Լևոն Արոնյան

Airthings Masters. Լևոն Արոնյանը զիջում է եզրափակիչ խաղի առաջին կեսից հետո

372
(Թարմացված է 22:24 02.01.2021)
Մրցաշարը, որը մեկնարկել է դեկտեմբերի 26-ին և կավարտվի հունվարի 3-ին, անցնում է երկու փուլով։

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի - Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը «Airthings Masters» շախմատային առցանց մրցաշարում։

Եզրափակիչում հայ շախմատիստը մրցում է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Այսօր կայացած խաղի առաջին կեսից (չորս պարտիա) հետո Արոնյանը զիջում է 1,5: 2,5 հաշվով: Հայաստանցի գրոսմայստերը չորրորդ պարտիայում պարտվեց սպիտակ խաղաքարերով եւ երեք պարտիա ոչ–ոքի ավարտեց:

Իմ առաջին քայլն Արցախում մարզադպրոցի բացումն է. նորանշանակ փոխնախարար

Հունվարի 3-ին կկայանա խաղի երկրորդ կեսը ՝ 15 րոպե տևողությամբ չորս պարտիա: Հայ գրոսմայստերի հաղթանակի դեպքում շախմատիստները կանցկացնեն բլից պարտիաներ:

Քառորդ եզրափակիչում Արոնյանը պարտության էր մատնել ամերիկացի Հիկարու Նակամուրային (2,5:1,5, 2:0), իսկ կիսաեզրափակիչում՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին՝ 3: 1, 2:1:

«Play Magnus Group»-ի կազմակերպած այս մրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 26-ին և կավարտվի հունվարի 3-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը 200 հազար դոլար է, հաղթողը կստանա 60 000 դոլար:

Պատանի հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Մոսկվայում

 

372
թեգերը:
շախմատ, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները (112)
Ըստ թեմայի
«Արարատ–Արմենիայի» ֆուտբոլիստներից մեկը հատուկ մրցանակի է արժանացել Պորտուգալիայում
Հենրիխ Մխիթարյանը կրկին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց
«Միայն կոմիքսներում այսպիսի բան կտեսնես»․ ՖԻՖԱ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին
Արթուր Աբրահամ

Արթուր Աբրահամն ավարտում է մարզական կարիերան

236
(Թարմացված է 17:33 15.01.2021)
Մարզիկը վերջին անգամ մենամարտել է երկու տարի առաջ, սակայն այդ ժամանակ դեռ չէր որոշել կարիերան ավարտել։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ավարտում է մարզական կարիերան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է բռնցքամարտիկի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը։

«Արթուր Աբրահամը վերջին անգամ մենամարտել է երկու տարի առաջ, դրանից հետո նա մենամարտեր չի ունեցել։ Բայց երկու տարի առաջ դեռ չէր որոշել կարիերան ավարտել», – ասաց Գրիգորյանը։

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն այժմ զբաղվում է իր անձնական հարցերով, ընտանիքով, ինչպես նաև աշխատում է իր վաղուց փայփայած նախագծի վրա։

«Դեռ 10 տարի առաջ Արթուր Աբրահամը ձեռք է բերել հողատարածք իր հայրական թաղամասում` Ներքին Չարբախում, և ծրագրել է այդտեղ մշակութային կենտրոն բացել։ Կենտրոն կկարողանան հաճախել թե՛ տղաները, թե՛ աղջիկները, կլինեն տարբեր խմբակներ», – ասաց Գրիգորյանը։

Ֆուտբոլասեր թենիսիստը. ինչպես Էդուարդ Քալանթարյանը մահացած դերասանին «նկատեց» տրիբունայում

Նշենք, որ 41-ամյա Արթուր Աբրահամը 2005-2009 թթ. եղել է IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն՝ կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն։ Նա 2009-ից հանդես էր գալիս երկրորդ միջին քաշային կարգում։ 2015–ին նրան շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։

236
թեգերը:
կարիերա, մարզիկ, բռնցքամարտիկ, բռնցքամարտ, Արթուր Աբրահամ
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Աբրահամն ու Վիկ Դարչինյանը միացել են կորոնավիրուսի դեմ պայքարին
Վիկ Դարչինյանն ամուսնացել է 2-րդ անգամ. զույգը տարվա կեսը կապրի Հայաստանում, կեսը՝ ԱՄՆ–ում
Իրանցի մարզիկն իր ոսկե մեդալը նվիրել է զոհված մարզիկ Արթուր Սուքիասյանի ընտանիքին
Էդուարդ Քալանթարյանը

Ֆուտբոլասեր թենիսիստը. ինչպես Էդուարդ Քալանթարյանը մահացած դերասանին «նկատեց» տրիբունայում

