ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում «Ռոման» երեկ հյուրընկալել էր «Յանգ Բոյզին»։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երկրորդ խաղակեսում փոխարինման մտավ:
83-րդ րոպեին «Յանգ Բոյզի» պաշտպան Մոհամեդ Կամարան բռունցքով հարվածեց Մխիթարյանին և հեռացվեց խաղադաշտից:
Նշենք, որ այդ դրվագում Հենրիխը պայքար էր մղում գնդակի համար և ոչ մի ագրեսիվ գործողություն չէր ցուցաբերում Գվինեան ներկայացնող ֆուտբոլիստի նկատմամբ:
Հանդիպումն ավարտվեց «Ռոմայի» հաղթանակով՝ 3-1։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 32-ամյակը:
Այդ առիթով ֆուտբոլիստին շնորհավորել ու իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել իտալական ակումբը։
Հայկական ֆուտբոլի աստղին շնորհավորել են նաև «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սաները՝ նշելով, որ ցանկանում են նրան նմանվել, արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ, նշանավոր երաժիշտներ՝ մասնավորապես Արամոն ու կոմպոզիտոր Արա Գևորգյանը, հավաքականի ներկա ու նախկին գործընկերները, ինչպես նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։
Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում, ապա հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական «Բորուսիա-Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ» ակումբներում
Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալ»-ին, բայց նա վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմա» ակումբում, որտեղ կշարունակի խաղալ առնվազն մինչև 2022-ի ամառ։
Ճանաչվել է «Ռոմա»-ի 2020-ի նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների լավագույն ֆուտբոլիստ։
Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 10 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:
Մխիթարյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է Հայաստանում:
«Ռոման» Հենրիխ Մխիթարյանի հետ ևս մեկ տարվա պայմանագիր է կնքել
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Իտալական «Յուվենտուս» ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնական խաղերում գոլերի քանակի ռեկորդ է սահմանել։
Նախկինում ռեկորդակիրը չեխ հարձակվողդ Յոզեֆ Բիցանն էր։
Երեկ` հունվարի 20–ին, պորտուգալացին Իտալիայի սուպերգավաթում «Նապոլիի» հետ խաղի 64-րդ րոպեին բացել է հաշիվը։
Կրիշտիանու Ռոնալդուն 1036 խաղ է անցկացրել Լիսաբոնի «Սպորտինգի», «Մանչեսթեր Յունայթեդի», Մադրիդի «Ռեալի» ու «Յուվենտուսի» նաև Պորտուգալիայի հավաքականի կազմում։
Գոլերի քանակությամբ բացարձակ ռեկորդակիրը չեխ հարձակվող Յոզեֆ Բիցանն էր, որը 1931 –ից 1955 թվականներն ընկած ժամանակահատվածում 759 գոլ էր խփել։
Ռոնալդուն իր 35–ամյակի առթիվ շքեղ «Գելենդվագեն» է նվեր ստացել. տեսանյութ
Ավելի վաղ Ռոլանդուն գերազանցել էր լեգենդար բրազիլացի հարձակվող Պելեի արդյունքը, որը 812 պաշտոնական խաղերում 757 գոլ էր խփել։
2018 թվականից Ռոլանդուն խաղում է «Յուվենտուսի» կազմում։ Մինչ այդ նա խաղացել է իսպանական «Ռեալում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» ու պորտուգալական «Սպորտինգում»։ Ռոնալդուն հինգ անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին, հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, Եվրոպայի չեմպիոն է դարձել ու հաղթել է Ազգերի լիգայում։
Ռոնալդուն 13 տարվա մեջ առաջին անգամ դուրս է մնացել լավագույն ռմբարկուների եռյակից
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակը ներկայացրել է պատերազմի ժամանակ իրենց քայլերով աչքի ընկած զինծառայողների մասին ուշագրավ պատմություններ։
Սերժանտ Էրիկ Հովհաննիսյանն իր գործողություններով նպաստել է հյուսիսային ուղղությամբ հակառակորդի ճեղքման կասեցմանը: Իսկ ավագ լեյտենանտ Սամվել Ղարաբեկյանը, ցուցաբերելով անձնական խիզախություն, խոցել է 3 տանկ:
«Փոխգնդապետ Դավիթ Ղազարյանն աչքի է ընկել կապի արդյունավետ կազմակերպման և մարտակարգերում ստորաբաժանումների ծածուկ տեղավորման գործողություններով: Իրականացրել է կրակի վարում՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև աչքի ընկել տրված ստորաբաժանումների ղեկավարման և վիրավոր զինծառայողներին մարտակարգերից տարհանման գործում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ճանաչենք մեր հերոսներին. Արցախի ՊԲ–ն հայտնել է նրանցից ևս 8–ի սխրանքի մասին
Կապիտան Սարիբեկ Ավագյանը հակառակորդի ինտենսիվ կրակի տակ տարհանել է բազմաթիվ ռազմական տեխնիկա, իսկ ավագ լեյտենանտ Էրիկ Անդրեասյանը հմտորեն իրականացրել է թիկունքային ապահովման գործընթացները:
Շարքայիններ Անդրանիկ Դանիելյանն ու Արման Մելքոնյանը հյուսիսային ուղղությամբ ոչնչացրել են հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ:
Իսկ ահա մայոր Դավիթ Գրիգորյանը հմտորեն ղեկավարել է դիվիզիոնը, հետախուզել ու հայտնաբերել է հակառակորդին, կրակ վարել, ինչի արդյունքում հակառակորդին հասցվել են կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ, նաև խոցվել են հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ:
Բուժծառայության մայոր Մհեր Սարգսյանը, կապիտան Էլեոնորա Շահինյանը, ենթասպա Հասմիկ Հովսեփյանը և ծառայող Հայկանուշ Գնունյանն էլ աչքի են ընկել վիրավորներին բուժօգնության ցուցաբերման և վերջիններիս առավել ապահով վայր տարհանելւ գործողություններով:
Նոր հերոսներ. սերժանտ Եղիազարյանը հակագրոհի ժամանակ մեր դրոշը տեղադրել է դիտակետի վրա