Վազգեն Թևանյանի և Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանի գոտեմարտը

Արման Անդրեասյանը դարձավ բրոնզե մեդալակիր, Վազգեն Թևանյանը եզրափակիչում է

137
(Թարմացված է 21:19 17.12.2020)
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն արդեն երեք մեդալ ապահովել է Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում 70 կգ քաշային Արման Անդրեասյանը, հաղթելով սփոփիչ գոտեմարտերում, նվաճեց բրոնզե մեդալ, իսկ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը կիսաեզրափակիչում 7։2 հաշվով հաղթելով մեր հայրենակից՝ Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանին, կպայքարի ոսկե մեդալի համար։

Борец Вазген Теванян
Վազգեն Թևանյան

70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը, որը երեկ 1/8 եզրափակիչում պարտվել էր Լեհաստանը ներկայացնող Մագոմեդմուրադ Գաջիևին, սփոփիչ երկու գոտեմարտ անցկացրեց բրոնզե մեդալի համար։ Հայ ըմբիշը նախ բացահայտ առավելությամբ՝ 10։0 հաշվով հաղթեց սլովակ Դանիել Չամնիկին, ապա 7։0 հաշվով պարտության մատնեց հունգարացի Դանիել Աթալին։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում մեր ըմբիշի մրցակիցը պետք է լիներ ռուսաստանցի Չերմեն Վալիևը, բայց վերջինս վնասվածքի պատճառով գորգ դուրս չեկավ, ու Անդրեասյանն արժանացավ բրոնզե մեդալի։

Борец Арман Андреасян
Գոտեմարտում է Արման Անդրեասյանը

65 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը երկու անընդմեջ հաղթանակ տոնեց ու մտավ քառորդ եզրափակիչ։ Մեր ըմբիշը նախ 6:0 հաշվով պարտության մատնեց մոլդովացի Նիկոլայ Գրահմեսին, ապա բացահայտ առավելությամբ՝ 11։0 հաշվով հաղթեց Բախրեյնի ներկայացուցիչ Հաջի Մոհամադ Ալիին։ Քառորդ եզրափակիչում էլ Թևանյանը նորից բացահայտ առավելությամբ՝ 10։0 հաշվով հաղթանակի հասավ ռումինացի Նիկոլայ Օխլոպկովի նկատմամբ։

Կիսաեզրափակիչում մրցեցին հայ երկու ըմբիշներ։ Թևանյանի մրցակիցը Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանն էր։ Թևանյանն իր գրագետ գործողություններով յոթ միավոր վաստակեց, ու միայն դրանից հետո մրցակցին հաջողվեց հետ բերել ընդամենը երկու միավոր։

Եզրափակիչում Վազգեն Թևանյանի մրցակիցն է լինելու Հունգարիան ներկայացնող  Իսմայիլ Մուժուկաևը։

61 կգ քաշային կարգում Ռազմիկ Պապիկյանն առաջին գոտեմարտում 8։7 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Լեհաստանը ներկայացնող Էդուարդ Գրիգորևի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Պապիկյանը պարտվեց ռուսաստանցի Աբասհաջի Մագոմեդովին։ Քանի որ ռուսաստանցին մտավ եզրափակիչ, Պապիկյանը իրավունք է ստացել սփոփիչ գոտեմարտ անցկացնելու։ Ուկրաինացի Վլադիմիր Բուրուկովին հաղթելու դեպքում հայ ըմբիշը բրոնզե մեդալը վիճարկելու է արգենտինացի Ալեխանդրո Դեստրիբաթսի հետ։

Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է շարունակել պայքարը աշխարհի գավաթում

Հիշեցնենք, որ 79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը առաջին իսկ գոտեմարտում 2։6 հաշվով պարտվելով ղրղզ Արսալան Բուդաժապովին դուրս մնաց հետագա պայքարից։

86 կգ քաշային կարգում էլ Հովհաննես Մխիթարյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց Իսպանիան ներկայացնող Թեյմուրազ Ֆրիևին։

Այսօր ուշ երեկոյան Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգում Ռուսաստանի ներկայացուցիչ Զաուր Ուգուևի հետ վիճարկելու է հաղթողի կոչումը։

Նշենք` դեկտեմբերի 12-ին Բելգրադում մեկնարկած մրցաշարը նախատեսվել էր որպես 2020թ–ի Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, սակայն COVID-ի հետ կապված հարցերի պատճառով մի շարք երկրներ (այդ թվում` ԱՄՆ–ն և Ճապոնիան) որոշեցին չմեկնել մրցումներին։ Այդ պատճառով մրցումը կայանում է որպես Աշխարհի անհատական գավաթ (Individual World Cup):

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրքին. նա աշխարհի անհատական գավաթի եզրափակիչում է

137
թեգերը:
մեդալ, ըմբիշ, ըմբշամարտիկ, Վազգեն Թևանյան, Արման Անդրեասյան
Ըստ թեմայի
Մեծ ըմբիշը մեծ նպատակներ ունի. ինչու է «կուբանցի հայ» Յուրի Պատրիկեևը վերադարձել Հայաստան
Ինչպես հասան հաղթանակի. հայ ըմբիշները պատմել են գոտեմարտերի մասին. տեսանյութ
Մրցումային «քաղց»` նախաօլիմպիական շրջանում. ըմբիշները պատրաստվում են աշխարհի գավաթին
Լևոն Արոնյան

Արոնյանը Grand ChessTour շախմատային սերիայի երկրորդ փուլի առաջատարների թվում է

42
(Թարմացված է 22:47 18.06.2021)
Երեք փուլերից հետո Արոնյանը 4 միավորով ռուսաստանցի Նեպոմնյաշչիի, Սվիդերի և ամերիկացի Սոյի հետ կիսում է 1-4-րդ տեղերը։ Grand ChessTour սերիայի երկրորդ փուլում շախմատիստները ռապիդ և բլից կխաղան։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Առաջատար հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Փարիզում անցկացվող Grand ChessTour սերիայի երկրորդ փուլի առաջատարների խմբում է։

Հայ գրոսմայստերը մրցաշարը սկսեց ոչ ոքիով. նա խաղում էր ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ։ Երկրորդ փուլում նա կիսեց միավորները շախմատի համաշխարհային թագին վերջերս հավակնող ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ երրորդում` հաղթանակ տարավ ֆրանսիացի Էթյեն Բաքրոյի նկատմամբ։

Երեք փուլերից հետո Արոնյանը 4 միավորով ռուսաստանցի Նեպոմնյաշչիի, Սվիդերի և ամերիկացի Սոյի հետ կիսում է 1-4-րդ տեղերը։

Արոնյանից բացի, մրցաշարին մասնակցում են նաև Մաքսիմ Վաշյե–Լագրավը (Ֆրանսիա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Ռիխարդ Ռապորտը (Հունգարիա), Ալիռեզա Ֆիրուջա (FIDЕ), Էթյեն Բաքրոն (Ֆրանսիա)։

Grand ChessTour սերիայի երկրորդ փուլում շախմատիստները ռապիդ և բլից կխաղան։

Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Grand Chess Tour մրցաշարում

Մրցանակային ֆոնդը 150 հազար դոլար է, հաղթողը 37 500 դոլար է ստանում։ Ռապիդում հաղթանակի համար 2 միավոր է գրանցվում, ոչ ոքիի համար` 1, բլիզում հաղթանակի դեպքում` 1, ոչ ոքիի դեպքում` 0.5 միավոր։

42
թեգերը:
հաղթանակ, շախմատիստ, շախմատ, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Ըստ թեմայի
Արոնյանը Grand Chess Tour մրցաշարին կմասնակցի Հայաստանի դրոշի տակ
Grand Chess Tour. Արոնյանը կհանդիպի շախմատի համաշխարհային թագի նախկին հավակնորդի հետ
Լևոն Արոնյանը հերթական ոչ-ոքին խաղաց Բուխարեստի մրցաշարում
Քրիստիան Էրիկսեն

Դանիայի հավաքականի առաջատարի մարմնում դեֆիբրիլյատոր կտեղադրեն

117
(Թարմացված է 16:41 17.06.2021)
Քրիստիան Էրիկսենը Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրի Դանիա-Ֆինլանդիա հանդիպման ժամանակ կորցրել էր գիտակցությունը:

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենի մարմնում սրտամկանի դեֆիբրիլյատոր կտեղադրեն: Տեղեկությունը հայտնում է Դանիական ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։

Մասնագետների հետ խորհրդակցելուց հետո Էրիկսենը համաձայնել է վիրահատությանը։

Սրտի դեֆիբրիլյատորը թույլ է տալիս կանխել սրտի աշխատանքի հանկարծակի դադարեցումը:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրում Դանիայի ու Ֆինլանդիայի հավաքականների հանդիպման ժամանակ Քրիստիան Էրիքսենը կորցրել էր գիտակցությունը։ Խաղն ընդհատվել էր։ Ֆուտբոլիստը հիվանդանոց էր տեղափոխվել, ավելի ուշ նրա վիճակը կայունացել էր։

Մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են «Փյունիկ-2»–ից. ակումբը հրապարակել է նրանց անունները

117
թեգերը:
հիվանդանոց, ֆուտբոլիստ, Դանիա
Կործանված ինքնաթիռ, արխիվային լուսանկար

Ռուսաստանում ինքնաթիռի կոշտ վայրԷջքի հետևանքով մարդիկ են մահացել

43
(Թարմացված է 09:51 19.06.2021)
Արտակարգ ծառայությունների ներկայացուցչը հայտնել է, որ օդանավում 20 մարդ է եղել։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՌԴ Կեմերովոյի մարզում ինքնաթիռը կոշտ վայրԷջք է կատարել, ինչի հետեւանքով մարդիկ են մահացել, նաև տուժածներ կան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին:

«Օդանավում 20 մարդ է եղել, որոնցից 7-ը մահացել են, 13-ը` տուժել», - ասել է գործակալության զրուցակիցը:

Լ-410 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ժուրավլյովո գյուղի մոտակայքում։

Իրկուտսկի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. մահացածներ կան

Telegram-ալիքների տեղեկություններով` ինքնաթիռը չի կարողացել բարձրություն հավաքել, թռիչքի ժամանակ սկսել է թեքվել և թևով հարվածել գետնին:

ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է տան վրա. կան զոհեր

43
թեգերը:
Մահ, ինքնաթիռ, Ռուսաստան