեկը՝ Ժոզե Մոուրինյոն։ Sputnik-ը հիշում է Հենրիխի դժվարին տարին պորտուգալացի մարզչի ժամանակների MU-ում։

Ժոզեի զանգը

Եթե Մխիթարյանի որևէ խաղաշրջան կարելի է փրայմային անվանել, ապա դա 2015/16-ն է, որը Հենրիխն անցկացրեց Դորտմունդի «Բորուսիայի» կազմում։ Թոմաս Թուխելի արագաշարժ, ներդաշնակ և հարձակման ուղղությամբ մասնագիտացած թիմում հայ խաղարկողը ժամանակի միջինում 61 տոկոսում ղեկավարում էր գնդակը՝ գոլերի սցենարներ ստեղծելով։ Հետագայում դորտմունդցիները Գերմանիայի փոխչեմպիոններ դարձան, իսկ Հենրիխը՝ 13 գոլով և 20 գոլային փոխանցումով ճանաչվեց ամբողջ մրցաշարի MVP-ն, ինչպես նաև հայտնվեց «Ոսկե գնդակի» թեկնածուների ցուցակում։

Միջսեզոնային արձակուրդային մի օր Միկին հանդիպեց իր գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Համատեղ ճաշի ընթացքում Մինոն անսպասելիորեն զանգ ստացավ Ժոզե Մոուրինյոյից, որը Լուի վան Գաաալից հետո նոր էր տեղավորվել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Պորտուգալացին, առիթից օգտվելով, Ռայոլային խնդրել խոսափողը Մխիթարյանին փոխանցել և ասաց․«Միկի, դու ինձ պետք ես»։ Հենրիխը երկար չմտածեց։ MU-ն կիսապաշտպանի համար 42 միլիոն եվրո վճարեց։

Հարմարվելու հարց է

Հայերն ամբողջ աշխարհի ժողովուրդ են։ Մխիթարյանն էլ բացառություն չէ, ուստի Գերմանիայից Անգլիա տեղափոխվելիս սոցիալական ադապտացիայի խնդիրներ չառաջացան։ Մխիթարյանն արագ մտերմացավ MU-ի գլխավոր խարիզմատիկների՝ Զլատան Իբրահիմովիչի և Պոլ Պոգբայի հետ։ Շվեդին Միկին անգամ իր սիրելի հայկական ռեստորանն էր տարել, Զլատանին դուր էր եկել խորովածը, իսկ մի քանի օր անց նա հեթ-տրիկ՝ եռագոլ խփեց MU-ի համար։ Իսկ Պոլի հետ Մխիթարյանը պարբերաբար պարում էր հայկական երաժշտության տակ՝ թիմի հանդերձարանում։

Հարմարվելու խնդիրներ առաջացան արդեն խաղադաշտում։ Ժոզե Մոուրինյոյի ընտրությունն ավելի հաճախ կանգ էր առնում Ջեսսի Լինգարդի կամ Խուան Մատայի վրա, իսկ Հենրիխը ստիպված էր լինում բավարարվել փոխարինողի դերով։ Էականորեն փոխվեց նաև Մխիթարյանի դերը։ Եթե Դորտմունդում նրան հավասարապես օգտագործում էին յուրաքանչյուր հարձակողական դիրքում, իսկ հավաքականում՝ որպես հարձակվող, ապա Մանչեսթրում նրան հանձնեցին աջ եզրը։

Փոխվեց նաև գործառութը։ Նախկինում Հենրիխը գործում էր որպես «ազատ արվեստագետ», կրեատիվի տարածք էր փնտրում։ Մինչդես MU-ում նրան վիճակված էր խաղի մեծ մասի ընթացքում պաշտպանվել, հաճախ պրեսսինգի գնալ, իսկ իր ուժերը ցույց տալ կարող էր միայն հակահարձակումների ժամանակ։

Մոուրինյոն` Մխիթարյանի հետքերով. ՄՅՈւ–ի նախկին մարզիչը տեղափոխվելու է «Ռոմա»

Անգլիայի Պրեմիեր-լիգայում անցկացրած երեք տարում Մխիթարյանն ընդամենը 14 գոլային փոխանցում է կատարել։ Ընդ որում՝ դրանցից 5-ը 2017/18 խաղաշրջանի սկզբում՝ առաջին երեք խաղում։ Այն ժամանակ Մոուրինյոն մի բացառիկ անգամ հայ կիսապաշտպանին թույլ տվեց հարձակմանն ավելի մոտիկ գործել։ Բայց արդյունավետությունն արագ ավարտվեց, երբ Պոլ Պոգբան վնասվածք ստացավ, իսկ Հենրիխը ստիպված եղավ խորքում խաղալ։

