Հայաստանի ազգային հավաքական

Հայաստանի հավաքականը հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և իրավունք վաստակեց խաղալու B խմբում

552
(Թարմացված է 23:03 18.11.2020)
Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջին անգամ իր պատմության մեջ հաղթեց ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող պաշտոնական մրցաշարում։ Ազգերի լիգայի երկրորդ խաղարկությունում C լիգայի խմբային փուլում հաղթելով` մեր ընտրանին հաջորդ խաղարկությունում իրավունք վաստակեց խաղալու B խմբում։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի –Sputnik. Հովհաննես Համբարձումյանի խփած միակ գնդակն այսօր ապահովեց Հայաստանի հավաքականի նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակը Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու նկատմամբ։ Վերջին երկու անընդմեջ հաղթանակներն ապահովեցին մեր թիմի C լիգայի խմբային փուլի առաջին տեղը։

Երկու թիմերի մեկնարկային կազմերում էլ կային զգալի փոփոխություններ` համեմատած այս մրցակիցների առաջին հանդիպումը, որը կայացավ Սկոպյեում։ Sputnik Արմենիան արդեն տեղեկացրել է, թե առանցքային ու առաջատար քանի ֆուտբոլիստ էին բացակայում մեր հավաքականի կազմում կորոնավիրուսի ու վնասվածքի պատճառով։ Սակայն նույն կարգի կորուստներ էլ ուներ մրցակիցը։ Այնպես որ այդ տեսանկյունից կողմերը հաղթանակի հասնելու հավասար հնարավորություններ ունեին։

Անկախ ամեն ինչից մեր հավաքականի համար այս մրցավեճում հաղթանակը անհամեմատ կարևոր նշանակություն ուներ։ Իսկ ոչ-ոքի արդյունքը բավարարում էր մակեդոնացիներին խմբում առաջին տեղը գրավելու համար։ Եվ առաջին գոլային պահը ստեղծեցին մերոնք, բայց Ալեքսանդր Կարապետյանի հարվածից հետո հյուրերին փրկեց դարպասապահ Դամյան Շիշկովսկին։ Հյուրերի դարպասապահը ևս մեկ անգամ իր թիմին օգնության եկավ առաջին կեսի վերջում` հետ մղելով Տիգրան Բարսեղյանի հարվածը։

Մեր դարպասապահ Դավիթ Յուրչենկոն էլ վստահ էր անցկացնում խաղը։ Ճիշտ է մեր դարպասին ռեալ գոլային պահեր մրցակիցը չստեղծեց, բայց այնպես չէ,  որ Յուրչենկոն խաղին չէր միջամտում և հետ մղեց վտանգավոր առնվազն երկու հարված։

Հայաստանի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

Երկրորդ կեսում մերոնք փորձեցին ավելի շատ տիրել գնդակին` ավելի շատ գրոհներ կազմակերպելու համար։ Կողմերից ոչ մեկը չէր ձգտում աշխատել առաջին համարով։ Կարևորը սեփական դարպասի անառիկությունն էր։ Բայց եթե մակեդոնացիներին դա բավարարում էր, մերոնց համար հարկավոր էր գոլ խփել։ Ու խաղի 55-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Վահան Բիչախչյանը ժամանակին տեսավ Հովհաննես Համբարձումյանին, և մեր աջ պաշտպանը, ներխուժելով տուգանային հրապարակ, առաջ մղեց Հայաստանի հավաքականին։

Գոլից հետո մակեդոնացիները զգալիորեն ակտիվացան, իսկ մեր մարզիչ Խոակին Կապարոսը փոփոխությունների միջոցով փորձեց ավելի ամրացնել մերոնց խաղը պաշտպանությունում։ Բայց կրկին գոլ խփելուն ավելի մոտ էին մեր ֆուտբոլիստները։ Սակայն Կամո Հովհաննիսյանը մեն մենակ մնալով մրցակցի դարպասապահի դիմաց, չկարողացավ օգտագործել 100 տոկոսանոց հնարավորությունը։

Այսպիսով, Ազգերի լիգայի երկրորդ խաղարկությունը ավարտվեց։ Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող պաշտոնական մրցաշարում։ Մեր թիմը այս հաղթանակով իրավունք վաստակեց Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում B լիգայում հանդես գալու համար։ Իհարկե այստեղ մրցակիցներն անհամեմատ ուժեղ են, բայց ուժեղների դեմ խաղալով` անհամեմատ բարձրանալու է նաև մեր թիմի խաղամակարդակը։