1454
(Թարմացված է 18:11 14.01.2021)
Ինչպե՞ս հայտնվեց թենիսի կորտում, երբ երազում էր ֆուտբոլիստ դառնալու մասին։ Մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը Sputnik Արմենիային պատմել է իր կարիերայի և ուղիղ եթերում գրանցված զավեշտալի դեպքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Էդուարդ Քալանթարյանին մարզասերները Հայաստանում լավ են ճանաչում։ Նա հայտնի մեկնաբան է. ոմանք նրան միայն որպես ֆուտբոլային մեկնաբան գիտեն, բայց պարզվում է` Քալանթարյանը մեծ հաճույքով մեկնաբանում է նաև այլ մարզաձևերի մրցումները։

Հոր նախասիրությունն ու որդու երազանքը

Թենիսն աշխարհում սիրված մարզաձևերից մեկն է։ Էդուարդի` այս մարզաձևի ընտրության «մեղավորը» հայրն է։ Սպորտին նվիրվելու գործընթացը Քալանթարյանի համար սկսվեց 5 տարեկանից, երբ հայրը նրան թենիսի խմբակ տարավ։ Դրանից հետո սպորտը Քալանթարյանի համար դարձավ ոչ միայն զբաղմունք, այլ նաև կենսակերպ ու աշխատանք։

«Հայրս թենիսի աշխարհում հայտնի շատ մոտ ընկեր ուներ` նախկին ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Հրանտ Կարապետյանը։ Հենց նրա մոտ առաջին քայլերը կատարեցի այս մարզաձևում»,–պատմում է Քալանթարյանը։

Տղան շարունակեց մարզվել է թենիսով, բայց գնալով գիտակցում էր, որ կարող էր խաղալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում։

Эдуард Калантарян (второй справа)
Էդուարդ Քալանթարյանը` թենիսի կորտում

«Հայրս պահանջում էր, շատ ուշադիր հետևում էր թենիսի իմ մարզումներին, ես էլ մարզվում էի, որպեսզի ուժեղ թենիսիստ դառնամ։ Բայց որքան թենիսով շատ էի զբաղվում, այդքան հասկանում էի, որ ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում։ Ու ոչ բարձրաձայն հորս հետ միշտ վիճում էի, թե ինչու է ինձ թենիսի տարել, այլ ոչ թե ֆուտբոլի։ Փառահեղ թենիսիստ ինձանից դուրս չեկավ, բայց մինչև հիմա վստահ եմ` եթե ֆուտբոլի գնայի կարող էի նույնիսկ խաղալ մեր ազգային հավաքականում։ Միգուցե շատ բարձր է հնչում, բայց ես գտնում եմ, որ այդ հնարավորությունն ունեի»,- ասում է Էդուարդը։

Մարտի դաշտում մենք չենք պարտվել. ինչպես ֆուտբոլիստ խաղընկերները դարձան մարտական ընկերներ

Բանակից վերադառնալուց հետո՝ 2003 թվականին, նա մասնակցել է Համահայկական խաղերին։ «Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Հայաստանի առաջնություններում հաղթանակներ շատ եմ ունեցել, բայց ամենակարևոր հաջողությունն ինձ համար գրանցվել է Իրանում 1997 թվականին, որտեղ հաղթանակի հասա ITF (թենիսի միջազգային ֆեդերացիա) մրցաշարում։ Մինչև հիմա ITF արխիվում այդ հաղթանակը կա»,–ժպիտով հիշում է մեկնաբանը։

Իսկ ավելի ուշ թենիսը նրա համար դարձավ պարզապես հաճելի զբաղմունք և շարունակվում է այդպիսին լինել մինչ օրս։

Գումար վաստակելու ժամանակը

23–ամյա պատանին շատ պատահական հայտնվում է հեռուստաշխարհում։  Ընկերը` Դավիթ Ալավերդյանը, տեղեկացնում է, որ «Հանրային հեռուստատեսությունում» մարզական մեկնաբանի աշխատատեղ կա։

«Գնացի փորձարկման, դրական արձագանքներ եկան (ժպտում է)։ Բայց այն ժամանակ «Հանրայինում» աշխատանքի անցնելու համար շատ արգելքներ էր պետք հաղթահարել։ Ու քանի որ աշխատանքի ընդունվելու գործընթացը ձգձգվում էր, մեկնեցի Մոսկվա, որտեղ իմ ընկերոջ հետ զբաղվում էի թենիսի մարզչի աշխատանքով։ Բայց երկար չդիմացա, մոտ հինգ ամիս անց վերադարձա»,–պատմում է Էդուարդը։

Այդ ընթացքում Սլավա Սարգսյանի հետ կապի մեջ լինելով իմացել է, որ կարող է արդեն անցնել աշխատանքի ու մեկնաբանել 2004թ.–ի Աթենքի  օլիմպիական խաղերը։ «Առաջին ֆուտբոլային մեկնաբանությունս էլ կայացավ հենց այդ խաղերի շրջանակում։ Եզրափակիչում Արգենտինան հաղթեց Պարագվային։ Այսպես սկսվեց իմ` մեկնաբանի և լրագրողի կարիերան»,- հիշում է Քալանթարյանը։

Ժան Գաբենի «եղբայրը»

