ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թվականի քվեարկության արդյունքները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հավաքելով 133 միավոր` Հայաստանի 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 10-րդ անգամ է արժանանում այս կոչմանը:
79 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը:
25 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Ժիլինա» ակումբի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:
4-րդ հորիզոնականում է Վարազդատ Հարոյան («Տամբով», Ռուսաստան), 5-րդում` Դավիթ Յուրչենկոն («Շախտյոր» Կարագանդա,Ղազախստան), 6-րդում` Սարգիս Ադամյանը («Հոֆֆենհայմ», Գերմանիա), 7-րդում` Կարեն Մուրադյանը («Արարատ»), 8-րդում` Խորեն Բայրամյանը («Ռոստով», Ռուսաստան), 9-րդում` Արտակ Գրիգորյանը («Ալաշկերտ»)։
Տասնյակը եզրափակում է Արշակ Կորյանը («Խիմկի», Ռուսաստան)։
«Արարատ–Արմենիայի» ֆուտբոլիստներից մեկը հատուկ մրցանակի է արժանացել Պորտուգալիայում
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 32-ամյակը:
Այդ առիթով ֆուտբոլիստին շնորհավորել ու իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել իտալական ակումբը։
Հայկական ֆուտբոլի աստղին շնորհավորել են նաև «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սաները՝ նշելով, որ ցանկանում են նրան նմանվել, արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ, նշանավոր երաժիշտներ՝ մասնավորապես Արամոն ու կոմպոզիտոր Արա Գևորգյանը, հավաքականի ներկա ու նախկին գործընկերները, ինչպես նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։
Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում, ապա հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական «Բորուսիա-Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ» ակումբներում
Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալ»-ին, բայց նա վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմա» ակումբում, որտեղ կշարունակի խաղալ առնվազն մինչև 2022-ի ամառ։
Ճանաչվել է «Ռոմա»-ի 2020-ի նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների լավագույն ֆուտբոլիստ։
Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 10 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:
Մխիթարյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է Հայաստանում:
«Ռոման» Հենրիխ Մխիթարյանի հետ ևս մեկ տարվա պայմանագիր է կնքել
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Իտալական «Յուվենտուս» ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնական խաղերում գոլերի քանակի ռեկորդ է սահմանել։
Նախկինում ռեկորդակիրը չեխ հարձակվողդ Յոզեֆ Բիցանն էր։
Երեկ` հունվարի 20–ին, պորտուգալացին Իտալիայի սուպերգավաթում «Նապոլիի» հետ խաղի 64-րդ րոպեին բացել է հաշիվը։
Կրիշտիանու Ռոնալդուն 1036 խաղ է անցկացրել Լիսաբոնի «Սպորտինգի», «Մանչեսթեր Յունայթեդի», Մադրիդի «Ռեալի» ու «Յուվենտուսի» նաև Պորտուգալիայի հավաքականի կազմում։
Գոլերի քանակությամբ բացարձակ ռեկորդակիրը չեխ հարձակվող Յոզեֆ Բիցանն էր, որը 1931 –ից 1955 թվականներն ընկած ժամանակահատվածում 759 գոլ էր խփել։
Ռոնալդուն իր 35–ամյակի առթիվ շքեղ «Գելենդվագեն» է նվեր ստացել. տեսանյութ
Ավելի վաղ Ռոլանդուն գերազանցել էր լեգենդար բրազիլացի հարձակվող Պելեի արդյունքը, որը 812 պաշտոնական խաղերում 757 գոլ էր խփել։
2018 թվականից Ռոլանդուն խաղում է «Յուվենտուսի» կազմում։ Մինչ այդ նա խաղացել է իսպանական «Ռեալում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» ու պորտուգալական «Սպորտինգում»։ Ռոնալդուն հինգ անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին, հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, Եվրոպայի չեմպիոն է դարձել ու հաղթել է Ազգերի լիգայում։
Ռոնալդուն 13 տարվա մեջ առաջին անգամ դուրս է մնացել լավագույն ռմբարկուների եռյակից
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Ճանաչված շոումեն, երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանը և նրա կինը` Ժաննա Լևինան, արդեն 24 տարի է, ինչ միասին են։ Այս մասին Ժաննան գրել է Instagram–ի իր էջում ու լուսանկար հրապարակել։
«Այսօր ուղիղ 24 տարի եղավ, որ մենք ծանոթացել ենք»,–գրել է երգիծաբանի կինը։
Посмотреть эту публикацию в Instagram
Զույգի հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել ու նրանց երկար տարիների միություն մաղթել։
«Ամենասիրածս զույգը, շնորհավոր»,«Երջանիկ եղեք», «Ինչ լավն եք, փայլում եք»,–գրել են նրանք։
Լևինան ու Գարիկ Մարտիրոսյանն ամուսնացել են 1998 թվականին։ 2004 թվականի ամռանը ծնվեց նրանց դուստր Ժասմինը։ Որդին` Դանիելը, լույս աշխարհ եկավ 2009 թվականի հոկտեմբերին։
«Ուշագրավ պատմություն է». Սոբչակը նկատել է, որ Գարիկ Մարտիրոսյանը «Ազերչայ» չի խմում