Եվրոպայի Լիգայի հերոսը

Միկին հասկանում էր, որ հայտնվել է ոչ իր ակումբում և ոչ իր մարզչի մոտ, բայց, պրոֆեսիոնալ լինելով, երբեք իրեն թույլ չտվեց որևէ վատ բան ասել հարցազրույցում կամ կոնֆլիկտի մեջ մտնել Ժոզե Մոուրինյոի հետ։ Ավելի շուտ հակառակն էր։ Ժոզեին, օրինակ, հունից հանում էր, որ Մխիթարյանը մյուս բոլոր խաղացողներից շուտ է գալիս ակումբի բազա։ Երբեմն էլ անգամ գլխավոր մարզչից շուտ։ Մի անգամ Մոուրինյոն զանգեց իրենց ընդհանուր գործակալ Մինո Ռայոլային․ «Մինո, ինչո՞ւ է նա բոլորից շուտ գալիս, ի՞նչ է ուզում ինձ ապացուցել»։ Լրագրողներն էլ ծաղրում էին Ժոզեին այդ առիթով։

2016/17 խաղաշրջանում Միկիին ազատ շնչելու հնարավորություն տվեց Եվրոպայի լիգան։ Այստեղ Մոուրինյոն իրեն թույլ էր տալիս ավելի հաճախ փոփոխել կազմը, բայց հայ կիսապաշտպանը հաստատուն կերպով խաղային միավորներ էր հավաքում։ Մրցաշարի կարևորությունն անհամեմատելի էր Չեմպիոնների լիգայի և նույնիսկ ԱՊԼ-ի ցանկացած խաղի հետ, բայց երբ «Մանչեսթեր Յունայթեդը» վճռական փուլ հասավ, Ժոզե Մոուրինյոն տրամադրվեց հաղթանակի:

«Այաքսի» դեմ եզրափակիչ խաղում Հենրիխը խփեց երկու գոլերից մեկը, իսկ առհասարակ այդ տարվա Եվրոպայի լիգայի խաղերում աչքի ընկավ վեց անգամ։ Մրցաշարում հաղթանակը կարևոր էր նաև այն պատճառով, որ ապահովում էր մասնակցությունը Չեմպիոնների լիգային։ Սա իսկական փրկություն դարձավ, քանի որ Անգլիայի պրեմիեր լիգայում «Էմ-Յու»-ն ընդամենը վեցերորդը դարձավ։

Անգլիական փուլի ավարտը

«Օլդ Թրաֆֆորդում» հաջորդ կես տարվա պատմությունը հոսանքին հակառակ լողալու պատմություն է։ Մխիթարյանի և Մոուրինյոյի միջև հարաբերությունները օրեցօր ավելի ու ավելի էին լարվում։ «Ես ջանասիրաբար աշխատում էի ամեն օր։ Ես աշխատում էի և սպասում իմ շանսին։ Ես կարող էի մի խաղ խաղալ, երկրորդին փոխարինման դուրս գալ, իսկ հաջորդն առհասարակ անցկացնել նստարանին»,-պատմում էր Միկին ակումբում իր կարգավիճակի մասին։

Մարզչի և ֆուտբոլիստի միջև կոնֆլիկտն իր գագաթնակետին հասավ «Բրայթոնի» հետ խաղից հետո, որում «Էմ-Յու»-ն հաղթեց 1։0 հաշվով։ Հայ կիսապաշտպանը դաշտում անցկացրեց մոտ 20 րոպե։ Հետխաղային վերլուծության ընթացքում Ժոզե Մոուրինյոն «շան լափ լցրեց» իր ֆուտբոլիստի գլխին՝ թույլ պրեսսինգի և պաշտպանական փուլում անվստահ գործողությունների համար։ Մխիթարյանին խիստ և հրապարակավ կշտամբեցին, ինչից հետո թե՛ մարզչին, թե՛ ֆուտբոլիստին պարզ դարձավ, որ ավարտելու ժամանակն է։

Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված տեսահոլովակում

Միկին օպերատիվ կերպով պայմանավորվեց Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելու մասին։ Նրան անձամբ Արսեն Վենգերն էր կանչում այնտեղ։ Լոնդոնում որոշ դրվագներում Մխիթարյանը հիշեցնում էր ինքն իրեն՝ Բունդեսլիգայի ժամանակներում, բայց հիմնականում ընդամենը այդ ժամանակների ստվերն էր։ Հայ կիսապաշտպանը դժվարությամբ էր դիմանում օրացույցի անգլիական խտությանը, չէր հասցնում բուժել մշտական փոքրիկ հիվանդությունները, իսկ շուտով ակումբից հեռացավ նաև Արսեն Վենգերը։ Հասկանալով, որ Ունայ Էմերիին ինքը պետք չէ, Միկին նորից տրանսֆեր խնդրեց։

Երջանկություն «Ռոմայի» համար

Կարիերայի իսկական վերակենդանացումը տեղի ունեցավ Հռոմում։ «Ռոմայի» խաղացող դառնալուց հետո Հենրիխը 9 գոլ խփեց դեբյուտային խաղաշրջանում (ավելի շատ միայն Էդին Ջեկոն է խփել՝ 16 գոլ)։ Նրան որոշակի խաղային դիրք չտվեցին, փոխարենը վերածեցին ստարտի երկաթ-բետոնե խաղացողի, որին թույլատրված է ազատ տեղաշարժվել՝ գոլային լուծումներ փնտրելով։ Մխիթարյանը սկսեց մեծ դեր խաղալ նաև ակումբի հանդերձարանում։ Եվ այստեղ մեծ է գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի ներդրումը։

«Իտալացիները բնույթով շատ նման են հայերին, ես շատ արագ ինձ յուրային զգացի այս երկրում»,-պատմում էր Մխիթարյանը։

Հայ կիսապաշտպանի պայմանագիրն ամռանն ավարտվում է, բացի այդ՝ առարկայական հետաքրքրություն կա «Յուվենտուսի» կողմից, բայց կա նաև զգացողություն, որ Միկիին «Ռոմայում» ամեն ինչ դուր է գալիս, և հարաբերությունների վերակնքումն ընդամենը ձևականություն է։

Իտալիայում Մխիթարյանն իրեն կրկին կարևոր զգաց։ Եվ ի պատասխան ուզում էր Հռոմ բերել ՈւԵՖԱ-ի գավաթը՝ Եվրոպայի լիգայում հաղթանակի համար։ Մրցանակը հռոմեացիների համար առաջինը կդառնար 2008 թ․ից հետո։

Վերադարձ Մանչեսթեր

Չորս տարի առաջ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի հերոսն էր «Մանչեսթեր Յունայթեդի» համար, իսկ հիմա վիճակահանությունը Միկիին իր նախկին թիմի դեմ հանեց՝ եզրափակչի համար պայքարում։ Վերադարձը «Օլդ Թրաֆֆորդ» առաջին խաղակեսից խիստ աշխույժ սկսվեց, որում «Ռոման» 2։1 հաշվով առաջ անցավ նաև Հենրիխի արժանի խաղի շնորհիվ։

Երկրորդ խաղակեսի դուրս գալուց առաջ հեռուստապատկերը սրտառուչ տեսարան ֆիքսեց․ Մխիթարյանը տեսավ «Էմ-Յու»-ի պաշտպան Էրիկ Բայիին և եղբայրական ջերմությամբ գրկախառնվեց նրա հետ։ Նրանք անգլիական ակումբում հանդիպել էին չորս տարի առաջ։

Ճիշտ է, այդ պահին գոհ Հենրիխիը դեռ չգիտեր, որ Ուլե-Գուննար Սուլշերն արդեն որոշել էր, թե ինչպես է ոչնչացնելու «Ռոմային»։ Հաջորդ 45 րոպեն ֆլեշբեք էր 2007թ․-ից, երբ «Էմ-Յու»-ն ծվեն-ծվեն արեց «Ռոմային» 7։1 հաշվով։ Ճիշտ է, այս անգամ սահմանափակվեցին հռոմեացիների դարպասին խփած հինգ գոլով։

«Նա գիտակցեց, որ պատրաստ չէր». Մոուրինյոն` Մխիթարյանի մասին

«Ռոման» Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալու նվազագույն շանսեր ունի, բացի այդ՝ ակումբը գրեթե հնարավորություն չունի կառչել հաջորդ խաղաշրջաններում եվրոգավաթներին մասնակցությունից։ Հռոմեացիները վաղուց են բաց թողել Ա սերիայի առաջատար վեցնյակը։ Երրորդ դասի, բայց պրեմիերային Կոնֆերենցիաների Լիգա դուրս գալը թույլ մխիթարանք է։

Իսկ հիմա պատկերացրեք Հենրիխ Մխիթարյանի տրամադրությունը, երբ մայիսի 4-ին իմացավ, որ մինչև հաջորդ խաղաշրջան ակումբը գլխավորելու է Ժոզե Մոուրինյոն։ Ահավոր հեգնանք է։ Բայց դեռ վաղ է պնդել, որ պորտուգալացի շոումենը կշարունակի ինքնահաստատվել հայ կիսապաշտպանի աշխատասիրության հաշվին։ Նմանատիպ օրինակ կա Ժոզեի և Խուան Մատայի մասնակցությամբ․ վերջինիս հետ մարզչի հարաբերությունները «Չելսիում» աշխատելու ընթացքում չստացվեցին, փոխարենը «Մանչեսթեր Յունայթեդում» իսպանացին դարձավ Մոուրինյոյի ցուցակի կարևորագույն օղակներից մեկը։

110
թեգերը:
«Ռոմա» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, Հենրիխ Մխիթարյան, Ժոզե Մոուրինյո
Ըստ թեմայի
«Թիմի կատարած ֆանտաստիկ աշխատանք». Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել ցնծացող մարզադաշտից
«Ռոման» պարտվեց․ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ, բայց չօգնեց «գայլերին»
«Ռոման» խոշոր հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին». Մխիթարյանը նույնպես խաղադաշտում էր
Միգրանտների աջակցության կենտրոն

ՌՀՄ-ն Ռուսաստանի միգրացիոն ծառայության հետ քննարկել է ՀՀ քաղաքացիների իրավական կարգավիճակը

0
(Թարմացված է 21:05 08.05.2021)
Հայաստանի քաղաքացիներից շատերը համավարակի պատճառով չեն կարողացել հայրենիք վերադառնալ։ Այժմ նրանք կարող են իրենց իրավական կարգավիճակը կարգավորել արտաքսումից խուսափելու համար։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) ներկայացուցիչները ՌԴ ՆԳՆ միգրացիոն ծառայությունների հետ քննարկել են ՌԴ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավական կարգավիճակի կարգավորման խնդիրները: Տեղեկությունը հայտնում է ՌՀՄ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ միության փոխնախագահ Լևոն Մուկանյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միգրացիայի հարցերի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վալենտինա Կազակովայի հետ։ Հանդիպման օրակարգում եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` 2020 թվականի ապրիլի 18-ի հրամանագրի իրականացման կարգը։

Խոսքը Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի կարգավորման ժամանակավոր միջոցների մասին է՝ կապված կորոնավիրուսի (COVID-19) հետագա տարածման սպառնալիքի հետ:

Հայաստանցի անօրինական միգրանտները պետք է մինչև հունիսի 15-ը լքեն Ռուսաստանը. ՌԴ ՆԳՆ

Կազակովան տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության տարածքում ընդունված աննախադեպ միջոցառումների մասին, որոնք թույլ են տալիս օտարերկրյա քաղաքացիներին (նրանք, ովքեր հայրենիք չեն մեկնել մինչև սահմանների փակումը) կարգավորել իրենց իրավական վիճակը և օրինական հիմունքներով աշխատանքային գործունեություն իրականացնել:

ՌԴ նախագահի` 2020 թվականի ապրիլի 18-ի հրամանագրի համաձայն ՝ նրանք, ովքեր գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ խախտելով միգրացիոն օրենսդրությամբ սահմանված կացության կարգը, կկարողանան կարգավորել իրավական կարգավիճակը՝ առանց նման դեպքերում նախատեսված պատժամիջոցների կիրառման:

Ուստի Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու համար օրինական հիմքեր չունեցող անձանց խորհուրդ է տրվում դիմել Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմիններ։ Նման քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ժամանակավոր կացության ժամկետը երկարաձգելու, գտնվելու վայրում հաշվառվելու մասին որոշում կկայացվի, և կտրվեն համապատասխան փաստաթղթեր:

Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանի ՆԳՆ մարմիններում իրենց իրավական կարգավիճակի կարգավորման ժամկետը սահմանվել է մինչև 2021 թվականի մայիսի 15-ը:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել աշխատանքային սերտ շփումներ հաստատել ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների իրավական կարգավիճակի կարգավորման հարցում առկա դժվարությունների մասին տեղեկատվության փոխանակման նպատակով:

Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին Ռուսաստանի նախագահը, հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը, Ռուսաստանում միգրանտների ժամանակավոր բնակության ժամկետը երկարացրել էր մինչև 2021 թվականի հունիսի 15-ը:

Օտարերկրացիներն ավելի հեշտությամբ կկարողանան ՌԴ քաղաքացիություն ստանալ

0
թեգերը:
Ռուսաստանի հայերի միություն, միգրանտ, հայեր, Ռուսաստան