552
թեգերը:
ՈւԵՖԱ, հաղթանակ, Հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, ՀՖՖ
Ըստ թեմայի
Հայաստանի հավաքականը հաղթեց Վրաստանի հավաքականին և կարող է հաղթող դառնալ խմբում
Այս հաղթանակը բոլորիդ համար է. Դավիթ Յուրչենկոն` վրացիներին պարտության մատնելու մասին
Բացասական էներգիայի ուժը, կամ եկեք հավատանք հաղթանակի ուժին
Յուրի Ջորկաեֆ

Յուրի Ջորկաեֆը Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկ է նվեր ստացել

33
(Թարմացված է 16:47 01.12.2020)
Արմեն Մելիքբեկյանն ու Ջորկաեֆ եղբայրները ՀՖՖ-ի և ՖԻՖԱ-ի հիմնադրամի հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր են քննարկել։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Յուրի Ջորկաեֆի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Յուրի Ջորկաեֆը աշխարհահռչակ ֆուտբոլիստ է, աշխարհի 1998 թ. և Եվրոպայի 2000 թ. չեմպիոն, հանդիսանում է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրենը:

Հանդիմանը ներկա է եղել նաև Դենիս Ջորկաեֆը, որը ֆրանսիական Դեսին քաղաքի փոխքաղաքապետն է և ՀՖՖ նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդականը:

Հանդիպման ընթացքում Արմեն Մելիքբեկյանը և Ջորկաեֆ եղբայրները քննարկել են ՀՖՖ-ի և ՖԻՖԱ-ի հիմնադրամի հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, զրուցել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարների շուրջ:

Մելիքբեկյանը Յուրի Ջորկաեֆին նվիրել է Հայաստանի ազգային հավաքականի 6, իսկ Դենիս Ջորկաեֆին՝ 10 համարի անվանական մարզաշապիկներ:

33
թեգերը:
մարզաշապիկ, Հայաստան, Արմեն Մելիքբեկյան, Յուրի Ջորկաեֆ
Ըստ թեմայի
Ջորկաեֆի դպրոցական շարադրությունը կամ ինչու՞ Թուրքիան չսիրեց տաղանդավոր ֆուտբոլիստին
«Միայն դուք կարող եք օգնել հայ ժողովրդին». Դենիս Ջորկաեֆը տեսաուղերձով դիմել է Մակրոնին
ՀՀ–ն սփյուռքին է պետք, սփյուռքը՝ հայրենիքին. Ջորկաեֆները հանդիպել են Զարեհ Սինանյանին
Ընմշամարտի մեր հավաքականը

Մրցումային «քաղց»` նախաօլիմպիական շրջանում. ըմբիշները պատրաստվում են աշխարհի գավաթին

18
Հայաստանի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մեր ըմբիշները պայքարի մեջ են մտնելու աշխարհի անհատական գավաթի խաղարկության բոլոր տասը քաշային կարգերում։ Sputnik Արմենիան ներկա է գտնվել նրանց մարզումներին։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբը հրապարակեց այն ըմբիշների անունները, որոնք դեկտեմբերի 12–18 Բելգրադում կպայքարեն աշխարհի անհատական գավաթի համար։ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մեր ընտրանու կազմում է։

Կորոնավիրուսի պատճառով արդեն տասը ամիս է, ինչ ըմբիշները ոչ մի մրցման չեն մասնակցել, շատ հաճախ էլ մարզվել են անհատական ծրագրով։ Հետևաբար մեր մարզիկները մրցումային «քաղց» ունեն նախաօլիմպիական ժամանակահատվածում։ Չէ, որ Տոկիոյի օլիմպիադայի վարկանիշային մրցաշարերը համավարակի պատճառով արդեն մի քանի անգամ հետաձգվել են։ Եվ այդ առումով առաջիկա մրցաշարը կարևոր է բոլոր ըմբիշների համար։

Հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը Sputnik Արմենիայի գետ զրույցում ասում է, որ կարևոր է պարզապես հասկանալ, թե ինչ կարողություն ունեն մեր ըմբիշներն այս պահին։ «Թեկուզ աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը օլիմպիական վարկանիշ չի էլ տալիս, բացի այդ, այս մրցումների համար նույնիսկ պարգևավճարներ նախատեսված չեն  հաղթողներին, միևնույնն է մեր տղաներին մրցումային փորձ է հարկավոր։ Եվ այդ առումով այս մրցաշարը մեզ համար շատ կարևոր է»,–ասում է Ալեքսանյանը։