Ուղիղ եթերում աշխատանքը մեծացնում է սխալվելու, հավանականությունը, մանավանդ եթե մրցումը կամ խաղը տևում է ժամեր։ «Ժամանակին կամաչեի այս մասին խոսել, բայց հիմա կպատմեմ, որովհետև շատ վաղուց է եղել»,–անկեղծանում է Էդուարդը։

«Հանրայինին» զուգահեռ նա աշխատել է «Հայ TV»-ում, որտեղ մեկնաբանել է Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության խաղերը։ «Մի մեկնաբանության ժամանակ ես տրիբունայում տեսա մի մարդու, որը շատ նման էր հանրահայտ դերասան Ժան Գաբենին, ու ասեցի, որ նա էլ եկել է խաղին հետևելու։ Ընդմիջմանը մի երկրպագու զանգել էր հեռուստաընկերություն ու ասել, որ Գաբենը վաղուց մահացել է։ Երկրորդ կեսում ես այլևս չհիշատակեցի Գաբենին, իսկ հաջորդ օրը մեկ այլ խաղի ժամանակ ներողություն խնդրեցի իմ ասածի համար, բայց իրավիճակը փրկելու համար ասեցի` ճշտել եմ, որ տրիբունայում եղել է Գաբենի եղբայրը», - ծիծաղելով հիշում է Էդուարդը։

Ֆուտբոլասեր զավակն արդեն հոր դերում

Քալանթարյանը երկու զավակ ունի։ Աղջիկը` Նատալին, փոքր հասակում շատ հաղթանակներ ուներ լողի մրցումներում, զբաղվում է նաև թենիսով։

Эдуард Калантарян с дочкой
© Photo
Էդուարդ Քալանթարյանը` դստեր հետ

Իսկ որդին` Դավիթը, դեռ հինգ տարեկան է։ «Շատ կուզեի, որ Դավիթը դառնա լավ ֆուտբոլիստ։ Անկասկած փորձելու ենք։ Բայց մեկ կամ երկու տարի հետո արդեն կհասկանանք` արդյոք կարող է որդիս ֆուտբոլիստ դառնալ», - ասում է Քալանթարյանը։

Сын Эдуарда Калантаряна
© Photo
Էդուարդ Քալանթարյանի որդին

Համենայնդեպս, որդու ծնվելուց հետո ընկերները, հարազատները նրան «Բարսելոնայի» մի քանի մարզահագուստ են նվիրել` ակնարկելով, որ գուցե երեխան իրագործի հոր երազանքը։

Ռուսական հոկեյի սիրահարը

Մեր զրույցի վերջում Էդուարդից ճշտեցի, թե ինչ մարզիկներ են նրա մոտ անջնջելի հետք թողել։ Ներկայացնում ենք նրա սիրելի մարզիկների ցանկը.

  • ֆուտբոլ` Մեսսի,
  • բասկետբոլ` Մայքլ Ջորդան,
  • թենիս` Ռոջեր Ֆեդերեր,
  • ատլետիկա` Ուսեին Բոլտ։

Քալանթարյանն առանձնակի շեշտեց ռուսական հոկեյի նկատմամբ իր սերը, ու չկարողացավ առանձնացնել մեկ հոկեյիստի։ «Շատ- շատ էի սիրում Սերգեյ Ֆյոդորովին, շատ էի սիրում Ալեքսեյ Յաշինին, բայց բոլորից շատ ինձ համար կա ու կլինի Ալեքսանդր Օվեչկինը»։

Էդուարդի հետ շատ երկար կարելի է խոսել տարբեր մարզաձևերի մասին։ Բայց կարծում եմ` թենիսի կորտում, ֆուտբոլի դաշտում, թե մեկնաբանի բարձրախոսի մոտ նստած` Էդուարդ Քալանթարյանն իր գործն անում է սիրով, պատասխանատվությամբ ու նվիրումով։

1454
թեգերը:
մարզիկ, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, թենիս, Էդուարդ Քալանթարյան
Ըստ թեմայի
Մեծ ըմբիշը մեծ նպատակներ ունի. ինչու է «կուբանցի հայ» Յուրի Պատրիկեևը վերադարձել Հայաստան
Մարզաշխարհի 35 ներկայացուցիչներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Ծոծրակին աչք ունեցող ֆուտբոլիստը. Արկադի Անդրեասյանի «ոսկերչական» փոխանցումներն ու հումորը
Էդուարդ Աղաջանյան

Էդուարդ Աղաջանյանն ազատվեց պաշտոնից, նրան կփոխարինի Արսեն Թորոսյանը

69
(Թարմացված է 17:26 18.01.2021)
Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ իր աշխատակազմը պետք է ղեկավարի ՀՀ առողջապահության նախկին նախարարը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Էդուարդ Աղաջանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ` վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել է Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Նրա փոխարեն նշանակվել է Անահիտ Ավանեսյանը։

69
թեգերը:
Արսեն Թորոսյան, Էդուարդ Աղաջանյան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը նոր պաշտոն է ստացել
Փոխվարչապետի աշխատակազմի նախկին ղեկավարը նոր պաշտոն է ստացել
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել