00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհի անհատական գավաթ. Մալխաս Ամոյանն անցավ կիսաեզրափակիչ, մրցակիցը թուրք է

© Photo : official site of the Ministry of sport youth affairsМалхас Амоян стал чемпионом мира по вольной борьбе среди молодежи
Малхас Амоян стал чемпионом мира по вольной борьбе среди молодежи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի ըմբիշներից հինգը ցուցադրեցին իրենց կարողությունները, միայն Մալխաս Ամոյանին հաջողվեց հասնել մինչև կիսաեզրափակիչ։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Բելգրադում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության առաջին օրը 72 կգ քաշային Մալխաս Ամոյանն այսօր երկու հաղթանակ գրանցեց, անցավ կիսաեզրափակիչ և կմրցի թուրք Չենգիզ Արսլանի հետ։

Артур Алексанян празднует победу над Николозом Нахелашвили (Италия) в финальном поединке Чемпионата Европы по греко-римской борьбе (12 февраля 2020). Рим - Sputnik Արմենիա
Արթուր Ալեքսանյանն առաջին գոտեմարտում կպայքարի իր հիմնական մրցակցի դեմ

Հայ ըմբիշները մրցումային առաջին օրը փոփոխական հաջողություններով հանդես եկան։ Միայն Մալխաս Ամոյանին առայժմ հաջողվել է միայն հաղթանակներ տանել։ Հայ ըմբիշը երկու գոտեմարտում վաստակեց 15 միավոր` մրցակիցներին չտալով ոչ մեկը։ Վերելքով սկսելով մրցաշարը` Ամոյանն առաջին գոտեմարտում 6։0 հաշվով առավելության հասավ սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչի նկատմամբ։ Իսկ այնուհետև բացարձակ առավելությամբ՝ 12։0 հաշվով, Մալխասը հաղթեց ռումինացի Վալենտին Պետիկին։ Ոսկե մեդալ նվաճելու համար Ամոյանին հարկավոր է ևս երկու հաղթանակ, որոնցից առաջինը` թուրք ըմբիշի նկատմամբ։

Ջրացատկի մեր հերոսները. ինչպես Համբարձումյանը և Էմիրզյանը օլիմպիական մեդալներ շահեցին

77կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը սկսեց պայքարը լեհ Իվան Նիլիպյուկի հետ գոտեմարտով և հաղթանակի հասավ 4:0 հաշվով։ Հաջորդ գոտեմարտում Չալյանը 4։2 հաշվով կարողացավ պարտության մատնել իտալացի Մաթեո Մաֆեցոլիին, իսկ քառորդ եզրափակիչում մեր ըմբիշի մրցակիցը օլիմպիական կրկնակի չեմպիոն ռուս Ռոման Վլասովն էր։ Հայ ըմբիշը 1։3 հաշվի ժամանակ շատ լավ հնարավորություն ուներ հաշիվը հավասարեցնելու, բայց բռնվածքը բաց թողեց ու ի վերջո պարտվեց այդ հաշվով։

67կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը իր մեկնարկային գոտեմարտում մեծ առավելությամբ՝ 7։0 հաշվով հաղթեց չիլիացի Քրիստոբալ Նունյեսին։ Քառորդ եզրափակիչում Գալստյանի մրցակիցը ադրբեջանցի Իսլամբեկ Դադովն էր։ Հաղթեց մրցակիցը 7։4 հաշվով։

Капитан сборной Армении по футболу Генрих Мхитарян и нападающий Норберто Бриаско на тренировке перед матчем со сборной Эстонии (22 марта 2018). Ереван - Sputnik Արմենիա
«Կփորձենք տհաճություններ պատճառել բոլոր հավաքականներին». Հենրիխ Մխիթարյան

55 կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանը առաջին գոտեմարտում 0։4 հաշվով զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Էմին Սեֆերշաևին։ 87կգ քաշային Արթուր Շահինյանը դժվարին ու համառ պայքարում՝ 2։3 հաշվով պարտվեց հունգարացի Իշտվան Տակաշին։ Մեր պարտված ըմբիշները դեռևս հավակնում են բրոնզե մեդալին։ Սփոփիչ գոտեմարտ անցկացնելու համար հարկավոր է, որ մեր ըմբիշներին հաղթած մրցակիցները հասնեն եզրափակիչ։

Ամենաերիտասարդ ավագը, ռեկորդակիրը, ամենաթանկ տրանսֆերը. էլ ինչ նվաճումներ ունի Մխիթարյանը

Մրցումային երկրորդ օրը՝ վաղը, գորգ դուրս կգա 60կգ քաշային Արմեն Մելիքյանը, որի մրցակիցը կլինի հնդիկ Գյանենդեր Գյանենդերը, 63կգ քաշային կարգում 2019 Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը մրցաշարը կսկսի թուրք Աբդուրահման Ալթանի հետ գոտեմարտով, 82կգ քաշային կարգում Ռուբեն Ղարիբյանի առաջին մրցակիցը կլինի ռումինացի Գեորգե Մարիեան, 97կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը ուժերը կչափի Մուսա Եվլոևի հետ, իսկ 130կգ քաշային կարգում Դավիթ Օվասապյանն առաջին գոտեմարտը կանցկացնի սերբ Բոբան Ժիվանովիչի հետ։

Նշենք` Բելգրադում մեկնարկած մրցաշարը նախատեսվել էր որպես 2020թ–ի Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, սակայն COVID-ի հետ կապված հարցերի պատճառով մի շարք երկրներ (այդ թվում` ԱՄՆ–ն և Ճապոնիան) որոշեցին չմեկնել մրցումներին։ Այդ պատճառով մրցումը կկայանա որպես Աշխարհի անհատական գավաթ (Individual World Cup):

Լրահոս
0