Այսպիսով, Սերբիայի մայրաքաղաք են մեկնելու տասը  ըմբշամարտիկներ` 55 կգ քաշային կարգի Ռուդիկ Մկրտչյանը, 60 կգ՝ Արմեն Մելիքյանը, 63 կգ՝ Գևորգ Ղարիբյանը, 67 կգ՝ Սլավիկ Գալստյանը, 72 կգ քաշային կարգի Մալխաս Ամոյանը, 77 կգ՝ Կարապետ Չալյանը, 87 կգ՝ Արթուր Շահինյանը, 97 կգ քաշային կարգի Արթուր Ալեքսանյանը, 130 կգ՝ Դավիթ Օվասապյանը։ 82 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշի անունը հայտնի կդառնա մոտ օրերս։  

5 ռեկորդ մեկ օրում. Յուրի Վարդանյանը մոսկովյան օլիմպիադայի թանկարժեք ադամանդն էր

Հետաքրքիր է, որ հավաքականի հետ մարզվում էր Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեևը։ «Յուրան անկասկած մեծ փորձ ունի, և հիմա նրա մարզվելը մեր թիմի հետ նպաստավոր եմ համարում։ Երբեմն մարզիկի խորհուրդն իր թիմակցին շատ կարևոր նշանակություն կարող է ունենալ։ Մեր գերծանր քաշային Դավիթ Օվասապյանի համար Պատրիկևի խորհուրդները շատ արժեքավոր կլինեն»,– նշեց Գևորգ Ալեքսանյանը։

Մեր հերոսը. Արթուր Ալեքսանյանը աշխարհի լավագույն ըմբշամարտիկներից մեկն է

Հավելենք, որ հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը վարակվել է կորոնավիրուսով և հիմա բուժում է ստանում։ Այսինքն` հավաքականը Բելգրադ կարող է մեկնել առանց գլխավոր մարզչի։ Մյուս կողմից էլ չի բացառվում, որ Բելգրադում անցկացվելիք մրցաշարն էլ կարող է չեղարկվել, քանի ոչ Սերբիայում Covid-19 –ը բավականին արագ տարածում է ստանում, և դրա դեմ պայքարը գնալով խստանում է։

18
թեգերը:
օլիմպիադա, Օլիմպիական խաղեր, Արթուր Ալեքսանյան, Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ
Ըստ թեմայի
Անփոխարինելի մարզիչը, կամ զգացողություն, որը հայ ըմբշամարտիկից «խլեց» օլիմպիական ոսկին
Ռուսաստանցի ըմբշամարտիկ Էդուարդ Վարդանյանը մեկնել է Արցախ
«Մենք չենք նահանջել, մեր փոխարեն որոշել են». ըմբիշ Միհրան Հարությունյանը` պատերազմի մասին

Չինաստանը նավթի վերամշակման հարցում գերազանցել է ԱՄՆ–ին. կշահի՞ արդյոք Ռուսաստանը դրանից

0
Նավթից կախում ունեցող Ռուսաստանի համար  «կանաչ սցենարը» հղի է ընկերությունների աճող կորուստներով և բյուջեի եկամուտների անկմամբ։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik, Իրինա Բադմաևա. Պեկինը խաղադրույք է կատարում բենզինի և դիզվառելիքի վրա, ավելացնելով նավթի վերամշակման հզորությունները։ Արդեն հաջորդ տարի ՉԺՀ–ն այդ ցուցանիշով կգերազանցի ԱՄՆ–ին։ Մեծ է հավանականությունը, որ ամերիկացիները կզիջեն նաև ՀՆԱ–ի հարցում։ Սակայն, ինչպես նշում են վերլուծաբանները, չինացիներին կարող է խանգարել համավարակի երկրորդ ալիքը։

Առաջատարի փոփոխություն

ՉԺՀ պետական վիճակագրական բյուրոյի տվյալներով` հոկտեմբերին երկրում նավթի վերամշակումն ավելացել է 2.5 տոկոսով` հասնելով պատմական ռեկորդի` մեկ օրում 14,09  մլն բարելի։ ԱՄՆ–ում սեպտեմբերին ընդամենը 13.5 մլն բարել է եղել։

Եվ չինացիներն այդքանով մտադիր չեն սահմանափակվել։ Միջազգային էներգետիկ գործակալության նոյեմբերի զեկույցում նշվում է, որ հաջորդ տարվա վերջին կսկսեն գործել 2 նոր նավթավերամշակող գործարան։  Սպասվում էր, որ  դա տեղի 2023 թվականից ոչ շուտ։

Կառուցվում են ևս 4-ը` օրական 1,2 մլն բարել ընդհանուր հզորությամբ։ Այդքան վերամշակում են, օրինակ, ամբողջ Մեծ Բրիտանիայում։

Չինաստանն արդեն մի քանի տասնամյակ փորձում է բավարարել բենզինի և դիզվառելիքի աճող պահանջարկը։ Ջանքերը զուր չեն եղել։

«2000 թվականից երկիրը եռապատկել է նավթամթերքի արտադրությունը։ Մինչև 2025 թվականը նավթի վերամշակումը օրական կհասնի 20 մլն բարելի», – նշում է «ՏելեԹրեյդ» տեղեկատվավերլուծական կենտրոնի գլխավոր տնտեսագետ Մարկ Գոյխմանը։

Գործակալության զրուցակիցը կարծում է, որ ԱՄՆ–ն արդեն 2021 թվականին կզիջի առաջատարի իր դիրքերը, որը պահպանում էր 19–րդ դարից սկսած։

Ռուսաստանի բյուջեն կրիտիկական կախվածություն չունի նավթի գնի տատանումներից․ Պուտին

Ամերիկացիները փակում են իրենց նավթավերամշակման գործարանները նավթի գների անկման պատճառով արձանագրված  ցածր շահութաբերության պատճառով։ Անցնող տարում սև ոսկին բազմիցս զրոյացրել է նվազագույն ցուցանիշը։  Օրինակ` մարտի 18-ին Brent տեսակի նավթն էժանացել էր 15 տոկոսով և 2003 թվականից ի վեր առաջին անգամ վաճառվում էր 1 բարելի դիմաց 24,52 դոլարով։

Նվազել է նաև վառելիքի համաշխարհային պահանջարկը։ Այդ պատճառով նավթավերամշակման ծավալը նվազել է ռեկորդային 1.7 մլն բարելով։ Ընդ որում, առյուծի բաժին է հասել հենց ամերիկյան նավթավերամշակող գործարաններին։

«Որոշ գործարաններ փակվում են, մյուսները ներդրումներ պահանջում` ամեն տարի Մեքսիկական ծոցի ափերում (որտեղ էլ հենց գտնվում է ԱՄՆ նավթավերամշակման հզորությունների զգալի մասը) մոլեգնող փոթորիկներից հետո արդիականացման և վերականգնման համար:

Կանաչ էներգետիկա. ո՞վ կհաղթի, և ո՞վ կպարտվի

Չինաստանի հաջողությունների մեկ այլ պատճառն էլ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարն է, կարծում է «Ալոր Բրոկերի» գլխավոր վերլուծաբան Ալեքսեյ Անտոնովը։  ՉԺՀ–ի տնտեսությունը վերականգնվում է և կայունություն ցուցաբերում, իսկ Եվրոպայինն ու ԱՄՆ–ինը` շարունակում անկում ապրել։

Պատահական չէ, որ չինացիներն առաջատար են ոչ միայն նավթավերամշակման, այլև մետաղագործության ոլորտում։

«Առաջնային ռեսուրսների սպառման փաստացի կենտրոնը`Չինաստանն այժմ ավելի բարձր վերափոխումների վերամշակող արդյունաբերություն է զարգացնում», – ասում է Մարկ Գոյխմանը։

Տնտեսագետը նշում է, որ նույն միտումներն են նկատվում և՛ Հնդկաստանում, և՛ Մերձավոր Արևելքում։ Դա հանգեցնում է արևմտյան ընկերությունների մի շարք հնացած հզորությունների փակման նույնիսկ ասիական տարածաշրջանում, օրինակ` Սինգապուրում։

Բացի այդ, ԱՄՆ–ն ու Հին աշխարհն աստիճանաբար հրաժարվում են ածխաջրածիններից` հօգուտ էներգիայի այլընտրանքային աղբյուրների։  Չինաստանն էլ խիստ էկոլոգիական պարտավորություններով կապված չէ։

«Միացյալ Նահանգները խաղադրույք են անում կանաչ էներգետիկայի վրա` Չինաստանին տրամադրելով կեղտոտ արտադրական հարթակի դերը։ Տնտեսապես զարգացած երկրները մյուսների հաշվին կֆինանսավորեն վերականգնվող ռեսուրսների անցումը և դեռ նրանց կստիպեն «տնտեսական հարկեր» էլ վճարել։ Սպիտակ տան վարչակազմում դրանով կզբաղվի քաղաքական առումով ծանրակշիռ դեր ունեցող Ջոն Քերին, որը նոր նախագահին առընթեր կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ կդառնա», – ասում է Hamilton  ներդրումային ընկերության փորձագետ Անտոն Գրինշթեյնը։

Նավթից կախում ունեցող Ռուսաստանի համար  «կանաչ սցենարը» հղի է ընկերությունների աճող կորուստներով և բյուջեի եկամուտների անկմամբ։

«Հումքային կառուցվածքի պահպանման դեպքում հայրենական տնտեսությանն ավելի շահավետ է, որպեսզի ԱՄՆ–ն պահպանի առաջատար դիրքերը նավթավերամշակման մեջ», – կարծում է Գրինշթեյնը։

Նույնիսկ կորոնավիրուսի նահանջից հետո ոչինչ առաջվանը չի լինի․ նավթային ցնցում է սպասվում

Նա հավելել է, որ Ռուսաստանը պետք է լրջորեն մտածի գանձարանի համալրման այլ աղբյուրների մասին, որպեսզի 15-20 տարի հետո փոխարինի դուրս մնացող նավթային եկամուտները։

Առաջիկայում Չինաստանում նավթամթերքի սպառման ավելացման ֆոնին անհրաժեշտ է վերակողմնորոշվել դեպի այս ուղղությամբ հումքի արտահանման հարցում:

Համավարակ. ասիական սցենար

Սակայն ամեն ինչ վերջանալու հատկություն ունի։ Մեծ է հավանականությունը, որ արդեն 2025 թվականին Չինաստանում արտադրական հզորությունների աճը կգերազանցի պահանջարկը։ Չինական CNPC նավթագազային կորպորացիայի տվյալներով` երկրում 5 տարի հետո հնարավոր է օրական 1.4 մլն բարելի նավթամթերքի ավելցուկ։

«Իսկ այսօր Միացյալ Նահանգների հետ լարված հարաբերությունների պայմաններում Չինաստանի նավթագործներն ուզում են փոխհատուցել արտաքին առևտրի սահմանափակումների համար, այդպիսով բարձրացնել պետության հեղինակությունը», – կարծում է Ալեքսեյ Անտոնովը։

Այդ պատճառով, կանխատեսելով ընթացիկ միտումները 3-5 տարի առաջ, կարելի է առաջատարի փոփոխություն ակնկալել ոչ միայն նավթավերամշակման ոլորտում, այլև գլխավոր տնտեսական ցուցանիշի` ՀՆԱ–ի չափի առումով։

«Նախքան համավարակը Չինաստանին 5 տարի էր պակասում Ամերիկայի տնտեսությանը գերազանցելու համար։ Այսօր, կորոնավիրուսի տարածման դեմ առավել արդյունավետ պայքարի շնորհիվ, չինացիները կարող են  ավելի շուտ առաջ անցնել», – կարծում է Անտոն Գրինշթեյնը։

«Հազար դոլար` մեկ բարելի դիմաց». ամերիկյան ծրագիրն ապշեցնում է նավթի շուկային

Այլ հարց է, թե արդյո՞ք ԱՄՆ–ն պատրաստ է զիջել դիրքերը։ Վերլուծաբանը նշում է, որ ամերիկյան իսթեբլիշմենթը փորձում էր հարցը լուծել տնտեսապես և դիվանագիտորեն։ Սակայն դա չգործեց։ Եվ հիմա գործարար նախագահին փոխարինելու է գալիս քաղաքական գործիչ նախագահը։

Բացի այդ, Չինաստանում նավթավերամշակման արտադրանքի պահանջարկի կտրուկ աճը կապված է համաճարակային իրավիճակի բարելավման հետ։ Սակայն երկրորդ ալիքի հավանականությունը չի բացառվում նաև Ասիայում։

Արդեն իսկ հիվանդության բռնկումներ են գրանցվել Ինդոնեզիայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում։  Սա կարող է արմատապես փոխել ուժերի հավասարակշռությունը Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև:

0
թեգերը:
ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, նավթ
Ըստ թեմայի
Ամերիկացիներին` նավթ, ռուսներին` ազդեցություն. Սաֆրաստյանն ասաց` ով ինչ է ստացել Սիրիայում
Իրան-Հայաստան գազատարը կարող է նավթ մատակարարել Մեղրիի նավթավերամշակող գործարանին
Անձնական ոչինչ․ ԱՄՆ-ն Ռուսաստանից ռեկորդային քանակի նավթ է գնել